Ապահայացած մարդատեսակ կա Հայաստանում…

Առաջացել է հայի մի տեսակ, որն ապահայացած է մեծամասամբ, նրանց միշտ պետք է հիշեցնել, որ մարդը, մարդու գործառույթներն ու իրավունքները, նաեւ բնական պարտականությունները (որի մասին չեն խոսում ապահայացած դրամաշնորհակերները), եվրաթեմաներով չեն ձեւակերպվում ու ձեւավորվում: Այդ թեմաներն ու դրանք սահմանող օրենքները միայն խեղվածները կարող են ընդունել, այդպիսով նաեւ «փոխել» արարչական ու աստվածային արարումները՝ մարդու երկսեռ տեսակները:

Իհարկե, փոխել չեն կարող, բայց այսպես հոխորտալով կարող են գործ տվողի մեծ առաքելություն ստանձնել, ազգին ու հայրենիքին (եթե ունեն կամ հասկանում են) անընդհատ ներքաշել այս կամ այն միջազգային ճահճի մեջ:

Հայ արիները թքած ունեն հավասարապես եւ՛ ռուսանպաստ եւ՛ արեւմտանպաստ (եւ՝ այլանպաստ) այն երեւույթների եւ օրենքների վրա, որոնք նաեւ հայանպաստ չեն, ավելին՝ հայավնաս են: Երբ կաղապարվածություն կա հայի մտածողության մեջ, կորչում է հայ մարդու առաքելությունն ու առաքինությունը, ինչը գիտակցորեն եւ ենթագիտակցորեն խանգարում է հային մարդ լինելուց, իսկ մարդուն զրկում է հայի էությունից…

Անասունի հետ անկողին կիսողին, սեռախեղվածին կամ թշնամու բարքերը գովաբանողին ու մեր երկրում փառատոններ նախաձեռնողին ինչպե՞ս մարդ կոչես, երբ հակամարդ է, իսկ հայի էություն առհասարակ չկա:

Մարդն ազատ է ի բնե, սակայն այն, ինչ քարոզում է արեւմտյան ազատություն կոչվածը, սանձարձակություն է, մարդուն անասունի (անգամ ավելի ցածրակարգ կենդանու) վերածելու անհաջող փորձ, որի քարոզիչների տեղը հոգեբուժարաններն ու խիստ ռեժիմով հիվանդանոցներն են…

Ափսոս, որ ոստիկանությունը առժամանակ հետ կանչեց ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչության համար պատասխանատվություն սահմանող նախագիծը: Բայց վստահ ենք՝ այն կլրամշակվի ու կներկայացվի խորհրդարան: Ոստիկանները չպետք է խուսափեն համասեռամոլ եւ այլ նմանատիպ բառերն օգտագործելուց, եւ օրենքը պետք է հստակ արտահայտի՝ ում մասին է խոսքը եւ ազդեցիկ պատիժներ սահմանի:

Դրամական տուգանքները եւ վարչական պատիժները հարցը չեն լուծի, առավել եւս եթե ոստիկանությանը պարտադրում են անգամ ոստիկանության տեղամասերում վախենալ  սեռամոլագարներից կամ հոգեխեղողներից… Եվրագրանտակերները խրցերով փողեր կստատան այդ տուգանքները վճարելու համար: Նաեւ դատական գործեր նախաձեռնելու համար… Ուստի՝ գոնե 1-2 վարչական տույժից հետո, պետք է կիրառվի քրեական օրենսգիրքը: Սա՛ է իրական եւ արմատական լուծումը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։