Ավարտված ազգի եւ չկայացած պետության քենը… – Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ – հակահայ քաղաքականության հերթական դրսեւորումը…

- Ավարտված ազգի եւ չկայացած պետության քենը…

- Հարցազրույց՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ…

…Այլ վճիռը պետք է դիտարկել որպես հակահայ քաղաքականության հերթական դրսեւորում… ու պետք է Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում…

ՀՀ իշխանություններն, ի դեմս ԱԳՆ-ի, ՌԴ-ում ՀՀ դեսպանի, նույնպես իրենց բողոքն արտահայտեցին ռուսական հակահայ հերթական դրսեւորման առիթով, ինչը ողջունելի է եւ պետք է դառնա մշտական գործելաոճ: ՀՀ ՄԻՊ-ը, քաղաքական ու հասարակական ուժերը, Հայաստանից ու Սփյուռքից բազմաթիվ մարդկանց արձագանքները ցույց են տալիս, որ կարելի է համահայկական ճակատ բացել տարբեր հայկական հարցերում: Եվ Հայաստանը պիտի դառնա համայն հայության պաշտպանը, ինչը կմղի աշխարհի բոլոր հայերին անվերապահորեն ընդունել «Հայաստանը համայն հայության հայրենիքն է» բացարձակ ճշմարտությունը:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայ երիտասարդների կողմից նվեր ստացավ այնպիսի մի խալաթ, որի նմանը տրվել էր Հրաչյա Հարությունյանին՝ դատարան տանելու ժամանակ: Բայց դեսպանատունը արձագանքեց, երբ երկրորդ խալաթը ստացավ. «Ափսոսանքով ենք նշում, որ հուլիսի 13-ին Պոդոլսկի շրջանում տեղի ունեցած ավտոճանապարհային պատահարը, որի հետեւանքով զոհվեց 18 մարդ, առանձին անհատների կողմից օգտագործվեց հակառուսական կրքեր բորբոքելու համա­ր»: Հիմա՝ թե սա ռուսների կողմից կրքեր բորբոքվելուն է վերաբերում, թե հայերի՞… հայտնի չէ: Բայց, ըստ երեւույթին, ուղղված է հատկապես ռուսաստանյան զլմ-ներին, որոնցից ամենապոռնիկները անգամ «բառաչ» էին «լսել» հայ վիրավոր վարորդի կողմից: Ինչն իրականում հոգու ճիչ է եղել, ցավի արտահայտում եղածի համար, որը խառնարյուն «ալկաշ» ռսին դժվար թե հասկանալի լինի:

Իսկ դեսպանատունը շարունակել է. «Անընդունելի ենք համարում մեծ մարդկային ողբերգությունը շահարկել նեղ քաղաքական շահեր հետապնդելու եւ հայ-ռուսական հարաբերությունների խաթարելու համար: Պատվիրված քաղաքականացված գնահատականները ընդունելի չեն»:

Սա էլ թերեւս վերագրենք Մոսկվայի քաղաքագլխի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Սոբյանինին, ով քիչ էր մնում իրապես բառաչեր՝ մահ էմիգրանտներին, որպեսզի որպես «գաղափարական ռու­ս»՝ ընտրվի քաղաքապետի առաջիկա ընտրություններում: Հրաչյա Հարությունյանին դատարան բերած ոստիկաններին է գուցե վերաբերում նաեւ, որ բոզի տղերքի պես են պահել իրենց ու հայ ազատամարտիկին կանացի խալաթով ու կիսագիտակից վիճակով են տարել հարցաքննող դատավորի մոտ:

ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը համոզված է, որ «Պոդոլսկի մերձակայքում տեղի ունեցած ողբերգությունը չունի ազգայնական երանգ, այն կքննվի բազմակողմանի, առանց էմոցիաների եւ անկողմնակա­լ»:

Սա էլ երեւի վերաբերում է «ռուս» (իրականում՝ «զբրոդ-­зброд») ազգայնամոլական-շովինիստ զանգվածին (ոչ՝ ազգայնական), որը Պուտինի «պուտանկաների» թիմն է պարզապես: Վերաբերում է նաեւ ՌԴ դատախազությանը, որը մինչ աղմուկը, անտարբեր էր այս հարցի իրավական կողմի նկատմամբ, իսկ այժմ նորմալ է կիրառվում օրենքը ձերբակալաված անձի նկատմամբ անգամ դատարանի դահլիճում, իսկ հայ վարորդի գործատուի եւ մեքենայի տեխնիկական անսարքության հարցերը դարձել են քննարկման նյութ: Բայց հակառոււսական տրամադրությունները Հայաստանում չեն ավարտվի, կաճեն, քանի որ այս իրադարձությանը նախորդել էր Ադրբեջանին զանգվածային ոչնչացման զենք վաճառելու ռուսաստանյան դավադիր քայլը:

Իրավիճակի մասին զրուցեցինք Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ, որ ներկայացնում ենք ստորեւ:

Արամ Ավետյան

 - Վերջերս էր, որ ՀԱՄ-ը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, երբ հայտնի դարձավ, որ մեր բարեկամ Ռուսաստանը մեր թշնամի Ադրբեջանին շարունակում է ժամանակակից զենք-զինտեխնիկա վաճառել: Այժմ էլ հայ վարորդի հետ կապված հակահայ գործելաոճն է զայրացրել շատերին:

– Նախ կխոսեմ վերջին դեպքի մասին, երբ նախկին հայ ազատամարտիկ եւ օտար ափերում ընտանիքը պահելու համար աշխատանքի մեկնած Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվեց ստորացուցիչ քաղաքականություն: Միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է անի ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի դառնա հայության քաղաքական ու տնտեսական հենարանը, իրավաբանն ու կյանքի պաշտպանը, որն ի վերջո պիտի հանգեցնի հայահավաքի կազմակերպմանը՝ համահայկական հզոր ու հայրենակենտրոն կառույցի ստեղծմանը:

Ինչ մնում է հայահալած այս դրսեւորմանը, ապա դա միայն այս հայորդու կամ հայերի նկատմամբ չի կիրառվում այդ երկրում, բոլորի հանդեպ է մաղձը գործում: Սա չկայացած ազգի քեն է, քանզի ռուս ազգ՝ որպես բնածին գեն, չի եղել երբեք, իսկ որպես արհեստածին ազգ այն ոչնչացված է վաղուց, թերեւս միայն մշակութային որոշ դրսեւորումներ են մնացել որպես հուշ: Նաեւ դարեր շարունակ ահռելի տարածքներ ունեցող, բայց երբեք չկայացող պետության ոխն է բոլոր այլազգիների նկատմամբ:

Իսկ մեր՝ հայերիս «մեղքը», ռուսական կողմի հանդեպ մեր պետության երկրորդական դիրք գրավելու հետեւանք է: Բայց սա չի նշանակում, որ Հրաչյա Հարությունյանի համար չպետք է շարունակել այն պայքարը, որն սկսված է: Պետությունը պետք է ամեն բան անի՝ ապացուցելու համար, որ հայ վարորդի մեղքով չի եղել վթարը, քանզի հենց ռուսաստանյան որոշ զլմ-ներ են դա հիմնավորում՝ նշելով, որ ավտոմեքենան անսարք է եղել: Այլ վճիռը պետք է դիտարկել որպես հակահայ քաղաքականության հերթական դրսեւորում… ու պետք է Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում:

- Իսկ բարեկամական հարաբերությունները ոչինչ չարժե՞ն: Գուցե հասկանա՞ն:

– Պետք չէ զարմանալ Ռուսաստանում հակահայ դրսեւորումների առումով: Դրանք միշտ եղել են ու լինելու են: Մենք չենք զարմանում, բայց չզայրանալ եւ դա չցուցադրել չենք կարող: Ռուսաստանը երբեք մեզ բարեկամ երկիր չի եղել, առհասարակ չկան նման երկրներ, կան փոխադարձ շահեր միայն (քանզի մարդկությունը հակաբնական կեցակարգ է որդեգրել): Եվ դա Ռուսաստանին, նաեւ ԱՄՆ-ին կամ եվրոպական երկրներին էլ է վերաբերում: Վրաստանն ու Իրանն էլ են համարվում բարեկամական, բայց թուրքերի հետ խաղեր տալուց՝ մոռանում են այդ մասին:

Դիցուկ՝ ցարական, բուրժուական, սոցիալիստական, թե դեմոկրատական Ռուսիան այդ բարեկամություն ասվածը երբեք չի դրսեւորել: Երեւի հին ու միամիտ (իմա՝ պարզ) ազգերից միայն հայերս ենք մնացել մեր նախնական գենին հարազատ եւ դեռ հավատում ենք, որ կարող է լինել բարեկամություն, ավելին՝ իրապես այդպիսին էլ լինում ենք հաճախ: Ինչը բնական է, բայց երկրային չէ վաղուց:

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։