2 կարծիք եւ անվտանգ ոսկե միջինը – Կտրուկ խոսքից մինչեւ նույն վտանգավոր հնազանդության քարոզը…

…Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը բոլորի համար ենք պահանջում՝ նահատակված, թե սպանված, նաեւ՝ մեր՝ այսօր ապրողաց եւ գալիք սերունդների համար, անկախ այն հանգամանքից, որ այսօր ցեղասպանության փոխհատուցման եւ հայրենատիրության համար ոչ բոլորն են պայքարում, անգամ չիմանալով՝ վաղը ով ինչ կմտածի այս մասին

Եպիսկոպոսաց ժողովին անդրադարձել են ոչ միայն հոգեւորականները: Մտավորականները եւս կարծիքներ են հայտնել: Պատմաբան, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության զոհերի հնարավոր սրբադասման հարցրն, որը տարբեր ժամանակներում Հայաստանյայց առաքելական եկեղեցին քննարկել է, համոզմունք է հայտնել, որ «հայ եկեղեցին պետք է սրբադասի ոչ թե նրանց, ովքեր գլխիկոր նահատակվեցին 1915թ. Հայոց ցեղասպանության ժամանակ, այլ նրանց, ում շնորհիվ այսօր հայ ազգն ապրում է: Խնդիրն, իհարկե, զոհերի թվի մեջ չէ, բայց եթե զոհերը հանուն հայրենիքի պայքարած եւ նահատակված լինեին, կողմնակից կլինեի, որ նրանց սրբադասեին: Թեեւ չեմ ուզում կոպիտ խոսք ասել, բայց ամեն դեպքում նրանք հանուն ոչնչի նահատակվեցին, առանց մաքառելու, գլուխները կախ՝ քայլելով մտան գերեզման»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է հուշարձանագետը:

Իհարկե, հասկանալի է մտավորականի սրտի կսկիծը, երբ հարյուրավոր տղամարդիկ, ահել, թե ջահել, կանանց ու երեխաների հետ տարվել են անապատները կամ ջրասույզ են արվել կամ առանց դիմադրելու սպանվել ճանապարհներին կամերբ կարող էին յուրաքանչյուր գաղթական խմբում որոշ զոհերի գնով (հաստատ պայմանավորվել կարելի էր այդ երկա՛ր ճանապարհին)՝ հարյուրների կամ հազարների հասնող տարհանվողներին հսկող 10-15 կամ 20-25 զինյալներին քարերով կամ ձեռքերով սատկացնել (այդ տարիների հրացանները կրակահերթեր չէին տալիս…), եւ մնացյալը կդիմեին փախուստի ու շատերը կփրկվեին: Գուցե նաեւ հայության դիմադրական պայքարին հաջողվեր միանալ: Բայց

Բայց նաեւ հասկանում ենք, որ ընթացող 1-ին համաշխարհային պատերազմի տարիներին գերտերություններն իրենց շահերն էին հետապնդում եւ «ժողովրդաբար» աջակցեցին թուրքերին: Իսկ սրանք արդեն նախօրոք գլխատել էին հայերին. զինվորական եւ մտավորական հատվածները մինչ զանգվածային կոտորածներն արդեն ոչնչացվել էին: Եվ հուսահատ ու անպաշտպան մարդիկ այդպես էլ ուշքի չեկան, առաջնորդող չտեսան, քաղաքական ուժերի մի մասն էլ երիտթուրքերի հետ մասոնական կամ այլ եղբայրություն էր խաղում… եւ նրանք չգտան պայքարի ճանապարհը… ու հոգեպես հասան մահվան: Այդպիսի հոգեվիճակում անգամ մարմնական ցավն է անհասկանալի… Չխորանալով այդ տարիների եւ այդ իրավիճակների մեջ՝ քանզի հեռավոր անցյալից բարդ է ամեն իրավիճակը պարզաբանելը, հասկանալով նաեւ պայքարող եւ չպայքարող ձեւակերպումները, համենայնդեպս, մենք Հայոց ցեղասպանություն ասելով հասկանում ենք 3,5 մլն. հայ, անկախ այն բանից՝ նրանցից յուրաքանչյուրը պայքարով է նահատակվել, թե սպանվել է իր անճարակությունից…

Մենք Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումը բոլորի համար ենք պահանջում՝ նահատակված, թեսպանված, նաեւ՝ մեր՝ այսօր ապրողաց եւ գալիք սերունդների համար, անկախ այն հանգամանքից, որ այս օր ցեղասպանության փոխհատուցման եւ հայրենատիրության համար ոչ բոլորն են պայքարում, անգամ չիմանալով՝ վաղը ով ինչ կմտածի այս մասին:

Այո, համաձայն ենք Սամվել Կարապետյանի հետ, որ պետք է հատկապես սրբադասվեն մեր հերոսները. «Եթե սրբադասելու հարց կա, ապա պետք է սրբադասվեն նրանք, Սարդարապատի քաջերը, ովքեր կռվեցին, եւ այդ արդյունքում ստեղծվեց Հայաստանի Հանրապետությունը: Թող սրբադասեն Նժդեհին, թող Դավիթ Բեկ-Փիրումյանին սրբադասեն, թող Անդրանիկին սրբադասեն, 10-ականներից մինչեւ 20-ականների բոլոր այն հրամանատարներին ու զինվորներին, ում հաշվին մենք այսօր ձեզ հետ միասին կանք: Նրանք շատ չեն, մի քանի հարյուր հոգ­ի»:

Հիշում եմ, արցախյան կռվի տարիներին ոմանք լոպազանում եւ դիրքերում հասակով մեկ ցցվելով, ընկերների հորդորը անտեսելով բղավում էին, թե «մեզ թուրքի գյուլլա չի կպնի» եւպատահում էր, որ կպչում էրԿամ՝ «ֆիդայիներ» կային (սրանց նաեւ «ասֆալտի ֆիդայինե­ր» էին ասում), որ կռվող տղաների հետեւից, առանձին խմբով գնում էին, ու երբ ինչոր բնակավայր էր ազատագրվում, սրանք շատ արագ թալանով էին զբաղվում եւ Հայաստան վերադառնալիս պարծենում, թեԹալանողներից ոմանք էլ «գյուլլի բերանն ընկան»: Այսքանն ասացի, որ հիշեցնեմ, թե այն տարիներին ինչպես էին կռվող տղաները սրանց «էշ նահատա­կ» ասում եւ դա այդպես էրՀիմա, երբ հուշարձանագետը դա ասում է Հայոց ցեղասպանության զոհերի մի հատվածի մասին, թե՝ «կոպիտ է հնչում, բայց սրբադասել նրանց, ովքեր էշ նահատակ եղան, ուղղակի իրենց մահվան հետ հաշտված, սրբադասում եք, որ ի՞նչ անեք»,- սրտնեղում եմ: Չնայած իմանալով արցախյան պատերազմի այդօրինակ նահատակների մասին… մեղադրանքներին չեմ կարողանում պատասխանել: Չեմ կարողանում, որովհետեւ մենք ազգի մեծ մասին կորցնելուց զատ հայրենիք կորցրինք եւ էլի շատ բաներ: Բայց եւ չեմ կարողանում բարկանալ Սամվել Կարապետյանի վրա, քանի որ ստորեւ աստվածաբան Վարդան Խաչատրյանը նույն վտանգավոր հնազանդության քարոզն է արել

Աստվածաբան, նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով էլ՝ 1,5 մլն. անմեղ զոհերին սրբադասել պետք է, քանի որ «նրանք Հիսուսի օրինակով հավատքի համար հնազանդությամբ ընդունեցին իրենց մահը»: Tert.am-ի հետ զրույցում նա հարցրեց, թե այդ դեպքում ի՞նչ է, Հիսուսը պայքարե՞լ է, որ իրեն չխաչեն: «Քրիստոնեության մեջ առանցքայինը հետեւյալն է, որ այս ժողովրդի զանգվածը ինչ-որ տեղ կրկնել է նույն Հիսուսի ճակատագիրը, որոշակի տատանմամբ, որի համար էլ վեր է հառնել ոչնչացվածներից: Դա, ըստ էության, կարելի է համարել Հիսուսի ճակատագրի կրկնությունը՝ որպես քրիստոնյաների վարք՚»-ասել է նա եւ ավելացրել, թե ինքն անտրամաբանական չի համարում հայ եկեղեցականների նման որոշումը:

Հաշվի առնելով հին ավանդույթը եւ, միեւնույն ժամանակ, այն հանգամանքը, որ նրանք անմեղ զոհեր են, ովքեր հավատքի շրջանակը չխախտելով են զոհվել, աստվածաբանը անտրամաբանական չի համարում եւ հավատացնում է, որ «այստեղ երկու հանգամանք կա, առաջինն այն, որ դավանափոխ լինելով՝ նրանք կփրկեին իրենց կյանքը, մինչդեռ դավանափոխ չեն եղել եւ երկրորդը՝ Սուլթան Համիդի խոսքն է, որ ասում էր «ես հայերին հարգում եմ, որովհետեւ նրանք երբեք մահվան դատապարտվածների խցից նամակ չեն գրել, որ իրենք փոխում են իրենց կրոնն ու դավանում են իսլամ­ը», որից հետո միանշանակ մահավճիռը վերանում էր, այսինքն՝ դա հավատավոր մարդկանց վարմունք  է, որն իմ խորին համոզմամբ՝ հավաքական ձեւով կարող է դիտարկվել որպես սուրբ»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչ սկզբունքով է որոշվում՝ ովքեր սրբադասվեն եւ ովքեր՝ ոչ, Վարդան Խաչատրյանը պատասխանել է. «Սրբակարգելը հայ ժողովրդի պատմության մեջ չունի ճշգրիտ ընթացք, այսինքն՝ աստիճանական անցում, որի տրամաբանական շարունակությունը կլինի արդեն սրբացնելը անձանց՝ չկա, գոյություն չունի: Ինքը՝ պատմական ավանդույթը նստած է այն բանի վրա, որ սերունդների անցումից հետո, երբ որ շահերը տվյալ շրջանակի կդադարեն գոյություն ունենալ, կարող է այդ հարցը բարձրանալ եկեղեցում եւ ստանալ իր լուծումը: Ինչից ելնելով դա համարում եմ ավանդական ընթացք»:

Որպես վերջաբան Երվանդ Օտյանի «Աղոթք»-ը հիշեցի, որ դեռ ուսանողական տարիներից են դաջվել ուղեղումս: «Ծիծաղի համար ծնված մեծագույն հայ երգիծաբան­ի» խոր ցավն էր, որ նրան ստիպեց ծիծաղով խոսել ամեն ինչի մասին, ու հետո գրել. «Աղոթենք, աղոթենք, որ աստված ողորմի մեզի: Այս էր ամենուն վրա տիրող մտածումը: Ա՜լ իրենց մտքին, սրտին ու ջիղերուն գործունեությունը կորսնցուցեր էին, ալ կռվելու, տոկալու կորովն ինչ էր մնացեր, հայոց ազատության վրա չէին մտածեր, թյուրքին կործանումը չէին բաղձար, ալ մոռցեր էին ամեն բան, իրենց կնիկները, զավակները, արտերը, գույքերը, իրենց հայրենիքըՈւ աղոթքները, տերողորմյաները,  ծնրադրությունները, հառաչանքները կտեւեին անդադրումԱստվա՛ծ, լու՜ս մի ցուցուրԱստվա՛ծ, լու՜ս մի ցուցուրԼույսը չերեւցավ  ու մթությունը պատեց հետզհետե…»: 

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»ի PDF տարբերակները www.hayary.orgի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.