Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ԱՄՆ հայկական լոբբիի հետեւողական գործունությունը եւ իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ԱՄՆ հայ համայնքին, Հայ Դատի հանձնախմբին եւ հայաստանահայ այն հատվածին, ովքեր նույնպես հետեւողականորեն պայքարեցին Ռիչարդ Հոգլանդին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակելու դեմ:

Հայ Արիական Միաբանությունը ողջունում է ԱՄՆ հայկական լոբբիի հետեւողական գործունությունը եւ իր երախտագիտությունն է հայտնում ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատ սենատոր Ռոբերտ Մենենդեսին, ԱՄՆ հայ համայնքին, Հայ Դատի հանձնախմբին եւ հայաստանահայ այն հատվածին, ովքեր նույնպես հետեւողականորեն պայքարեցին Ռիչարդ Հոգլանդին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան նշանակելու դեմ: Սույն անձը հրապարակավ դեմ է արտահայտվել «հայոց ցեղասպանություն» ձեւակերպմանը ու, նաեւ լինելով միասեռական, անհամապատասխան եւ անցանկալի գործիչ է ՀՀ-ում իր գործունեությունը ծավալելու առումով՝ ինչպես քաղաքական, այնպես էլ հոգե-բարոյական տեսանկյունից: Իհարկե, վտանգը, որ Հոգլանդը կարող է նշանակվել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան, դեռ առկա է, սակայն կարծում ենք՝ ԱՄՆ վարչակարգը կհասկանա հարցի լրջությունը եւ այլեւս կհրաժարվի այն արծարծել ու ՀՀ նոր դեսպանի թեկնածու կառաջադրի, ով իր ներկայությամբ չի վիրավորի հայության արժանապատվությունը որեւէ տեսանկյունից: Այսպիսով, ԱՄՆ-ն կհարգի նաեւ հայության շահերը…
Ամեն դեպքում մենք պիտի աչալուրջ լինենք, քանզի երեկ Երեւանում կայացած «Հայ-թուրքական տնտեսական սահմանի բացման տնտեսական եւ սոցիալական հետեւանքները» թեմայով միջազգային գիտաժողովը կայացել է ԱՄՆ իշխանությունների նախաձեռնությամբ, «Հայկական միջազգային տնտեսական խմբի» միջոցով եւ ակներեւ է, որ ԱՄՆ-ն Հայաստանում իսկ դեռեւս առաջնորդվում է թուրքական շահերով: Սա առավել քան տարօրինակ է, քանի որ հստակ միտում ունի սրելու ԵՄ-ՀՀ հարաբերությունները, եւ նշյալ հայկական կազմակերպության գործունեությունը պարզապես կամակատարի քայլ է, որի համար փողն է գերագույն շահը եւ ոչ Հայաստանի ու հայության ճակատագիրը: Այն դեպքում, երբ ԵՄ-ն Թուրքիային ստիպում է կարգավորել Հայաստանի հետ իր խնդիրները, ԱՄՆ-ն հակառակ գործընթացն է կազմակերպում Հայաստանում՝ փորձելով պարտադրել մեզ մեր շահերից հրաժարում՝ հանուն սին տնտեսական գաղափարների: Ստացվում է. մենք մեր ձեռքերով պիտի տնտեսական զարգացում ապահովենք Արեւմտյան Հայաստանի տարածքում (ներկայումս՝ Թուրքիայի կազմում)՝ այնտեղ բնակության մղելով թուրքերին, որ այլեւս հույս չփայփայենք, թե թուրքերը կհեռանան մեր պատմական հայրենիքից, որտեղից մեծ շահույթներ են ստանալու: Սա ազգային անվտանգության խնդիր է եւ արժանի լուրջ համազգային հակահարվածի:
Մենք հարց ենք ուղղում մեր այն հայրենակիցներին, ում համար այս գիտաժողովը փող աշխատելու միջոց է, ի՞նչ է նշանակում «հայ-թուրքական սահման», եթե սա ՀՀ-Թուրքիա ներկայիս սահմանի մասին է, ապա այդպես էլ ասեք, քանզի հայ-թուրքական սահմանը ամբողջական Հայկական լեռնաշխարհից դուրս է եւ այս ձեւակերպումն իսկ դավադիր քայլ է մեր ապագայի նկատմամբ:
Կոչ ենք անում մեր ազգակիցներին, որ որտեղ էլ նրանք գտնվեն. առաջնորդվեն Հայաստանի ամբողջական շահերով եւ հիշեն, որ մի օր լինելու է ՄԵԾ ՏՈՒՆԴԱՐՁ…

Հայ Արիական Միաբանության

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։