Սեռախեղման մյուս վտանգը դեռ սպասում է.- Խտրականության դեմ օրենքը գալու է պատժելու՛ մարդ մնացած մարդկանց

Ամեն բան ամփոփված է այնպես, որ աննորմալները պիտի պաշտպանվեն ու իրավունքներ ձեռք բերեն, իսկ նորմալները պիտի սսկվեն կամ էլ «օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկել­ը» շալակեն ու հեռանան ասպարեզից

* * *

Կախված վտանգներ.- Միջազգային փաստաթղթեր, որոնք ստորագրել է Հայաստանը, սակայն դեռ չի վավերացրել.

- ՄԱԿ-ի հռչակագիր «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության» վերաբերյալ:

-ԵՄ դեկլարացիան վիրված «Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվան»:

- ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Վիեննայի դեկլարացիայի եւ գործողությունների ծրագրի քննման եւ իրականացման ԵՄ հռչակագիր:

- ԵԽԽՎ բանաձեւ ուղղված «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության հիման վրա խտրականության­ը»:

- ԵԽ Նախարարների կոմիտեի հանձնարարականները անդամ պետություններին սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքության հիման վրա խտրականության վերացման միջոցների վերաբերյալ:

* * *

Հստակ է այլեւս, որ «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքը միանշանակ պիտի ծառայեր ոչ թե կանանց ու տղամարդկանց իրավահավասարությանը, այլ բոլորովին այլ նպատակի՝ հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության եւ պաշտպանության գործին, որտեղ գենդեր ասվածը երկակի՝ սեռային եւ սեռական նշանակություն էր ստացել:

Եվ իզուր չէ, որ «Խտրականության դե­մ» օրենքի նախագիծը պատրաստվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի եւ հետեւյալ միջազգային կազմակերպությունների փորձագետների մասնակցությամբ ու հատկապես աջակցությամբ՝ ՀՀ-ում ԵՄ խորհրդատվական խումբ, Ռասիզմի եւ անհանդուրժողականության եվրոպական հանձնաժողով, Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գործակալություն (ԵԱՀԿ ԺՀՄԻԳ): Իսկ մեր ԱԺ պատգամավորները նման փաստաթղթերը պատրաստ են միշտ քվեարկելու՝ ինչպես պիոներն է միշտ պատրաստ…

Գալիք վտանգավոր այս օրենքից, որը դեռ փորձում են հնարավորինս անտեսանելի վտանգավոր դարձնել Վենետիկում, բերենք մի շարք մեջբերումներ:

«Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան եւ նպատակը.- 1. Սույն օրենքը սահմանում է խտրականության կանխարգելման եւ հակազդման կազմակերպչաիրավական հիմքերը, խտրականության հասկացությունը եւ տեսակները, խտրականության կանխարգելման եւ հակազդման մեխանիզմները: 2. Սույն օրենքի նպատակն է ապահովել անձի եւ քաղաքացու իրավունքների եւ ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ:

Միանգամայն հստակ է, որ սա էլ պետք է կիրառեն, որ «խտրականության» քարոզի տակ բոլոր նվիրյալ եւ մարդ մնացած հայերին մեկուսացնեն: «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» օրենքի սեռական սանձարձակության իրավունքները պետք է դառնան «Խտրականության դե­մ» ՀՀ օրենքի՝ եվրագործածման ու միջամտման երաշխիքը. «Հոդված 5. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները ունեն հետեւյալ իմաստը. «1. Խտրականություն – անձի սեռի, ռասայի, մաշկի գույնի, էթնիկական կամ սոցիալական ծագումի (արդեն գիտենք, որ սա ասելով նկատի է առնվում սեռափոխման խնդիրը, առավելապես համասեռականների պաշտպանությանն է ուղղված, ինչը նշվել է նաեւ ստորեւ արված ձեւակերպումներում), գենետիկական հատկանիշների, լեզվի, կրոնի, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակի, առողջական վիճակի, աշխարհահայացքի, քաղաքական կամ այլ հայացքների (ինչպե՞ս կարող է օրենքը չհստակեցնել այլ հայացքներ ասվածը), ազգային փոքրամասնությանը պատկանելության, գույքային վիճակի, ծնունդի, հաշմանդամության, տարիքի կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքների հիմքով որոշումներ, գործողություններ կամ անգործություն, իրավական նորմեր կամ գնահատման չափանիշներ, բացառումներ, սահմանափակումներ կամ նախապատվություն, պայմաններ կամ պրակտիկա, որոնք նպատակաուղղված են անձի եւ/կամ մի խումբ անձանց իրավունքներն ու ազատությունները սահմանափակելուն, բոլոր անձանց կողմից մյուսների հետ հավասար հիմքերով իրականացման եւ դրանց ճանաչմանը խոչընդոտելուն: Այն նաեւ ընդգրկում է անձի իրական կամ ենթադրյալ անդամակցությունը, նույնականացումը սույն օրենքով պաշտպանված որեւէ խմբի հետ: 3. Ուղղակի խտրականություն – որոշումներ, գործողություններ կամ անգործություն, ուղղված որոշակի հատկանիշներով անձի եւ/կամ մի խումբ անձանց իրավունքների ու շահերի սահմանափակմանը, ցանկացած տարբերակմանը, բացառմանը կամ նախապատվությանը, որը նպատակաուղղված է կամ հանգեցնում է կյանքի տարբեր ոլորտներում անձանց իրավահավարասարության ճանաչման, օգտագործման կամ իրականացման սահմանափակմանը կամ վերացմանը: 4. Անուղղակի խտրականություն – առերեւույթ չեզոք/ոչ խտրական օրենքներ, քաղաքականություն, պրակտիկա կամ չափանիշներ, որոնց իրականացման կամ կիրառման դեպքում առաջանում է կամ կարող է առաջանալ որոշակի հատկանիշներով անձի կամ մի խումբ անձանց իրավունքների սահմանափակում կամարտոնությունների ձեռքբերում: Բացառություն են կազմում այն դեպքերը, երբ այդպիսի գործողությունները կամ անգործությունը, իրավական նորմերը կամ գնահատման չափանիշները, պայմանները կամ պրակտիկան օբյեկտիվորեն հիմնավորված են տվյալ անձի եւ կամ մի խումբ անձանց համար հավասար հնարավորությունների ապահովմանը, նրանց օրենքով նախատեսված հավասար իրավունքների եւ ազատությունների ապահովմանը: 5. Խտրականության հրահրում – որոշակի հատկանիշներով անձի եւ/կամ մի խումբ անձանց նկատմամբ խտրականության կամ բացահայտ նախապատվության, նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսեւորման հրահանգներ, ցուցումներ կամ կոչեր: 6. Կառուցողական գործողություններ – հատուկ/առանձնահատուկ ժամանակավոր միջոցներ՝ ուղղված մի խումբ անձանց եւ մնացած հասարակության միջեւիրավական կամ փաստացի անհավասարությունների վերացմանը՝ հնարավորություն ընձեռելով անձին եւ/կամ մի խումբ անձանց իրացնել օրենքով նախատեսված հավասար իրավունքներն ու ազատությունները:

Այս կետում փորձել են նորմալ մարդկանց տեղ չթողնել այլեւս «թփրտալու» եւ անգամ հատկանիշներն ու հայացքներն են ընդգծել իրավունքներից բացի. «7. Որոշակի հատկանիշներ – անձի եւ/կամ մի խումբ անձանց ենթադրյալ կամ իրական առանձնահատկությունները կախված սեռից, ռասայից, գենդերից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, ամուսնական կամ ընտանեկան կարգավիճակից, առողջական վիճակից, աշխարհահայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից: 8. Պաշտպանված խումբ – անձ եւ/կամ մի խումբ անձինք, որոնք ունեն որոշակի հատկանիշներ, նախատեսված սույն օրենքի հոդված 5.7-ում: 9. Հետապնդում – որոշակի հատկանիշներ ունեցող անձի եւ/կամ մի խումբ անձանց համար անցանկալի բանավոր, ոչ-բանավոր կամ ֆիզիկական պահվածք, որը հանգեցնում է կամ նպատակ է հետապնդում անձի եւ/կամ մի խումբ անձանց արժանապատվության վիրավորելուն եւ նրանց համար ահաբեկող, թշնամական, վիրավորական կամ մերժողական միջավայր ստեղծելուն: 10. Սեռական ոտնձգություններ – «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասի­ն» ՀՀ օրենքի նախագծին համապատասխան. 11. Սեգրեգացիա – որոշման, գործողության կամ անգործություն, որը ուղղակի կամ անուղղակի հանգեցնում է անձի եւ/կամ մի խումբ անձանց որոշակի հատկանիշների հիման վրա բաժանմանը, տարբերակմանը կամ չնույնացմանը: 12. Իրավիճակի փորձարկում – խտրականության մասին վկայող ապացույցների ձեռքբերման միջոց (որն արդեն պարզ է՝ կներկայացնեն գենդերագերիները), որն իրականացվում է դիտավորյալ նմանատիպ իրավիճակներ ստեղծելով, որտեղ հավանական խախտողը խտրականության կենթարկի տուժածին առանց իմանալու, որ նրան հետեւում են: 13. Վիկտիմիզացիա – անձի եւ կամ մի խումբ անձանց համար բացասական հետեւանքներ ունեցողցանկացած գործողություն կամ անգործություն ի պատասխան դիմում ներկայացնելուն, սույն օրենքի կիրառման ապահովման նպատակով դատական գործ սկսելուն կամ մեկ այլ անձի դիմումի կամ դատական գործի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելուն:

15. Հանրությանը մատչելի ապրանքներ ու ծառայություններ – բոլոր ապրանքները, ծառայությունները, հարմարությունները, առավելություննեը, որոնք առաջարկվում, վաճառվում կամ, այլ կերպ, մատչելի են հանրությանը, ներառյալ անվճար եւ վճարովի տրամադրվող ապրանքներն ու ծառայությունները: Հանրությանը մատչելի ապրանքներն ու ծառայությունները ներառում են. ա) Բանկային, ապահովագրության ոլորտներ եւ դրամաշնորհների, վարկերի, ապառիկի կամ ֆինանսավորման ապահովում (արդեն պարզ է ի՜նչ դրամաշնորհներ են «վազելու» Հայաստան), բ) Առողջապահություն եւ կրթություն (սեռական դաստիրակության հարցը արդեն մանկապարտեզից են սկսելու), գ) Ժամանցային (իսկը մարմնական մոլագար հաճույքների վայր), վերականգնողական ոլորտներ, դ) Տրանսպորտի, ճանապարհորդություն, կացարան, ե) Ցանկացած մասնագիտություն (իսկ ով կարգելի, եթե բոզությունն էլ լինի մասնագիտություն) կամ արհեստ, զ) Խորհուրդ կամ հանրային իշխանություն:

Անդրադառնանք նաեւ այն հոդվածներին, որոնցով պետք է արգելվի վերոնշյալ խտրականությունը. «Հոդված 7. Խտրականության արգելքը. 1. Համաձայն ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքների, միջազգային նորմերի եւ ՀՀ կողմից վավերացված միջազգային պայմանագրերի յուրաքանչյուր անձ անկախ որոշակի հատկանիշներից ունի հավասար իրավունքներ եւ ազատություններ, ինչպես նաեւ հավասար հնարավորություն դրանց իրականացման համար: 2. Որոշակի հատկանիշների կամ սույն օրենքով պաշտպանված խմբում ենթադրյալ անդամակցության հիմքով անձի եւ/կամ մի խումբ անձանց նկատմամբ յուրաքանչյուր տեսակի խտրականությունը պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ նրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ իրավաբանական եւ ֆիզիկական անձանց կողմից արգելվում է: 3. Վերաբերմունքը համարվում է խտրական, եթե այն չունի օբյեկտիվ եւ ողջամիտ հիմնավորում (իսկ թե եվրոպաներում որը կհամարվի ողջախոհ…), եթե այն չի հետապնդում իրավաչափ նպատակներ կամ եթե կիրառված մեթոդների եւ հետանպնդվող նպատակի միջեւ համաչափության հարաբերակցությունը ողջամիտ չէ: 4.Գործատուն պատասխանատվություն է կրում սույն օրենքի խախտմամբ աշխատավայրում տեղի ունեցող խտրականության ցանկացած դրսեւորման համար: Այն ներառում է մյուս աշխատակիցների, գործատուի գործակալների կամ հաճախորդների կողմից դրսեւորված հետապնդումները: Գործատուն ազատվում է աշխատավայրում հետապնդումների համար պատասխանատվությունից, եթե կարող է ապացուցել, որ ձեռնարկել է ողջամիտ, գործնական քայլեր հետապնդումները կանխելու կամ վերացնելու ուղղությամբ:

Իսկ 9-րդ կետում «Ապացուցման պարտականությու­ն»-ն ասում է. «Խտրականության վերաբերյալ դիմումը առերեւույթ հաստում է. ա) Անձը եւ/կամ մի խումբ անձինք սույն օրենքով պաշտպանված խմբի անդամ է/են»:

Ավելի առաջ են գնացել հոդված 14-ում. «Խտրականության կանխարգելման եւ հակազդման լիազոր մարմիննե­ր»-ի մեջ կա նաեւ այսպիսի ձեւակերպում, որն իրավունք է տալիս եւ ասում, որ խտրականությունը դիմումով կարող են հաստատել. «5) Հասարակական կազմակերպությունները (հատկապես գրանտակերների համար է կանաչ լույս վառվում), ֆիզիկական եւ իրավաբանական անձին­ք»: Հոդված 20-ում. «Հասարակական կազմակերպությունների, իրավաբանական եւ ֆիզիկական անձանց իրավունքները խտրականության կանխարգելման եւ հակազդման շրջանակներու­մ» բաժնում այդ կազմակերպություններին իրավունք է տրվում նաեւ հանրային քննարկումներ ու իրազեկումներ իրականացնել, օրենսդրական նախաձեռնություններ ցուցաբերել, բողոքներ ուղարկել այստեղ-այնտեղ եւ այլն:

Վերջում նշվում է, թե «Խտրականության դե­մ» օրենքի նախագծի մշակման անհրաժեշտությունը կապված է ՀՀ Սահմանադրությամբ եւ միջազգային փորձով նախատեսված խտրականությունն արգելող դրույթների առավել արդյունավետ կիրառման հետ եւ «ՀՀ-ում, համաձայն վերոնշյալ օրենքի, խտրականության դեմ ուղղված պետական քաղաքականության հիմնական ուղղությունները պետք է լինեն. 1) անձի եւ/կամ մի խումբ անձանց իրավունքների եւ ազատության ապահովումը, 2) անձի եւ/կամ մի խումբ անձանց հավասարությունը օրենքի առջեւ, 3) յուրաքանչյուր անձի արժանապատվության նկատմամբ հարգանքը, 4) անձի եւ/կամ մի խումբ անձանց հավասար հնարավորությունների ապահովումը, 5) կանխարգելման եւ հակազդման հստակ եւ արդյունավետ միջոցների նախատեսումը, 6) խտրական վերաբերմունք դրսեւորող անձանց, օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկելը:

Ամեն բան ամփոփված է այնպես, որ աննորմալները պիտի պաշտպանվեն ու իրավունքներ ձեռք բերեն, իսկ նորմալները պիտի սսկվեն կամ էլ «օրենքով սահմանված կարգով, պատասխանատվության ենթարկել­ը» շալակեն ու հեռանան ասպարեզից:

Արտակ Հայոցյան եւ Արման Դավթյան

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։