Հայ արիներն ընդդեմ եվրախամաճիկների գենդերային խեղկատակության. – Հայաստանի կառավարիչների ու օրենսդիրների ծախու եւ ազգադավ դեմքը

Հայ Արիական Միաբանությունն ընդդեմ մարդատյաց գենդերային խեղկատակության

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն փորձեր եղել են «սեռ» եզրույթը վերացնելու, նաեւ «երրորդ սե­ռ» հասկացությունը մտցնելու (ոչ կին, ոչ տղամարդ…), համասեռականների ու այլ սեռամոլագարների ազատությունները ավելացնելու, ծնողների (հայր եւ մայր) բնական տեսակը ոչնչացնելու եւ թիվ 1 ու թիվ 2 ծնողներով փոխարինելու… անգամ քաղաքացու՝ անձնագիր ստանալուց ազգությունը (անգամ եթե ծնողները հայեր են) փոխելու հնարավորություն ընձելելու առումներով… Բայց հայ տեսակը կարողանում է դեռ դիմակայել ներքին թշնամու արտաքին պատվերների կատարմանը…

……………………………………………………………………………………………………..

Հայ Արիական Միաբանությունը հայտարարում է, որ Հայաստանի՝ ԽՍՀՄ-ից անկախացումից ի վեր, առ այսօր մեր երկրում ապրում ու գործում են մարդիկ (մարդկանց խումբ), ովքեր զբաղվում են հայության ազգային-ավանդական արժեքների ապականմամբ ու խեղաթյուրմամբ, մարդկային բարոյա-հոգեբանականկան կերտվածքի ոչնչացմամբ: Դրանք մշտապես եղել ու մնում են իշխանական բուրգում, անկախ իշխանափոխություններից, անգամ եթե ընդդիմադիրի դիմակ են հագնում: Դրանք մեր ազգի ներքին թշնամիներն են, ավելի վտանգավոր՝ քան արտաքինը: Դրանք են ցեղի տականք հատվածը, ինչպես նմաններին բնորոշել է Նժդեհը:

Եթե կա որեւէ մեկը (կամ՝ ոմանք), ով իրեն Արարչից ու Աստվածներից բարձր է դասում ու իր խելապակասության մակարդակով է մեկնաբանում ՄԱՐԴ-ուն եւ անտեսում է ՄԱՐԴ-ու արարչական արարումն ու ՄԱՐԴ-ուն տրված սեռային ու այլ բնականոն տարբերակումները (տղամարդ եւ կին գործառույթներում), ապա նա (նրանք) անբնական ու անբարոյական, ավելին՝ հակաբնական ու հակամարդկային, ինչպես նաեւ՝ անսեռ (սեռախեղ) չ-մարդկանց մի տեսակ է, որ միայն հոգեբուժարանների՝ սեռախեղվածների հատուկ սենյակներում կարող է իր տեղն այս կյանքում փնտրել: Սա այդ հակաբնականների ԲՆԱԿԱՆ տեղն է… 

ՄԱՐԴ-ու՝ բնակարգով բազմանալու եւ բնականորեն ապրելու իրավունքները հավասար են ի վերուստ, բայց Արարիչը մարդկանց, ինչպես եւ բնածին այլ արարածների երկսեռ է արարել ու դրանց արհեստականորեն հավասարեցումը խեղում է տղամարդուն եւ կնոջը ի վերուստ հատկացրած կերպը, գործառույթների յուրահատուկ համակարգը:

Գենդերային կոչված սեռային հավասարության անվան տակ կառավարությունը ներկայացրել ու խորհրդարանը գաղտնի ընդունել է նաեւ այլասերություն տարածող ու պաշտպանող օրենք, ինչը միայն հայի թշնամին կարող էր հաստատել: Օրենքն անցել է երեք ընթերցմամբ եւ հաստատվել նախագահի կողմից: Սա պետք է առավել մտահոգի երկրի նախագահին, թե ով եւ ինչպես է զեկուցել իրեն այս հարցը… Ըստ մեր տեղեկատվության, մայիսին խորհրդարանն ընդունել է կառավարության եւ պատգամավորներ ՕԵԿ Հեղինե Բիշարյանի ու Հովհաննես Մարգարյանի համատեղ հեղինակած` «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասի­ն» օրինագիծը, որի ամենավտանգավոր՝ սեռափոխության մասին հոդվածը նախագծի տեքստի նախնական տարբերակում չի եղել ու վերջնական տեքստում ավելացել է: Ընդունված օրենքով «սեռ» եզրույթը մեկնաբանվում է որպես ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, ինչը, բնականաբար, լուրջ եւ արժանի քննադատությունների տեղիք է տվել: Այսպիսով այս փաստաթուղթ խայտառակ մի օրենք է, որը փաստացի կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության մասին չէ ամենեւին:

Սա Եվրոպական Միության կողմից պարտադրված քաղաքականության հետեւանք է, եւ Հայ Արիական Միաբանությունը սա ասում է առանց վարանելու եւ քաղաքական ենթատեքստի, քանզի հայ արիները ոչ ռուսամետ են, ոչ էլ արեւմտամետ, ավելին՝ պետական քաղաքական միտվածությունները վտանգավոր ու կործանարար են համարում: Թվում է՝ Արեւմուտքը մեղավոր չէ, քանի դեռ մեր երկրում հայ կոչվածներն են թաքուն փաստաթղթեր ընդունում, բայց հայ արիները լավ գիտեն արտաքին ու ներքին թշնամիների կապն ու հրահանգավորման ձեւերը, ու բազմիցս արտահայտվել են: Կա օրենքների մի փաթեթ, որը փաթաթում են ազգերի ու պետությունների վզին՝ եվրոպական համագործակցությանը անդամակցելու համար:

Հիշեցնենք, որ Հայաստանում արդեն փորձեր եղել են «սեռ» եզրույթը վերացնելու, նաեւ «երրորդ սե­ռ» հասկացությունը մտցնելու (ոչ կին, ոչ տղամարդ…), համասեռականների ու այլ սեռամոլագարների ազատությունները ավելացնելու, ծնողների (հայր եւ մայր) բնական տեսակը ոչնչացնելու եւ թիվ 1 ու թիվ 2 ծնողներով փոխարինելու… անգամ քաղաքացու՝ անձնագիր ստանալուց ազգությունը (անգամ եթե ծնողները հայեր են) փոխելու հնարավորություն ընձելելու առումներով… Բայց հայ տեսակը կարողանում է դեռ դիմակայել ներքին թշնամու արտաքին պատվերների կատարմանը:

Այն, որ տղամարդիկ եւ կանայք ունենան հավասար իրավունքներ, միանգամայն նորմալ եւ բնական երեւույթ է:

Հատկապես հայերիս մոտ դա հստակ է: Մենք արդի հայերենում չունենք անգլիական «հի եւ շի» կամ ռուսական «օն եւ օնա» բաժանումներն անգամ: Հայի մոտ թե տղամարդը, թե կինը բնորոշվում են նա դիմելաձեւով: Հայը «ուհի» կանացի վերջածանցը եւս շատ քիչ դեպքերում է գործածում, հատկապես պաշտոնական կիրառումներոմ հայ տղամարդը եւ կինը տնօրեն են, պատգամավոր, նախարար կամ դիվանագետ եւ այլն՝ առանց տարբերակումների: Մեզ «գենդերային» դասեր տվողները թող իրենց լեզվամտածողության, սեռախեղության ու հոգեորսության, նաեւ դրանցից բխող թերացումները չպարտադրեն հայությանը:

Փոխանակ խստացվեն օրենքները փողոցներում բացահայտ մարմնավաճառությամբ զբաղվողների, հանրային վայրերում բնակություն հաստատած տարբեր կարգի (տրանս) սեռամոլագարների նկատմամբ, ովքեր սեռական բռնություն են կատարում նաեւ երեխաների հանդեպ, որից էլ մանկապղծությունն է տարածվում, ընդհակառակը՝ հայ կառավարիչներն ու օրենսդիրները օրենսդրորեն են պաշտպանում վերոթվարկյալ կեղտն ու աղբը Հայաստանում ավելացնելուն: Շուտով նաեւ կենդանիների հետ մարդկանց սեռական գործողությունները կօրինականացվեն, ինչպես բարոյահոգեբանական տեսակետից անասնականից ցածր մակարդակով ապրող Եվրոպայում կամ ԱՄՆ-ում է դա հարգի:

Այս օրենքը պարտադրվել է մեզ, որպեսզի արդեն գործող օրենքը խախտողների դեմ կիրառվի կարգապահական, վարչական, առանձին դեպքերում նույնիսկ քրեական պատասխանատվություն:

Սա ազգային ու բնական կյանքով ապրող մարդկանց պայքարը կանխելու եւ նրանց վնասազերծելու միտում ունի, ինչը կարող է կործանարար դառնալ ազգի ու պետության գոյատեւման համար:

«Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքում միտումնավոր խառնված են սեռ, սեռական եւ սեռային եզրույթները:

Սա նպատակային «վրիպում» է, որպեսզի իր բազմանշանակություն իմաստով այդպիսի հիմքով էլ ծառայի օրենքի կիրառման ընթացքում: Եթե արեւմուտքի բնակչի համար «սեր» եւ «սեքս» եզրույթները արդեն նույնն են, ապա նորմալ ազգերի մոտ դրանք տարբեր հասկացություններ են:

Նշյալ օրենքի Հոդված 2-ում (Սույն օրենքի նպատակն ու խնդիրները) նշված է «1.Սույն օրենքի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց եւ տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձեւավորման աջակցումը եւ հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատում­ը»:

Ի՞նչ է նշանակում «կանանց եւ տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից»: Հիմա խոսքը կնոջ կամ տղամարդու արժանապատվությա՞ն մասին է, թե՞ սեռական հակումների պաշտպանության: Եթե առաջինի, ապա հենց այս օրենքով էլ այդ արժանապատվությունը վիրավորվում ու վտանգվում է: Եթե երկրորդ տարբերակն է, ապա օրենքի անունը չի համապատասխանում ձեւակերպմանը:

Նույն հոդվածի «2.Սույն օրենքի խնդիրներն են ապահովել կանանց եւ տղամարդկանց` հնարավորությունների հավասարություն­ը» ձեւակերպումը եւս անհասկանալի է. Եթե խոսքը Արարչից տրված տարբերակումների մասին է, ապա ինչպե՞ս են օրենքով հավասարեցնելու տղամարդուն եւ կնոջը: Իսկ եթե խոսքը աշխատանքի կամ մտավոր ունակությունների մասին է, ապա դա բացառապես անհատական կարողությունների ու հնարավորությունների հարց է, ինչը մեզանում խաթարված չէ: Եվ տղամարդկանց ու կանանց արհեստական եվրատոկոսներ պարտադրող օրենսդրությամբ է հենց խեղվում:

Հոդված 3-ում (Սույն օրենքում օգտագործվող հասկացությունները) «1) գենդեր, գենդերային` տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք, կանանց եւ տղամարդկանց միջեւ հարաբերությունների սոցիալական հայեցակետ, որն արտահայտվում է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում, ներառյալ` քաղաքականությունը, տնտեսությունը, իրավունքը, գաղափարախոսությունը, մշակույթը, կրթությունը, գիտությունն ու առողջապահությունը» ձեւակերպումը ամենավտանգավորներից է: Եվ այս օրենքն իրականում ոչ թե պաշտպանում է կանանց ու տղամարդկանց իրավունքների հավասարությունը, ինչը կարեւոր ու բնական պայման է, այլ անհասկանալի սեռերի կամ անսեռ մարդկանց իրավունքների՝ հանրային բոլոր բնագավառներում հավասար ու ազատ գործելու մասին է: Մեկը, որ իրեն մարդու տեղ է դրել, կարող է ընտրել իր սեռը (վիրահատության միջոցով) կամ համասեռամոլ դառնալով  պետք է հատուկ պաշտպանվածություն ուննա ու նորմալ մարդկանց հետ հավասար ու ազատ գործի: Անգամ ավելի ազատ, քան մյուս քաղաքացիները:

Նույն հոդվածում կա նաեւ «3) ուղղակի գենդերային խտրականություն` սեռային պատկանելությունն ուղղակիորեն մատնանշող խտրականություն» ձեւակերպումը: Այսինքն, եթե տղամարդն իրեն կնոջ տեղ է դրել կամ կինը՝ իրեն տղամարդու, ապա մարդու ակնհայտ տեսողությանը չհավատալով պետք է այդ մոլագարի սեռային պատկանելությունը չմատնանշվի՞… Թե՞ օրինախախտ չդառնալու համար պետք է համասեռականին նորմալ մարդ հայտարարել:

Նույն հոդվածի «8) գենդերային ներկայացվածություն` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կամ որեւէ կազմակերպության կազմում կանանց եւ տղամարդկանց ներկայացվածության համամասնությու­ն» ձեւակերպումը վերեւում նշված արհեստական տոկոսային չափաքանակների պարտադրանքի մասին է: Այսինքն՝ անկախ մակարդակից պետք է պետական աշխատակազմը լցնել այս կամ այն քանակի տղամարդկանցով ու կանանցով, անգամ եթե համապատասխան կադրերը չկան: Համոզված ենք, որ եվրալամուկները ավելի ուրախ կլինեն, եթե անմակարդակներով համալրվեն երկրների ղեկավար կազմերը: Այս հոդվածում նաեւ մի ձեւակերպում կա, թե անկախ սեռից կանայք եւ տղամարդիկ պետք է ազատորեն օգտագործելն իրենց ունակությունները «քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային եւ հասարակական կյանքի այլ ոլորտներում մասնակցություն ունենալու համար»: Իսկ ո՞վ է արգելել դա Հայաստանում: Եվ այս թեզը շարունակվում է նույն հոդվածում «16) համալիր մոտեցում գենդերային հավասարության հիմնախնդրին (մեյնսթրիմինգ)՝ ռազմավարություն, որի միջոցով կանանց եւ տղամարդկանց շահերը դառնում են քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային կամ հասարակական կյանքի այլ ոլորտներում իրավական ակտերի, քաղաքականության, ծրագրերի եւ միջոցառումների մշակման, կատարման, մշտադիտարկման եւ գնահատման գործընթացի անքակտելի բաղադրիչը, որն ուղղված է կանանց եւ  տղամարդկանց միջեւ անհավասարության վերացմանը»: «Մեյնսթրիմինգ» եւ նպանատիպ այլ օտար ձեւակերպումները վխտում են ՀՀ օրենքներում ու այլ իրավական ձեւակերպումներում եւ իրականում հայտնի չէ, թե դրանց տակ ինչեր կարող են ի հայտ գալ՝ իբր սխալ թարգմանելու հետեւանքով…

Հոդված 3-ի «21) սեռականոտնձգություն՝ գենդերային խտրականության դրսեւորումների տեսակ` խոսքային կամ ֆիզիկական դրսեւորում ունեցող սեռական բնույթի գործողություններ կամ ցանկացած իրավիճակ, որոնք ուղղված են անձի արժանապատվությունը նվաստացնելուն, վախեցնելուն, թշնամությանը, ստորացմանը կամ նմանատիպ իրավիճակների­ն» ձեւակերպմամբ էլ միանշանակ պատժվելու են ոչ թե «գենդերային (սեռային) խտրականության» դրսեւորումները, այլ՝ «ցանկացած  իրավիճա­կ»՝ որը կվնասի անսեռի կամ սեռամոլագարի «բարի» համբավը:

Հոդված 4-ում (Գենդերային հավասարության քաղաքականության հիմնական սկզբունքները) կա այսպիսի ձեւակերպում. «2. Եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են գենդերային հարաբերությունները կարգավորող այլ նորմերքան նախատեսված են սույնօրենքովապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմեր­ը»: Սա իհարկե պարտադրվում է բոլոր օրենքների դեպքում, սակայն այստեղ ակնհայտ է, որ հայությանն այլեւս «օրենքի սահմաններու­մ» է պարտադրվելու միջազգային անբարոյականությունն ու այլասերվածությունը:

Հոդված 6-ում (Գենդերային խտրականության արգելումը) նշված է, որ գենդերային ուղղակի խտրականության ձեւեր են` «1)ընտանեկան դրությանհղիության եւ ընտանեկան պարտականությունների կատարման հիմքով խտրականությունը», ինչպեսեւ՝ «3)սեռական  ոտնձգություն­ը»: Սա հաստատ չի վերաբերում այն դեպքերին, երբ այս օրենքի պաշտպանները այլ օրենքների կիրառմամբ՝ այլասերվածությամբ քանդում են ընտանիքները, անբարոյականության սերմացմամբ արհեստականորեն ընդհատվում են հղիությունը կամ ընտանեկան պարտականությունների աղճատմամբ վերացնում են ընտանիքի պահպանման բնական արժեհամակարգը: Իսկ թե սեռական ոտնձգությունը ինչ կապ ունի գենդերային խտրականության արգելման հետ, եւս մեկ անգամ հավաստում է, որ օրենքում միտումնավոր խառնել են «սեռային» եւ «սեռական» եզրերը:

Բայց չգիտես ինչու օրենքում սեռային խտրականություն չէ սույն հոդվածի այս ձեւակերպումները. «2)օրենքով սահմանված դեպքերում բացառապես տղամարդկանց պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայության անցնելը» կամ՝ «5.Արգելվում է անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական եւ նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը, ներառյալ` զանգվածային լրատվության միջոցներով»: Այսինքն՝ պարտադիր եւ այլընտրանքային ծառայությունը կանանց չի վերաբերում, ինչու՞, բա ի՞նչ եղավ «գենդերային հավասարություն­ը» կամ «գենդերային արդարություն­ը»: Հայ արիներն իհարկե բանակը առավելապես տղամարդկային ոլորտ են համարում, բայց չեն բացառում նաեւ կանանց ներգրավումը զրնվորական ծառայության մեջ: Հատկապես, որ Հայաստանն այժմ պատերազմական դրության մեջ է եւ զենք պետք է կարողանա բռնել յուրաքանչյուր հայորդի՝ անկախ սեռից: Եվ հատկապես ինչու՞ են եվրոխամաճիկները խախտում գենդերային հավասարությունըերբ օրենքով պարտադրում են համասեռականների այլընտրանքային ծառայություն, իսկ աղանդավորականներին անգամ ազատել են տալիս զինծառայությունից: Եվ հետաքրքիր է՝ ինչու՞ է արգելվում «անձի վերաբերյալ սեռի հատկանիշով պայմանավորված վիրավորական եւ նվաստացուցիչ հրապարակային հայտարարություն անելը», գոմիկին կամ լեզբուհուն չասե՞ն թե ինքն ով է

Իսկ որոշ հոդվածներում կան այնպիսի ձեւակերպումներ, որ թվում է խոսքը կենտրոնաաֆրիկյան ինչ-որ ցեղախմբերի մասին է, ոչ թե Մարդկության Օրրան Հայաստանի: Հոդված 12-ում (Հավասար ընտրական իրավունքների երաշխիքները) բաժնում ասված է. «1.Կանայք եւ տղամարդիկ ունեն հավասար իրավունքներ եւ հավասար հնարավորություններ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, հանրաքվեներին մասնակցելի­ս»: Հոդված 13-ում (Գենդերային հավասարության երաշխիքները հանրային ծառայության մեջ) բաժնում էլ գրված է. «2.Պետական եւ տեղական  ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք պարտավոր են ապահովել կանանց եւտղամարդկանց` հանրային ծառայության ընդունվելու հավասար հնարավորություններիրենց ընդունակություններին եւ մասնագիտական պատրաստվածությանը համապատասխա­ն»: Այս ոլորտում կա նաեւ այսպիսի ձեւակերպում. «…Ուսուցման գործուղում իրականացնելիս բացառվում են գենդերային խտրականության դրսեւորումներ­ը»: Կամ ինչու՞ է նշվել այս ձեւակերպումը. «5.Արգելվում է միայն մեկ սեռի անձանց համար հանրային ծառայության ընդունվելու մրցույթներ հայտարարելը, բացառությամբ այն դեպքերիերբ դա ուղղակիորեն բխում է այլ անձանց իրավունքների եւ շահերի պաշտպանությունից»:

Իսկ հոդված 17-ում (Քաղաքացիական հասարակության աջակցությունը գենդերային հավասարության ապահովմանը) մի եվրախեղկատակության գագաթնակետի ձգող ձեւակերպում կա. «6)զանգվածային լրատվության միջոցներով իրականացնելու գենդերային հավասարության ապահովմանը միտված քարոզչություն»: Այսինքն՝զլմ-ները պետք է ամեն նախադասության մեջ հաշվարկեն կին եւ տղամարդ ձեւակերպումների քանա՞կը

Հոդված 19-ում (Գենդերային հավասարության խախտման վերաբերյալ բողոքները եւ խախտման հետեւանքով տուժած անձանց իրավունքների պաշտպանությունը) ասվում է. «1.Այնանձը, որը կարծում էիր նկատմամբ կիրառվել է գենդերային  խտրականությունիրավունք ունի իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու եւ խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու համար դիմելու իրավասու պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց եւ օրենքով սահմանված ժամկետում ստանալու պատասխա­ն»: Սա պարզապես մի նպատակային ձեւակերպում է Հայաստանում քաոս առաջացնելուն միտված, հիվանդին առողջի դեմ, կնոջը՝ տղամարդու դեմ եւ ընտանիքը պետության դեմ հանելու հստակ պատվեր է: Ինչու չէ, նաեւ երեխաներին՝ ծնողների դեմ հանելու:

Հոդված 20-ում էլ (Գենդերային հավասարության ապահովման պետական քաղաքականության  իրագործման ֆինանսավորումը) հստակ արձանագրված է, թե ինչպես պետք է ֆինանսավորվել սեփական ընտանիքն ու երկիրը քանդելու համար. «2. Գենդերային  հավասարության ապահովման պետական քաղաքականությամբ նախատեսված ծրագրերի եւ միջոցառումների իրականացման համար կարող են կատարվել նաեւ օրենքով չարգելված այլ աղբյուրներից հատկացումներ օտարերկրյա պետություններիմիջազգային կազմակերպություններիինչպես նաեւ այլ կազմակերպությունների (անկախ կազմակերպական- իրավական ձեւիցեւ ֆիզիկական անձանց հանգանակություններնվիրատվություններ եւ այլ հատկացումներորոնք օգտագործվում են բացառապես գենդերային հավասարության ապահովման պետական, տարածքային եւ համայնքային զարգացման ծրագրերի եւ միջոցառումների ֆինանսավորման նպատակով»:

Հայ Արիական Միաբանություն         

06.08.2013թ.-Երեւան

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։