Ռուսաստանը՝ հիվանդ ու վտանգավոր երկիր – Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր – Ռուսական հիստերիկ այլատյացության պատճառը ինձ համար հասկանալի է…

Ռուսաստանը՝ հիվանդ ու վտանգավոր երկիր – Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

- Ողբերգական դեպքն ինձ մի բան հիշեցրեց, որի մասին հիմա եմ ուզում խոսել: Հիշու՞մ եք, Սոչիում ավիավթարի հետեւանքով 150 հայ մահացավ: Ավիավթար, որի մեղավորը ռուս դիսպետչերն էր: Հայերը համազգային հիստերիա չբարձրացրին: 150-ի եւ 18-ի միջեւ տարբերությունը գիտենք: Ի դեպ, մեղավորն էլ իսկապես ռուս դիսպետչերն էր…

«Նոր Մոսկվայու­մ» հուլիսի 13-ին մանրաքար տեղափոխող ԿԱՄԱԶ-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Ինչպես երեւում է տեսագրությունում, բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Բեռնատարի վարորդը ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանն է, ով դատարան է տարվել կնոջ համար նախատեսված ծաղկավոր խալաթով, առանց սափրվելու եւ հողաթափերով:

Ռուսական լրատվամիջոցները, խախտելով մամուլի էթիկան, հայ վարորդին համարեցին մեղավոր, դատապարտեցին նրան՝ եթերը լցնելով նրա մասին ծաղրական նյութերով: Այս օրերին նայել եմ ռուսական մամուլը: Զանգվածային ոչ մի լրատվամիջոց չնշեց այն փաստը, որ վարորդը փորձել է խուսափել վթարից, փոխարենը անընդհատ նշվում էր Հրաչյա Հարությունյանի ազգությունը:

Ուշագրավ է սակայն, որ անգամ այդ ծաղրից ու նվաստացուցիչ վերաբերմունքից հետո Հ. Հարությունյանի հարազատները չմոռացան ցավակցել վթարի հետեւանքով մահացածների հարազատներին:

Ողբերգական դեպքն ինձ մի բան հիշեցրեց, որի մասին հիմա եմ ուզում խոսել: Հիշու՞մ եք, Սոչիում ավիավթարի հետեւանքով 150 հայ մահացավ: Ավիավթար, որի մեղավորը ռուս դիսպետչերն էր: Հայերը համազգային հիստերիա չբարձրացրին: 150-ի եւ 18-ի միջեւ տարբերությունը գիտենք: Ի դեպ, մեղավորն էլ իսկապես ռուս դիսպետչերն էր:

Ռուսական հիստերիկ այլատյացության պատճառը ինձ համար հասկանալի է: Հիմա, իհարկե, լուրջ վերլուծություններ չեմ անի եւ միջազգային հանրահայտ էթնիկ հոգեբանների տեսակետները չեմ մեջբերի, պարզապես կարձանագրեմ փաստը:

Ռուսաստանցիները (դիտմամբ չեմ ասում ռուսները, որովհետեւ «ռուս» եզրույթի կրողը դարեր արդեն չկա) մշտապես են այս հոգեվիճակում ապրել, քանզի չունեն իրենցը: Նրանց գիտությունը, գրականությունը, ճարտարապետությունը, ծանր արդյունաբերությունը, ռազմական արդյունաբերությունը, արվեստը, շոուն… մի խոսքով հանրային կյանքի բոլոր ոլորտները զարգացել են ազգությամբ ոչ ռուսների շնորհիվ: Նրանք, ինչպես հատուկ է մեծ տերություններին, դեպի իրենց են քաշել տարբեր ժողովուրդների, որ… ապրել կարողանան: Առանց չափազանցության: Յուրացրել են տարբեր ժողովուրդների լավը, այդ լավը կրողներին սարքել ռուս ու ժամանակ առ ժամանակ «ռուսներին» միավորել ընդդեմ այլազգիների՝ միավորել այլատյացությամբ: Եվ եթե նայենք այդ տերության պատմությունը, սա ոճն է բոլոր գահակալների, ովքեր ազգությամբ ռուս չեն եղել: Այլատյացության ֆոնի վրա հատկապես ռուսասեր են ջանացել երեւալ Ռուսաստանի (կայսրություն, դաշնություն…)՝ գերմանական ու հրեական ծագմամբ բոլոր գահակալները: Պուտինի ծագման մասին ռուսաստանյան մամուլը սկզբում չէր խոսում: Հետո պետպատվեր իջավ, ու բոլորը սկսեցին ապացուցել, որ ռուս են եղել Պուտինի երկու կողմերի տատերն ու պապերը: Փոխարենը ռուսալեզու հրեական շատ կայքեր հենց նույն հորական պապի կողմից նրան հրեական ծագում վերագրեցին՝ KGB-ական ինչ-ինչ փաստաթղթերի հղում անելով: Պաշտոնական հերքում չեղավ:

Փաստորեն, Պուտինը հերթական ոչ ռուսն է, որ ռուսասեր երեւալու մարմաջից փլվել է այլ ազգերի գլխին ու հատկապես՝ հայերիս, այնպես ինչպես հրեական ծագումը թաքցնելու համար Հիտլերը դարձավ ամենաուժեղ հրեատյացը: Մի տարբերությամբ, Պուտինին վերագրվում է ոչ թե հայկական, այլ՝ Վրաստանա-հրեական ծագում (իզուր չէ, որ ռուսական համացանցը լցված է Պուտինի (նաեւ Մեդվեդեւի, ում նույնպես հայի ժառանգ էին «հռչակել»)՝ հրեա հուդդադավանի խոպոպիկ մազափնջերով նկարներով):

Պուտինի հայատյացությունը հոգեբանական լուրջ խնդիր է, որ եթե էթնիկ հոգեբանության տեսակետից էլ չքննարկենք հարցը եւ առանձնանանք բացառապես անձնական տիրույթում, ապա նա մանկությունից, գուցե պատանեկությունից եկող լուրջ խնդիրներ ունի: Հետ նայելով կտեսնենք՝ այն տարիներին, երբ պետության ղեկը ուղղակիորեն է Պուտինի ձեռքին եղել, հայերն օր ու արեւ չեն ունեցել այս երկրում: Խոսքս այն հարիֆ հայ հարուստներին չի վերաբերում, որոնց այսօր Մոսկվան գրտան հավի պես պահում է, որպեսզի մի օր դուրս շպրտի՝ աշխատած միլիարդները վերցնելով: Պուտինը մշտապես աշխատել է սքինհեդների հետ՝ առավելապես հայերի դեմ: Պուտինը մտածված «Խփի՛ր ջհուդներին, փրկի՛ր Ռուսաստան­ը» ազգայնամոլական կարգախոսը հանկարծակի փոխեց «Խփի՛ր կովկասցիներին, փրկի՛ր Ռուսաստան­ը» կարգախոսով: Իսկ կովկասցիներից ո՞վ է Ռուսաստանում առավելապես դերակատար: Պատասխանը սքինհեդական զոհերի հայավնաս վիճակագրությունն է:

Հայերը Մոսկվային պետք են բացառապես իբրեւ որակյալ աշխատուժ: ՌԴ՝ պետական մակարդակով կազմակերպված «Հայրենակիցներ» ծրագիրն էլ վառ ապացույցն է: Պուտինին չի հաջողվում Ռուսաստանը Մոսկվայից ու Սանկտ-Պետերբուրգից այն կողմ զարգացնել (ինչպես իր նման՝ ոչ ռուսական ծագմամբ գահակալները), դրա համար էլ նա գազազած է: Էներգակիրներով ապահոված լինելն էլ չի օգնում Ռուսաստանի ծայրամասերը լցնելուն, ու նա ամբողջ մաղձը թափում է ներգաղթյալների վրա: Բայց «մոռանում» է, որ առանց ներգաղթյալների ինքը ոչինչ է (ներգաղթյալներ չուզողը «Հայրենակիցներ» ծրագիրը չէր կազմակերպի): «Մոռանում ­է» ու գազազում եւ, հատկապես, հայերի վրա, այն աստիճան, որ նույնիսկ ավտովթարը ու հայ վարորդին վերածում է հայատյացության քարոզի: Հայերն աշխատում են, ստեղծում են, արարում են, իսկ ռուսները ա՛հ, խմած, օրվա ապրուստով: Նրանց հերոս անբան ու հիմարիկ Իվանն էլ մեղադրում է պետությանը, թե իրենք լավ չեն ապրում: Որպեսզի պետությունը պետություն մնա, անհրաժեշտ է միավորող գաղափարներ: Բայց որ գենետիկ մաքուր ռուսներ չեն մնացել, գաղափարների մասին խոսելն էլ ավելորդ է: Վրա է գալիս տարբերակը: Հայերն են մեղավոր, որ անբան իվանները այդպես էլ շարքային հարբեցողից վերեւ չեն բարձրանում:

Ի՞նչ է պետք անել. հավաքել իվաններին, մեղադրել հայերին, հայերից խլել ամբողջը, մի շիշը տալ իվանին ու գոնե մեկ տասնամյակ խնդիրը փակված համարել:

Սա է խորքային պատճառը, որ Համառուսական պետական հեռուստառադիոհեռարձակման ընկերությունը եւ դրա տեղեկատվական «Վեստի» բաժնի թղթակից Օլգա Սկաբեեւան հային վերաբերեց թուրքի պես: Ի դեպ, նա այն լրագրողն է, որ Պուտինին ուղեկցում է գրեթե բոլոր այցերում: Երեւի Պուտինի հիստերիկ պահվածքը նրան էլ էր փոխանցվել, նա թե՝ «նրա (Հրաչյա Հարությունյանի) բառաչը եւ առավոտյան ցուցմունք տալուց հրաժարվելը առողջական վիճակի հետ հաստատ կապ չունե­ն»:

Տեսնես ի՞նչ ազգության ներկայացուցիչ է ու ի՞նչ մանկություն է ունեցել այդ Օլգա Սկաբեեւան, որ ակնհայտորեն հաճույք է ստանում Հրաչյա Հարությունյանի արտաքին տեսքից:

Մեկ էլ՝ վերեւում խոսեցի ոչ ռուսների՝ ռուսասեր երեւալու մարմաջից:

Մոսկվայի քաղաքապետի պաշտոնակատար կարծեմ Սերգեյ Սոբյանինը, ով Մոսկվա է եկել Սիբիրից, բայց մաքուր սիբիրցի չէ, եւ ի դեպ, նրան նույնպես վերագրվում է կիսով չափ հրեական ծագում, այս օրերին Հրաչյա Հարությունյանի հաշվին իսկական ռուս մեծ հայրենասեր դարձավ:

Բանն այն է, որ սեպտեմբերի 8-ին Մոսկվայում քաղաքապետի ընտրություններ են եւ ինչպես ինքը կարող է շահել ռուսաստանցիների համակրանքը: Առաջարկում է արտաքսել միգրանտներին, եւ… փառքը ապահովված է:

Հավելեմ, որ փոխարենը ռուսաստանյան մամուլը տեղ չտվեց լրագրող Արկադի Բաբչենկոյի անդրադարձին:

Նա «Էխո Մոսկվ­ի» ռադիոկայանի կայքում անդրադարձել էր Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ողբերգական վթարին՝ գրելով, թե ենթադրյալ մեղավոր է հանդիսացել ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը:

«Սերգեյ Սեմյոնիչին (Սոբյանինին մասին է խոսքը) կցանկանայի հարցնել, իսկ ո՞վ է վարձել արտերկրացի վարորդին, նրան տրամադրել անսարք արգելակներով բեռնատար՝ այն էլ ժամկետանց համարանիշներով: Ո՞վ է արտոնել այդ վարորդին վարձած կազմակերպության գործունեությունը: Ո՞վ է բեռնատարի շահագործումը թույլատրել»: «…Պարզվում է,- շարունակում է լրագրողը,- այս անգամ «կովկասյան ազգությունների ներկայացուցիչներն» ամեն ինչում մեղավոր չեն: Իսկ ո՞վ է մեղավոր, քննիչները չեն կարող հայտնաբերել, որոնում են հրշեջները, որոնում է ոստիկանությունը: Երեւի, ընկերությունը, որի համար աշխատել է վարորդը, պատկանում է Մոսկվայի շրջանի որեւէ տրանսպորտային դեպարտամենտի քրոջ եղբոր կնոջ փեսային: Շահագործման թույլտվությունը, նույն սկզբունքով, երեւի արտոնել է ինչ-որ տրանսպորտային դեպարտամենտի եղբոր քրոջ քավորը:

Սակայն 18 մարդու սպանության համար ճաղերի հետեւում կհայտնվեն ոչ թե նրանք, այլ ռուսերեն չիմացող «գաստարբայթերը», ում լուրերում պիտակում են ոչ այլ ինչ, քան «հայազգի վարոր­դ»:

Իմ՝ Ռուսաստանին վերաբերող հոգեբանական վերլուծության եզրակացությունը տալիս է Բաբչենկոն. «Այս երկիրը դառնում է կյանքի համար չափազանց վտանգավոր: Եվ քանի գնում, այնքան ավելի վատթարանում ­է»:

Հ.Գ. – Մոսկվան Երեւանին կարտահանձնի՞ Հրաչյա Հարությունյանին:

Վստահ եմ՝ ոչ: Կամ՝ ծայրահեղ դեպքում կարտահանձնի՝ խոշոր ինչ-որ մի պահանջով: Սրանում էլ եմ միանշանակ համոզված:

Արմենուհի Մելքոնյան – «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։