Արարչածին մարդիկ եւ ծախու գրանտակերները – Արարիչը որ Մարդ էր արարում ու՞ր էին գրանտակերները,- հայ արիների քուրմ Արմոգ

…Մի հարցնող լինի՝ տո՛ խելոք, Արարիչը որ Մարդ էր արարում, դու ու՞ր էիր.. Իսկ այժմ՝ անգամ տեղյակ չես այդ ԱՐԱՐՈւՄ-ից, որ Մարդը սեռական եւ սեռային տարբերություններ ունի, տղամարդ եւ կին մարդատեսակներ կան, առաջինը երկրորդի միջոցով նպաստում է հաջորդ սերնդի ծնելիությանը, աճին եւ միայն երկրորդն է օժտված ծնելու-ծնողի գործառույթով

 * * *

ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը հերթական անգամ ուղերձ էր հղել Մարդասիրության համաշխարհային օրվա առթիվ: Օգոստոսի 19-ն է այդ օրը: «Մենք նշում ենք Մարդասիրության համաշխարհային օրը՝ ի պատիվ մարդասիրական օգնության աշխատակիցների, ովքեր զոհաբերել են իրենց կյանքերը ծառայողական պարտքը կատարելիս: Մենք հիշում ենք նրանց զոհաբերությունները եւ վերահաստատում մեր հավատարմությունը փրկարարական աշխատանքին, որ իրականացնում են մարդասերներն ամբողջ աշխարհում, ամեն օր, հաճախ այնպիսի դժվարին եւ վտանգավոր պայմաններում, ուր ուրիշները չեն կարող, կամ չեն ուզում գնա­լ»:

Իհարկե, կա՜ն մարդասերներ, որ իսկապես մեկնում են ռազմական, աղետի կամ այլ գոտիներ, որտեղ մարդասիրության, հոգատարության կարիք կա, եւ՝ փառք ու պատիվ նրանց:

Բայց որ այդ նույն ՄԱԿ-ը հովանավորում է բիրտ ուժի՝ այլ երկրների ու ազգերի ներքին գործերին խառնվելն ու աղետալի վիճակների հանգեցնելը… չի նշվում:

Չի նշվում, որ հետո մարդասիրության անվան տակ մի նոր ներխուժում իրականացվի:

Երբ այդ ընթացքում ոչնչացվում են մարդիկ, երկրներ, ազգային ու մշակութային արժեքներ՝ դա էլ չեն հիշում:

Իսկ որ բնածին մարդուց փորձում են ռոբոտներ (համարակալված ու չիպավորված) ստեղծել կամ բարոյազրկել ու անասնականացնել, դա էլ հոգ չէ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի համար: Ուստի՝ «համընդհանուր խաղաղության, արդարության, արժանապատվության ու զարգացման» մասին խոսելիս մի քիչ ամոթ ու խիղճ պետք է ունենալ: Երբ աշխարհի մի քանի տոկոս բնակչությունն ինքզինքը համարում է «միջազգային հանրությու­ն» եւ իրեն թույլ է տալիս փոքրամասնությամբ բոլոր սեռա-հոգեկան փոքրամասնակաների իրավունքները պարտադրել, ապա ՄԱԿ-ի հնչեցրած «մարդասիրական ոգի­ն» չի կարող լինել բնական հրամայական, ինչպես պնդում են, դա բացառապես արհեստական ու մարդաոչնչացման հրաման է, որ տրվել է աշխարհի մութ եւ գաղտնի տերերի կողմից: Ծիծաղելի է, որ այս ամենն արվում է Մարդասիրության համաշխարհային օրը…

* * *

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, այսպես կոչված իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարել է, թե (եւ այսպես մտածում են հակամարդ ու հակաբնական բոլոր գրանտակերները). «Ծայրահեղականների համար ոչ թե մարդն է կարեւոր, այլ սեռական կողմնորոշումը»: Մի հարցնող լինի՝ տո՛ խելոք, Արարիչը որ Մարդ էր արարում, դու ու՞ր էիր.. Իսկ այժմ՝անգամ տեղյակ չես այդ ԱՐԱՐՈւՄ-ից, որ Մարդը սեռական եւ սեռային տարբերություններ ունի, տղամարդ եւ կին մարդատեսակներ կան, առաջինը երկրորդի միջոցով նպաստում է հաջորդ սերնդի ծնելիությանը, աճին եւ միայն երկրորդն է օժտված ծնելու-ծնողի գործառույթով:

Եթե գրանտատվությամբ ու գրանտակերությամբ կարծում են «ծայրահեղականները» սխալ են, ապա նշյալ «ծայրահեղականները» նորմալ, բանական ու բնական մարդիկ են, որ ծայրահեղական են միայն չ-մարդկանց ու խեղվածների համար:

«Ազգայնամոլության եւ առհասարակ ծայրահեղականության ցանկացած դրսեւորման հիմքում առաջին հերթին ընկած է անգրագիտությունը, այսինքն՝ ոչ պատշաճ տեղեկացվածությունն այն թեմայի կամ այն խնդրի վերաբերյալ, որն օգտագործվում է իրենց գոյությունն ապացուցելու կամ իրենց նշանակությունը կարեւորելու համար: Եվ եթե մենք ավելի լայն ժամանակահատվածում դիտարկենք, թե որ դեպքերում են ազգայնամոլության պոռթկումները ի հայտ գալիս, ապա զարմանալի օրինաչափությամբ տեսնում ենք, որ դրանք ավելի շատ դրսեւորվում են եվրոպական քաղաքակրթությանը մեր ինտեգրման հետ կապված հարցերի քննարկումների ժամանակ: Երբ խոսքը ռուսական կամ հետխորհրդային տարածաշրջանում ինտեգրման խնդիրների մասին է, ազգայնամոլները զարմանալիորեն ձայները կտրում են եւ ավելի շատ հանդես են գալիս ռուսամոլների կամ հայամոլների դիրքում: Հիմա իրենց դրսեւորելու համար հերթական անգամ գտել են այս թեման եւ, իմ համոզմամբ, հերթական անգամ հանդես են գալիս ռուսամոլների շարքում, քանի որ Ռուսաստանն ընդունեց հատուկ օրենք, որով ընդհանրապես արգելվեց սեռային կողմնորոշման ազատությունը եւ որոշակի տաբուներ դրեց օրենսդրական մակարդակով: Հիմա մեր տեղական ազգայնամոլները հանդես են գալիս որպես ռուսամոլների շարունակություն հայաստանյան միջավայրում, եւ դա իհարկե ուղղված է եվրոպական ինտեգրման դե­մ»: Այսքան մեջբերումն արեցինք, որ եւս մեկ անգամ համոզիչ երեւա գրանտակեր անգրագետների մտահորիզոնը, որը սահմանափակվում է եվրախեղկատակների տեսությամբ: Այս մարդիկ (մարդն ասենք՝ վերապահումով) փողից այնքան են  «կուրացել», որկարծում են, թե մարդն առաջացել է «եվրոպական արժեքների­ց», իսկ մարդկության միակ «թեման կամ խնդիրը» համասեռականներն ենՈ՞ր մի լուրջ մարդը կարող է այսպես մտածել ուճամարտակելով  փող  աշխատել

Կամ՝ ի՞նչ է նշանակում «ռուսամոլ» ու«հայամոլ» հայեր: Դիցուկ՝ հայ արիներն ու հեթանոս ազգայնականները (գրանտակերները միտումնավոր են խառնում ազգայնական եւ ազգայնամոլ հասկացությունները) մոլագարության բոլոր ձեւերին դեմ են ու հայասեր կամ հայապաշտ (իմա՝ ազգապաշտ, թե հայրենապաշտ) լինելը հստակ տարբերում են հայամոլից: Բայց այս դեպքում՝ ավելի լավ է լինել հայամոլ, քան թե ռուսամոլ՝ ոմանց նման եւ արեւմտամոլ՝ այս գրանտակերների նման:

«Թեմային չտիրապետելով՝ ավելի շատ շահարկում են թեմայի վերաբերյալ հանրային ոչ պատշաճ իրազեկումը: Մյուս կողմից էլ, կարծում եմ, ազգայնամոլների եւ ծայրահեղականների շրջանում իրազեկվածներն էլ կանխամտածված իրենց մոտեցումները ներկայացնում են ընդդեմ Հայաստանի եվրոպական ինտեգրմանը»,- շարունակում է եվրափողաքսակի սիրահարը: Նորից ենք հիշեցնում՝ մարդը, մարդու գործառույթներն ու իրավունքները, նաեւ բնական պարտականությունները (որի մասին չեն խոսում գրանտակերները) թեմաներով չեն  ձեւակերպվում ու ձեւավորվում եւ միայն խեղվածները կարողեն «փոխել» արարչական ու աստվածային արարումները: Իհարկե, փոխել չեն կարող, բայց այսպես հոխորտալով կարող են գործ տվողի մեծ առաքելություն ստանձնել, ազգին ու հայրենիքին (եթե ունեն կամ հասկանում են) անընդհատ ներքաշել այս կամ այն միջազգային ճահճի մեջ:

Հայ արիները թքած ունեն հավասարապես եւ՛ ռուսամոլների եւ՛ արեւմտամոլների եւ՛ բոլորմոլագարների վրա, այնպես որ ազգն ու պետությունը միայն սեփական շահերը պիտի գերադասեն՝ առանց սրա-նրա հետույքին մոտ գտնվելու: Եվ ծախու գրանտակերը չպիտի խոսի մարդկային կամ ազգային արժեքներից, որոնցից հեռու է ի ծնե:

«Ազատության մեջ է մեր փրկությունը: Այնտեղ, որտեղ կա ազատ մտածողություն, այնտեղ, որտեղ կա ազատ մտածողությունը իրագործելու հնարավորություն եւ այն պաշտպանելու իրավական մեխանիզմներ, կա զարգացման հիմք՝ դա է: Դրա օրինակն է եվրոպական քաղաքակրթությունը (բաէլո՛նցկլիներ,- հեղ.)»,- պարապաբանել է հերթական գրանտակերը՝ հավաստելով, թե ինչամոլ է ինքը եւ իր անքաշությամբ ուր է ուզում քաշել (իրականում՝ օտարի միջամտությամբ քարշ տալ Հայաստանը): Եվ կաղապարվածություն համարել մարդու առաքելությունն ու առաքինությունը, կնշանակի դադարել մարդ լինելուց, ինչը ակնհայտ տեսնում ենք ոմանց դեպքում:

Անասունի հետ անկողին կիսողին, սեռախեղվածին կամ թշնամու բարքերը գովաբանողին ու մեր երկրում փառատոններ նախաձեռնողին ինչպե՞ս մարդ կոչես:

Մարդը ազատ է ի բնե, սակայն այն, ինչ քարոզում է եվրոպական ազատություն կոչվածը, սանձարձակություն է, մարդուն անասունի վերածելու անհաջող փորձ, որի քարոզիչների տեղը հոգեբուժարաններն ու խիստ ռեժիմով հիվանդանոցներն են…

Ափսոս, որ ոստիկանությունը առժամանակ հետ կանչեց ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար պատասխանատվություն սահմանող նախագիծը: Բայց վստահ ենք՝ այն կլրամշակվի ու կներկայացվի ԱԺ: Ոստիկանները չպետք է խուսափեն համասեռամոլ եւ այլ նմանատիպ բառերն օգտագործելուց, եւ օրենքը պետք է հստակ արտահայտի՝ում մասին է խոսքը եւ ազդեցիկ պատիժներ սահմանի:

Դրամական տուգանքները եւ վարչական պատիժները հարցը չեն լուծի, եվրագրանտակերները խրցերով փողեր կստատան այդ տուգանքները վճարելու համար: Ուստի՝գոնե 1-2 վարչական տույժից հետո, պետք է կիրառվի քրեական օրենսգիրքը: Սա՛ է իրական լուծումը:

Քուրմ Արմոգ

Հայ Արիական Միաբանության Հոգեւոր հանձնախմբի Քրմական դասի ներկայացուցիչ

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։