Գերխաղեր գերվտանգներով պարուրված…

ՆԱՏՕ-ն հայտարարում է, թե Ռուսաստանին թշնամի չի համարում, «հույս ունենք, որ Մոսկվան նույնպես կառաջնորդվի այդ տրամաբանությամ­բ»,- հայտարարել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը: Դեռեւս 1997թ. ՌԴ-ն ու ՆԱՏՕ-ն ստորագրել են Հիմնարար ակտ, որն առաջին անգամ պատմության մեջ Ռուսաստանի Դաշնության ու Հյուսիսատլանտյան դաշինքի միջեւ համակարգային համագործակցության հիմքը դրեց: Այդ փաստաթղթում արձանագրվեց, որ կողմերը դիտարկում են միմյանց ոչ որպես թշնամիներ եւ ուժ չեն գործադրելու միմյանց նկատմամբ: ՆԱՏՕ-ն հայտարարում է, որ այսօր եւս հավատարիմ են այդ հռչակագրին ու վստահ են՝ Ռուսաստանը նույնպես:

Արդյո՞ք սա կարելի է գնահատել ՆԱՏՕ-ՌԴ հիմնարարակտյան համագործակցություն, երբ կողմերից մեկը (դիցուկ՝ Ռուսաստանը) զգուշացնում է մյուս կողմին, որ իր ռազմական ճամբարականները իրենից հեռանալու պահին հնարավոր է դիմեն՝ ՆԱՏՕ-ի անդամ դառնալու համար, ինչը պետք է մերժել…

Գուցե դրա՞ համար է, որ «ՆԱՏՕ-ն Ռուսաստանին չի դիտարկում որպես մրցակից» եւ դա բարձրաձայնում է արդեն: Իսկ գուցե Արեւմուտքն ու Ռուսաստանը արդեն պայմանավորվե՞լ են, որ Եվրոպական Միության եւ Եվրասիական Միության հարցերը չեն խառնի այլեւս իրար, բայց մենք ու էլի շատ երկրներ շարունակում ենք քննարկել «ոչ մրցակի­ց» ռազմա-քաղաքական բեւեռների շահերը…

Իզուր չէ, որ միշտ նշում ենք, որ Հայաստանը, աշխարհասփյուռ հայությունը պետք է յուրաքանչյուր իրավիճակում առաջնային դարձնեն հայկական շահերն ու նպատակները, եւ ԱՄՆ-ՌԴ խաղերի ժամանակ ունենան նաեւ ՀՀ-Եվրոպա (նաեւ առանձին՝ հզոր եվրոպական երկրների հետ), ՀՀ-Չինաստան եւ Լատինաամերիկյան ըմբոստ երկներ ու այլ համագործակցության եզրեր եւս, ինչը կարող է նոր ազդեցիկ լծակներ դառնալ տարածաշրջանում:

Ի վերջո հայ արիների առաջարկած համաարիական տարածաշրջանային (հետո՝ համաշխարհային) եւ համահայկական ռազմա-քաղաքական դաշինքների ձեւավորմամբ պետք է զբաղվել: Մենք այլեւս սխալվելու իրավունք չունենք, քանզի սովորել ենք մեր պատմության դառը դասերը եւ դրանք անտեսելը անպատվության պես մի բան կլինի:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։