Բաց թողնված տողեր – Մաքսային միության մաքսազերծվելիք քաղաքականությունը…

- «Լուսանցք»-ը ինչպես 2007թ. իր 1-ին համարում է հայտարարել, մշուշն է ցրում՝ շարունակելով ազգային, ավանդական ու բարոյական արժեքների պաշտպանության գործը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում

Եթե օգոստոսը շատերի, այդ թվում՝ թերթերի մեծ մասի համար արձակուրդային ամիս է, ապա հանրության որոշ շերտերի համար դարձավ բուռն գործունեության ժամանակահատված: Արձակուրդում գտնվող «Լուսանցք»-ը չկարողացավ լուսաբանել ծավալվող իրադարձությունները: Բայց «բացթողումը» կլրացնենք այս՝ ամփոփիչ մեր թողարկումում:

Այսուհետ էլ, ինչպես նախկինում, մեր թերթը  կհետեւի ու կպաշտպանի մարդկանց արդարացի ընդվզումները, կանդրադառնա իշխանության ու ընդդիմության վերաբերմունքինկպաշտպանի կամ կառաջարկի լուծումների իր տարբերակները:

Բուռն քննարկումների արժանացավ գազի սակագնի թանկացումը («Լուսանցք»-ը հասցրեց անդրադառնալ մինչ արձակուրդը), ինչին հետեւեց էլէներգիայի վարձավճարի, տրանսպորտի ու սննդի ոլորտների անտրամաբանական գնաճը: Սրանից հետո հանրությունը պահանջեց տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանի ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականները: Նստացույցի, քայլերթերի եւ բողոքի այլ ձեւերի դիմեցին ցուցարարները՝ միաժամանակ արծարծելով իրենց ամենատարբեր հոգսերը:

Դեռ բողոքում են բանակում (ոչ մարտական դիրքերում) սպանված կամ վիրավորված զինվորների հարազատները, հայ զինուժի ապագայով մտահոգ մարդիկ եւ կազմակերպությունները: Հարցեր ունեն նաեւ ազատամարտիկները, ովքեր պայքարում են սոցիալական կարգավիճակի իրավական եւ օրենսդրորեն ձեւակերպման, ինչպեսեւ՝ կուտակված խնդիրների լուծման համար: Վարչապետն ընդունել է նրանց ներկայացուցիչներին, սակայն խնդիրները մնացել են կես ճանապարհին: Իսկ ազատամարտիկի, երկրապահի կարգավիճակի մասին օրենքի ընդունումը դեռ ընթացքում է:

Համերաշխ ընդվզեցին ուսանողները. ուսանողական վճարներն էլ են ավելացել: Թերեւս ուսանողներին հաջողվեց կազմակերպել ամենազանգվածային հավաքը կառավարության շենքի դիմաց: Խնդիրը քննարկվեց կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հետ: Ընդվզումներ եղան նաեւ աշխատավորների շրջանում: Գործադուլ արեցին «Նաիրիտ»-ի եւ Երեւանի այլ ձեռնարկությունների աշխատակիցները, որոնց հետեւեցին Վանաձորի, Գյումրիի եւ այլ քաղաքների որոշ ձեռնարկությունների աշխատավորներ: Մարդիկ հիմնականում բողոքում էին ամիսներ շարունակ աշխատավարձ չստանալուց, ինչը դժվարացրել է արդեն իսկ դժվար կյանքը: Ավարտվել է կարկուտից տուժած համայնքներին օգնելու վերջնաժամկետը, ինչը նոր բողոքի ալիք կարող է առաջացնել:

Այս համապատկերին տեղի ունեցան հղփացած կլանների, հին ու նոր իշխանավորների նոր ընդհարումներ, անգամ սպանություններ, բայց ոստիկանությունը դեռ պարզաբանում է: Ոստիկանները փորձում են նաեւ հանրային կարծիքը փոխել՝ հատկապես զանգվածային քայլերթերի կամ հանրահավաքների ժամանակ քիչ թե շատ դրսեւորելով համբերատարություն: Անգամ երեւանաբնակ քաղաքացիների դժգոհություններին ընթացք տալու համար (հարեւանների բարձրաձայն, խանգարող գործողությունների վերաբերյալ) հայտարարեցին ինչպես վարվել եւ ինչ օրենքների խախտումներ կարող են առաջանալ: Զարմանալի էր Արարատի մարզի ԱԱԾ-ի պետի մեքենայի առեւանգման գործը: Հանկարծակի լռեց «Սիվիլիթաս»-ի «փողերի լվացմա­ն» մեղադրանքը, ձգձգվում է ՀՀ նախագահի թեկնածու Հայրիկյանի դեմ մահափորձի պարզաբանումը, ով բողոքում է, որ իրեն չեն լսում, երբ ասում է՝ թե գիտի մյուս թեկնածու Սեդրակյանն ումից է փող ստացել դրա համար:

Այլ ընդվզումներ էլ եղան, ամենավտանգավորը կապված է «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների մասի­ն» օրենքի եւ դրանից բխող «գենդերային» անբարո եւ ապազգային հետեւանքների հետ:

Վերջին ցույցերը ի պաշտպանություն Երեւանի ճարտարապետական դիմագծի պահպանման էին, նաեւ՝ բնապահպանական խնդիրների լուծմանն էին միտված: Անգամ ընդհարումներ եղան ու երկուստեք քրգործեր բացվեցին:

Խախտումներ (գերիներ) եղան հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական սահմաններին: Կանդրադառնանք Ռուսաստանում, Թուրքիայում եւ Ադրբեջանում հակահայ դրսեւորումներին եւ միջազգային այլ հրատապ խնդիրների:

«Լուսանցք»-ը ինչպես 2007թ. իր 1-ին համարում է հայտարարելմշուշն է ցրում՝ շարունակելով ազգային, ավանդական ու բարոյական արժեքների պաշտպանության գործը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին հարցերում:

* * *

Մաքսայինմիությանմաքսազերծվելիքքաղաքականությունը

Մաքսային միությանն (ՄՄ) անդամակցելու որոշումն այն հարցերից է, որ չես կարող երկրի ղեկավարության քայլը միանշանակ ճիշտ կամ սխալ համարել: Կարճ ասած՝ դեպի ԵՄ, թե՞ դեպի ՌԴ. երկուսն էլ դրական, բացասական կողմեր ունեն: Խնդիրն այն է, թե ինչքանով է մասնագիտորեն վերլուծվել այն հարցը, թե դեպի որ բեւեռ գնալն է ավելի ձենտու, կամ՝ ռուսական եզրն ընտրելը ինչքանով է փոխհատուցելու սպասվելիք վնասները, կամ էլ՝ այդ ինչ օգուտ ենք ստանալու, հանուն որի անակնկալի բերեցինք եվրոպական կողմին: Թեեւ մեր արտաքին գերատեսչության ղեկավարի տեղակալը նկատեց, թե ամենեւին էլ այնպես չէ, որ եվրոպական կողմը անակնկալի է եկել. «Մենք մեր արտաքին քաղաքականությունը այդպես չենք վարում: Մինչ Մոսկվա գնալը եվրոպական գործընկերներն արդեն տեղեկացված են եղել, որ հնարավոր է այդպիսի արդյունք լին­ի»: Անհասկանալի է այս դեպքում եվրոպական աղմուկը:

Որ ՄՄ-ն տնտեսական խնդիր չի լուծելու, ակնհայտ է: Բանն այն է, որ Ղազախստանի նախաձեռնությամբ այժմ վերանայվում են ՄՄ բոլոր հիմնադիր փաստաթղթերը, որոնք ավարտուն տեսքի կբերվեն 2014թ. ոչ շուտ: Այդ պատճառով այս պահին դժվար է ասել, թե ՄՄ-ն իրականում ինչ կլինի 2 տարի անց, կամ ինչ օգուտ ու վնաս կարող է բերել մեր տնտեսությունը: Այսինքն՝ որոշումը քաղաքական է: Թեեւ չեմ հասկանում այս եզրույթն էլ, որովհետեւ չեմ հավատում, որ ասենք՝ Ղազախստանը (լինելով համաթրքական դաշինքի անդամ) Ադրբեջանի դեմ դուրս կգա Արցախյան ճակատում:

Ուրեմն՝ քաղաքական մեր ուժերի կողմից շտապ եզրակացությունները ամենայն հավանականությամբ կապված են սնման աղբյուրի հետ: ՄՄ-ին առնչվող խնդրին մենք դեռ կանդրադառնանք՝ փորձելով հասկանալ՝ ինչ է կատարվել իրականում եւ որը կլինի հետեւանքը:

«Լուսանցք» շաբաթաթերթ

«Լուսանցք» թիվ 27 (290), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։