Խաղողածին ամեն ինչ՝ բացառապես հայկական – Արմենուհի Մելքոնյան «Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր… Մշակույթի նախարարությունը մեռած է – Գառնիի 11-րդ դարի կամրջի վերականգնումն աղավաղված է…

- Խաղողածին ամեն ինչ՝ բացառապես հայկական…

…Իմ փորձը հուշում է, որ այսօր մեր պատմաբաններից, լեզվաբաններից ու ազգագրագետներից լավ են աշխատում մեր խոհարարները, ովքեր գոնե փորձում են տրամաբանելով՝ մոռացվածը վեր հանել ու ապացուցել, որ տոլման չի կարող թուրքական լինել, քանզի տոլմա բառն առաջացել է ուդուլի՝ ուրարտերեն բառից եւ խաղողի է վազ է նշանակում (տոլի՝ խաղողածին): եվ որ քոչվոր հանրույթը խաղողի մշակությամբ չէր կարող զբաղվել, որ դեռ տոլմա էլ փաթաթեր (փաթաթել, ոչ թե լցոնել)…

- Մշակույթի նախարարությունը մեռած է…

…Այդ ՊՈԱԿ-ում մի մասնագետ չկա՞ր, որ ասեր, թե՝ այ գեղցիներ, Գառնիի 11-րդ դարի կամրջի վերականգնումը ոչ թե սալիկապատում, այլ՝ ոգին, շունչը, տեսքը պահելով ամրացում է նշանակում…

Խաղողածին ամեն ինչ՝ բացառապես հայկական

Աշխարհահռչակ գիտնական Պարիս Հերունուն շատ առիթներով եմ հիշում:

Մի անգամ, երբ հարցրեցի, թե ինչու է իր՝ «Հայերը եւ հնագույն Հայաստան­ը» աշխատությունը նախ մտադիր անգլերեն գրել, ասաց. «Հենց հայերեն գրեմ, սկսվելու է­՛»:

«Ի՞նչն է սկսվելու»,- հարցրեցի:

Ծիծաղեց. «Մեր պատմաբաններն ու լեզվաբանները բողոքելու ե­ն»:

«Ինչի՞ դե­մ»,- զարմացա, որովհետեւ արդեն ասել էր, թե ինչ է ուզում գրել:

Լրջացավ. «Հայ պատմաբանները հայ պատմությունն են փչացնում, լեզվաբանները՝ լեզու­ն»:

Անկեղծ ասած՝ այն ժամանակ ինձ թվաց, թե հանճար է, զայրացրել են, բարկացած է: Բայց…

Տարիներ հետո, երբ պիտի «Լուսանցք» թերթը հիմնադրեի ու համախոհ շատ գիտնականների, մասնագետների ու փորձագետների օգնությամբ փորձեի նորովի ու ճշմարտացի տալ մեր պատմությունը, պիտի խորապես հասկանայի մեծարգո Պարիս Հերունուն: «Լուսանցք»-ի դեմ այնպիսի հարձակում պիտի սկսեին այսպես ասած ստանդարտ (այո, հենց ստանդարտ) գիտնականները, որ լիովին պիտի պարզ դառնար. 1. շատ պատմաբանների է ձեռնտու հայի համար նվաստացուցիչ պատմություն գրելը, երբ հայոց պատմությունը պիտի սկսվի 301թ.-ից, իսկ դրանից առաջվանը այդ՝ մանր ստանդարտ աշխարհի համար մանր-մունր բաներ են, 2. շատ լեզվաբանների է ձեռնտու հայերենի արմատներում (հենց արմատներում) հազարավոր պարսկերեն, ասորերեն, հունարեն եւ այլ փոխառություններ գտնելը, 3. այդ «լեզվաբաններին» ու «պատմաբաններին» հիմնվելով՝ շատ ազգագրագետների է ձեռնտու ասենք՝ տոլման թուրքական, հարիսան՝ թուրքական, գինին՝ վրացական համարելը:

«Ազգագրագետները» կբողոքեն, թե իրենք այդպիսի բան չեն արել: «Արել ե­ն»,- կհավատացնեմ ընթերցողներիս: Միջազգային տարատեսակ միջոցառումներից առաջ նախապատրաստական աշխատանքներ չտանելը, ձախողումից հետո չբողոքելը, ճշմարիտը տեղ հասցնելը չփորձելը ինձ համար նույնն է, որ արել են:

Վերջերս հարիսայի թուրքական ճանաչվելը ասածիս վառ ապացույցն է: Մեր ազգագրագետները (եթե բացառություններ կան, ապա թող ներեն ինձ, քանզի չեմ ճանաչում) միայն մեջբերումներ անել գիտեն ու տարատեսակ՝ ասենք խոհանոցային փառատոններին լավ ուտելու, ոչ թե համտեսելու կարողություն ունեն:

Իմ փորձը հուշում է, որ այսօր մեր պատմաբաններից, լեզվաբաններից ու ազգագրագետներից լավ են աշխատում մեր խոհարարները, ովքեր գոնե փորձում են տրամաբանելով՝ մոռացվածը վեր հանել ու ապացուցել, որ տոլման չի կարող թուրքական լինել, քանզի տոլմա բառն առաջացել է ուդուլի՝ ուրարտերեն բառից եւ խաղողի է վազ է նշանակում (տոլի՝ խաղողածին): եվ որ քոչվոր հանրույթը խաղողի մշակությամբ չէր կարող զբաղվել, որ դեռ տոլմա էլ փաթաթեր (փաթաթել, ոչ թե լցոնել):

Իսկ մերոնք նման են այն ապուշ տանտիրոջը, որ դուռն անընդհատ բաց է թողնում ու անընդհատ հիմարաբար ապշում, որ հարեւան քոչվորները իրենից բան են գողանում:

Երբ քոչվորը հաղթում է նստակյացին, ես մեղադրում եմ վերջինիս: Միանշանա՜կ վերջինիս:

Արմենուհի Մելքոնյան

«Լուսանցք»-ի գլխավոր խմբագիր

Մշակույթի նախարարությունը մեռած է

Գառնիի 11-րդ դարի միջնադարյան կամուրջը վերականգնվել է ՀՀ մշակույթի նախարարության եւ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան միջեւ կնքված հուշագրի համաձայն՝ ԱՄՆ «Դեսպանների մշակութային արժեքների պահպանմա­ն» հիմնադրամի կողմից հատկացված դրամաշնորհի շրջանակներում:

Վերականգնման աշխատանքների պատվիրատուն մեր մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությու­ն» ՊՈԱԿ-ն է եղել, վերականգնման աշխատանքների կապալառուն՝ «Տիգրան-Ավի­կ» ՍՊԸ-ն: Աշխատանքների սկիզբը նախորդ տարվա հուլիսի 2-ն է, ավարտը՝ նոյեմբերի 20-ը:

Հիմա նայեք լուսանկարները: 11-րդ դարի կամուրջը ոչ թե վերականգնել են, այլ՝ ձեւախեղել: Որ ԱՄՆ դեսպանատունը պիտի փչացներ ու դրա համար էլ մե՛ծ սիրով գումար տար, պարզ է, բա մեր մշակույթի նախարարությու՛նն ուր էր նայում: Այդ ՊՈԱԿ-ում մի մասնագետ չկա՞ր, որ ասեր, թե՝ այ գեղցիներ, 11-րդ դարի կամրջի վերականգնումը ոչ թե սալիկապատում, այլ՝ ոգին, շունչը, տեսքը պահելով ամրացում է նշանակում: Սրանց թվացել է՝ իրենց գոմն է, ոնց ուզեն, կսարքեն:

Մի խոսքով, ինչի՞ց է, որ հենց մեր մշակույթի նախարարությունից խոսում եմ, հայհոյելս գալիս է:

Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնումեւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։