Կեղտոտ ամուսնական կապեր… Հակամարդը հասավ «երրորդ սեռի» գոյությանը… Միասեռականներ եւ «յոթերորդ սեռին» հավակնող մանկապիղծներ… Անչափահասների հղիության հարցը…

- Թուրքիայում ազգակցական ամուսնությունները 36% են կազմում – Կամ՝ կեղտոտ ամուսնական կապեր…

- Հակամարդը հասավ «երրորդ սեռ­ի» գոյությանը…

- Միասեռականների հաջողությունները ոգեշնչում են Եվրոպայի «յոթերորդ սեռի­ն» հավակնող մանկապիղծներին…

- Վատիկանը մանկապիղծների վերաբերյալ հաշվետվություն կտա…

- Անչափահասների հղիության հարցը՝ մտահոգիչ…

Թուրքիայում ազգակցական ամուսնությունները 36% են կազմում

Կամ՝ կեղտոտ ամուսնական կապեր

Կենդանական աշխարհում բազմիցս կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ «արյունակցական» կապեր ունեցող կենդանիները միմյանց հետ սեռական հարաբերությունների մեջ են մտնում: Մարդիկ, որպես կանոն, քննադատաբար են արտահայտվում արյունապղծություն կամ օտար բառով ինցեստ կոչվող երեւույթի մասին:

Աշխարհի շատ ժողովուրդների մոտ ազգակցական կապերի առկայության պարագայում սեռական կապերի արգելքը համարվում է բարոյականության եւ էթիկայի նորմա: Ավելին, ինչպես հայ արիներն են ասում՝ նաեւ բնականոն ուղղուց շեղում է դա, ինչը մարդուն ապամարդացնում է:

«Ինցեստ»-ն ինքնին լատիներենում նշանակում է կեղտոտ, անթույլատրելի:

Այս ամենով հանդերձ անգամ մեր օրերում միեւնույն ընտանիքի անդամների միջեւ արձանագրվող ամուսնությունները այնքան էլ հազվադեպ պատահող իրադարձություններ չեն…

Հակամարդը հասավ «երրորդ սեռ­ի» գոյությանը

Ինչպես հաղորդում է «The Sydney Morning Herald»-ը, ավստրալական վերաքննիչ դատարանը դատական գործում առաջին անգամ ընդունել է երրորդ սեռի գոյությունը:

52-ամյա ակտիվիստ Նորիին հաջողվել է հասնել նրան, որ դատարանը որոշել է, որ «սեռ» բառը միայն երկու՝ արական եւ իգական նշանակություն չունի: Երեք դատավորից կազմված կոլեգիան որոշում է կայացրել է դռնփակ կարգով:

2010թ. Նորին, ով իրեն համարում էր չեզոք սեռի կամ անսեռ ներկայացուցիչ, գրանցվել էր որպես անձ, որի սեռը պարզված չէ: Սակայն հետո նրան ասել էին, որ սխալմունք է տեղի ունեցել եւ խնդրել էին կողմնորոշվել սեռի հարցում: Ի պատասխան նա դիմել էր դատարան: Գործը հանձնվել է վարչական դատարան, որը պետք է որոշի, թե ռեեստրում ինչպես պետք է նշվի սեռը, եթե այն ոչ արական է, ոչ իգական: Ավստրալիայի քաղաքացիները իրավունք ունեն սեռը նշելիս «X» դնել «M» -ի կամ «F»-ի փոխարեն: Դրանից օգտվում են տրանսգենդերները, ինտերսեքսուալները եւ սեռական տարբերությունների վերացման համար պայքարող մոլագար ակտիվիստները: Այսինքն՝ մարդկության թափոնները, հիվանդ ու հոգեգար զանգվածը տոնեց հերթական իր հաղթանակը, Մարդը եւս մի աստվածային գործառույթ է զիջում հակամարդուն եւ մի նոր չափով է հեռանում մարդ կոչվելու իրավունքից:

Հիմա նոր հասկանում ենք հայ արիների այն ահազանգը, որ հնչեցնում էին տարիներ առաջ, երբ «օդում» շոշափվում էր Հայաստանում օրենքի նման փոփոխության հարցը՝ «X» սեռի համար:

Անգամ շոշափեցին այն հարցը, որ պատանին անձնագիր ստանալիս ինքը որոշի իր ազգությունը (հետո՝ երեւի սեռը կորոշեր), այսինքն՝ հայ ծնողների զավակը հանկարծ պիտի դառնար ամերիկացի… Խոսվել է նաեւ՝ հայր եւ մայր ձեւակերպումներից հրաժարվելու մասին, որ գոմիկ կամ լեզբի «ծնողները» որդեգրած երեխաների մոտ վատ չզգան իրենց… առաջարկում են գրել՝ «ծնող թիվ 1» եւ «ծնող թիվ 2»:

* * *

Միասեռականների հաջողությունները ոգեշնչում են Եվրոպայի «յոթերորդ սեռի­ն» հավակնող մանկապիղծներին՝ պեդոֆիլներին: Հոլանդիայի միասեռական մանկապիղծների կուսակցությունը հայտարարել է. «Մենք հասարակությանը կապացուցենք, որ սեքսը տարիք չի ճանաչում: Օրինական ճանապարհով կհասնենք այն բանին, որ սեռական գործողություններ կթույլատրվի կատարել ցանկացած տարիքի երեխաների հետ՝ սկսած նորածիններից: Կվերացնենք բոլոր արգելքները: Ամեն ինչ սկսվում է սադրանքից՝ սկզբում շոկ, սկանդալ, բոլորը սարսափի մեջ են: Վերհիշենք, թե ինչպես սկսվեց գեյ-շարժումը: Կես դար առաջ գեյերին աշխատանքից վտարում էին… Իսկ հիմա պաշտպանում են: Մանկապիղծները կփրկեն սեռական անբավարարվածությունից հիվանդ այս աշխարհը…»: (տես էջ 7՝ «Անչափահասների հղիության հարցը՝ մտահոգի­չ»)

Հատված՝ «Ժողովրդավարության եւ արվամոլության մասի­ն»-ից (Տարոն Իշխանյան)

Վատիկանը մանկապիղծների վերաբերյալ հաշվետվություն կտա

Երեխաների իրավունքներով զբաղվող ՄԱԿ-ի կոմիտեն Վատիկանից մանրամասն տեղեկություն է պահանջել կաթոլիկ հոգեւորականության կողմից երեխաների նկատմամբ գործադրած սեքսուալ բռնությունների հազարավոր դեպքերի մասին:

Տվյալներն ուսումնասիրելուց հետո, 6 ամիս անց կոմիտեի ներկայացուցիչները, որոնք կարգավորում են Երեխաների իրավունքների կոնվենցիայի իրականացումը, կքննարկեն դրանք Վատիկանի հետ: Վատիկանից պահանջում են բռնության զոհերին ցուցաբերած օգնության մասին, ինչպես նաեւ հոգեւորականների կատարած հանցագործությունները թաքցնելու վերաբերյալ տեղեկություններ:

Հիշեցնենք, որ Սբ. Աթոռը պարտավորություններ ունի Երեխաների իրավունքների կոնվենցիայի գծով:

Անչափահասների հղիության հարցը՝ մտահոգիչ

Այս տարվա Բնակչության համաշխարհային օրվա ուշադրության կենտրոնում անչափահասների հղիության հարցն է: Օրվա առթիվ ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը: ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակի տարածած ուղերձում գլխավոր քարտուղարն ընդգծել է. «Լինելով աղջիկների կրթության, առողջության ու իրավունքների հավատարիմ ջատագովը եւ հավատացած լինելով, որ երիտասարդ կանայք կկարողանան վերափոխել մեր աշխարհը, ես ողջունում եմ այն փաստը, որ այս տարվա Բնակչության համաշխարհային օրվա ուշադրության կենտրոնում անչափահասների հղիության հարցն է: Այս նուրբ թեման գլոբալ ուշադրություն է պահանջում: Մոտ 16 մլն դեռահաս աղջիկներից շատ շատերը, ովքեր յուրաքանչյուր տարի ծննդաբերում են, երբեք իրենց հղիությունը պլանավորելու հնարավորություն չեն ունեցել: Հղիության եւ ծննդաբերության բարդությունները կարող են հանգեցնել ծանր հաշմանդամության, ինչպիսին է մանկաբարձական ֆիստուլը, եւ հանդիսանում են այս խոցելի երիտասարդ կանանց մահվան հիմնական պատճառ: Դեռահաս աղջիկները վտանգավոր արհեստական վիժեցման պատճառով նաեւ կանգնում են բազմաթիվ հիվանդությունների, վնասվածքների ու մահվան առջե­ւ»:

Այս խնդիրները լուծելու համար ՄԱԿ-ը կոչ է անում հնարավորություն տալ աղջիկներին հաճախել տարրական դպրոցներ եւ ստանալ լավ կրթություն իրենց դեռահասության շրջանում: Երբ երիտասարդ աղջիկը կրթված է, հավանականությունը մեծ է, որ նա ավելի ուշ ամուսնանա, երեխաներ ունենա այն ժամանակ, երբ պատրաստ կլինի, կունենա ավելի առողջ երեխաներ եւ ավելի բարձր եկամուտ կվաստակի: ՄԱԿ-ը նաեւ պատրաստ է բոլոր դեռահասներին ապահովել իրենց տարիքին համապատասխան, բազմակողմանի սեռական կրթությամբ: Սա հատկապես կարեւոր է, որպեսզի հնարավորություն տրվի երիտասարդ կանանց որոշելու՝ ե՞րբ եւ արդյո՞ք ուզում են մայր դառնալ: Բացի այդ, պետք է տրամադրեն սեռական ու վերարտադրողական առողջության համապարփակ ծառայություններ, որոնք ներառում են ընտանիքի պլանավորում եւ սեռական ճանապարհով փոխանցվող վարակների, այդ թվում՝ ՄԻԱՎ-ի, կանխարգելում ու բուժում: Պետք է երաշխավորվեն մայրական առողջության ծառայությունները, որոնք անհրաժեշտ են կանանց:

«Ուշադրություն եւ միջոցներ հատկացնելով դեռահաս աղջիկների կրթությանը, առողջապահությանը եւ բարեկեցությանը՝ մենք հավատացած ենք, որ նրանք հասարակության մեջ դրական փոփոխություն մտցնելու համար է՜լ ավելի մեծ ուժ կդառնան, ինչն ազդեցություն կունենա եկող սերունդների վրա: Բնակչության համաշխարհային այս օրը եկե՜ք խոստանանք աջակցել դեռահաս աղջիկներին իրագործելու իրենց ներուժի կարողությունը եւ իրենց ներդրումը կատարելու մեր ընդհանուր ապագայի մեջ»,- ասված է ուղերձում:

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։