Հայկի ճամփա կամ այկիդո – …Այս պատերազմում «(ը)զամուր հայը» (սամուրայը) մահապարտից դարձավ անմահ եւ վերականգնեց իր՝ Հայկի ճամփան…

Հայկի ճամփա կամ այկիդո

…Այս պատերազմում «(ը)զամուր հայը» (սամուրայը) մահապարտից դարձավ անմահ եւ վերականգնեց իր՝ Հայկի ճամփան կամ ճապոնական մշակույթի մեջ հայտնի AIKIDO-ն…

http://www.youtube.com/watch?v=qOtE6G1OPLs

SAMURAI 侍 ԶԱՄՈՒՐ ՀԱՅ

Մամիկոնյանների ծագումնաբանությունը ուսումնասիրելու ժամանակ, ճապոնական մշակույթի մեջ ես հանդիպեցի այնպիսի մշակութային շերտերի, որոնց խորքային վերլուծությունը առաջին հերթին զարմանք առաջացրեց:

Շարունակելով իմ ուսումնասիրությունը ճապոնական մշակույթում՝ հնարավորություն ստացա բացարձակապես նոր բացահայտումներ անելու: Այս աշխատանքի մեջ ես կանդրադառնամ ճապոնական մշակույթի այն դրսեւորումներին, որոնք հնարավորություն կտան հասկանալու «սամուրայ, տայք, դատի (տատի կամ տաչի/տաշի), կատանա (գատանա) եւ սեպպուկու, հարակիրի» եզրաբառերի ընկալումը ճապոնական եւ հայոց մշակույթներում, կներկայացնեմ ճապոնական եւ հայկական մշակույթում ինձ տեսանելի նույնությունների մի մասը, որոնք կապված են անպարտելի մարտիկ ունենալու՝ այսինքն, Սամուրայի խնդրո հետ: Ինչպես նաեւ Սամուրայ տերմինը ներկայացնող հերոգլիֆին եւ այդ հերոգլիֆի ներքին գրաֆիկական կառուցվածքին եւ իմաստաբանությանը:

Ճապոնական մշակույթում մ.թ. VII-VIII դդ. շրջանառվեց «տայքա» տերմինը, որն ընկալվում է որպես բարձր փոփոխություն: Այս փոփոխության նպատակն էր Ճապոնիայում ստեղծել կենտրոնացված միապետական իշխանություն: Ճապոնական նոր մշակույթի եւ «տայքա» գաղափարի հիմնադիրները, կրողներն էին Ճապոնիայի 38-րդ իմպերատոր Տենդզի-Տէննոն եւ Ֆուդզիվար տոհմի հիմնադիր Նակատամի-նո Կամատարին: Բարեփոխումները կամ «տայքան» ճապոնական մշակույթին եւ քաղաքակրթությանը ներկայացերց մի նոր ռազմական եւ մարդկային որակ, որն ընդունված է անվանել Սամուրայ:

Ճապոնական մշակույթում ընդունված է ասել, որ Սամուրայ մշակույթի հիմնադիրները Ճապոնիայում շատ հայտնի Այնա ցեղի ներկայացուցիչներն են, ովքեր, ըստ ճապոնացիների, նախապես տիրապերում էին Սամուրայ մարտարվեստի հիմնական գաղտնիքներին: Ճապոնական մշակույթում ընդունված է ասել, որ Սամուրայների հիմնական կլանները պատկանում էին Այնաների ցեղախմբին: Համաձայն տարբեր ուսումնասիրությունների՝ Այնաները հնդեվրոպական ծագում ունեն, ու ենթադրվում է, որ Այնաները կարող են ունենալ կամ փոքրասիական կամ կովկասյան պատկանելություն:

Պատմությունից հայտնի է, որ Հայոց աշխարհի Տայք երկրամասը պատկանում էր Թագավորի զորահրամանատարին՝ այսինքն՝ ամենաամուր հային կամ «ըզ ամուր հային»: Խոսրով Մեծի օրոք սպարապետի իրավունքը ստացավ բավականին մեծ ճանաչում ունեցող Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչը: Մամիկոնյան տոհմը, որպես կալվածք, ստացավ Տայքի մեծ մասը, Տայքում էր գտնվում նաեւ արքայական զորակայանը:

Այսպիսով, մեր պատմությունից եւ մշակույթից գիտենք, որ Մամիկոնյան տոհմը  հայոց արքունիքի եւ իրավունքի պաշտպանն էր եւ նոր քրիստոնեական հավատամքի նահատակները եւ Տայք գավառի տերերը:

Վերադառնանք Ճապոնիա: Ճապոնական մշակույթի մեջ 645-655-ական թթ. ձեւավորվեց նոր փոխհարաբերություններ, որտեղ թագավորական տանը զուգահեռ ձեւավորվում է նոր դասակարգ, որը ճապոնական պատմության մեջ հայտնի է «տայքա» զինվորական բարեփոխումների ծրագրով եւ Սամուրայ անունով:

Ծրագրի նպատակն էր ստեղծել միակենտրոն թագավորություն: Այս գաղափարախոսության պաշտպանները ճապոնական մշակույթում Այնաներն էին, ովքեր Սամուրայ անվան տակ հանդես եկող ճապոնական մարտարվեստի փիլիսոփայության սկզբնական կրողներն են:

Համարենք, որ այս պահին այս ամենը պատահական զուգադիպություներ են եւ անցնենք առաջ:

Այսպիսով՝ ճապոնական մարտական մշակույթի անպարտելի եւ կատարյալ ռազմիկ Սամուրայը, իսկ մեր ընկալումների «(ը)զ ամուր հայ­ը» կրում էր երկու տեսակի սուր՝ Դատի (տաչի կամ տաշի) եւ Կատանա (գատանա) անուններով:

Սամուրայը Դատի (տաչի կամ տաշի) սուրը կրում էր որպես զինվորական հանդերձանքի պարտադիր մաս: Իսկ Կատանա (գատանա) սուրը Սամուրայը կրում էր որպես քաղաքացիական հագուստի մաս:

Դատի (տաչի կամ տաշի) անունով սուրը հայերենում շատ իմաստալից է եւ խորհրդանշական, այն հրամայական եղանակի բայ է, իմաստն է՝ «դատի՜ր կամ տաշի՛ր», այսինքն՝ ունենալ դատելու, տաշելու իրավունք: Կատանա (գա տանա) կոչված սրի անվան մեկնաբանությունը հայերենում նույնպես իմաստալից է «գալ եւ տանել կամ եկող եւ տանող»:

Մեր քննախուզության համար շատ հետաքրքրական է նաեւ Սամուրայ տերմինը ներկայացնող հերոգլիֆի պատկերի մեկնաբանումը:

- Սամուրայ (հերոգլիֆի պատկերը՝ այս թողարկման PDFտարբերակում)

Հերոգլիֆի մեջ հստակ տեսանելի է մեկ թիվը եւ խաչը, որը մեք կարող ենք հասկանալ հետեւյալ կերպ. մեկ թիվը որպես առաջամարտիկ, իսկ խաչը, այս հերոգլիֆի կոնտեքստում, ուղղակիորեն կարող ենք հասկանալ խաչակիր, նա՝ ով տանում է իր խաչը, հիշենք Սասնա Ծռեր էպոսի «Խաչ Պատերազմի վեր աջ թեւին» միտքը:

Սամուրայ հերոգլիֆից առանձնացնեք խաչը եւ դիտարկենք որպես առանձին երեւույթ կամ այնպես, ինչպես, որ պատկերը ընկալվում է ճապոնական մշակույթում: Ճապոնական մշակությում Խաչը, որպես առանձին հերոգլիֆ, նշանակում է զինվոր: Ամբողջացնելով նյութը՝ կարող եմ ասել, որ «Սամուրայ» եզրաբառը իր պատկերագրմամբ եւ ներքին իմաստաբանությամբ շատ մոտ է կանգնած մեր ազգային գաղափարախոսությանը եւ լեզվամտածողությանը: Բառացիորեն խաչ ներկայացնող հերոգլիֆը մենք պետք է հասկանանք «առաջին զինվոր, ով խաչ է կրում ի սկզբան­ե», որը ճապոնական գաղափարախոսության եւ լեզվամտածողության մեջ կոչվում է Սամուրայ, իսկ մեր ընկալումներով «(ը)զ ամուր հա­յ»:

- Զինվոր (հերոգլիֆի պատկերը՝ այս թողարկման PDFտարբերակում)

Ճապոնական մշակույթում Սամուրայ կոչվող մարտարվեստի փիլիսոփայության մասն է կազմում ինքնասպանության ակտը, այն ճապոնական մշակույթում կոչվում է «Սեպպուկու» կամ «Հարակիրի»: Ինքնասպանության ակտի Սեպպուկու եզրաբառը կազմված է երկու մասից «սեպ» եւ «պուկու»: Այս երկու բառերը հայերենում շատ ընկալելի եւ հասկանալի են «սեպ»-գործիք, որով կարելի է ճեղքել որեւէ բան եւ «պոկել»-անջատել կամ կտրել կամ կիսել: Ճապոնական մշակույթում Սեպպուկու երեւույթը ընկալվում է որպես ծակել, կտրել, անջատել, այսինքն՝ գործողություն:

Ինչպես տեսնում ենք՝ ճապոնական մշակույթի «Սեպպուկու» եզրաբառը իր բառակազմությամբ եւ իմաստաբանությամբ շատ մոտ է կանգնած «սեպ եւ պոկել» բառերի իմաստներին: Երկու լեզուներում էլ բառերը մատնանշում են գործողություն:

Բուդդիզմի մեջ «հարա» տերմինի իմաստներից մեկ հավերժությունն է եւ կյանքը, ճապոնական մշակույթում «հարան» մատնանշում է մարդու էներգետիկ կենտրոնը, որը որովայնն է: Ճապոնական մշակույթում «հարակիրի» բառացիորեն նշանակում մեղքի հատուցում՝ ինքնասպանության միջոցով:

Սամուրայը ինքնասպանության ակտը իրականացնում է կտրելով կամ կիսելով իր էներգետիկ կենտրոնը, այսինքն՝ «հարը»: Մեր ընկալումների «հարը» (հարը-հավիտյանը կամ հավերժը): Հայերենում հարակիրի նշանակում է վերադարձ դեպի հող՝ «հավերժ հող դառնալ» կամ «հարակիրի», այսինքն՝ ավարտել կյանքի շրջանը:

- Հարակիրի (հերոգլիֆի պատկերը՝ այս թողարկման PDFտարբերակում)

Այսպիով՝ ակնհայտ է դառնում մեկ բան:

Ճապոնական մշակույթի մեջ ամրագրվել են «տայք, սամուրայ, դատի (տաչի կամ տաշի), կատաանա (գատանա), սեպպուկու (սեպ եւ պուկու) հարակիրի (հավերժ հող)» կենտրոնական համարվող տերմինները: Սրանք իրենց լեզվամտածողությամբ եւ գաղափարախոսությամբ բավարար չափով կապված են հայոց լեզվամտածողության եւ մշակույթի հետ:

- Սեպպուկու (հերոգլիֆի պատկերը՝ այս թողարկման PDFտարբերակում)

Պատմությունում հաստատագրված է այն փաստը, որ Հայոց Մարտիկը կամ «(ը)զ ամուր հայ­ը» կատարյալ է:

Առաջին տեղեկությունը կատարյալ «(ը)զ ամուր հայ­ը» մարտիկի մասին մեզ է հասել Հայկ եւ Բել ավանդապատումով, 5500 տարի առաջ 300 «(ը)զ ամուր հա­յ» մարտիկներ Նահապետ Հայկի առաջնորդությամբ հաղթեցին Բելին եւ Բելի բանակին:

Տրոյական պատերազմում հայոց կողմը Զայրմայրի առաջնորդութամբ «(ը)զ ամուր հայ­ը» մարտիկների հետ պաշտպանում էր Տրոյայի կենտրոնական դուռը:

Հայ-ասորական մի քանի հարյուրամյա հակամարտության մեջ «(ը)զ ամուր հա­յ» մարտիկը պաշտպանեց իր անմահությունը եւ անպարտելիությունը:

Ասորիքը դադարեց գոյություն ունենալ, իսկ «(ը)զ ամուր հա­յ» մարտիկը շարունակեց իր ճանապարհը:

«(Ը)զ ամուր հա­յ» մարտիկի արիության մասին է խոսում Դարեհի կողմից հնչեցված միտքը՝ «հային չի կարելի հաղթել, կարելի է միայն բաժանե­լ»:

Այստեղից է, որ պարսկական բանակն ընդունեց հայի անպարտելիության գաղափարը եւ ստեղծեց անմահների գունդը:

«(Ը)զ ամուր հա­յ» մարտիկի անմահության խնդիրը յուրովի իմաստավորվեց Ավարայրի ճակատամարտում՝ Մամիկոնյանների առաջնորդությամբ, «(ը)զ ամուր հա­յ» մարտիկի անմահության գաղափարից տարածաշրջանում բխեցվեց մահապարտի գաղափարը:

Հայոց վերջին պետականության անկումից հետո «(ը)զ ամուր հա­յ» մարտիկը ծառայության անցավ այլ պետություններում եւ դարձավ զինվոր:

1800-ական թթ. սկսված «(ը)զամուր հայի» հոգին ձգտում էր ազատության եւ այդ ազատությունը իրականացվեց ֆիդայական շարժման միջոցով եւ «(ը)զ ամուր հայ­ը» դարձավ ֆիդայի, ով կռվում էր մեկը տասի դեմ, այս անհավասար կռվում նորից հաղթեց արդեն ֆիդայի դարձած «(ը)զ ամուր հայ­ը»:

1900-ական թթ. սկսված «(ը)զամուր հայի» ոգին փորձում էին կոտրել, որը մասնակիորեն իրականացվեց, սակայն 2-րդ աշխարհամարտը վերածնեց հայի ոգեղեն անմահությունը:

Մեր ազգային գաղափարախոսության մեջ «(ը)զամուր հայի» անմահության խնդիրը վերականգնվեց Արցախյան ազատամարտում:

Այս պատերազմում «(ը)զամուր հայը» մահապարտից դարձավ անմահ եւ վերականգնեց իր՝ Հայկի ճամփան կամ ճապոնական մշակույթի մեջ հայտնի AIKIDO-ն:

Արամ Մկրտչյան (Գերմանիա)

07.07.2013թ.

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

http://www.youtube.com/watch?v=qOtE6G1OPLs

SAMURAI 侍 ԶԱՄՈՒՐ ՀԱՅ

Ազգային գաղափարախոսության մեջ Հայոց մարտիկի անմահության խնդիրը վերականգնվեց Արցախյան ազատամարտում, Այս պատերազմում հայոց մարտիկը մահապարտից դարձավ անմահ և նո…

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։