Հայկական խոհանոց – Մեղրահունց բլիթներ… www.hayary.org-ը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Շաբաթվա մարզական հեւքից… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Մեղրահունց բլիթներ

Բաղադրությունը – Կարագ (փափկեցրած) – 50 գ, հավկիթ – 1 հատ, շաքարավազ – 60 գ, մեղր – 1 ճաշի գդալ, կաթ – 0.5 լիտր, խմորիչ – 20 գ, ալյուր – 1 կգ, աղ, դարչին, վանիլ

Պատրաստման եղանակը – Կարագը, ձուն, շաքարավազը, մեղրը խառնել, դնել մի կողմ: Կաթի մեջ ավելացնել խմորիչը, աղը, դարչինը, վանիլը:

Այս ամենը միասին հարել եւ ավելացնել նախապես հարած՝ կարագով զանգվածին: Այնուհետեւ այս ամենին էլ հավասարաչափ խառնելով ավելացնել ալյուրը: Թողնել 30 րոպե, հետո հունցել խմորը, թողնել եւս 40 րոպե տաք տեղում:

Արդեն պատրաստի խմորը բաժանել 5 հավասար գնդերի, յուրաքանչյուր խմորից պատրաստել 2 սմ հաստությամբ բլիթներ: Սրանք ծածկել սրբիչով եւ թողնել 20 րոպե հանգստանա: Թխել ջեռոցում 20-25 րոպե 2500-ի տակ: Ջեռոցի մեջ դնելուց առաջ երեսին ձու քսել:

Անու՜շ արեք:

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 200 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

Շաբաթվա մարզական հեւքից –

Ավելի շատ դիմում են աղջիկները

Պաշտպանության նախարարությունը «երիտասարդ առաջնորդների դպրոց» կազմակերպության հետ համատեղ սեպտեմբերի 4-ից սկսել է «Մարտական պատրաստության ակումբ» նախագիծը: Մեկ ամիս տեւող դասընթացին կարող են մասնակցել 18-30 տարեկան երիտասարդները: Ակումբի նախաձեռնող խմբի անդամները հայտնել են, որ նախապատրաստական աշխատանքները տեւելու են մոտ 1 ամիս, մասնակիցները հնարավորություն կունենան ծանոթանալ կրակային, մարտավարական պատրաստության, առաջին բուժօգնության հիմունքներին, ինչպես նաեւ ԶՈւ առօրյային: Razm.info-ի փոխանցմամբ, նախապատվությունը տրվելու է բանակում չծառայած տղաներին, չնայած հիմա աղջիկներից ավելի շատ հայտեր են ստացվում: Բայց որոշված է 40:60 համամասնությամբ ընտրել՝ առավելություն տալով տղաներին: Դասընթացը բաղկացած է լինելու 2 մասից՝ տեսական եւ գործնական պարապունքներ ՀՀ ԶՈւ զորավարժարաններում: Լսարանային դասերը կազմակերպվելու են ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, իսկ ահա գործնական պարապմունքների ժամանակ հնարավոր է ամբողջ օրն անցկացնեն զորավարժարանում: Լսարանային պարապունքերի ժամանակ դասախոսություններ կլինեն տարածաշրջանային անվտանգության հիմնախնդիրների վերաբերյալ: Կրակային պատրաստության դասերը կվարեն ԶՈւ մասնագետները, իսկ մյուս դասերի համար արդեն մասնագետների հետ պայմանավորվածություն է ձեռքբերվել: Նախագծի 1-ին խմբի դասընթացները կեզրափակվեն սեպտեմբերի 21-22-ին՝ հայրենաճանաչողական արշավով եւ փորձնական մարտով: Դասընթացն անցնելու է ՊՆ վերահսկողության ներքո:

Արագածում՝ skyrunning-ի առաջին միջազգային մրցաշարը

Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպոր­տ» մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14-15-ը Արագածում կազմակերպեց «Հյուսիսային Խա­չ» Հայաստանի skyrunning-ի 1-ին մրցաշարը, որին մասնակցել են մարզիկներ Հայաստանից ու Արցախից, ինչպեսեւ՝ Ռուսաստանից, Վրաստանից եւ Իրանից: Մրցաշարի նպատակն է Հայաստանում skyrunning սպորտաձեւի տարածումը, ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը եւ առողջ ապրելակերպը:

Skyrunning-ը, լինելով թեթեւ ատլետիկայի մարզաձեւ, սկիզբ է առել Եվրոպայում, որտեղ անցկացվում են բազմաթիվ մրցաշարեր: Այն լեռներում տեղաշարժման միջոց է՝ ծովի մակարդակից 2.000 մետրից ավելի բարձրության վրա:

«Սեւանա լիճ – 2013»-ում հաղթեց Կարեն Գրիգորյանը

Մարտունիում ավարտված «Սեւանա լիճ – 2013» շախմատի միջազգային մրցաշարում հաղթել է գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը: Երիտասարդ շախմատիստը 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր եւ կես բալով առաջ անցավ ուկրաինացի գրոսմայստեր Յուրի Կուզուբովից: Մրցանակային 3-րդ տեղը զբաղեցրեց Բելառուսի ներկայացուցիչ Սերգեյ Ժիգալկոն: Մեր մյուս շախմատիստները՝ Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Ավետիք Գրիգորյանը եւ Ռոբերտ Հովհաննիսյանը, զբաղեցրին համապատասխանաբար 4-րդ եւ 8-10-րդ տեղերը:

Հայտնի են աշխարհի առաջնության 10 մասնակիցները

Ֆուտբոլային հանդիպումներից հետո Բրազիլիայում կայանալիք աշխարհի 2014թ. առաջնության պաշտոնական մասնակիցների թիվը հասավ 10-ի: Տանտերերի՝ Բրազիլիայի հավաքականի թիմից բացի, աշխարհի առաջնության ուղեգիր են նվաճել ասիական 4 հավաքականներ (Ճապոնիա, Ավստրալիա, Իրան, Կորեա): Այնտեղ ընտրական մրցաշարն արդեն ավարտվել է, անցկացվել են նաեւ փլեյ-օֆֆի հանդիպումները:

3 կոնֆեդերացիայում հայտնի դարձան համաշխարհային ֆուտբոլային մրցաշարի 5 մասնակիցների անունները: Եվրոպայում առաջինն ուղեգրեր ապահովեցին Հոլանդիայի ու Իտալիայի ընտրանիները, Հարավային Ամերիկայում՝ արգենտինացիները, իսկ ԿՈՆԿԱԿԱՖ-ի գոտում՝ ԱՄՆ-ի եւ Կոստա Ռիկայի ազգային թիմերը:

Մեծ հոկեյ Երեւանում

Սեպտեմբերի 19-ին Երեւանի Մարզահամերգային համալիրում տեղի կունենա ռուսական «Հոկեյի լեգենդնե­ր» եւ «Գրադ» տափօղակով հոկեյի թիմերի ցուցադրական հանդիպումը: «Հոկեյի լեգենդնե­ր» ակումբի անդամները, գնահատելով հոկեյի հայազգի առաջին օլիմպիական չեմպիոն Գրիգոր Մկրտչյանի վաստակը, նրա 10-րդ խնկելի հիշատակին նվիրված միջոցառման նախաձեռնությամբ դիմել են ՀՀ կառավարությանը:

Հանդիպումը իրականացնում են ՀՀ նախագահի աշխատակազմը, կառավարությունը, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, ՀԱՕԿ-ը, ԱՊՀ սահմանապահ զորքերի Կոորդինացիոն ծառայությունը, ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը, ՌԴ Սահմանապահ վարչությունը եւ մի շարք ընկերություններ:

Հաղթեց էքստրեմալ սպորտաձեւերի մրցույթում

Աջարիայում անցկացված «Batumi Extreme Fest» էքստրեմալ սպորտաձեւերի մրցույթ-փառատոնում մասնակցեցին մարզիկներ Վրաստանից, Հայաստանից եւ Թուրքիայից: Մրցույթն անցել է 3 դասով՝ ստանդարտ, ձեւափոխված եւ պրոֆեսիոնալ ձեւափոխված: Մեր 2 մասնակիցներից Արտաշես Ստեփանյանն իր «Jeep Wrangler» մեքենայով մրցել է պրոֆեսիոնալ ձեւափոխված դասում, իսկ Արթուր Թեւանյանը՝ «Lada Niva» մեքենայով ստանդարտ դասում:

Արտաշես Ստեփանյան – Գարի Գասպարյան թիմը պրոֆեսիոնալ ձեւափոխված դասում գրավել է 1-ին տեղը եւ մասնակցել է նաեւ Թուրքիայում կայացած նմանատիպ մրցույթին:

Դավիթ Սաֆարյանը՝ աշխարհի չեմպիոն

Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը 2013թ. Եվրոպայի չեմպիոնի կոչմանը ավելացրեց նաեւ աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Մեր 66 կգ քաշային ըմբիշը գերազանց հանդես եկավ Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում: Նա հաղթեց բոլոր մրցակիցներին եւ գրավեց 1-ին տեղը: Հատկապես ծանր ստացվեց կուբացի Լիվան Լոպեսի հետ եզրափակիչ մարտը: Սկզբում Դավիթ Սաֆարյանը պարտվում էր 0:2 հաշվով, սակայն գոտեմարտի ավարտից 19 վայրկյան առաջ նա 2 միավորանոց հնարք կատարեց եւ վերականգնեց հավասարակշռությունը: Արդյունքում մեր ըմբիշը հռչակվեց աշխարհի չեմպիոն, քանի որ վերջինը միավոր վաստակեց:

Այս առաջնությունում մեկ հաջողություն էլ ունեցանք, 55 կգ քաշային կարգում Հայաստանի բազմափորձ ներկայացուցիչ Ռոման Ամոյանը գրավեց 3-րդ տեղը եւ բրոնզե մեդալ նվաճեց:

Անի Ամիրաղյանը պարտվեց միայն եզրափակիչում

Հայաստանի ուժեղագույն թենիսիստուհի Անի Ամիրաղյանը պարտություն կրեց Տրապիզոնում ավարտված միջազգային մրցաշարի զուգախաղերում: Նա սլովենուհի Դալիլա Յակուպովիչի հետ հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ զիջեցին Օքսանա Կալաշնիկովա (Վրաստան) – Ալեքսանդրա Կրունիչ (Սերբիա) երկյակին: Մեր թենիսիստուհին այժմ Բաթումում մասնակցում է միջազգային մրցաշարի:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք»թիվ 29 (292), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։