Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝ Քուրմ Արմոգի պատասխանը՝ «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում են»» հոդվածում առկա խեղաթյուրումներին

Իհարկե կարեւորագույն ազգային գործ է, միաժամանակ հաճելի մեզ համար, որ պեղումները Հայոց Աշխարհում հետզհետե պարզաբանում են Հայ Աստվածների ու հեթանոսական ժամանակաշրջանի պատմական անցքերը: Սակայն հաճախ պատմական սուղ փաստերին (աշխատել են վերացնել ամեն բան ու ամեն ինչ) ավելացվում են այս կամ այն ուսումնասիրողի կամ մասնագետի տրամաբանությունները, ինչը իրականության խճողված պատկերն ավելի է հեռացնում իրականությունից

Եվ ահա, հերթական մի՝ «Հայ հեթանոսական աստվածները  «վերադառնում են»» հոդվածում կան կարեւոր ու փաստացի պարզաբանումներբայց նաեւ սխալ ու հակահայ մեկնաբանություններինչը հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակում է համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով շղարշված:

Հայտնի է, որ հեթանոս բառը հուդա-քրիստոնյաների ներմուծած եզրույթն է, որն ասորերեն՝ ազգ  (հունարեն՝ էթնոս) է նշանակում, եւ հեթանոսական հավատ ասելով՝ հասկացել են ազգային հավատ: Բայց քանի որ Գրիգոր(իս) խավարիչը (ում լուսավորիչ են կոչումկիսապարթեւ-կիսաասորի էրիր հարազատ լեզվով էլ՝ հեթանոս կոչեց հայոց ազգային հավատի (հայարիական) հետեւորդներին:

Եվ նա բնավ սիրով չէր լցված հեթանոսական տաճարների ու պատմական մատյանների (այլ արժեքների) հանդեպ՝ ինչպես նշված է հոդվածում… «Սովորաբար, հեթանոսական տաճարները փակվում էին երկու դեպքում՝ թագավորի մահվանից հետո, երբ նրան այլեւս զոհեր չէին մատուցում, եւ երկրորդ դեպքում, երբ կրոնական հեղաշրջում էր լինում: Հողմիկի հեթանոսական տաճարը բացառիկ է նաեւ այն առումով, որ քրիստոնեության ընդունումից հետո Գրիգոր Լուսավորչի կողմից տաճարում ոչինչ չի ոչնչացվել, հեթանոսական տաճարները կոնսերվացվել են հարգանքով եւ մեծ ծիսակատարությամբ»… Ամոթ է նման բան ասելը, քանզի բոլոր բնածին հնագույն ազգերի մոտ, անկախ կրոնափոխությունից, պահպանվել են ազգային տաճարներն ու սրբազան հավատամքային մասունքները, հնագույն ծիսակարգն ու պատմությունը, իսկ Հայաստանում միայն Գառնին է մնացել՝ կիսաավեր-կիսականգուն մի տաճար, այն էլ՝ վերականգնվել է հատուկ որոշմամբ սովետական կարգերի օրոք՝ մրցակցության հեռանկար ունենալով (թե ում տարածքում է ամենահին մշակույթը, պատմությունը (հատկապես՝ ուրարտական էր մրցակցության աղբյուրը)): Նաեւ՝ անգամ քրիստոնեական պատմիչ Ագաթանգեղոսն է ասելոր ամբոխը Գրիգորիսի գլխավորությամբ նախ գնաց ավերելու Տիր Աստծո տաճարը, որպեսզի հեթանոսական (իմա՝ազգայինիմաստությունն ու իմացությունը վերացնի նախ եւ առաջՀետո մնացյալը, ինչը մանրամասն (ավերի ու քանդուքարափի մեկնաբանություններով) ներկայացված է հենց քրիստոնեական պատմիչների գործերում:

Հետո, չգիտես ինչու անընդհատ խառնում են Հայ Աստվածներին «ներմուծված» աստվածների հետ. 8 Աստվածներ կան Հայոց Աստվածային ՀամակարգումՀայր Արա (Աստվածահայր), Մայր Անահիտ (Աստվածամայր եւ Հայոց մայրության ու պտղաբերության Աստվածուհի)Վահագն (Հայոց ռազմի ու զորության Աստված), Միհր (Հայոց արդարադատության Աստված),  Տիր (Հայոց իմաստության եւ դպրության Աստված), Վանատուր (Հայոց հյուրընկալության (օջախի) Աստված), Նանե (Հայոց ողջախոհության Աստվածուհի) եւ Աստղիկ (Հայոց սիրո Աստվածուհի): Եվ հոդվածում առկա. «Հողմիկում տեղ են գտել մեր բոլոր հեթանոսական գլխավոր աստվածների տաճարները՝ Արամազդ, Վահագն, Անահիտ, Աստղիկ, Միհր, Բարշամի, Նանե» տվյալները ամբողջական չեն, Բարշամ էլ չկա ընդհանրապես (անգամ կան «տեսաբաններ», որ ընդերքի աստված են հորինել մեր Դիցարանում, իսկ հայը չունի եւ չէր էլ կարող ունենալ չար կամ մահվան աստված)… Նաեւ սխալ է գլխավոր աստվածներ ձեւակերպումը, Հայոց Գերագույն՝ Գլխավոր Աստվածը մեկն է՝ Հայր Արան է՝ Աստվածահայր Արան:

…«Ավանի առանցքը կազմում են հեթանոսական գլխավոր եռյակի՝ Արամազդի, Անահիտի եւ Միհրի սրահները»… Նման «գլխավոր եռյակ» ձեւակերպում չի կարող լինել հստակ գործառույթներ ունեցող մեր Աստվածային համակարգումԻսկ գործառույթները Տիեզերքի Արարչի պարգեւած շնորհներն են եւ չեն կարող առաջնային կամ երկրորդական լինել

…«սրահներից մեկում հայտնաբերվել է փոքրիկ կավե օղակ, որի վրա հունարեն գրություն կա. «4 ձի զոհաբերվում է Միհրին»»… Բոլոր այսօրինակ գրությունները հաստատում են, որ ուսումնասիրվում է այն ժամանակահատվածը, երբ հավատքները կռապաշտական որակներ էին ստացել եւ խառնվել էին իրար (ինչպես այսօր կրոններն են խառնված միմյանց, դիցուկ՝ քրիստոնեականը, էկումենիզմով է գլոբալացվել եւ կրկին ստացել հրեաընտրյալության եւ իսրայելակենտրոնության գաղափարներ): Անգամ հունական սրբազան պոռնկության փաստն են խառնում, որոշ այսպես ասած պատմիչներ (իհարկե նպատակային է կատարվում նաեւ), հայոց հավատի հետ… Կռապաշտությունը խառնեց անգամ Աստվածային Համակարգերը, դրա համար այդ՝ արիադավանությունից հեռացման ժամանակների տվյալները չպետք է խառնել հայ արիադավանության եւ Հայ Աստվածների պաշտամունքի հետ: Եվ արիադավան հայը չէր կարող հունարեն կամ ասորերեն գրել իր մասունքներին… Դա կռապաշտ հայն է, ով հայ արիադավանությունը այլեւս խառնել է համաշխարհային կռապաշտությանը…

Եվ սարսափելի մի «փաստ» է դրված այս հոդվածում… «Մեծահասակ քրմի կողքին երեխաների դիակներ կային, որոնք դեմքով միմյանց էին նայում: Այդ երեխաները հավանաբար տաճարի ստրուկներ էին, որոնց զոհաբերել են, որովհետեւ անտիկ Հայաստանում երեխաների մահացության նման մեծ թիվ չի եղել»… Նման բան անգամ Գրիգոր խավարիչը չի ասել, անգամ հեթանոսա-չսեր պատմիչները չեն գրել-մրել նման սին բաներ, եւ ահա՝ ոմն մեկը ԵՆԹԱԴՐՈՒՄ է

Ամոթ է՝ հայը երբեք մարդակեր չի եղել կամ Հայ Աստվածները ինչպե՞ս կարող էին մարդու զոհաբերություն ընդունելՉլինի՞այդ ոմն «պատմաբան» ԵՆԹԱԴՐՈՂԸ կարծում է Հայ Աստվածներն են մարդակեր… Սա կամ անտեղյակ մեկի պարզունակ «միտք» է կամ՝ դավադիր խոսքոր ասված է թշնամու համար (եթե ոչ՝ պատվերով)…

…«Շինության մուտքի մոտ փոքրիկ ավազաններ կան, որպեսզի քրմերը ծիսակատարությունից առաջ լվացվեին: Ծիսական արարողությունը նաեւ պահանջում էր, որպեսզի քրմերը սափրեին ոչ միայն իրենց երեսները, այլեւ՝ գլուխները: Հողմիկում գտնվել է նաեւ քրմերի եկաթե ածելին»… Այո այդպես սափրողներ եղել են, եւ լվացվելու արարողություն եւս… բայց գլուխ սափրելը կամ երեսը «շուշաթրաշ» անելը երբեք պարտադիր պայման չի եղել… Չկա նման ավանդույթ:

…«Քարափի ամբողջ երկայնքը մշակված է պեղումներ կատարելու համար. «Հեթանոսական շրջանում կաթը, կենդանու արյունը եւ բույսերի սերմերը խառնում էին եւ լցնում անոթների մեջ, որը հետո թափվում էր գետը: Այդպես ամեն առավոտ նրանք կերակրում էին աստվածներին, որպեսզի իրենց նկատմամբ բարեհաճ լինեին: Հեթանոսական աստվածները շատ պահանջկոտ եւ խանդոտ են»,- նշեց պատմաբան Հայկ Հակոբյանը»… «Մտքի» ի՜նչ փայլատակում, այս «պատմաբանը» անգամ տեղյակ չէ, որ Հայ Աստվածամարդիկ Հայ Աստվածների հետ սեղան են նստել Հայոց Աշխարհում, երբ բաց են եղել Երկնքի Դարպասները… Դիցուկ՝ Հայկ Նահապետը: Եվ միայն կռապաշտը կարող էր կաթը եւ զոհաբերված անասունի արյունը լցնել գետը, որ Հայ Աստվածները «օգտվեն»… Սա ցնորամտություն է անգամ այն ժամանակների համար: Իսկ Հայ Աստվածները պահանջկոտ ու խանդոտ չեն եղել ու չեն… Նրանք անգամ պահանջկոտ չեղան (էլ չասենք՝ պատժող), երբ հռոմեա-հունական դավադրությամբ հայերն ուրացան իրենց եւ հուդա-քրիստոնեական աստծուն պաշտեցին (իհարկե՝ 301-ին ոչ միայն ներխուժում եղավ մեր երկիր, այլ՝ ցեղասպանդ… եւ միայն Հայոց քրմական փաղանգը փառահեղ Արձան Քրմապետի գլխավորությամբ կենաց մահու կռիվ տվեց մինչեւ վերջ): Եթե որեւէ մեկը պատկերացնում է Աստծո Տիեզերական Ուժը, ապա կհասկանա թե ի՛նչ ծանր պատիժ կարող էր հասնել հային ու Հայքինեթե մեր Աստվածները խանդոտ ու պահանջկոտ լինեինԱփսոս, որ չեն

…«թե ինչ է տեղի ունեցել հելլենիստական դարաշրջանում՝ հայկական եւ հունական մշակույթների սինթե՞զ, թե՞ հայերը կոպտորեն վերցրել են հունական մշակույթը.»… ասելով՝ հոդվածագիրը պետք է գոնե տրամաբաներ, եթե փաստերն իրար համադրել չեն կարողանում, ուրեմն խոսքը խառնիխուռն մի ժամանակահատվածի մասին է, որը մենք կոչում ենք կռապաշտական, երբ խառնվել էին հայ-հունա-պարսկա-հնդկա-հրեա-եգիպտականը Ինչպես ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանն է նշել, այսօր պետք է զատել ու առանձին ուսումնասիրել ոչ միայն նախաքրիստոնեական ժամանակահատվածը, որի վերջնակետը կռապաշտությամբ ավարտվեց ու նոր կրոնների հաղթանակի պատճառ դարձավ նաեւայլ՝ նախահեթանոսական ժամանակահատվածը, որը հայ արիական է կոչվում եւ զերծ է հեթանոսական գլոբալացումից ու աղճատումներից… Հայոց Հավատը եւ Հայ Աստվածների Պաշտամունքը այդ ժամանակներում պետք է փնտրել եւ ուսումնասիրել: Դա կտանի դեպի Տիեզերակարգը եւ կտա հստակ պատկերը Հայի, Հայքի ու Հայոց Ծագման ու Հավատի

Եվ վերջում՝ երիցս ճիշտ էր երջանկահիշատակ Պարիս Հերունին, երբ ասում էր, որ Հայոց պատմությունը աղավաղում են հայ պատմաբանները եւ լեզուն փչացնում են լեզվաբանները…

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական խորհրդի ներկայացուցիչ՝

Քուրմ Արմոգ

* * *

http://hetq.am/arm/news/11132/?fb_action_ids=524300407641690&fb_action_types=og.likes&action_object_map=%7B%22524300407641690%22%3A1410351849178645%7D&action_type_map=%7B%22524300407641690%22%3A%22og.likes%22%7D&action_ref_map=%7B%22524300407641690%22%3A%22.UsCTLk9y3CZ.like%22%7D&fb_ref=.UsCTLk9y3CZ.like&fb_source=other_multiline

…Հայաստանի Հանրապետության հյուսիս-արեւմուտքում, Ամասիա քաղաքից 4 կմ դեպի հարավ՝ Հողմիկ գյուղի մոտ, արշավախումբը բացահայտեց հեթանոսական տաճարների համալիրը: 1987թ.-ին հայտնաբերված համալիրում պեղումներ են կատարվել մինչեւ 1993թ.-ը, այն էլ՝ շատ կարճ ժամանակահատվածներով: Ֆինանսական միջոցների բացակայության պատճառով արշավախումբն իր աշխատանքները շարունակելու հնարավորություն ստացավ միայն 13 տարի անց… Մինչ այդ հեթանոսական համալիրի գոյության մասին բոլորը լռում էին: Ուսումնասիրված է տաճարի ընդամենը 1/20-րդ մասը: Քանի՞ սերունդ դեռ պետք է պեղի՝ համալիրը վերջնականապես բացելու համար…

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։