– Հայկական խոհանոց – «Արվասար»-ի հազարով աղցան…
– Գյումրին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը
– Շաբաթվա մարզական կյանքից
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
– Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ…
– Կարդացեք եւ բաժանորդագրվեք «Լուսանցք» շաբաթաթերթ…
Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– «Արվասար»-ի հազարով աղցան
Բաղադրությունը
Հազարի տերեւեր – 1 կապ
գազար – 1 հատ
տաքդեղ – 1 հատ
ընկույզ – 100 գ
չոր լավաշիկներ կամ աղի ձողիկներ – 50 գ
Թանձրուկի համար՝
արեւածաղկի բուսայուղ – 50 գ
սոյայի սոուս – 50 գ
խնձորի քացախ – 50 գ
մանանեխի փոշի – 0.5 թեյի գդալ
կոճապղպեղ – 0.5 թեյի գդալ
Պատրաստման եղանակը
Թանձրուկը պատրաստել 1 օր առաջ եւ դնել սառնարանը:
Հազարը լավ լվանալ, եւ մանրացնել ձեռքով, որպեսզի սննդանյութերը չկորցնենք:
Գազարը տաքդեղի հետ ձողաձեւ կտրատել, լցնել հազարի վրա: Ընկույզը տաք ջրով թրջել ու կեղեւահան անել եւ բուսայուղի մեջ թեթեւ տապակել: Լցնել գազարի ու տաքդեղի վրա: Այս ամենին ավելացնել թանձրուկը, վրան էլ՝ չոր լավաշիկները:
Անու՜շ լինի:
Գյումրին պաշտոնապես ստանձնել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչումը
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հունիսի 30-ին մասնակցել է Գյումրիի՝ 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաքի կոչմանն արժանանալու կապակցությամբ կազմակերպված տոնական միջոցառմանը: «Վարդանանց» հրապարակում տեղի է ունեցել տոնական համերգ, որի ընթացքում էլ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին է հանձնվել «Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք»-ի հավաստագիրը: Ծրագրի շրջանակներում կացկացվի 45 միջոցառում, իսկ պաշտոնական փակումը նախատեսված է նոյեմբերի 2-ին: Միջոցառմանը մասնակցում էին նաեւ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ, գործադիր քարտուղար Տոկտասսին Բուզոբաեւը, ԱՊՀ հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Սմբատյանը, օտարերկրյա պատվիրակություններ, տարբեր երկրների դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ ու բազմաթիվ գյումրեցիներ:
Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հայտարարվել 2012թ. դեկտեմբերի 5-ին Աշգաբադում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում: ՙԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ՚ միջպետական ծրագիրը մեկնարկել է 2010թ. ԱՊՀ հումանիտար համագործակցության խորհրդի եւ Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի (ՀՀՄՀ) նախաձեռնությամբ:
«Գյումրին 2013թ. ԱՊՀ մշակութային մայրաքաղաք» միջպետական ծրագրի ֆինանսավորումն իրականացվում է համաֆինանսավորման սկզբունքով՝ «ԱՊՀ միջպետական հումանիտար հիմնադրամ»-ի, ՀՀ կառավարության, մշակույթի նախարարության եւ Գյումրու քաղաքապետարանի միջոցներով:
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
Շաբաթվա մարզական կյանքից –
Աշոտյանն ընդունել է ունիվերսիադայի մասնակիցներին
ՌԴ Կազան քաղաքում հունիսի 6-17-ը տեղի կունենա Համաշխարհային 27-րդ ունիվերսիադան, որին կմասնակցի նաեւ Հայաստանի ուսանողական մարզական պատվիրակությունը, որի անդամներին ընդունել էր ՀՀ կրթության եւ գիտության նախարար, Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը: Նա նշել է, որ Հայաստանի այս տարվա պատվիրակությունն աննախադեպ է՝ թե իր քանակով, թե որակով: Մեր հավաքականը կներկայացնեն ինչպես հայկական սպորտի արդեն հայտնի, այնպես էլ ծագող աստղեր, ովքեր ջանք չեն խնայի՝ պատվով հանդես գալու եւ 160-ից ավելի երկրների շարքում Հայաստանի անունը հնչեցնելու, մեր երկրի պատիվն ու դրոշը բարձր պահելու համար: Ունիվերսիադայի կազմակերպման գործում ԿԳ նախարարությունը սերտ համագործակցել է պաշտպանության, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունների, Հայաստանի օլիմպիական կոմիտեի ու ճյուղային ֆեդերացիաների հետ:
Հայաստանի Ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահի տեղակալ, ՀՀ պատվիրակության ղեկավար Ռազմիկ Ստեփանյանն իր հերթին տեղեկացրել է, որ Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային Հայաստանի մարզիկները հանդես կգան 10 մարզաձեւերում՝ ծանրամարտ, բռնցքամարտ, գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, շախմատ, ատլետիկա, լող, հունաահռոմեական եւ ազատ ոճի ըմբշամարտ: Նա ընդգծել է, որ Հայաստանի հավաքականի կազմում են բարձրակարգ մարզիկներ, այդ թվում՝ Օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, Եվրոպայի եւ Աշխարհի առաջնության հաղթողներ, մասնավորապես, օլիմպիական խաղերի մրցանակակիրներ, հունահռոմական ոճի ըմբիշներ Արսեն Ջուլֆալակյանը, ով ԵՊՀ ասպիրանտ է, եւ Գյումրիի մանկավարժական ինստիտուտի ուսանող Արթուր Ալեքսանյանը, ինչպես նաեւ Եվրոպայի չեմպիոն Դավիթ Սաֆարյանը, գրոսմայստերներ Զավեն Անդրիասյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Բոլոր մարզաձեւերում ներկայացված են մարզիչներ, իսկ 3 մարզաձեւում Հայաստանը կունենա միջազգային կարգի մրցավարներ: Բոլոր մարզիկները տվյալ մարզաձեւի ազգային հավաքականի անդամներ են, իսկ թիմերի ղեկավարները՝ մեր ազգային հավաքականների գլխավոր մարզիչներ, ինչպեսեւ մի քանի ազգային հավաքականի նախագահներ են:
Հայ ֆուտբոլիստը ցանկալի է շատերի համար
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մոտ ժամանակներում Դոնեցկի «Շախտյոր»-ից կտեղափոխվի անգլիական «Լիվերպուլ»: Կարծես թե արդեն համաձայնել են ուկրաինական ակումբի հետ փոխհատուցման հարցում, որը կազմում է 30 մլն. եվրո: Հայ ֆուտբոլիստը առաջիկա օրերին բուժզննում կանցնի «Լիվերպուլ»-ում, որից հետո պայմանագիր կկնքի իր նոր ակումբի հետ:
Նշենք, որ մեր լավագույն ֆուտբոլիստին ցանկանում էին ձեռք բերել նաեւ Դորտմունդի (Գերմանիա) «Բորուսիա»-ն, Մախաչկալայի (Ռուսաստան, Դաղստան) «Անժի»-ն (առաջարկել է 35 մլն. եվրո փոխհատուցում), Լոնդոնի (Անգլիա) «Տոտենհեմ»-ը, սակայն առաջինը բանակցություններ սկսել էր հենց «Լիվերպուլ»-ը: Իսկ անգլիական «The Independent»-ը հայտնել է, որ Հենրիխ Մխթարյանը մտադիր է մերժել «Լիվերպուլ»-ի առաջարկն ու տեղափոխվել Դորտմունդի «Բորուսիա», քանի որ այս թիմը հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի մրցաշարին մասնակցելու իրավունք է ստացել, իսկ անգլիական ակումբը՝ ոչ: Այս ամենին զուգահեռ «Շախտյոր»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն է կարծիք հայտնել, թե Հենրիխ Մխիթարյանը պետք է շատ լավ մտածի այլ ակումբ տեղափոխվելուց առաջ. «Առայժմ չեմ ցանկանում մեկնաբանել, կարծիք հայտնել նրա պահվածքի մասին: Դա նրա որոշումն է եւ ցանկությունը: Կարծում եմ, որ Մխիթարյանը մեծ սխալ է թույլ տալիս: «Շախտյոր»-ը ուժեղ թիմ է եւ միշտ պայքարում է չեմպիոնության, գավաթի, չեմպիոնների լիգայի համար: Ես նրան քիչ էի փոխարինում, օգնում էի, որպեսզի լավագույն ռմբարկու դառնա: Եթե նա տեղափոխվի այնպիսի ակումբ, որը «Շախտյոր»-ից բարձր լինի, օրինակ, «Բավարիա», «Բարսելոնա», «Ռեալ», ապա կհասկանամ նրա ցանկությունները: Մնացածը մեր մակարդակի թիմեր են»:
Շուտով ամեն բան կպարզվի եւ հայ ֆուտբոլիստի տեղափոխման շուրջ առաջացած այսքան մեծ աղմուկը կդադարի՝ վերջնական պատասխան ստանալով:
1 ոչ-ոքի եւ 2 պարտություն
Հայաստանի ֆուտբոլային ակումբները անհաջող մեկնարկեցին Եվրոպայի լիգայի նոր մրցաշարում: Հանրապետության բրոնզե մեդալակիր Կապանի «Գանձասար»-ը Երեւանում 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի առաջնության ներկայիս առաջատար «Ակտոբե»-ին:
Հայաստանի գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ը հյուրընկալվելիս ոչ-ոքի՝ 1:1 խաղաց Մակեդոնիայի գավաթակիր «Տետեքս»-ի հետ, ընդ որում դաշտի տերերը պարտությունից խուսափեցին հանդիպման վերջին րոպեին (խաղի հաշիվը 81-րդ րոպեին բացել էր Վիուլեն Այվազյանը):
Հայաստանի գավաթակիր Երեւանի «Միկա»-ն մրցակցի հարկի տակ 0:1 հաշվով զիջեց Չեռնոգորիայի «Ռուդար»-ին:
Գավաթի զույգերը եւ առաջնությունների մասնակիցները հայտնի են
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գրասենյակում տեղի ունեցավ ՀՀ գավաթի խաղարկության վիճակահանությունը: 2013-14թթ. մրցաշարում կմասնակցեն 8 թիմ: Անցած խաղարկության համեմատ բացակայում է միայն Դիլիջանի «Իմպուլս»-ը, որը հրաժարվել է մասնակցել առաջնությանը եւ գավաթին: Վիճակահանությամբ կազմվեցին 1/4 եզրափակիչ փուլի զույգերը. «Գանձասար»-«Ուլիս», «Փյունիկ»-«Արարատ», «Շիրակ»-«Բանանց» եւ «Ալաշկերտ»-«Միկա»:
Գավաթի հանդիպումները տեղի կունենան զույգերում առաջինը նշված թիմերի դաշտում: Նշենք, որ առաջին զույգի հաղթողը կիսաեզրափակիչում կմրցի 3-րդ զույգի հաղթողի հետ, իսկ 2-րդինը՝ 4-րդի հետ:
Որոշվել են նաեւ Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն եւ 1-ին խմբի մասնակից ակումբների համարները, որոնց հիման վրա կկազմվի առաջնության խաղացանկը: Բարձրագույն խմբում հանդես կգա 8 թիմ (ըստ իրենց համարների). 1. «Բանանց» (Երեւան), 2. «Ուլիս» (Երեւան), 3. «Շիրակ» (Գյումրի), 4. «Փյունիկ» (Երեւան), 5. «Միկա» (Երեւան), 6. «Գանձասար» (Կապան), 7. «Ալաշկերտ» (Մարտունի), 8. «Արարատ» (Երեւան): Առաջնության 1-ին խաղում իրար հետ կհանդիպեն հետեւյալ թիմերը. «Բանանց»-«Արարատ», «Ուլիս»-«Ալաշկերտ», «Շիրակ»-«Գանձասար», «Փյունիկ»-«Միկա»:
Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբում հանդես կգա 9 թիմ: Դրանք են. «Փյունիկ-2», «Բանանց-2», «Արարատ-2», «Բանանց-3», «Միկա-2», «Ալաշկերտ-2», «Շիրակ-2», «Շենգավիթ», «Գանձասար-2»: Դրանք բոլորն էլ դուստր թիմեր են, ուստի ոչ մեկը իրավունք չունի տեղափոխվել բարձրագույն խումբ:
Էլինա Դանիելյանը զբաղեցրեց 11-րդ տեղը
Դիլիջանում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց շախմատի Գրան պրիի 2-րդ փուլը: Հաղթող դարձավ հնդկուհի գրոսմայստեր Հումփի Կոներուն, որը 11 հնարավորից վաստակեց 8 միավոր եւ միանձնյա գրավեց 1-ին տեղը: Նրան հաջորդեցին սլովակցի Աննա Մուզիչուկը եւ վրացուհի Նանա Ձագնիձեն, ովքեր իրենց անվան դիմաց գրանցեցին 7-ական միավոր: Հայաստանի միակ ներկայացուցիչ, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը 4,5 միավորով բաժանեց 9-11-րդ տեղերը Օլգա Գիրյայի եւ Վիկտորիա Չմիլիտեի հետ: Նա լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 11-րդ տեղը եւ վաստակեց 30 վարկանիշային միավոր:
Մեկական ոսկի ու արծաթ՝ Վենեսուելայից
Վենեսուելայի Մարակայբո քաղաքի «Բելիսարիո Ապոնտե» մարզադահլիճում անցկացվող Սամբոյի աշխարհի գավաթի փուլերից՝ «Ա.Աստախովի հուշամրցաշարում» Հայաստանը ներկայացնող 3 մարզիկից 2-ն արժանացան մեդալի. Դավիթ Գրիգորյանը 90 կգ քաշային կարգում գրավեց 2-րդ տեղը, իսկ Մավրիկ Նասիբյանը ուժեղագույնն էր 74 կգ քաշայինների մրցապայքարում եւ գրավեց 1-ին տեղը:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 27-02-22 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք»թիվ 24 (287), 2013թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ»բաժնումեւ pressa.ru-իЛусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528



