Երբ ժողովուրդը ազգ, երկիրն էլ՝ հայրենիք դառնա՜ն – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)

- Մինչդեռ պետությունն ինքը եւս պետք է ազատ շուկայական հարաբերությունների մասնակիցը դառնար (քանի դեռ դրա կարիքը կա) նախ՝ ազատ կոչվող շուկան հեռու պահելով կամայականություններից (հաճախ՝ միտումնավոր ու սադրանքային), ապա՝ տնտեսական մրցակցությամբ (իր քաղաքացիների հավաքած բյուջեով), իհարկե հավասար պայմաններ ապահովելով արտադրա-տնտեսական քայլեր ձեռնարկեր՝ պաշտպանելով իր քաղաքացիների շահերն անհիմն գնաճից ու թանկացումներից…

Երբ պետությունն ամեն բան հանձնում է մասնավորին (մեր դեպքում՝ զոռբաներին), առավել եւս օտարերկրյա (այս դեպքում՝ գործակալներին, եթե չասենք՝ թշնամիներին), ապա այդ պետությունը վերածվում է մի մեծ սովետական ԻժԽ-ի, որը միայն բնակվարչության ցուցակների համաձայն՝ սպասարկման վարձերը ստանալու կռիվ է տալիս իր բնակչության հետ: Առանց մտածելու, թե այդ բնակտարածքի (իմա՝ պետության) բնակիչներն աշխատանք ունե՞ն, թե՞ ոչ, լա՞վ են ապրում, թե՞ վատ, հիվա՞նդ են, թե՞ առողջ, կեղեքվու՞մ են մասնավորի եւ օտարի կողմից, թե՞ այնքան էլ չէ…

Սա շատ նման է այն սարքովի տեսությանը, թե պետությունն իրավունք չունի ազատ շուկայական հարաբերություններին խառնվելու, եւ շուկան ինքն իրենով բոլորովին ազատ է: Սա էլ նման է այն հրեշավոր տեսությանը, թե մարդու իրավունքներն ազատ են՝ անկանոն՝ մինչեւ սանձարձակություն, եւ ոչ ոք իրավունք չունի այդ մարդուն ինչ-որ բան ասելու…

Այսպես՝ այս սինաբանությունը ոլորտից ոլորտ, քաղաքից քաղաք, ընտանիքից ընտանիք եւ մարդուց՝ իր հաջորդ սերունդ են փոխանցում… Այսպես մենք «Հայաստանի Հանրապետությու­ն» պետություն ունենք, որն առավելապես հանրային գործածման բնակտարածք է, որում այդ նույն հանրությունն ինքն է գործածվում որպես նյութ, ապրանք, որից կարելի է սպասարկման վարձավճարներ եւ անձնական շահույթ ստանալ: Օտար ներդրումներով կարելի է նաեւ մասնավոր տիրույթներ ու ծառաներ, հարճեր եւ… ունենալ:

Մինչդեռ մենք հայոց պետություն պիտի ունենայինք, հայի դիմագծով ու ազգային օրենքների գերակայությամբ, ազգային հավատով ու կենսաձեւով, որում հայրենիք եւ օջախ, ազգ, ընտանիք եւ մարդ արժեքները արարչական ու աստվածային բնույթ պիտի ստանային եւ այդ պետությունը պիտի ծառայեր ազգի ու անհատի բարգավաճմանը, հայրենիքի զորացմանը:

Բայց մենք մի հանրային պետություն ունենք, որն առավելապես ազատ շուկայի սպասարկման տարածք է (օֆշորային չէ, բայց միջազգային կաշառատվությունը, գրանտակերությունը եւ տեղային կաշառակերությունը ծաղկում են անպատիժ) եւ այդ տարածքն իր գույքով ու ապրանքով (իմա՝ նաեւ մարդկանցով) նույնպես վաճառվում է ազատ շուկայական գներով:

Մինչդեռ պետությունն ինքը եւս պետք է ազատ շուկայական հարաբերությունների մասնակիցը դառնար (քանի դեռ դրա կարիքը կա) նախ՝ ազատ կոչվող շուկան հեռու պահելով կամայականություններից (հաճախ՝ միտումնավոր ու սադրանքային), ապա՝ տնտեսական մրցակցությամբ (իր քաղաքացիների հավաքած բյուջեով), իհարկե հավասար պայմաններ ապահովելով արտադրա-տնտեսական քայլեր ձեռնարկեր՝ պաշտպանելով իր քաղաքացիների շահերն անհիմն գնաճից ու թանկացումներից:

Իսկ մեր հանրային միջազգայնահպատակ բնակտարածքը անգամ իր վերահսկելի (միայն տեսչական իրավունքներով) տարածքի հոգե-բարոյական, լեզվա-մշակութային նկարագիրն ու կերպը չի կարողանում պաշտպանել: Նաեւ քաղաքական ու տնտեսական, անգամ ռազմական ու ռազմավարական բոլոր գործընթացները հիմնականում հերթապահ կարգավիճակում են, թե ի՞նչ կասեն այս կամ այն համաշխարհային բեւեռները… որոնցից սնվում է մեծամասնությունը:

Մինչդեռ հայկական շահն ու նպատակները կարելի է համադրել (նախաձեռնություններով նաեւ պարտադրել), որպեսզի տարածաշրջանում եւ աշխարհում իմաստավորվի վերստին հայության առաքելությունն ու դերը, Հայաստանի նշանակությունը:

Անառողջ եւ անբարո մարմնում առաջանում է անառողջ ու անբարո հոգի… ինչն էլ իր հերթին անառողջ ու անբարո միտք է թելադրում վերոնշյալ սովետական ԻժԽ-ի նման տարածքին ու այնտեղ դեգերող բնակչությանը…

Վստահ եմ՝ այս ամենը (դրական իմաստով) ավարտ կունենա, քանզի ամեն երկրային բան ու գործ ի վերջո խոնարհվում է երկնային ճշմարտության առջեւ: Այլ հարց է, թե որքանով մենք կարագացնենք երկնի ու երկրի համադրումը… եւ կգան լավագույն ժամանակները, ու հանրային պետությունը ազգային պետություն կդառնա, ժողովուրդը՝ ազգ, իսկ երկիրն էլ՝ հայրենիք…

Ուստի՝ պետք է դառնալ պայքարող տեսակ, աննահանջ առաջամարտիկ եւ մեր արդարամիտ ու նպատակային պայքարը վստահաբար կարժանանա երկնային աջակցության… Ուրեմնեւ՝ երկրային հաղթության:

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։