Վրաստանի եւ Ռումինիայի դեսպանատան աշխատակիցները պետք է արտաքսվեն Հայաստանից… – ԵԽԽՎ ամբիոնից՝ հայերի պատմական հայրենիքի վերադարձի հարցը…

- Վրաստանի եւ Ռումինիայի դեսպանատան աշխատակիցները պետք է արտաքսվեն Հայաստանից

…Լավ չի չէ՞ բատոնո Կանդելակի, երբ ձեր թշնամու պատճառով ձեր երկրում ձեզ դատապարտում են: Իսկ երբ մեր երկրում մեր թշնամու գովքն անելուց հետո՝ ոմն մի վրացի ոմն մի մոլդավացու է սատարում, դա՞ ինչ է կոչվում…

- ԵԽԽՎ ամբիոնից՝ հայերի պատմական հայրենիքի վերադարձի հարցը…

…Ուստի ինքնապաշտպանական նպատակներով անհատական եւ խմբակային իրավունքների պաշտպանությունը հայերի համար միակ հիմնական ճանապարհն է վերադարձնել պատմական հայրենիքը՝ Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան…

Վրաստանի եւ Ռումինիայի դեսպանատան աշխատակիցները պետք է արտաքսվեն Հայաստանից

Քաղաքագետ Լեւոն Մելիք-Շահնազարյանը հայտարարել է, որ «Հայաստանում Վրաստանի ու Ռումինիայի դեսպանատան աշխատակիցներին, ովքեր մասնակցություն էին ունեցել Ադրբեջանի եւ Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուի կողմից կազմակերպած կեղտոտ բեմադրության մեջ, պետք է արտաքսել երկրի­ց»: Այդ մարդիկ չէին կարող չիմանալ, որ մասնակցում էին մեր երկրի դեմ ուղղված քաղաքական ակցիայի, այն երկրի, որտեղ նրանք իրականացնում են իրենց դիվանագիտական առաքելությունը: Եթե նրանք իսկապես այդ փաստաբանի ճակատագրի համար անհանգստանալու հիմքեր ունեին, ապա կարող էին դիմել Հայաստանի իրավապահ մարմիններին, այլ ոչ թե այնպիսի արարք գործեին, որն անհնար է չորակել «որպես գաղափարական դիվերսիա»: Դիվանագետները իրենց չեն կարող թույլ տալ նման անկիրթ քայլեր, ուստի կարծում եմ, որ նման գործելակերպի համար նրանք ինչ-որ մեկի կողմից շռայլորեն վճարվել են:

Հայաստանում Ռումինիայի եւ Վրաստանի դեսպանատան աշխատակիցները «իրենց պրովոկացիոն արարքներով վարկաբեկել են սեփական երկրները»: Վրաստանին եւ Ռումինիային պատիվ չի բերում իրենց ԱԳ նախարարության կազմում նման աշխատակիցների առկայությունը: Բայց եթե նրանք անտարբեր են այդ հարցում, ապա Հայաստանն իրեն նման շքեղություն չի կարող թույլ տալ՝ հյուրընկալելու մարդկանց, ովքեր աշխատում են մեր դեմ. «Այդ իսկ պատճառով, ես այն համոզմանն եմ, որ այդ մարդիկ պետք է արտաքսվեն Հայաստանի Հանրապետությունի­ց»,- ասել է Լեւոն Մելիք-Շահնազարյանը:

Մինչ վրացի դիվանագետ կոչվածն օգնում է մոլդովացի դիվանագետ կոչվածին, որ հօգուտ Հայաստանի թշնամի Ադրբեջանի գռմռալուց հետո փախչի Երեւանից, մի այլ վրացի, բայց պատգամավոր Գեորգի Կանդելակին նեղսրտել է, թե «շնորհավորում եմ վրացիներին, Թբիլիսիում արդեն ձերբակալում են Ռուսաստանի կողմից մեր տարածքների բռնազավթման դեմ բողոքի համա­ր»… Լավ չի չէ՞ բատոնո Կանդելակի, երբ ձեր թշնամու պատճառով ձեր երկրում ձեզ դատապարտում են:

Իսկ երբ մեր երկրում մեր թշնամու գովքն անելուց հետո՝ ոմն մի վրացի ոմն մի մոլդավացու է սատարում, դա՞ ինչ է կոչվում:

Վրացի պատգամավորը մեկնաբանել էր ֆուտբոլային երկրպագուների բողոքի ակցիան Թբիլիսիի «Դինամո»-ի եւ Մոսկվայի «Դինամո»-ի ընկերական հանդիպման ժամանակ: Խաղին ներկա էին նաեւ ՌԴ Պետդումայի պատգամավորներ: Հանդիպումից հետո վրացի երկրպագուների մի խումբ բարձրացրել է պաստառներ՝ այսպիսի գրությամբ. «Օկուպանտ պատգամավորներ, կորեք Վրաստանի­ց»: Հենց այն ժամանակ, երբ «օկուպանտները» «Եդինայա Ռոսսի­ա»-ից պետք է դուրս գային օթյակից եւ ուղեւորվեին ռեստորան, տեղի ոստիկանությունը պատռել է պաստառները երիտասարդների գլուխների վրա, «որպեսզի օկուպանտները ավելորդ անհարմարավետություն չզգան»: Բռնություն է կիրառվել նաեւ աղջիկների նկատմամբ:

Վրացական մամուլը եւս ետ չի մնում սադրանքներից: «Գրուզիա օնլայ­ն» պարբերականը անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարության հրավիրած իտալացի մասնագետների գործունեությանը, հոդված է տպագրել հետեւյալ վերնագրով‘ «Իտալացի մասնագետները վերականգնում են Քոբայրի վրացական եկեղեցին»: Հոդվածում ոմն պատմաբան Մթվարիսա Թարխնիշվիլի, ով նոր է վերդարձել Լոռու մարզից, պարբերականում տեղեկացրել է, թե 3 իտալացի կին մասնագետներ վերականգնում են Քոբայրի «վրացական» եկեղեցին եւ նրանք տեղյակ են, որ եկեղեցին վրացական է: Հիմա հունգարացիներից, մոլդովացի փաստաբանից կամ ռումինացի դիվանագետից ինչո՞վ են տարբերվում այս վրացիները: Նրանք նույնիսկ Աբխազիայում իրենց եկեղեցական թեմը չկարողացան պահպանել, հիմա էլ Լոռու եկեղեցիներն են ուզում սեփականացնել: Հիշեցնենք, որ նման փորձեր անում են նաեւ Արեւմտյան Հայաստանում՝ Անիի եկեղեցիներից մի քանիսի նկատմամբ:

Արամ Ավետյան

 ԵԽԽՎ ամբիոնից՝ հայերի պատմական հայրենիքի վերադարձի հարցը

ԵԽԽՎ ամառային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում, երբ քննարկվում էր իրավիճակը Մերձավոր Արեւելքում, ելույթ է ունեցել ՀՀ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը: Նա բարձրացրել է սիրիահայերի խնդիրը եւ նշել.  «Քանի դեռ Սիրիայում պատերազմն ընթացքի մեջ է, պետք է բոլոր ջանքերը գործադրել օգնել այդ երկրի հայկական համայնքին գոյատեւել այս դժվար օրերին: Սիրիահայերի համար այսօր ամենակարեւորը մարդասիրական օգնությունն է, ինչպես նաեւ անհրաժեշտ է ցանկություն՝ կանխելու Սիրիայի պատմական հայ համայնքի ամբողջությամբ կազմալուծումը: Հակառակ դեպքում հայ համայնքի կազմալուծումը կարող է վնասակար ազդեցություն ունենալ ինչպես Սիրիայի, այնպես էլ Մերձավոր Արեւելքի մշակութային ժառանգության վրա»: Այնուհետեւ հայ ներկայացուցիչը փաստել է, որ հայերը Սիրիայում հաստատվել են Արեւմտյան Հայաստանից բռնի տեղահանվելու հետեւանքով, մասնավորապես բռնագաղթել են Կիլիկիայից, որը շրջափակվել էր Թուրքիայի կողմից. «Սիրիահայերն իրենց հայրենիք՝ Արեւմտյան Հայաստան եւ Կիլիկիա նահանջելու տեղ չունեն, քանի որ այդ տարածքներն այժմ գտնվում են Թուրքիայի տիրապետության ներքո, իսկ Սիրիայում կայունությունն այլեւս վերահսկողությունից դուրս է: Ուստի ինքնապաշտպանական նպատակներով անհատական եւ խմբակային իրավունքների պաշտպանությունը հայերի համար միակ հիմնական ճանապարհն է վերադարձնել պատմական հայրենիքը՝ Արեւմտյան Հայաստանն ու Կիլիկիան»:

Սեփ.լրատվություն

 «Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։