Միայն սիրիահայերի հարցը չէ. ազգ-բանակ ստեղծելու խնդիր պետք է դնել,- հայտարարում է Հայ Արիական Միաբանությունը…

Մերձավոր Արեւելքում իրավիճակի հետ կապված հայտարարություն էր տարածել Հայ Արիական Միաբանությունը (ՀԱՄ)՝ անհրաժեշտ համարելով հատուկ զինյալ խմբերի ստեղծումը, որոնք կդիմակայեն հնարավոր ահաբեկչությանը, մանավանդ, որ այդ լարվածությունը առնչվում է նաեւ հայկական շահերին:

«Տեւական ժամանակ է, ինչ հեղաշրջումներով սադրված արաբական գարնան հետեւանքներն ալեկոծել են արաբական աշխարհը հարակից երկրների հետ միասին՝ հյուսիսային Աֆրիկայից մինչեւ Արաբական թերակղզի, Թուրքիա ու Իրան: Մերձավոր Արեւելքի եւ Կովկասի տարածաշրջանի ավելի քան 25 երկրներ կանգնած են պատերազմական վտանգի առջեւ: Քանի որ գերտերությունների շահերը նույնպես խաչվել են այստեղ, ապա մի քանի տասնյակ երկրներ էլ Եվրոպայից, Ամերիկայից ու Ասիայից պատրաստ են սանձազերծել կամ սանձել պատերազմական գործողությունները՝ իրենց պետական նպատակներով ու ծրագրերով պայմանավորված: Չի բացառվում, որ ծրագրվում է աշխարհի հերթական վերաբաժանումը, որը միշտ էլ այս տարածաշրջանից է սկսվել»,- ասված է հայտարարությունում:

ՀԱՄ-ը նաեւ նշում է, թե արաբական գարնան սադրիչ ալիքը հանդիպելով սիրիական պատին՝ ոչ միայն չի հաղթահարել այն, այլեւ պատճառա-հետեւանքային կապով հակառակ ընթացքն է ստացել «գարուն» տեսած երկրներում: Թունիսը եւ Լիբիան դեռ հակաարեւմտամետ դիրք չեն բռնել, բայց լիովին էլ արեւմտամետ չեն դարձել: Անգամ պատերազմով նվաճած Իրաքում չի դադարում ներքին ահաբեկչությունը, իսկ քրդական հարցը կարող է նաեւ աշխուժանալ: Քրդական հարցը ծավալվելու միտում ունի նաեւ Սիրիայում եւ Թուրքիայում, Իրանում այն առաջնային դիրքերը զիջել է թյուրք-ադրբեջանական անջատողականությանը: Չի հանդարտվում Եգիպտոսը, որը կարող է հակաարեւմտյան եւ հակաիսրայելական դիրքում հայտնվել: Իսկ Անկարայի հակաարաբական գործողությունների դեպքում՝ նաեւ՝ հակաթուրքական (ընդհուպ՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելով), ինչը նոր իրողություններ կբացի տարածաշրջանում՝ հօգուտ հայկական նպատակների:

Աֆրիկյան Սուդանի մասնատումը մահմեդական ու քրիստոնեական հատվածների, Պաղեստինի պետության ճանաչման (այդպիսով՝ ներկա Իսրայելի մասնատման) հեռանկարը կարող է նոր անջատողական ալիքներ բերել: Դա սպառնում է ինչպես հակաարեւմտյան երկրներ Իրանին եւ Սիրիային, այնպես էլ մերձարեւմտյան երկրներ Իրաքին, Թուրքիային, Ադրբեջանին ու Վրաստանին:

Սիրիական պատնեշը կարող է որոշիչ դեր ունենալ այս բոլոր հարցերում, քանզի այն նվաճելու ճանապարհին շահարկվում է ոչ միայն արեւմտյան արժեհամակարգի ու ժողովրդավարության փտած հիմնավորումը, այլեւ փորձարկվում են միջկրոնական ու ազգամիջյան բախումների հնարավորությունները: Մահմեդականների ու քրիստոնյաների, ինչպեսեւ տարբեր ազգերի բախումները կարող են զանգվածային բնույթ ստանալ, եթե Սիրիան ռազմական ներխուժմամբ նվաճվի եւ հաջորդ հարվածն ուղղվի Իրանի կողմը: Իսկ Սիրիայի անկման դեպքում թիրախափոխությունը այդպես էլ լինելու է:

Թե ինչքանով է սա առնչվելու աշխարհի վերաբաժանմանը, դեռ կպարզվի, բայց միանշանակ է, որ այն վնասելու է հայկական շահերը: Արաբական աշխարհի թուլացումը եւ Իրանում հնարավոր հեղաշրջումը Մերձավոր Արեւելքում եւ Կովկասի տարածաշրջանում առաջնային են դարձնում համաթուրքական ծրագրերը: Իսկ դա չի կարող բացառել հայ-ադրբեջանական նոր պատերազմը:

Հայտարարությունում շեշտվում է, թե Հայաստանը կարող է վտանգվել ոչ միայն նոր պատերազմի վերսկսմամբ, այլեւ ահաբեկչական թիրախ դառնալով: Սիրիայի ԱԳ նախարարը ասել է, որ Թուրքիայում ահաբեկիչներ են պատրաստում ավելի քան 83 երկրներից, այդ թվում՝ Կովկասից (առավելապես՝ Չեչնիայից եւ Սդրբեջանից), ովքեր կոչված են դիմադրություն ցույց տալ Սիրիայում օրինական իշխանությանը: Անկարան էլ որդեգրել է հակասիրիական դիրքորոշում, անգամ նոր տարածքներ զավթելու նկրտումներ ունի: Հետաքրքիր է, որ իբր հակաարեւմտյան «Ալ-Քաիդ­ա» ահաբեկչական կառույցի շարքերը եւս համալրվել են ադրբեջանցիներով (նաեւ՝ ռուսաստանաբնակ), իսկ այս կառույցի ահաբեկիչները սպառնում են ինչպես Սիրիայի, այնպես էլ Եգիպտոսի իշխանություններին:

Ի դեպ, հայ արիները տարիներ առաջ հայտարարել էին, որ դեռ բենլադենյան «Ալ-Քաիդ­ա»-ն երբեք չի սպառնացել Իսրայելին (հակառակ «Հեզբալլահ»-ի օրինակի), բայց միշտ պայքարել է այս կամ այն արաբական երկրի ու Իրանի դեմ, ինչը կարծես կրկնվում է: Հայ Արիական Միաբանությունը նյույորքյան երկնաքերերի պայթյունները հիմնավորված համարել եւ համարում է իսրայելա-ամերիկյան սադրանք սեփական ժողովրդի դեմ, ինչը թույլ տվեց իբր հակաահաբեկչական պայքար ծավալել (իրականում հենց ահաբեկչական) այլ երկրների ու ազգերի գործերին խառնվելու համար:

Հայ Արիական Միաբանությանն իհարկե հուզում են տարածաշրջանի խնդիրները, հատկապես բարեկամ երկրների հետ կապված, որտեղ նաեւ մեծաթիվ հայեր են բնակվում: Բայց արաբական եւ իրանական թուլացումները եւ թյուրքական ծավալումը միանշանակ սպառնալիք են հենց Հայաստանի ու հայության համար:

Իզուր չէ, որ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը արագ հայտարարեցին, որ հետեւողական միջնորդական ջանքերով, խաղաղ կարգավորմամբ կլուծվի միայն արցախյան հիմնախնդիրը, ինչը հավաստվեց նաեւ ՀՀ ԱԳ նախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հանդիպմանը:

Սա նշանակում է, որ աշխարհի գերտերությունները հասկացնում են, թե զոհասեղանին դրված է միայն Սիրիայի հարցը: Բայց այստեղ էլ լուրջ հակադրություն կա համաշխարհային երկու բեւեռների միջեւ: Արեւմտյան ուժերի եւ Ռուսաստանի ռազմանավերն ու օդային եւ ցամաքային ռազմուժը կանգնել է լուրջ բախման առաջ:

Այդ բախումը վստահաբար կվերաճի աշխարհի նոր վերաբաժանման, ուստի պատերազմ սկսելու քայլերը դեռ մեծ հարցականներ ունեն: Գուցե բաժանման ծրագրե՞րը պետք է համընկեցվեն:

Եվ սա պետք է Հայաստանի իշխանություններին ու համայն հայությանը զգաստացնի: Այստեղ միայն սիրիահայության խնդիրը չի դրված (ինչը եւս անչափ կարեւոր է), դրված է Հայաստանի լինելիության եւ իր բնական ու պատմական տարածքներին տեր կանգնելու խնդիրը:

Այս ամենից ելնելով՝ հայ արիները կոչ են անում մեր երկրի իշխանությանը՝

– հնարավորինս արագ եւ եղած բազում հիմնավորումները պատշաճ ներկայացնելով՝ ճանաչել Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ: Միաժամանակ ԱԳՆ մակարդակով հնչեցնել Հայաստանի այլ տարածքների բռնազավթված լինելու մասին (Արեւմտյան Հայաստան, Նախիջեւան, Ջավախք եւ այլն):

– Համաթուրքական (թուրք-ադրբեջանական) ծավալումը կանխելու եւ հայկական շահերը չվտանգելու նպատակով ընդդիմանալ Սիրիային (նաեւ Իրանին) ռազմական հարվածներ հասցնելուն, առավել եւս՝ այդ երկրի տարածք ներխուժելու (ինչի դեպքում ՆԱՏՕ-ական Թուրքիան արդեն նախապատրաստել է իր բանակը) պարագայում վտանգվում է ինչպես սիրիահայերի, այնպես էլ տարածաշրջանի հայերի ճակատագիրը:

– Հայաստանին նոր պատերազմի մեջ ներքաշելու վտանգի առկայությամբ պայմանավորված՝ նախաձեռնել համահայկական զինուժի ձեւավորումը, հայաստանաբնակ ու սփյուռքահայ կամավորականների միջոցով: Նրանց տեղակայումը Միացյալ Հայաստանի (ՀՀ-ԼՂՀ) սահմաններում պետք է ընթանա զուգահեռ: Հայաստանին միջազգայնորեն պարտադրված սահմանափակ քանակության զինուժով հնարավոր չի լինելու կանխել ծավալվող վտանգները:

Ազգ-բանակ ստեղծելու խնդիր պետք է դնել:

– Հայաստանում եւ Սփյուռքում անհրաժեշտ է բացել զինվորական գործին նախապատրաստող ակումբներ, ինչպես տղամարդկանց ու կանանց ուսուցման համար, այնպես էլ երեխաներին ինքնապաշտպանական դասընթացներ տալու նպատակով:

– Հնարավոր ահաբեկչական գործողությունները կանխելու կամ դրանց հակադարձելու նպատակով ստեղծել հատուկ զինյալ խմբեր, որոնք ինչպես մեր երկրի ներսում, այնպես էլ մեզ վնասելու պատրաստ երկրներում իրականացնեն համապատասխան ու նպատակային գործողություններ: Ըստ անհրաժեշտության պետք է հզորացնել նաեւ Հայաստանի ազգային անվտանգության եւ ոստիկանության համակարգերը:

– Պետք է սկսել պահեստավորել սննդամթերք, վառելիք, զինամթերք եւ այլ անհրաժեշտ պարագաներ, հնարավոր տնտեսական շրջափակմանը դիմակայելու համար, քանի որ այդ դեպքում Թուրքիային եւ Ադրբեջանին ինչպես միշտ կմիանա նաեւ Վրաստանը:

«Աշխարհի հերթական վերաբաժանման դեպքում Հայկական լեռնաշխարհը պետք է վերադառնա իր բնատուր տիրոջ՝ հայերի ենթակայության տակ:

Այլեւս չպե՜տք է հանդուրժել թուրք-ադրբեջանական տարրի գոյությունը մեր արարչատուր հայրենիքում:

Այստեղ չի՜ կարող ստեղծվել նաեւ երբեւէ չգոյ Քուրդիստան կամ մեկ այլ պետություն:

Հայկական լեռնաշխարհն իր բնիկների՝ հայերի՜ս հայրենիքն է եւ միայն մերն է»,- ասված է հայտարարությունում:

Հայ Արիական Միաբանություն

«Լուսանցք» թիվ 28 (291), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։