Ներցեղային բարոյականը ցեղակրոն սկզբունք է.- Կոմայգին դարձել է փորձանքի բուն – «Լուսանցք» շաբաթաթերթի եւ Հայ Արիական Միաբանության բաց նամակները…

Կարեւորորելով ներազգային բարոյա-հոգեբանական մթնոլորտի վերականգնումն ու ամրացումը՝ մշտապես անդրադառնում ենք մեզանում առկա այդ խնդիրներին: Հատկապես Կոմայգու խնդրին «Լուսանցք»-ը բազմիցս անդրադարձել է, անգամ առանձին հոդվածաշար է տպագրել՝ հստակ ներկայացնելով, թե ինչ բարոյա-հոգեբանական վնասներ է տալիս Կոմայգին գոմայգու վերածելը: Մենք նշել ենք նաեւ մի շարք քրեական ու վարչական օրենքներ, որոնք խախտում են ամեն օր նրանք, ովքեր ապրում են անբարոյականությունը կեցություն դարձրած եւ դեռ այդ կյանքն էլ քարոզում են: Նշել էինք նաեւ, թե այս ամենի սպասավորներն ու հովանավորները նույնպես պետք է համապատասխան պատիժներ ստանան՝ օրենքներով արդեն ամրագրված:

Եվ որպեսզի ուշադրությունն ավելի առարկայական լինի, «Լուսանցք»-ի այդ թողարկումներն ուղարկեցինք ՀՀ նախագահին, վարչապետին եւ ոստիկանապետին՝ այն հույսով, որ այդտեղ փաստարկված նյութերի հիմամբ ձեռնարկված միջոցների վերաբերյալ մենք եւ հանրությունը կտեղեկանանք: Արդեն գրել ենք, որ «Լուսանցք»-ին ոստիկանությունից ընդամենը տեղեկացրին, որ հոդվածաշարն ուղարկված է կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի վարչություն: Վերջ:

Ըստ ամենայնի, մեր դիմումները նախագահի եւ վարչապետի կողմից եւս հասցեագրվել են ոստիկանապետին, եւ արդյունքում… դեռ սպասում ենք: Որոշեցինք Երեւանի քաղաքապետին էլ ուղարկել մեր տեսակետն ու հիմնավորումները, նաեւ առաջարկները, քանի որ Կ(գ)ոմայգին հենց քաղաքապետարանի քթի տակ է «աշխատում»… Բայց քաղաքապետն էլ լռության ուխտ է արել (անգամ այս նախընտրական օրերին, երբ գրեթե բոլորն են խոսում Կոմայգու մասին):

Ամիսներ առաջ աղմուկ բարձրացավ, թե Կոմայգու տրանսվեստիտները ծեծի են ենթարկվել, եւ  շատերիս արձագանքը տրամաբանական էր՝ այդպես էլ պետք է լիներ: Նորմալ մարդիկ երկար չեն կարող հանդուրժել անընդունելին, որ մանկական այգու տարածքում վխտան անբարոյականները, սեռասանձարձակները եւ դեռ այդ տարածքն էլ «սեփականաշնորհած» համարեն:

Ստիպված կրկնում ենք նախագահին, վարչապետին, ոստիկանապետին ու քաղաքապետին ուղղված մեր նամակների բովանդակությունը, այսպիսով՝ հին եւ նոր նամակներն այլեւս բաց նամակ համարելով. «Ձեր ուշադրությունն ենք հրավիրում մեզանում արմատացող մի բացասական եւ ապազգային երեւույթի հանդեպ, որը հոգե-բարոյական, իրավա-քաղաքական եւ առողջական ու դաստիարակչական լուրջ խնդիրների առջեւ կկանգնեցնի մեր հանրությանը, ազգին, եթե միջոցներ չձեռնարկվեն եւ մեր ազգային պետությունը ավելի հետեւողական չլինի իր քաղաքացիների մեծամասնության իրավունքները պաշտպանելու հարցերում: «Լուսանցք»-ի այս տարվա (2012թ.,-խմբ.) թիվ 5-8 թողարկումներում հնարավորինս անդրադարձել ենք Երեւանի Կոմայգու՝ բազում հայերի (ոչ միայն հայաստանցիների) հուզող թեմային, որոնք կցում ենք սույն գրությանը: Ակնկալում ենք այս անգամ ստանալ գրավոր պատասխան, որի բացակայությունը եւս կհամարենք պատասխան»:

Տարիներ շարունակ բազում դիմումներ են հղվել նաեւ Հայ Արիական Միաբանության կողմից, որոնցից հատվածներ ներակայացնելով, մի բաց նամակ էլ սա ենք համարում: Հայ արիները վտանգավոր են հայտարարել մի շարք փոքրամասնությունների գոյությունը, որոնց մասին ասել են.

- «Եթե սեռական փոքրամասնություն ասվածի հետեւորդներն աղճատում են բնական մարդու բնականոն, ընտանեկան կյանքը եւ սերնդատվական գործառույթը՝ միաժամանակ խեղելով մարդու արարչատուր բնույթը, ապա աղանդավորական փոքրամասնություններն աղճատում են մարդու հոգին, միտքը եւ խեղում են մարդու բարոյահոգեբանական կերտվածքը: Այս անմարդկային (ոչ միայն հիվանդագին) միջամտություններից էլ երկփեղկվում է մարդ արարածը եւ տառապում կործանարար երկվությամբ… Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին՝ պետականորեն արգելել սեռամոլագարական եւ աղանդավորական կազմակերպությունների (ինչ սեռախեղման կամ կրոնի հետեւորդներ էլ լինեն) գործունեությունը երկրում եւ քրեորեն պատժելի դարձնել նաեւ նրանց քարոզչությունը մեր Արարչատուր Հայրենիքում: Այդ հիվանդագին, նաեւ արտաքին պատվերով խեղումները որեւէ կապ չունեն հայ ազգային արժեհամակարգի հետ:

Այս առումով արժե ուշադրություն դարձնել միջազգային «մարդասիրական» կառույցներից ինչ-ինչ նպատակներով դրամաշնորհներ ստացող ամենատարբեր հասարակական եւ այլ կազմակերպությունների գործունեությանը, որոնք այդ դրամաշնորհային պատվիրված ծրագրերով քանդում են հայոց արժեհամակարգը, կրթա-մշակութային ոլորտը, լեզվամտածողությունը, հոգե-բարոյական նկարագիրն ու ամեն ազգային բան… Դրանց գործունեությունը անհրաժեշտ է կասեցնել՝ որպես ազգադավ կառույցներ­ի»:

– «Ամերիկյան ստորությունն անսահման է, եւ այժմ էլ անբարո հարձակում է սկսվել հին հավատների՝ հեթանոսության դեմ: Աշխարհի ստորությունների կենտրոն ԱՄՆ-ում լույս է տեսել այսպես կոչված առաջին «Աստվածաշունչ»-ը նույնասեռականների համար: Այս գիրքը հրապարակվել է «Թագուհի Ջեյմսի Աստվածաշունչ» վերնագրով, որը անգլերեն լեզվով թարգմանված հայտնի «Թագավոր Ջեյմսի Աստվածաշնչի» վերամշակումն է… Հին տարբերակում ասվում է, թե մարդը չի կարող ընտրել իր սեռական պատկանելությունը, բայց կարող է ընտրել Հիսուսին, իսկ նոր տարբերակում, որպեսզի խուսափեն «հոմոֆոբների» հետ ընդհարումից, փոփոխություններ են մտցվել «Սուրբ Գրք­ի» 8 հատվածներում, որոնցում նույնասեռականությունը համարվում է մեղք: Գրքի մեկնաբանությունից այնպես է ստացվում, թե նույնասեռականությունը առաջացել է հեթանոսների մոտ, դրա համար նույնասեռականության դեմ արգելքները տարածվում են բացառապես հեթանոսների մոտ, այլ ոչ թե քրիստոնյաների: Արեւմտյան խեղկատակների այս հերթական ստորությունը ազգային հավատների հետեւորդների նկատմամբ այնքան ճղճիմ քայլ է, որ անգամ պատասխանելն անպատվաբեր է թվում, ուստի՝ կարճ կասենք՝ պոռնկությունն այսօր ամբողջ արեւմտյան մտածողության համար նույն «սրբազան» գործն է, ինչ հին հունական շեղված հեթանոսների համար էր, համասեռականությունն արեւմտյան մտածողության համար նույն «բարձրաստիճան» երեւալու գործն է, ինչը հին հռոմեական սենատորների համար էր, սրբապղծությունն արեւմտյան մտածողության համար նույն «աստվածային» գործն է, ինչը հրեա քրիստոնյաների համար էր՝ ի դեմս Ղովտի, իր աղջիկների հետ քնելու եւ ծնված ժառանգներին նախահայրեր կոչելու առումով… Այսպես կարող ենք շարունակել, մինչդեռ հստակ է, որ անառակը անառակ է բոլոր ժամանակներում, գողն էլ՝ գող է:

Մի բան շատ պարզ է հայերիս համար՝ ներկայիս հայ արիադավան-հեթանոսները դեմ են, հակամարդկային եւ հակաաստվածային են համարում նույնասեռական կոչվածներին: Իսկ Հայք-Հայաստանում այս հիվանդություն-արատը կամ քաղաքական-արատը երբեք չի խթանվել կամ գովերգվել, ո՜չ հեթանոսական, ո՜չ էլ քրիստոնեական ժամանակներում… Առավել եւս նախահեթանոսական մեր փառահեղ անցյալում… Ինչպես աշխարհի գաղտնի կառավարությունն է ցանկանում առանց ազգային պատկանելության մեկ անդեմ ժողովուրդ-զանգված «ստեղծել» մոլորակում, եւ մեկ պետության մեջ «ապրեցնել» ու իշխել, այնպես էլ ձգտում են բնական ազգերին զրկել իրենց արարչական հավատներից, Աստվածների պաշտամունքից եւ դրա համար ընտրել են ամենազզվելի միջոցը՝ ազգային հավատների անբարոյականացման գործընթացը… Սա մեզ ծանոթ ամերիկյան ստորությունն է, եւ սա եւս դատապարտված է: Դատապարտվելու են բոլոր հակազգային ու հակաաստվածային դրսեւորումները, քանզի հայը վերադառնում է իր արմատների­ն»:

– Հայ արիներն իրենց աջակցությունն են հայտնել նաեւ տարբեր երկրներում ընթացող հակահամասեռամոլական բողոքի ցույցերի մասնակիցներին եւ բողոքել են այդ երկրների ոստիկանների անհիմն բռնարարքների եւ ձերբակալությունների դեմ, որոնք իրականացվել են տեղի ազգային-ազգայնական ուժերի նկատմամբ: Իրենց աջակցությունը հայտնելով Սերբիայի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Գերմանիայի եւ այլ երկրների ազգայիններին՝ հայ արիները նշել են, որ համասեռական կոչվածները «պարզապես հիվանդներ են եւ այդ հիվանդությունը փորձում են պարտադրել աշխարհի առաջադեմ ու նորմալ մարդկանց (իհարկե, աշխարհի մութ ուժերի աջակցությամբ), եթե հոգեկան հիվանդիներին ստիպողաբար բուժում են, ապա անհասկանալի է, թե սեռական հիվանդները ինչու պիտի այդ կերպ չբուժվեն…»: Նաեւ նշվել է, որ ակնհայտ է, թե աշխարհակուլ ուժերի կողմից ֆինանսավորվող երկրների իշխանությունները եւ իրավապահ մարմինները ինչպես են բացահայտորեն թույլատրում սեռամոլագարների եւ հոգեորսների անօրինական երթերն ու մարդաորսությունը, իսկ նրանց դեմ կազմակերպված անգամ օրինական ցույցերն արգելափակվում են, իսկ մասնակիցներն էլ՝ ձերբակալվում: Հայ արիները այլ ազգերի ազգայնականներին պարբերաբար ներկայացնում են այս ուղղությամբ իրենց պայքարի արդյունքները եւ վիճակը Հայաստանում, եւ տեղեկանում են այլ երկրներում տիրող վիճակի մասին:

ԵԽ-ի ու ԱՄՆ-ի պետքարտուղարության տարեկան զեկույցներում պարբերաբար տեղ ունեն Հայ Արիական Միաբանությունը եւ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը: Անգամ վերջին տարիներին այս թեմաները չբարձրաձայնելու պարագայում ՀԱՄ-ն ու իր առաջնորդը դեռ ընդգրկվում են այդ զեկույցներում, որոնցում հիշեցվում է նախորդ տարիների ինչ-ինչ դրվագներ, քանի որ նորերը չկան, եւ հիշեցնում են ՀՀ իշխանություններին, որ պետք է հայ արիներին պահել ուշադրության կենտրոնում: Նշենք, որ ժամանակին հենց նման զեկույցներով անուղղակի հրահանգ տրվեց ՀՀ իշխանական որոշ շրջանակների՝ ՀԱՄ առաջնորդի նկատմամբ հալածանքներ կիրառելու առումով, եւ հայաստանյան համասեռականներն ու մասոնա-սիոնիստական հպատակները դա սիրով կազմակերպեցին, ինչն ավարտվեց ՀԱՄ առաջնորդի կալանավորմամբ ու… այլաբնույթ ձեւակերպումով դատապարտմամբ:

– Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը բողոք են հայտնել նաեւ Երեւանում միասեռականների իրավունքների պաշտպանություն քարոզող «Parada» ֆիլմի ցուցադրման փորձի առումով, որը նախաձեռնել էր Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը: Ըստ հայ արիների, «սա շատ մեծ սխալ է, որը կարող է հայության մեջ արհամարհանք սերմանել պահպանողական գերմանացիների նկատմամբ… Հայ ազգը հազարամյակներ է ապրել ու հազարավոր փորձությունների դիմացել, ու կարիք չկա եւս մեկ ստոր արարքով փորձել հայության գենետիկ մաքրությունն ու համբերությունը, աստվածային օրենքներով ապրելու ցանկություն­ը»,- խորհուրդ են տվել գերմանացիներին եւ այլոց:

– Այս օրերին հետեւելով համասեռականության շուրջ նոր եւ ընդգծված ծավալումներին՝ Հայ Արիական Միաբանությունը կրկին համոզմունք է հայտնում, որ տարիներ շարունակ ՀԱՄ կառույցի՝ ի դեմս առաջնորդ Արմեն Ավետիսյանի պնդումների, այս խնդիրը պետական ու ազգային լուրջ վտանգ է դարձել եւ դառնալու է առաջիկայում, եթե չկանխվի: Ողջունելի է համարվել, որ բողոքի ձայն են բարձրացնում ինչպես քաղաքական ու հասարական գործիչները, այնպես էլ երիտասարդները, հոգեւորականներն ու անհատ քաղաքացիներ: Մարդիկ տարիներ շարունակ ու բացահայտ խոսում են Երեւանի հենց քաղաքապետարանի դիմաց՝ Կոմայգում տեղ գտած այլասերվածության դրսեւորումների մասին, փողոցներում բացահայտ տարվող մարմնավաճառային երեւույթներից, սեռամոլագարական ամենատարբեր հիվանդագին ցուցադրումներից, որոնք բացահայտ կատարվում են մեր քաղաքացիների, մասնավորապես՝ անչափահաս երեխաների աչքերի առջեւ: Սա է նաեւ պատճառը, որ դպրոցական տարիքի երեխաներն արդեն համացանցում իրենց հայհոյախառը եւ անբարո կեցվածքն են տեղադրում:

Չնայած համասեռականության դեմ զանգվածային ընդվզումներին, սրանց պաշտպանող կազմակերպություններ ու անհատներ դեռ կան մեզանում: Սա հավաստում է, որ միջազգային դրամաշնորհներից սնվող եւ օտարներին ծառայող քաղաքական ու հասարակական որոշ կազմակերպություններ դեռ կփորձեն կատարել արտաքին պատվերը՝ Հայաստանին ներքաշել միջազգային այլամերժողական ոլորտ՝ ինչ-ինչ քաղաքական պարտադրանքների հասնելու համար:

Հայ արիները եւս մեկ անգամ զգուշացրել են հայ հանրությանը, ազգային ու պետական գործիչներին, որ սեռամոլագարական ու աղանդավորական, խեղամշակութային եւ խեղաառաջադիմական քաղաքական ու հասարակական շահարկումները ոչ միայն հիվանդ ու տկար մարդկանց նպատակաուղղված շահագործում է, այլեւ լուրջ վտանգ է պարունակում ազգային ու պետական տեսանկյունից: Հիվանդ, մոլագար եւ սանձարձակ ժողովուրդը չի կարող դիմադրական ունակություններ ունենալ, ազգի ու պետության շահերն ընկալել, ինչը հանգեցրել է եւ դեռ կհանգեցնի ներքին թշնամու ձեւավորմանը: Իսկ ներքին թշնամին ավելի դավադիր ու նենգ է, քան՝ արտաքինը: ՀՀ Սահմանադրությունը եւ օրենսդիր ոլորտն առհասարակ պետք է այսօրինակ հիվանդներին մեկուսացնելու դրույթներ ամրագրի, կլինեն դրանց հոգեխեղվածներ, թե սեռախեղվածներ, միեւնույնն է:

ՀՀ իշխանություններին նորից կոչ է արվել՝ կատարել նպատակային եւ կտրուկ քայլեր, որոնք անգամ այսօրվա քրեական ու վարչական օրենքների սահմաններում են թույլատրելի, որպեսզի  մարդկանց արդար ցասումը լուծում ստանա վերջնականապես եւ վերականգնվի հայի մարդկային եւ ազգային արժանապատվությունը իր երկրում, իր հայրենի պետության մեջ:

Այդ պետությունը կա՜մ Հայաստանն է կա՜մ Եվրաստանը…

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 15 (278), 2013թ.

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։