Քաղաքական պոռնիկ ա՞նձը, թե՞ դիվանագիտական պոռնիկ պետությունը – Ըստ ծախու փաստաբանի՝ ինքն այն մարդն է, ով շան պես միշտ հաչում է…

- Քաղաքական պոռնիկ ա՞նձը, թե՞ դիվանագիտական պոռնիկ պետությունը – Ըստ ծախու փաստաբանի՝ ինքն այն մարդն է, ով շան պես միշտ հաչում է…

Քաղաքական պոռնիկ ա՞նձը, թե՞ դիվանագիտական պոռնիկ պետությունը

Թվում է՝ երբեւէ չենք դադարի զարմանալ, թե ինչպես է հաջողվում մեր պետական այրերին ՀՀ հրավիրել տարաբնույթ տականքների ու ծախու լամուկների, ովքեր հայոց պետության բարձր ամբիոններից ցեխ են շպրտում Հայաստանի ու հայության վրա: Իհարկե, բարդ է բոլոր քաղաքական պոռնիկներին էն գլխից իմանալ, բայց չէ՞ որ դրա համար ունենք ԱԱԾ եւ ԱԳՆ բազմաթիվ կառույցներ, որոնք պարտավոր են գոնե երկիր հրավիրվածների ով լինելն արագ ճշտել: Իսկ Մոլդովայի խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուն համացանցի իր էջերում ադրբեջանցիների ոտքերը լվանում եւ դեռ այդ ջուրն էլ գովերգելով խմում էր երկար ժամանակ… Եվ դա պետք էր իմանալ:

ԱԺ-ում ընթացող «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներու­մ» թեմայով համաեվրոպական խորհրդաժողովում հերթական խայտառակ դեպքը գրանցվեց: Նշյալ փաստաբանը «Մարդու իրավունքների պահպանումը եւ պաշտպանությունը «սառեցված հակամարտություններ­ի» տարածքում» թեմայով զեկույցի ժամանակ, անդրադառնալով արցախա-ադրբեջանական հակամարտությանը, ադրբեջանալիզական տեսակետներ արտահայտեց. «Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20%-ը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն», եւ որ «Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերը, ինչն այլեւս միջազգայնորեն ճանաչված փաստ ­է»: Սույն ադրբեջանամետ քաղաքական պոռնիկը մեր պետությաանը որակեց որպես ագրեսոր երկիր: Մինչեւ մանրամասներին անդրադառնալը, նշենք, որ այդ, այսպես ասած տիկնոջ ելույթից հետո, խորհրդաժողովի մասնակիցներից ոմանք ծափահարեցին:

Ի պատասխան մոլդովական խեղկատակի ապատեղեկատվությանը, արտահերթ ելույթ է ունեցել ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը: Նա քննադատել է, որ չի կարելի խորհրդաժողովը, առավել եւս Հայաստանի խորհրդարանի ամբիոնը գործածել սուտ տեղեկատվություն տարածելու համար. «Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում: Չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն: Կարծում եմ, որ այստեղ ներկա բարձրաստիճան հյուրերը պետք է անպայման իրենց անհամաձայնությունը հայտնեն, որ գիտական կոնֆերանսը որոշ մարդիկ փորձում են վերածել անթույլատրելի քննարկման: Այս հարցի շուրջ քննարկումներ տեղի են ունենում այնպիսի լսարանում, որտեղ կան մասնագետներ, ովքեր տիրապետում են թեմային, իսկ հայտարարել, որ այստեղ կամ այնտեղ ցեղասպանություն է եղել, շատ նման է մեր հարեւանների կողմից ամեն օր հնչող միօրինակ հայտարարություններին: Համարում եմ, որ տիկին փաստաբանը պետք է ավելի կոռեկտ լիներ իր արտահայտություններու­մ»:

Դիվանագիտորեն է ասված, բայց շատ մեղմ, ափսոս, քանզի տեղն ու ժամանակը ավելի հստակ դասեր տալու հնարավորություն էին ընձեռել:

Օգտվելով մեր ավելորդ համեստությունից՝ ծախու փաստաբանը հայտարարել է, թե իր ելույթով ինքը պարզապես ցանկանում էր ընդգծել, որ բոլոր հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ ճանապարհով, որ չի պատրաստվում խորանալ հակամարտության մանրամասների մեջ, ուզում է ուղղակի ասել, որ անընդունելի է սառեցված հակամարտությունների տարածքներում ոտնահարել մարդու իրավունքները: Որ պատվեր չի կատարում, պարզապես պայքարում է մարդու իրավունքների համար:

Այս խոսքերից հետո ԱԺ փոխխոսնակը պետք է ծախու փաստաբանին պարզապես սովորեցներ հայոց այբուբենի մեծատառ «Ս» տառը եւ դրա թյուրքական բառապաշարով մի գործածումը… Սա արդար եւ այնպիսի մի լուծում կլիներ, որ Հայաստան մտնող բոլոր ծախուները նախօրոք մեծատառ «Ս»-ն աչքների տակ առած կունենան…

Երկխոսությանը միջամտել է Լիտվայի օմբուդսմենը եւ հայտարարել՝ ճիշտ կլիներ, որ մոլդովացի փաստաբանը խոսեր «Մոլդովայի սառեցված հակամարտության մասին, այլ ոչ թե անդրադառնար Ղարաբաղյան հակամարտության պատմությանը»: Լիտվայի ներկայացուցիչը նշել է, որ սա այն տեղը չէ, որտեղ պետք է քննարկվի այս հարցը, ավելին՝ այն չպետք է քննարկի մի երկրի ներկայացուցիչ, որ որեւէ կապ չունի այս հիմնախնդրի հետ: Նիստը նախագահող Դավիթ Հարությունյանը, այլեւս հնարավորություն չտալով Մոլդովայի խորհրդարանի փաստաբանին արձագանքելու իր հասցեին հնչած դիտողություններին, հորդորել է հարգանք ցուցաբերել եւ այսքանով սահմանափակվել: Այստեղ էլ անհասկանալի են այդ հորդորները: Չնայած Պապից ավելի կաթոլիկ լինելը մեր եվրաժառանգների արյան մեջ է:

ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ամփոփիչ ելույթում եւս անդրադարձավ այս խայտառակ միջադեպին, ու թեեւ ընդգծեց, որ նման երեւույթները, ապատեղեկատվություն տարածող ելույթները մեզ համար արդեն սովորական են դարձել, բայց ցավ հայտնեց, որ դահլիճում եղան հրավիրյալներ, ովքեր ծափահարեցին այդ ելույթին:

Ուշագրավ է, որ Աուրելիա Գրիգորիուն ակամա տվել է իր ինքնաբնութագիրը. «Օմբուդսմենն այն մարդն է, ով շան պես միշտ հաչում ­է»: Արդեն պարզ է, որ քրիստոնեական Մոլդովայի ներկայացուցիչը պետք է շնանար մահմեդական Ադրբեջանի համար: Առաջ անցնելով նշենք, որ սա ասվել է տխրահռչակ փաստաբանի՝ հայրենիք վերադառնալուց հետո, երբ մամուլի ասուլիս է հրավիրել: Հատկանշական է, որ փաստաբանը մամուլի ասուլիսին ներկայացել էր իր փաստաբանի ուղեկցությամբ, ով ամեն կերպ խոչընդոտում էր հարցեր տալու գործընթացը՝ ընդհատում էր ու երկար ճառեր էր արտաբերում: Սա զայրացրել է լրագրողներին, ովքեր ցանկացել են հարցեր տալ եւ նրանք հայտնել են, որ չպետք է խոչընդոտվի իրենց աշխատանքը: Իսկ եթե փաստաբանի փաստաբանը ցանկություն ունի խոսելու, թող իր սեփական ասուլիսը հրավիրի ու ելույթ ունենա այնքան, որքան կցանկանա: Իսկ ծախու փաստաբանը ասուլիսի ընթացքում ընտրել էր ստեղծված սկանդալայի իրավիճակում իր մեղքի բաժինը հերքելու մարտավարություն՝ փորձելով մեղադրել հայկական կողմին: Հակառակ հայկական Սփյուռքի ներկայացուցիչների կոչին, նա հրաժարվեց ներողություն խնդրել իր արարքի համար՝ հայտարարելով, թե որեւէ մեկին չի վիրավորել:

Ասուլիսին ներկա էր Մոլդովայում հայ համայնքի ներկայացուցիչ Սերգեյ Օսիպյանը, ով նկատել է. «Դուք միակողմանի եք լուսաբանել խնդիրը եւ հոգու խորքում գիտակցում եք դա: Ձեր փոխարեն ես ներողություն կխնդրեի. Դարձել եք քարոզչական գործի­ք»: Ադրբեջանի խամաճիկը ամեն դեպքում հերքել է ադրբեջանական զլմ-ների տարածած ապատեղեկատվությունն այն մասին, թե, իբր, «Երեւանում նա ստիպված է եղել պաշտպանվել հյուրանոցը շրջափակած խելագար ամբոխի­ց»՝ նշելով, որ «Հայաստանի իշխանությունները համապատասխան միջոցներ էին ձեռնարկել իր անվտանգությունն ապահովելու համա­ր»: Նա նաեւ չի կարողացել բացատրել՝ թե ինչու, հակառակ պնդումներին, իբր, իրեն հեռախոսով սպառնացել են, ինքը չի դիմել ոստիկանություն:

Այս ծախու լամուկը նաեւ չի կարողացել հերքել, որ Հայաստան մեկնելուց առաջ՝ Բաքվում մասնակցել է մեկ այլ գիտաժողովի: Խոստովանել է, որ Բաքվում չի բարձրաձայնել քաղբանտարկյալների, օրինակ, իր գործընկեր Իլգար Մամմադովի հարցը, չի խոսել Ղարաբաղյան հակամարտության ընթացքում հայերի իրավունքների խախտման, Բաքվի ու Սումգայիթի ջարդերի մասին՝ արդարանալով, թե իր զեկուցի թեման այլ է եղել: Այստեղ իր խոսքով ավարտենք, բայց այլ բովանդակությամբ, ոչ թե օմբուդսմենը, այլ քաղաքական պոռնիկը այն մարդն է, ով շան պես միշտ հաչում է…

Իսկ ՀՀ ԱԺ-ում պատվիրված հայտարարութամբ աչքի ընկած փաստաբանը երեւանյան համաեվրոպական խորհրդաժողովի ավարտից հետո հրաժարվել է լքել Երեւանը մոլդովական պատվիրակության հետ: Տեղեկատվության համաձայն, այդ լամուկը հանձնել է իր սենյակը եւ Հայաստանում Ռումինիայի դեսպան Կրինա Ռոդեքս Պրունարիու եւ մեր երկրում Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի ուղեկցությամբ բարձր տրամադրությամբ լքել է հյուրանոցն ու մեկնել անհայտ ուղղությամբ:

Մոլդովայի խորհրդարանի նախագահի խոսնակն արագ արձագանքել է, որ փաստաբանի տեսակետները խիստ անձնական են եւ որեւէ կապ չունեն պետական տեսակետի հետ: Մոլդովայի օմբուդսմենն էլ նամակ է գրել Հայաստանի օմբուդսմենին, որ ափսոսանքով է իմացել արդեն հայտնի տեսակետների մասին, ինչը չի արտացոլում Մոլդովայի ՄԻՊ ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ. «Հուսով եմ, որ այն, ինչ պատահեց Երեւանում, չի ազդի Մոլդովայի եւ Հայաստանի արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա»:

Հնարավոր է՝ Մոլդովայի խորհրդարանում հանձնաժողով ստեղծվի, որը քննության առարկա դարձնի Հայաստանի խորհրդարանում Մոլդովայի օմբուդսմենի արած հայտարարությունը: Այդ մասին Երեւանում իր նախաձեռնությամբ կազմակերպված ասուլիսում հայտարարել է Մոլդովայի Սահմանադրական դատարանի անդամ Վիկտոր Պոպանը:

Իսկ ՀՀ ՄԻՊ Կարեն Անդրեասյանի բողոքի համապատասխան նոտային զուգահեռ պետք է խիստ կեցվածք ընդունի նաեւ ՀՀ ԱԳՆ-ն, իհարկե գուցե ոչ այնպես ինչպես Հունգարիա-Ադրբեջան սաֆարովյան առքուվաճառքի դեպքում, քանի որ մոլդովական իշխանությունները արագ եւ խիստ բացասական արձագանքեցին իրենց փաստաբանի առումով, բայց ինչ-որ վերաբերմունք պետք է լինի: Գուցե հետաքննության ընթացքից հետո:

Թեման մեծ արձագանք է գտել նաեւ սոցիալական ցանցերի հայկական տիրույթում եւ հայկական բլոգներում: Մոլդովայի ՄԻՊ-ի առնչությամբ իր բլոգում ուշագրավ տեղեկություն է տրամադրել հայ բլոգեր, տեղեկատվության անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Մոլդովայի օմբուդսմեն Աուրելիա Գրիգորիուն՝ Ադրբեջանի լոբբիս­տ» խորագրով անդրադարձում նա հրապարակել է մի քանի լուսանկար (վերցված են՝ Գրիգորիուի՝ ֆ/բ-ի էջից), որոնցում երեւում է, որ կին փաստաբանը բավական ջերմ վերաբերմունք ունի Ադրբեջանի եւ ադրբեջանցիների հանդեպ: Լուսանկարներից մեկում (թվագրված է՝ 2013թ., հունիսի 17), փաստաբանը Բաքվում է. «Բարեւ, սիրելի Բաքո­ւ»,- նշված է լուսանկարին կից մեկնաբանությունում: …Շաբաթներ առաջ էլ այս փաստաբանը հասցրել է շնորհավորել ադրբեջանցիներին «Անկախության օրվա առթիվ. Սիրելի Ադրբեջան, շնորհավորում եմ անկախության տոն­դ»: Մեկ այլ լուսանկարին կից մեկնաբանությունից էլ հասկացվում է, որ «մարդու իրավունքների պաշտպանը» 2013թ. մայիսի 28-ին մասնակցել է Քիշնեւում Ադրբեջանի դեսպանատանն Ադրբեջանի օրվա կապակցությամբ կազմակերպված պաշտոնական ընթրիքին… Մի խոսքով՝ այս լամուկը Բաքվի «տրասսան» էն գլխից է վերուվար արել: Ինչ մնում է Մոլդովայի եւ Հունգարիայի համեմատմանը, ապա չի կարելի բացառել, որ ՎՈւԱՄ-ի անդամ Մոլդովայի իշխանությունները լավ էլ իմացել են ԱՊՀ-ի անդամ Հայաստանի եվրազարգացած վիճակի մասին եւ ՎՈւԱՄ-ի մեկ այլ անդամ Ադրբեջանի համար «գործ են կպցրել» որոշակի գումարի դիմաց եւ հունգարական փորձից ելնելով էլ՝ ներողությունների տոպրակը շուտ են բացել…

Հաստատ չէ, բայց չի էլ բացառվում:

Պետք է արձագանքել նաեւ Հայաստանում Ռումինիայի դեսպանի եւ Վրաստանի դիվանագիտական ներկայացուցչության աշխատակցի պահվածքին, որ օգնել են պոռնո-փաստաբանին՝ լքել հյուրանոցը:

Հունգարիայի դեպքում էլ գրեթե նույն գործելաոճը եղավ՝ հանձնեցին մարդասպանին Ադրբեջանին, հետո սկսեցին ափսոսանքներ արտահայտել… Նոր ձեւ՞ է դիվանագիտության մեջ: Ժամանակն է, որպեսզի այսպիսի վերաբերմունքը խիստ գնահատականների հանդիպի ոչ միայն Հայաստանի, այլեւ միջազգային հանրության կողմից, որը դաս կլինի այլ պետությունների համար, որոնք կփորձեն նման ձեւերով մեզ հետ շփվել:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։