Համազգային ընդդիմություն՝ անսեռության դեմ – Իսկ Ընտանիքը ազգի ու պետության պահպանման անփոխարինելի երաշխիքն է…

Եվ մարդկանց մոտ ամենապարզ հարցն է ծագում՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները կանաչ լույս վառում այլասերության համար, քանի որ հատկապես ընտանիք հասկացությանը նոր ու ավելի վտանգավոր հարված է հասցվում: Իսկ Ընտանիքը ինչպես սերնդափոխության, այնպես էլ ապագա սերնդի, այսինքն՝ ազգի ու պետության պահպանման անփոխարինելի երաշխիքն է:

* * *

Իսկ մեր թշնամիները՝ աշխարհի գաղտնի տերերը, այսպես նաեւ փորձում են հասկանալ, թե այս կամ այն հանրությունը կհասկանա՞ վտանգը, թե՞ ոչ, պատրա՞ստ է դիմադրել, թե՞ արդեն սպառվել է եւ պետք է անցնել ստրկացման մյուս փուլին

Գենդերային ավերածություններին դեմ են եւ՛ ազգայնականներն ու ժողովրդավարները, եւ՛ ռամկավարներն ու ընկերվարականները, եւ՜հեթանոսներն ու քրիստոնյաները, եւ՛ անհավատներն ու անկուսակցականներըԵվ սա համազգային պայքար է՝ Հայաստանում եւ Սփյուռքում ծավալված: Գենդերային հավասարության անվան տակ ԱԺ-ն գաղտնի ընդունել է այլասերություն տարածող օրենք. ասել է «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը. «Դա խայտառակ փաստաթուղթ է, որը լրջագույն խնդիր կարող է առաջացնել հասարակության մեջ: Եթե բովանդակությունը, էությունն այդ փաստաթղթի ներկայացվի եւ տեղեկացվի, ապա կարող է լուրջ ընդդիմադիր գործընթացներ սկսվեն… Այլ ձեռքբերովի այլասերվածությունների եւ նման բաների մասին է խոսքը գնու­մ»: Առաջին անգամն է, որ այս գործչին դուր է գալիս այն, ինչ անում է Ռուսաստանը այս հարցում, ուրախ է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին, վերջիվերջո, ճիշտ դիրքորոշում ունի, կանգնում է մեր ժողովրդի շահերի կողքին: Այլ երկներ նույնպես կան, որ նման օրենքները հրաժարվում են ընդունել, եւ մեր իշխանությունները եւս պետք է դիմադրեն: Ըստ նրա՝ «Մեր օմբուդսմենն ասում է «all right», քանի որ ամբողջությամբ այս օրենքը չենք կարողացել ընդունել հստակ բառերով, ինչպես մեզ առաջարկվում էր, իսկ մենք գումարներ ենք կորցնում՝ բա դա պարտադրանք չի՞: Ոչ ոք թուրը գլխներին չի պահում, բայց լրիվ այլ մեթոդներ կան, այլ ճանապարհներ, միջոցներ ազդելու, ճնշելու ու ենթարկեցնելու: Համոզված եմ՝ ՀՀ-ում 99,99%-ը դեմ է այդ երեւույթներին, բայց արի ու տես, որ այստեղ ընդունվում է մի օրենք, այն էլ թաքուն, նույնիսկ ԱԺ պատգամավորները չեն հասկանում ինչի համար են քվեարկում»:

Մեծ թվով քաղաքական ու հասարակական գործիչներ, մտավորականներ ու քաղաքացիներ եւս դեմ են արտահայտվելօրենքի այս նախագծին, հատկապես այս ձեւակերպումներով, եւ բոլորին մտահոգել են «սեռային» եւ«սեռական» ձեւակերպումների իմաստական նույնացումները: Իսկ համացանցում անդադար պայքար է ընթանում օրենքի դեմ: Բլոգեր Տիգրան Քոչարյանն իր ֆեյսբուքի էջում եւս անդրադարձել ու գրել է, որ որ ԱԺ-ն «սուսուփուս, թաքուն ընդունել է մի խայտառակ օրենք «Գենդերի մասի­ն»՚: Այդ օրենքների հիման վրա մենք կունենանք սեռազուրկ, ընտանիքազուրկ մի հասարակություն: Օրինակ, մի օրինագիծ է արդեն շրջանառության մեջ դրվելու, որով մանր-մունր առիթով երեխայի խնամքի կենտրոնները կարող են երեխային խլել ծնողներից: Սա ո՜չ հակաեվրոպական քարոզչություն է, ո՜չ պրոռուսական, ո՜չ եսիմ այլ ինչ: Սա շատ լուրջ վտանգ է: Արդեն ունենք օրենքի ուժ ունեցող սեռի (գենդերի) բազմություն՝ կին, տղամարդ, տրանսգենդեր, ագենդեր, բիգենդեր եւ այլն: Այսինքն՝ մարդն ինքն է արդեն որոշում, ինքը ինչ հասարակական սեռ ունի: Սա այնպիսի թեմա է, որ պիտի լուրջ խորանալ՝մասնագետներով, իրավաբաններով, ազգագրագետներով: Պետք է իր խոսքն, անպայման, ասի մեր եկեղեցին: Պետք է հասկանալ՝ ինչ է փաթաթվում մեր վզին: Սա երկար պատերազմ է լինելու

Օրենքի վտանգը շատ գործիչներ տեսնում են հետագայում, ոչ մի տեղ հեշտ չի անցնում այսօրինակ օրենքի նախագիծը, բազմաթիվ եվրոպական երկրներում երբ այս օրենքներն ընդունվում էին, այնտեղ էլ հասարակության ավելի քան 80%-ը դեմ էր այդ երեւույթներին, անցավ 10 տարի եւ հասարակության 80%-ը դարձել է այդպիսին, ընդամենը 15%-ն է դառնում դեմ, եւ վտանգավոր է դարձել ձայն բարձրացնելը: Այնպես որ, չի կարելի հանգիստ վերաբերվել: Այսօր, իբր վտանգ չկա. ասում են շատերը, իհարկե կան գործիչներ էլ, ովքեր նշում են, թե ՀՀ-ում օրենքները չեն գործում, բայց դա նշանակություն չունի, որովհետեւ արտաքին ուժերին ինչ պետք է՝ գործել կտան… Եվ մարդկանց մոտ ամենապարզ հարցն է ծագում՝ ինչո՞ւ են ՀՀ իշխանությունները կանաչ լույս վառում այլասերության համար, քանի որ հատկապես ընտանիք հասկացությանը նոր ու ավելի վտանգավոր հարված է հասցվում: Իսկ Ընտանիքը ինչպես սերնդափոխության, այնպես էլ ապագա սերնդի, այսինքն՝ ազգի ու պետության պահպանման անփոխարինելի երաշխիքն է:

Իսկ մեր թշնամիները՝ աշխարհի գաղտնի տերերը, այսպես նաեւ փորձում են հասկանալ, թե այս կամ այն հանրությունը կհասկանա՞ վտանգը, թե՞ոչ, պատրա՞ստ է դիմադրել, թե՞ արդեն սպառվել է եւ պետք է անցնել ստրկացման մյուս փուլին:

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտնել է, թե կառավարությունն էլ, ինչպես միշտ, «քոփի-փես­տ» է անում եվրոպական այս կամ այն երկրի նմանատիպ օրենսդրությունը եւ այս դեպքում էլ նշյալ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքը այդպես է ներկայացվել: Եթե մնա այն ձեւակերպումը, որն արդեն օրենքում կա, դա կարող է տարաբնույթ, մեր ազգային նկարագրին ոչ հարիր մեկնաբանությունների տեղիք տալ, ուստի անհրաժեշտ է հնարավորինս արագ հանել այդ պարբերությունը:

Բայց խոսքը մի պարբերության մասին չէ, այլ այն ճանապարհի, որն այս օրենքը բացում է այլասերվածների համար, որ իրենց պաշտպանն են դարձնելու սույն օրենքը եւ դրանից բխող այլ ձեւակերպումները, որ լինելու են հետագայում:

Ըստ ԲՀԿ-ական պատգամավորի, իրենք ուշադիր չեն եղել 3-րդ ընթերցման ժամանակ. «Բայց պիտի ուշադիր լինեինք եւ միշտ մտածենք, որ նախագծի հեղինակները կարող են մի ինչ-որ պահի ինչ-որ բառ կամ պարբերություն ներառել նախնական տեքստի մեջ ու պետք էր վերջնական տեքստը 3-րդ քվեարկության ռեժիմից առաջ եւս, ամենայն մանրամասնությամբ նայեինք: Ինչեւէ, կարծում եմ խորհրդարանը կպաշտպանի առաջարկս եւ այդ կասկածելի եզրույթը կհանվի: Ավելին, այդ օրենքը բավականաչափ լրամշակման կարիք ունի ու առաջարկելու եմ, որ աշնանը կազմակերպվեն խորհրդարանական լսումներ՝ օրենքի նախագիծը կրկին քննարկելու համար: Այս պահին հանենք ամենավիճելի եզրույթը, հետո արդեն աշխատենք մնացյալ տեքստի վրա: Պատրաստ եմ լսել բոլոր շահագրգիռ մարդկանց եւ կազմակերպությունների տեսակետներն ու առաջարկներն այս օրենքը լրամշակելու վերաբերյալ, որպեսզի այլեւս նման կարգի ձեւակերպումներ որեւէ մեկը չկարողանա «սղղացնել» մի օրենքում, որի նպատակը բոլորովին այլ է՝ այն է, որ տղամարդիկ ու կանայք ունենան հավասար իրավունքներ, ինչը միանգամայն նորմալ ­է»: Պատգամավորը նշել է, որ խորհրդարանում տեւական ժամանակ է շրջանառության մեջ է նաեւ իր եւ ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանի համատեղ հեղինակած լրաշմակումը Քրեական օրենսգրքում, որում առաջարկվում է խստացնել պատիժը անչափահաս երեխաների, հղի կանանց նկատմամբ սեռական բռնություն կատարողների հանդեպ: Դրա ընդունումը նաեւ ՀՀ պարտավորությունն է՝ մի շարք միջազգային կոնվենցիաների վավերացմամբ հաստատված, իսկ օրենքը դեռ 2010թ. պետք է ընդունվեր:

ԱԺ-ում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ օրենքի քննարկումներին մասնակցել են նաեւ ՀՀ-ում եվրոպական բազմապիսի կառույցների ներկայացուցիչներ, ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգող Դաֆինա Գերչեւան, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Դեսպան Տրայան Հրիստեան եւ այլք: Ժամանակին ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանը շատ է կարեւորել օրենքը՝ նշելով, որ դրա ընդունումն ունի քաղաքական, իրավական, պատմական ու անգամ ազգային անվտանգության տեսանկյունից լուրջ հիմնավորումներ. «Կանանց ու տղամարդկանց հավասարության խնդիրը խորթ չէ մեր պատմությանը՝ հայ կինը միշտ էլ եղել է տղամարդու կողքիՆ: ՀՀ-ում կանայք մեծամասնություն են կազմում, իսկ բացի այդ՝ նրանք գրագետ են, գեղեցիկ, խելացի են ու մենք իրավունք չունենք դա չօգտագործել… Օրենքի ընդունումը շատ հարցերի պատասխան կտա, այդ թվում եւ՝ կլուծի գենդերային հավասարության խնդիրը»: Այստեղ արդեն «պայծառ» մեկնաբանություններն ավելորդ են, քանի որ հայ կնոջ առանձնահատկություններն ու կնոջ սեռական խառնակչությունները չտարբերելը բարձրաստիճան պաշտոնյային հարիր չէ կամ էլ՝ այդ բարձրաստիճանն իր տեղում չէ:

Իսկ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը նշել է, որ 2012թ. պետական բյուջեի քննարկման ժամանակ հնարավորություն ընձեռվեց հատկացումներ ստանալ, որոնց արդյունքում ՄԻՊ գրասենյակն արդեն ունի կանանց հարցերի պաշտպան: Ինչ վերաբերում է օրենքի կարեւորությանը, ապա որպես վիճակագրություն նա ներկայացրեց հետեւյալ թվերը՝ ՄԻՊ գրասենյակի 45 աշխատակիցներից 21-ը կին է, 24-ը տղամարդ, բայց՝ բարձրագույն ղեկավարների կազմում 7-ը կին են եւ միայն 3-ը տղամարդ: Ըստ նրա, միայն օրենքը դեռ չի կարող այդքան ազդեցիկ լինել դրանում առկա խնդիրները լուծելու համար, քանի որ հասարակության շրջանում հայտնի ու կիրառվող բազմաթիվ ասացվածքներ («Կնոջ մազը երկար է, խելքը՝ կար­ճ» եւ այլն) վկայում են, որ գենդերային անհավասարությունը մեզանում դեռ կա. «Օրենքը չի կարող բոլոր հարցերին միանգամից պատասխան տալ ու առկա խնդիրները լուծել, բայց եթե շտկվեն դրա մեջ ներառված տեխնիկական որոշ հարցեր, ապա հնարավոր է ժամանակի մեջ հաջողության հասնել»: Իր ղեկավարած գրասենյակի գենդերային օրինակին դառնալով, նա նշել է. «Երբ կարծրատիպերից զերծ ես մնում, հավասար պայմաններ տալիս կանանց եւ տղամարդկանց, ապա կանայք շատ դեպքերում հաղթում են մրցակցության մեջ: Կցանկանայի, սակայն, որ հաղթողի պարագայում չկարեւորվեր սեռը»:

Եկեղեցին եւս դեմ է սեռափոխությանը եւ կպայքարի ծածուկ ընդունված օրենքի դեմ. հայտնում են հոգեւորականները: Օրենքի 3-րդ հոդվածում գենդերը, լինելով սոցիալ-հոգեբանական սեռ, սահմանվում է որպես «ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք» եւ, ըստ էության, այս կետը հակասում է եկեղեցու դավանած բարոյական արժեքներին ու հայ ժողովրդի հոգեկերտվածքին: Չի կարող լինել ձեռքբերովի այդպիսի վարքագիծ:

Ըստ որոշ եկեղեցական պատասխանատուների, դարերով եկեղեցին փորձել է առողջացնել մարդու միտքն ու հոգին: Ինչպես մարդու կյանքը, այնպես էլ սեռը Աստծո պարգեւն է մարդուն. դա Աստծո արարչագործության ֆենոմենի գեղեցկագույն դրսեւորումն է: Ծննդոց գրքում գրված է, որ Աստված ստեղծեց Ադամին եւ Եվային, ոչ թե Ադամին եւ Սթիվին, ինչպես կատակով նշում են շատ արեւմտյան գործընկերներ: Այսօրինակ օրենքների ընդունումով մենք դուռ ենք բացում, առիթ ստեղծում, որ մարդիկ չպայքարեն իրենց կրքերի դեմ, չլինեն ժուժկալ, չհաղթահարեն իրենց արատավոր ցանկությունները: Ըստ նրանց՝ մեր ժողովուրդն այնքան հզոր է, հոգեւոր հարուստ ժառանգություն ունի, որ նմանօրինակ որեւէ օրենք չի կարող խարխլել մեր ազգային ավանդական եւ քրիստոնեական արժեքները: Երկրում առկա սոցիալ-տնտեսական, ահագնացած արտագաղթի պայմաններում ավելի պիտի խոսել ընտանեկան արժեքները պահպանելու, մեծ ու բազմանդամ ընտանիքներ ունենալու, ընտանեկան հավատարմության եւ սրբությունների մասին: Հրատապ եւ ահագնացող հարց է օրինակ ծննդի արհեստական վիժեցումը, որը, ըստ եկեղեցու հայրերի, մարդասպանություն է: Պիտի հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ հենց սա կասեցնելու, եւ ոչ թե սեռը փոխելու մասին:

Հատկապես համացանցում  արդյունավետ պայքար է ծավալվել վտանգավոր օրենքի առհասարակ ետկանչման համար:

«Ստոպ գենդեր Հայաստան» նախաձեռնող խումբը «Ստոպ գենդե­ր» մրցանակներ է շնորհում այն մարդկանց, մասնագետներին, ովքեր ամեն բան անում են այս օրենքի հաստատման համար, նրանց տրվում են «պատվավոր» մրցանակներ եւ այդ նյութը տարածվում է համացանցում, որպեսզի մարդիկ լավ ճանաչեն նրանց: «Շտապենք հայտնել լրագրողներին, որ ի տարբերություն վարչապետի մրցանակաբաշխության, որտեղ հաղթողները ստանալու են մրցանակներ 1-ին, 2-րդ եւ 3-րդ տեղերի համար, «Ստոպ գենդեր Հայաստան» նախաձեռնող խմբի մրցանակաբաշխության բոլոր հաղթողները կստանան պատվավոր 1-ին տեղի մրցանակ»: Իսկ օրենքի վտանգավոր կետերից մեկը «Գենդեր, գենդերային՝ տարբեր սեռի անձանց ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»-ն է, որ նշանակում է նաեւ միասեռական կամ անսեռ, տրանսսեքսուալ, համասեռամոլ, կենդանաշին, լեշաշին, լեզբուհի, մանկապիղծ, արյունապիղծ եւ բազմաթիվ այլ այլասերումներ: Տղամարդը կամ կինը այլեւս ազատ են ընտրել սեփական ուղղվածությունը՝ վերոհիշյալ ընդարձակ ցանկից:

Համացանցում ծավալուն գործ են կատարում նաեւ «Ո՜չ գենդերային այլասերումին» եւ «Համահայկական ծնողական կոմիտե» հասարակական նախաձեռնությունները: Պայքարն ընթանում է «Ո՜չ գենդերային հավասարության մասի­ն» 57 օրենքի դեմ: Նրանք էլ համացանցում տարածում են «Սոցիալական սեռը (գենդեր) Հայաստանում: Քողազերծում» տեսաժապավենները նրանց մասին, ովքեր կատարում են արեւմտյան պատվերը:

Աստղինե Քարամյան եւ Գոհար Վանեսյան

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։