Հայկական խոհանոց – Կարտոֆիլի թթու… Մասնագետները պարզել են նիհարելու լավ ձեւը… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՜ք եւ բաժանորդագրվե՜ք «Լուսանցք» շաբաթաթերթ: Բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)   

- Կարտոֆիլի թթու

(Հեղինակային իրավունքը պաշտպանված է, որպես գյուտ գրանցված է ՀՀ մտավոր սեփականության գործակալությունում)

Բաղադրությունը

Կարտոֆիլ – 1 կգ, աղ, խնձորի քացախ, շաֆրան, սպիտակ պղպեղ

Պատրաստման եղանակը

Կարտոֆիլը կտրատել մանր ձողաձեւ, լցնել սառցաջրի մեջ, եւ ջուրը 24 ժամվա ընթացքում 8-10 անգամ փոխել: Այնուհետեւ քամել, ըստ ճաշակի համեմել աղով, խնձորի քացախով, շաֆրանով, սպիտակ պղպեղով:

Սրանից հետո կարտոֆիլը լցնել ապակե տարայի մեջ, սեղմել՝ մինչեւ երեսը ջուր դուրս տա եւ թողնել այն նկուղային ջերմաստիճանում: 3-4 օր հետո դնել սառնարանում: Թթուն արդեն պատրաստ է եւ կարելի է համտեսել:

Անու՜շ լինի:

* * *

Մասնագետները պարզել են նիհարելու լավ ձեւը      

Նիհարել ցանկացողները պետք է իմանան, որ շարունակվող ու անընդհատ մարմնամարզությունը չի երաշխավորում արդյունավետություն: Նիհարելու համար բավական է օրական 30 րոպե մարզվել: Դա թույլ կտա քաշը 3 անգամ ավելի գցել, քան ժամը մեկ մարզվելը: Մասնագետները այդ համոզմունքը փաստում են կատարված հետազոտությամբ. նրանք հավաքել են դանիացի 60 կամավորների, որոնց քաշը գերազանցել է ընդունված նորմը: 13 շաբաթների ընթացքում նրանք պետք է փորձարկեին մշակված ծրագիրը. 50%-ը վազել են, հեծանիվ քշել կամ շարունակաբար զբաղվել այլ ֆիզիկակական վարժություններով օրական 30 րոպե: Իսկ մյուսները այդ նույնն արել են ժամը մեկ անգամ: Արդյունքում 2-րդ խումբը իրեն վատ է զգացել, իսկ 1-ին խումբը այդ ամենից հետո իրեն շատ ակտիվ է զգացել: Միաժամանակ, 1-ին խումբը 3 ամսվա ընթացքում քաշը գցել է 3,6 կգ-ով, իսկ 2-րդ խումբը՝ 27 կգ-ով:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Արցախում պատրաստ են համահայկական խաղերի անցկացմանը

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 23-ին ընդունել է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի մի խումբ անդամների՝ կառույցի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ: Քննարկվել են համահայկական խաղերի կազմակերպման եւ այդ գործընթացում Արցախի մասնակցության հետ կապված հարցեր:

Արցախի նախագահն ընդգծել է, որ իրենք պատրաստ են ըստ ամենայնի աջակցել Արցախում համահայկական խաղերի շրջանակներում որոշ մարզաձեւերի մրցումների անցկացմանը՝ հավելելով, որ դա կլինի նշանակալի իրադարձություն հայկական 2-րդ հանրապետության մարզական եւ հասարարակական կյանքում:

Վրաստանին զայրացրել է լրագրողների հավատարմագրումը

Վրաստանն իր դժգոհություն է հայտնել առ այն, որ Աբխազիան եւ Հարավային Օսիան 2014թ. Սոչիում կայանալիք օլիմպիական խաղերում լրագրողներին հավատարմագրելու ժամանակ որպես առանձին պետություններ են գրանցվել: Հիշեցնենք, որ ռուս-վրացական պատերազմից հետո Մոսկվան ճանաչել է այդ երկրների անկախությունը:

Այս առնչությամբ բողոքներն ուղղված են ինչպես Ռուսաստանի ազգային օլիմպիական կոմիտեին, այնպես էլ Եվրոպական հեռարձակողների միությանը: «Մեր կողմից համապատասխան արձագանք կլինի: Աբխազիան եւ Հարավային Օսիան ՄԱԿ-ի եւ աշխարհի երկրների 99%-ի կողմից չեն ճանաչվել, եւ բնականաբար, ՄՕԿ-ի կողմից, ինչպես նաեւ նրանց մասնակցությունը օլիմպիական խաղերի որեւէ ծրագրում որեւէ ձեւով, որպես անկախ պետություններ բացառվում է»,- նշել է Վրաստանի ԱՕԿ 1-ին փոխտնօրեն Էլգուջա Բերիշվիլին:

4 մեդալ՝ աշխարհի առաջնությունից

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվեցին աշխարհի ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունները: Հիշեցնենք, որ Հայաստանի ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ) նվաճել է չեմպիոնի կոչումը եւ արժանացել ոսկե մեդալի: Մրցակարգի համաձայն՝ չեմպիոնը վաստակում է 10 միավոր: 5-րդը ճանաչվեց Արթուր Առաքելյանը (60 կգ), ով վաստակեց 6 միավոր:

Արդյունքում Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը թիմային պայքարում գրավեց 9-րդ տեղը:

Ավելի բարձր՝ 5-րդ տեղը գրավեցին հունահռոմեական ոճի մեր ըմբիշները:

Գյումրեցի Արթուր Ալեքսանյանը (96 կգ) արժանացավ արծաթե, իսկ երեւանցիներ Ռոման Ամոյանը (55 կգ) եւ Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ)՝ բրոնզե մեդալների:

ՀՀ ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը

Ֆրանսիայի Նիս քաղաքում կայացած Ֆրանկոֆոնիայի 7-րդ միջազգային խաղերին 54 երկիրների շարքում Հայաստանի ազգային հավաքականը գրավել է 12-րդ տեղը: Մեր մարզիկները 7 մարզաձեւերից մրցում էին 5-ում՝ ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, հեծանվային սպորտ, սեղանի թենիս եւ ատլետիկա:

Ազատ ոճի ըմբշամարտի մեր հավաքականը նվաճելով 3 ոսկի եւ 1 բրոնզե մեդալ՝ թիմային հաշվարկով գրավել է 2-րդ տեղը: 55 կգ քաշային կարգում մեր ոսկե մեդալակիրը Օհան Գիքինյանն է, ըմբշամարտիկ Նարեկ Սիրունյանը ոսկե մեդալ է նվաճել 66 կգ քաշային կարգում, իսկ Վիկտոր Կազիշվիլին ոսկե մեդալակիր է դարձել 96 կգ քաշայինում: Ի դեպ, միջոցառման հենց առաջին օրը մեզ համար նշանավորվեց ոսկե 3 մեդալներով, իսկ երկրորդ օրը, 120 կգ ծանր քաշային կարգում բրոնզակիր է դարձել ըմբշամարտիկ Անդրանիկ Գալստյանը: Միջազգային հեղինակավոր այս ստուգատեսին մեր ձյուդոյի թիմը ներկայացել էր 3 մարզիկով եւ նվաճել է 2 բրոնզե մեդալ՝ Գրիգոր Իվանյանը 60 կգ քաշային կարգում, Տիգրան Վարոսյանը՝ 66կգ-ում: Հեծանվային սպորտում ՀՀ հավաքականը մասնակցություն ապահովեց 5 մարզիկով, ատլետիկայում՝ 6-ով: Մեր հավաքականի հեռացատկորդներից լավ արդյունք են ցույց տվել Արսեն Սարգսյանը եւ Վարդան Փահլեւանյանը՝ համապատասխանաբար գրավելով 4-րդ եւ 5-րդ տեղերը: Սեղանի թենիսի 2 մասնակցից Հասմիկ Խաչատրյանը գրավել է 8-րդ տեղը:

4 տարին մեկ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային խաղերին Հայաստանը մասնակցում էր 2-րդ անգամ: Նախորդ անգամ Լիբանանում կազմակերպված Ֆրանկոֆոնիայի 6-րդ միջազգային խաղերից հայ մարզիկները վերադարձել են 3՝ արծաթե եւ բրոնզե մեդալով: Հայաստանյան 36 հոգանոց պատվիրակությունը ղեկավարում էր Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, աշխարհի ու օլիմպիական խաղերի բազմակի չեմպիոն Յուրի Վարդանյանը:

Արսեն Պետրոսյան                                

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք»թիվ 30 (293), 2013թ.

Կարդացեք«Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ»բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։