…մինչ օրս գնահատական չի տրված Ջավախքում Սահակաշվիլու եւ Մերաբիշվիլու հանցավոր ռեժիմի վայրագություններին: Եվ ցավալին այն է, որ այստեղ նորից տրվում են «հայ քաղաքացի» եւ«վրաց քաղաքացի» բաժանումներ: Երբ խոսքը ջավախահության դեմ հանցանքների մասին է լինում, լռում են կամ վերեւներից ճնշումներով լռեցնում են…
Այսօր չկա հակահայ Սաակաշվիլու իշխանությունը, բայց բարեկիրթ խաղացող Իվանիշվիլին էլ ոչնչով չտարբերվեց:
Ինչպիսին կլինի Վրաստանի նորընտիր նախագահը, կարեւոր չէ, որովհետեւ դա ոչինչ չի փոխի այդ երկրում հօգուտ հայերի…
Հոկտեմբերը նախագահական ընտրության ամիս է Ադրբեջանում եւ Վրաստանում, որտեղ ընտրության օրը հոկտեմբերի 27-ն է: Ընթանում է քարոզարշավը, ու հայ գործիչները կոչ են արել նախագահի պաշտոնին հավակնող բոլոր թեկնածուներին իրենց նախընտրական ծրագրերում ընդգրկել նաեւ ազգությամբ հայ քաղաքացիների հետ նախընտրական հանդիպումներ ու քննարկել հայ բնակչությանը հուզող հրատապ խնդիրները, սոցիալական, թե քաղաքական, լեզվական, թե կրթական, կրոնական, թե մշակութային:
Հայերը պահանջում են, որ իրենց տնօրինությանը վերադարձնեն դեռ խորհրդային իշխանությունների կողմից հայ համայնքից բռնագրավված եկեղեցիները, հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում տարածաշրջանային լեզվի կարգավիճակ տրվի, Վրաստանի հայալեզու դպրոցներում հայերենի կրճատված դասաժամերի թիվը վերականգնվի, հայոց պատմություն առարկայի դասավանդումը թույլատրվի:
Հայ ազգային գործիչները, ի դեմս Վահագն Չախալյանի, բարձրաձայնել են, որ վերականգնվեն նախագահ Սաակաշվիլու իշխանության օրոք փակված հայալեզու դպրոցները, Ախալքալաքում հայալեզու հիմքի վրա համալսարան բացվի եւ առանց կենտրոնի ճնշումների՝ անկախ տեղական ինքնակառավարման համակարգ ձեւավորվի: Կարեւորվել է նաեւ, որ Վրաստանի հայ բնակչության լեզվի, կրոնի, մշակույթի եւ ավանդույթների պաշտպանության իրավական մեխանիզմների ամրապնդմանն ուղղված՝ նախագահի պաշտոնին հավակնողները հստակեցնեն իրենց դիրքորոշումը տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայի վավերացման խնդրի նկատմամբ, ինչպես նաեւ պարտավորվեն ամբողջ ծավալով կատարելու Վրաստանի կողմից դեռեւս 2006թ. վավերացված ազգային փոքրամասնությունների պաշտպանության մասին եվրոպական շրջանակային կոնվենցիան: Այս կոնվենցիայի խախտումներն էլ նպաստել են ջավախքահայերի արտագաղթին, Ջավախքի հայաթափմանը:
Վրաստանի ԿԸՀ-ն գրանցել է 23 թեկնածու, ընդհանուր առմամբ 54 դիմող է եղել, որոնցից 42-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից, իսկ 12-ը՝ քաղաքական միավորումների: 23 գրանցված թեկնածուներից 10-ը առաջադրվել է քաղաքական կուսակցությունների կողմից, իսկ 13-ը՝ նախաձեռնող խմբերի: Վրաստանի ԿԸՀ-ն ընդհանուր առմամբ մերժել է 31 ցանկացողի:
Նախագահի թեկնածուները ցայսօր հիմնավոր չեն անդրադարձել ջավախքահայերի խնդիրներին, մինչդեռ նորմալ ու ժողովրդավար կոչված երկրներում համենայնդեպս ընդունված է ազգային փոքրամասնությունների հանդեպ նման հարգանք ցուցաբերելը: Իսկ հայերը նաեւ մի տարածարջանում են բնակվում, որը հայկական ու հայաբնակ է: Ինչպես Սաակաշվիլու, այնպես էլ Իվանիշվիլու Վրաստանը թմբկահարում է, թե տարածաշրջանի ժողովրդավարության կղզին է, բայց մեր հարեւանն առավելապես ռասիստական երկիր է…
Ջավախահայերի սոցիալ-տնտեսական խնդիրները մնում են չլուծված, նոր աշխատատեր չեն բացվում: Ինչպես նախորդ տարիներին, այժմ էլ մարդիկ արտագնա աշխատանքի են մեկնում, ավելին, արտագնա աշխատանքի մեկնողների թիվն ավելացել է: Սա էլ իր հերթին վտանգում է հայերի շահերը, Ջավախքը՝ առանց հայերի ծրագիրը, նաեւ տարածքը թուրք–մցխեթներով բնակեցնելու նպատակը դառնում է արդիական: Սա ընդգծված խտրականություն է հայերի ու թուրքերի միջեւ, առաջինին տարածքից վտարելու, երկրորդին ամեն գնով տարածաշրջան բերելու առումով: Այդ խնդիրը կա, քանի դեռ ջավախահայությունը չի զգումարդարություն, պաշտպանվածության հավասարի րավունքը այսպես կոչված ժողովրդավար Վրաստանում:
Հայերը իրենց պատմական հայրենիքում սկսում են ավելի անհարմար զգալ, քան՝ հավերժ քոչվորական թուրքերն ու ադրբեջանցիները: Եթե հայերին հողեր չեն վաճառում, ադրբեջանցիներին ու թուրքերին վաճառում են:
Ավելին, եթե հայն ունի Վրաստանի քաղաքացիություն, միեւնույնն է, չի կարող հողը սեփականաշնորհել, իսկ Թուրքիայի քաղաքացուն հող է վաճառվում: Հակահայ Սահակաշվիլին մեկ ստորագրությամբ զրկել է ջավախահայերին քաղաքացիությունից ու տասնապատիկ ավելի թուրքերի քաղաքացիություն է տվել: Տարածքի ամենամեծ հարկատուն ադրբեջանական մի ընկերություն է, իսկ հարեւան Աջարիայի կես մասում թուրքական կազմակերպություններն են գործում: Թուրք–ադրբեջանական կապիտալը ներխուժել է Ջավախք, ինչը վրացական քաղաքականության հետեւանք է: Բայց ստեղծված է տեղեկատվական վակուում, եւ հարցը հեռու են պահում քննարկումներից: Ընդդիմադիրներին հետապնդելու քաղաքականությունն էլ հայտնի է:
Ըստ ազգային գործիչ Վահագն Չախալյանի, մինչ օրս գնահատական չիտրված Ջավախքում Սահակաշվիլու եւ Մերաբիշվիլու հանցավոր ռեժիմի վայրագություններին: Եվ ցավալին այն է, որ այստեղ նորից տրվում են «հայ քաղաքացի» եւ «վրաց քաղաքացի» բաժանումներ: Երբ խոսքը ջավախահության դեմ հանցանքների մասին է լինում, լռում են կամ վերեւներից ճնշումներով լռեցնում են…
Այսօր չկա հակահայ Սաակաշվիլու իշխանությունը, բայց բարեկիրթ խաղացող Իվանիշվիլին էլ ոչնչով չտարբերվեց:
Ինչպիսին կլինի Վրաստանի նորընտիր նախագահը, կարեւոր չէ, որովհետեւ դա ոչինչ չի փոխի այդ երկրում հօգուտ հայերի:
Պատճա՞ռը:
Այն մե՜կն է ու մի՜շտ առկա է՝ Վրաստանի մեծ մասը հայկական բուն տարածքների վրա է հիմված: Ջավախքը հարակից տարածքներով հայկական հող է: Եվ Վրաստանում սա լավ են հասկանում, ինչպես Ադրբեջանում կամ Թուրքիայում:
Նարե Մշեցյան
«Լուսանցք» թիվ 30 (293), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի«Մամուլ» բաժնում



