«Բարոյախրատական» ելեւէջ – Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից

Այսքան մեջբերումներն արեցինք, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահով մանմասի­ն» օրենքի ջատագովները լավ հասկանան՝ ու՜մ համար են ճանապարհ հարթումԲայց մի հուսադրող լուր հայտնենք, որ Ծոմակը այլեւս չի վերադառնալու: Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից՝ Շվեդիա, Հոլանդիա, Դանիակամ այլ տեղ

Այս օրենքը աշխուժացրել է այնպիսիներին, ինչպիսին Հայաստանից փախած եւ եվրոպաները վայելող DIY ակումբի նախկին տնօրեն, «Պինցետ» պանկ խմբի մենակատար Ծոմակ Օգանեզովան է, ով նախորդ տարի Արամե եւ Համբիկ Խամբազյանների կողմից ակումբը պայթեցվելուց հետո արտահանվեց Շվեդիա:

Իհարկե, դատավճիռը չի գոհացրել Ծոմակին. 1 տարի ձգձգվող դատավարությունն ավարտվել է տղաների՝ 1 տարի 7 ամիս պայմանական ազատազրկման՝ 2 տարի փորձաշրջանով դատապարտմամբ: Եվ ըստ այս՝ արդեն շվեդացու, «սա ապացուցում է, որ Հայաստանը խեղդված է տոտալիտար ֆաշիզմի ու կոռուպցիայի մեջ… Ինչպե՞ս է կարողանում թեթեւ պատիժ սահմանել, սա օրենքի սահմանում չէ, դա ուղղակի պայմանավորվածություն է: Դատավորը մի՞թե չի հասկանում, որ այդ շենքը շատ հանգիստ կարող էր հրկիզվել, եւ մարդիկ մահանային: Բնականաբար հասկանում է, պարզապես փողի մասին ավելի լավ է հասկանում»,- ասել է արեւմտյան փողերը  չսիրո՜ղարեւմտյան պատվերներից շա՜տ հեռու կանգնած, արեւմտյան բարքերն ու այլասերումներն ատո՜ղ ու պախարակո՜ղ այս եվրոպուհին:

Նա դիմել է եվրադատարան, բայց ցավում է, որ դրա համար ժամանակ է պետք, գուցե տարիներ: «ՀՀ-ում փողն 1-ին տեղում է, մարդը որպես արժեք՝ 6-րդ տեղում է: 2-րդ տեղում Սերժ Սարգսյանն է, հետո՝ Նեմեցը, հետո՝ Լֆիկը, 5-րդ տեղում Գագիկ Ծառուկյանն է, 6-րդ տեղը նոր մարդու իրավունքներն են, բայց դա դեռ հարց է»,- եվրոպաներից հոխորտացել է Ծոմակը՝ իրեն թույլ տալով մտավոր ու տրամաբանական ծանր վերլուծություններ անել Հայաստանի ու հայ քաղաքացիների կյանքից, վարք ու բարքիցՔաղաքացիական շարժումների ակտիվիստներն իրենք քաղաքականությունից զրո են. հայտարարում է Ծոմակը: Այդ ակտիվիստները այդպես երբեք ոչինչ չեն փոխի, բացառվում է: Նրանց չեմ հավատում (մի քանի անուն է նշել, ում հավատում է (շատ վատ PR՝ այդ մարդկանց համար,- խմբ) եւ չեմ էլ հավատալու: Այս նույն ակտիվիստները բազմազանության շքերթին դուրս էին եկել մեր դեմ, եւ այդ ակտիվիստները, ովքեր այսօր հավաքված են, նրանց 90%-ը ֆաշիստ է, եւ ես նրանց ոչ մի կերպ չեմ վստահու­մ»:

Այսքան մեջբերումներն արեցինք, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքի ջատագովները լավ հասկանան՝ ու՜մ համար են ճանապարհ հարթումԲայց մի հուսադրող լուր հայտնենք, որ Ծոմակը այլեւս չի վերադառնալու: Եթե նշյալ օրենքը հետ կանչվի, ապա հնարավոր է բոլոր ծոմակները եւս հեռանան Հայաստանից՝ Շվեդիա, Հոլանդիա, Դանիա… կամ այլ տեղ:

«Հայաստանում ոչինչ չի փոխվելու, այն իմ երկիրն է, ես շատ եմ սիրում Հայաստանը, բայց ատում եմ իշխանություններին (ա՛յ քեզ նոր ընդդիմություն,- խմբ.): Անգամ եթե Հայաստանը դրախտ դառնա, չեմ գալու: Կարող է գամ 2 ծիրան ուտեմ (մենք կուղարկենք` կարիք չկա հասնել մեր հայրենիք,- խմբ.), մի քանի ընկեր տեսնեմ (…ընկե՞ր,- խմբ.) ու հետ գնամ, բայց այդ երկրում այլեւս չեմ կարող ապրել, այստեղ էլ շատ դժվար է, եւ ես չէի ցանկանա էմիգրանտի կարգավիճակում լինել, բայց այս վիճակը իմ երկիրը ստեղծեց ինձ համար: Ինչպե՞ս կարող եմ հետ գալ մի երկրում ապրել, որն ինձ դուրս է հանել, որն ինձ անհիմն գիշատիչ սարքեց: Մինչեւ երկիրն ինձնից ներողություն չխնդրի, մինչեւ Արամեի ծնողները, օլիգարխ պապիկը ներողություն չխնդրեն, գումարած հանրապետակաները, լֆիկները, նեմեցները, մինչեւ համակարգն ինձնից ներողություն չխնդրի, չեմ գալու, սա իմ դիրքորոշումն ­է»:

Ջա՜ն ուրախություն,- կասեր ընկերս, հատկապես Ծոմակի վերջաբան-խորը վերլուծությունից հետո. «Հայեր, մի վախեցեք ճանաչել ձեր մարմինը եւ ազատությունը, հակառակ դեպքում կկորցնեք ամեն ինչ, որն արդեն կորստի ճանապարհին է»…

Անի Մարության

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։