Եվրակառույցները ՄԱՐԴուց հեռու են այնքան, ինչքան բարոյականությունը Եվրոպայից

Հայտնի է, որ մի խեղումը կարող է այլ խեղումների կամ հիվանդությունների պատճառ դառնալ, ինչին նպաստում են հատկապես սեռա եւ հոգե խեղումները: Եվ ահա, «Amnesty International»-ի անդամները հիշողության լուրջ կորուստ են ունեցել: Մենք էլ՝ որպես նրանց կողմից մերժվածներ, համենայնդեպս կասենք ճշմարտությունը, որպեսզի հիվանդը կողմնորոշվի:

Այս միջազգային ու երեւի իրավապահ կազմակերպությունը մոռացել է իր զեկուցագրում (կամ էլ պատվիրատուներն են այլ գործելաոճ որդեգրել) նշել, որ մեր երկրում համասեռամոլագարական, թե աղանդահոգեխեղ շատ նախաձեռնություններ տապալվում են դեռ չսկսված, որ փառահեղորեն տավալվել է նաեւ բազմազանության շքերթի անվան ներքո պատսպարված համասեռականների երթը: Այն բախվեց դրա դեմ բողոքի ելած պահպանողական արժեքներ ունեցող հայ ազգային երիտասարդներին: Երիտասարդներ, ովքեր բազմազանության շքերթը գնահատեցին դրա իրական դեմքով՝ միասեռականության «քարոզացույց», եւ փաստեցին դրա անհարիր լինելը մեր բնածին նկարագրին ու հավաքական անվտանգության պահպանման առաջնահերթություններին:

Ի տարբերություն «Amnesty International»-ի անդամների՝ Մարդու իրավունքների կոմիտեի կազմը կարծես որոշ բաներ աղոտ, բայց հիշում է: Ուղղակի այստեղ մեկ այլ հիշողության կորստի տեսակ է առկա: Սրանք մոռանում են, որ ՄԱՐԴ ձեւակերպումը խառնագեն եվրոպացիների խելքի բանը չէ, եւ ինչպես հայ արիներն են ասում. «ՄԱՐԴ ձեւակերպումը ի վերուստ է տրված եւ՝ Ամենաստեղծի՝ Արարչի կողմից, ու որեւէ փոքրիկ ձեւախեղում անընդունելի է, մերժելի, անգամ՝ եղկելի, երբ այն վերածվում է հակաստվածային իրողությա­ն»: Եվ ՀՀ Սահմանադրության 14.1 հոդվածը, որ նշել են դեռ քիչումիչ հիշողությունը պահպանած եվրոպացիները, այո, ասում է՝ «Բոլոր մարդիկ հավասար են օրենքի առա­ջ», ինչը շատ հասկանալի ձեւակերպում է: Բոլոր ՄԱՐԴկանց մասին է խոսքը, ոչ թե ՄԱՐԴու առաքելությունը, կերպն ու իրավունքները ոտնահարող մարդանմանների… Անասնական դատողություններից ու բարոյականությունից ցածր մակարդակով ապրող ասուն մարդանմանների:

Պարզվում է, որ Մարդու իրավունքների կոմիտեի անդամների մոտ ոչ միայն հիշողության մի այլ տեսակի կորուստ կա, առկա է նաեւ տեսողության, գուցեեւ՝ լսողության կորուստ.- չեն նկատում Երեւանի քաղաքապետարանի հենց կողքին Կոմայգու գոյությունը, որն ըստ եվրականոնակարգի, վերածվել է գոմայգու… Այստեղ մարդկության մահավճիռն իրականացնող միջազգային իրավապաշտպանները չե՞ն նկատում, որ 2012թ. հուլիսի 25-ին՝ 105-րդ նստաշրջանի ժամանակ Մարդու իրավունքների կոմիտեի կողմից Հայաստանի 2-րդ պարբերական զեկույցի վերաբերյալ ընդունված եզրակացություններում սխալ բան է նշվել, որ մեր պետությունը հստակ եւ պաշտոնապես (Կոմայգում ազատությունն այնքան է, որքան Եվրոպայում չկա, դե Ծերեթելիի վրա կանգնող մարմնավաճառների մասին էլ չասենք) հաստատում է, որ հանդուրժում է նույնասեռականության, բիսեքսուալության, տրանսեքսուալության բոլոր դրսեւորումները, իսկ սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության իրավունքները դարձել են հաց ուտելու պես մի բան…

Ինչեւէ, հիշեցնելն արդեն կարեւոր չէ, որովհետեւ եթե եվրոպացիների գլուխը լավ չի աշխատում, իսկ հիշողությունն ուղեղի հետ անմիջական կապ ունի, ապա իրենց դավանաբանությունում ամրագրված սոդոմ-գոմորյան դատաստանն իբր քրիստոնեական արժեքակիր Եվրոպայում՝ մոտ է, եւ շուտով կլինի այն, ինչ պետք է լինի:

Այսինքն լեզբոգեյաերկսեռատրանսգենդերային մարդատեսակ ստեղծելը բացառվում է, այդօրինակ անվամբ համաշխարհային պետության կազմավորումը՝ նույնպես…

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։