Պաշտպանենք Թուրքիան եւ Ադրբեջանը մասնատող բոլոր ծրագրերը…

Անկարան եւ Բաքուն ոչ մի առիթ եւ ոչ մի պահ բաց չեն թողնում Հայաստանում ու Արցախում (անգամ՝ սփյուռքում) ինչ-որ բաներ խառնելու համար: 

Պաշտոնական Երեւանը դիվանագիտորեն պետք է մտածի Թուրքիայում իրականացվող ընդվզումներին նաեւ անջատողական նրբերանգներ հաղորդելու առումով: Խոսքն ինչպես բուն ներթուրքական, այնպես էլ միջազգային գործողությունների եւ քայլերի  մասին է: Չնայած քրդական եւ հայկական հարցերը փորձում են «քնացնել», սակայն այն կարող է ուժգնանալ, եթե Երեւանը Թուրքիան մասնատող միջազգային հեռահար ծրագրերի հետեւորդ պետությունների շահերին համահունչ խոսի ու գործի…

Արեւմտյան Հայաստանը մեր կռվախնձորն է ու դա զիջել այլ մեկի չենք կարող…

Սիրիան, Իրանը եւ Կիպրոսը (Հունաստանի հետ), գուցե ընթացքում նաեւ Բուլղարիան ու Մակեդոնիան տարածաշրջանում եւս շահագրգռված կլինեն իրենց դեմ գործող Անկարային պատժելու հարցում…

Նույնը պետք է անել նաեւ Ադրբեջանի պարագայում՝ Արեւելյան Հայաստանի տարածքների վերատիրման համար:

Հատկապես թալիշները, լեզգիներն ու թաթերը ձգտում են անկախության, նրանց եւս պետք է աջակցել: Շուրջ 7-8 միլիոն ադրբեջանցիների բացահայտ մեծամասնությունը այլազգիներ են, որ կարող են Երեւանի, Մոսկվայի ու Թեհրանի համագործակցությամբ դառնալ հակաաադրբեջանցի…

Եթե Վրաստանը շարունակի իր ոչ հայանպաստ եւ թուրքահաճ քաղաքականությունը, ապա Աբխազիային եւ հարավային Օսիային պետք է հետեւեն Ջավախքը, Աջարիան եւ այլ տարածքներ, որը պետք է դառնա հայկական հատուկ ծրագրի մի մասը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։