Արմեն Ավետիսյանին

Հայ Արիների առաջնորդ սիրելի
Արմեն Ավետիսյանին՝
երկրային ծննդյան 43-ամյակի կապակցությամբ

Չգիտեմ կյանքում լավ բան ավելի՝
Քան ծնված մարդը կամքով Արայի,
Արարչի կամքով ծնված մի ծնունդ,
Հենց ինքը՝ Արմեն Ավետիսն Արի…

Դու բարով եկար հենց այս օրերին,
Երբ խառնվել են բարին ու չարին,
Դու մեծ Արորդի՝ Արայի Որդի,
Դու՛ պիտի վառես ջահն Արիների…

Հայ-Արիների ավետաբեր զավակ,
Ծնվեցիր ցրտին, որ բերես լույս-կրակ
Ազգերին Արի… և Ցեղի կամքով՝
ԱրԷգԱկ բերես ամբողջ աշխարհին…

Հազար յոթ հարյուր երկար տարիներ
Վիշապը խժռեց որդոց Արայի,
Բայց չի կշտացել իր վրեժից դեռ
Ուզում է վերջ տալ Ցեղն Աստվածային…
 
Դու հրածին քաջ՝ Վան հորդ որդի,
Վահագնի կամքով այս աշխարհ եկար,
Վահագնի հրով ու կամքով բարի,
Որպես լույս-փարոսն հայերիս Արի…

Քեզ բարի ճամփա սուրբ գործերիդ մեջ,
Անգին առաջնորդ, դու Արի ընկեր,
Գործերդ բարի կմնան հավերժ
Վառ սրտերի մեջ Հայ-Արիների…

Արյաց առաջնորդ, դու Հայ Արորդի,
Աշխարհակալից քեզ ջերմ համբույրներ,
Դու մեզ առաջնորդ, մենք քեզ քաջ զինվոր,
Հավիտյան կապրի հոգիդ փառավոր…

Ես քեզ մաղթում եմ. -
Հազար-հազար շնորհ մեր Հայր Արայից,
Հազար-հազար համբույր Մայր Անահիտից,
Մեծ կամք ու կորով հրե Վահագնից,
Անսպառ ու լի սեր չքնաղ Աստղիկից,
Հազար-հազար միտք Արտավազդ-Միհրից,
Հաղթական բազուկ Հայ Աստվածներից,
Հազար-հազար օրհնանք սուրբ նախնիներից…

Արամ Ավագյան


Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ. խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։