Իրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ վերականգնեց ու միավորեց իր պապերի երկիրը…
Օգոստոսի 11-ին հայ արիներն ու հեթանոս ազգայնականները հերթական անգամ նշեցին Նավասարդի տոնը: Այս Սրբազան Տոնը նշվում է դարեր շարունակ՝ ի փառս Հայկ Նահապետի՝ Բելի դեմ տարած հաղթանակի:
Նախկինում, Գարնան վերազարթոնքի տոնի – Հայոց (Բնական) Ամանորի հետ (մարտի 21-ին) զուգահեռ, Նավասարդը որոշ ժամանակ նշվել է որպես Նոր Տարի, քանզի Դյուցազուն Հայկի հաղթանակը նոր էջ բացեց հայոց հզոր պատմության մեջ…
Հայկ Դյուցազունն այդ օրը, աշնանային արեւադարձից 40 օր առաջ հաղթեց Արարատյան Աշխարհը նենգորեն զավթած Տիտանյան Բելին, վերատիրեց Հայոց երկիրը ու հային բերեց ազատություն ու անկախություն:
Այսպես վերակագնվեց հայի իշխանությունը Հայքում՝ Հայկի պապերի երկրում: Սակայն այս պատմական փաստը աղավաղվել է (արտաքին ու ներքին) պատմա–ստագիտությամբ եւ ցայսօր պնդողներ կան՝ իբր Հայկն է հայերի (ազգի) հինմնադիր նախնին եւ նա է հայերի երկիրը կոչել Հայք: Այս կերպ՝ հատկապես Հայոց պատմությունն են փորձել սահմանափակել 4-5 հազար տարվա մեջ՝ մոռացության մատնելով բյուր հազարամյակների հասնող մեր արաչական անցյալը… Իսկ Աստվածազարմ Հայկին` Հայ Աստվածամարդուն, Աստված հռչակելով՝ փորձել են մարդեղեն դարձնել Հայ Աստվածներին՝ իբր հիմնավորելով Նրանց ոչ Տիեզերածին եւ Հավերժական լինելը…
Սա թշնամու պատվիրած պատմա-խեղկատակություն է եւ հուդա–քրիստոնեական հերթական հակահայ դավադրություն:
Բայց անգամ պատմահայր Մովսես Խորենացին է արձանագրել (ում աշխատությունները եւս հուդա֊քրիստոնեական գրաքննությամբ անողոք կտրատվել են, քանզի ցանկություն կար հետագայում հային (որպես արդեն ձեւավորված ազգ) քրիստոնեական ներխուժման «արդյունք» ներկայացնել), որ Հայք վերադառնալով Հայկը հանդիպում է բաժան֊բաժան եղած Հսկաների Ցեղի ներկայացուցիչների֊խմբերի…
Իրականում՝ Հայ Աստվածների կամոք Հայկը վերադարձավ նվաճված Հայք եւ հանդիպեց հսկա մարդկանց բազում խմբերի, որ հաստատվել էին հայոց լեռներում, որտեղ ապրում էին ինքնապաշտպանվելով: Մեր փառահեղ Նահապետն անգամ զարմացել է այդքան հսկաների առկայությունից, բայց իր արի ու քաջ կեցվածքով-գործերով կարողացել է իրեն ենթարկել ու համախմբել Հայկական լեռնաշխարհի մասնատված հսկաներին, որոնցից շատերը Հայկի բնույթով ու էությամբ Աստվածամարդիկ էին…
Ինչպես արդեն նշել ենք, այս վերազարթոնքը հայության վերելքի մի նոր փառահեղ դարաշրջան բացեց ու հենց ժամանակի թելադրանքով էլ՝ մի որոշ ժամանակահատված Նավասարդը նշվում էր նաեւ որպես Նոր Տարի՝ Նոր Կյանքի օր…
Հայկ Նահապետը որպես Աստվածամարդ՝ Երկրային Աստված, խոսել է Հայ Աստվածների հետ, կատարել Աստվածային Առաջադրանքներ… Ինչն այսօր էլ շարունակում է իրականացնել Հայկական Հոգե֊Ոգեղեն Տիեզերաաշխարհներում…
Օգոստոսը հին Նավասարդ ամիսն է: Նավ–Աս–Արդ՝ ուժականության-զորության խորհրդի հաստատում: Նավասարդյան խաղերն էլ առավելապես զորախաղեր են եղել, որի ժամանակ Հայկյան զինվորի պատվավոր կոչում է տրվել: Իսկ այսօր մերթ ընդ մերթ կազմակերպվող Նավասարդյան խաղերը զուրկ են Նավասարդի բուն էությունից:
Օգոստոսի 11-ի լուսաբացին, Երեւանում, Հայկ Նահապետի արձանի մոտ Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի քրմերի մասնակցությամբ ծիսական արարողություն է կազմակերպվում, որտեղ փառաբանվում են Տիեզերքի Արարիչը, Հայ Աստվածներն ու մեր Զորավոր Նախնին՝ Հայկը:
Արիադավան-հեթանոսական ծիսական արարողությունից հետո, հայ արիականներն ու համախմբված հեթանոս ազգայնականները այցելում են Հայոց Սրբավայրեր, հաճախ` Սպիտակավոր վանքի բակում վերաթաղված Գարեգին Նժդեհի մասունքներին… կազմակերպվում են մեծ տոնական միջացառումներ՝ գինեձոներով համեմված եւ ավանդական ուտեստների համտեսմամբ:
Հայ Արիական Միաբանության (ՀԱՄ) Լրատվական կենտրոն
11.08.2013թ.



