«Լուսանցք»-ի հարցազրույցը՝ Հայ Արիական Միաբանության առաջնորդ Արմեն Ավետիսյանի հետ

Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում…

- Վերջերս էր, որ ՀԱՄ-ը հանդես եկավ կոշտ հայտարարությամբ, երբ հայտնի դարձավ, որ մեր բարեկամ Ռուսաստանը մեր թշնամի Ադրբեջանին շարունակում է ժամանակակից զենք-զինտեխնիկա վաճառել: Այժմ էլ հայ վարորդի հետ կապված հակահայ գործելաոճն է զայրացրել շատերին:

– Նախ կխոսեմ վերջին դեպքի մասին, երբ նախկին հայ ազատամարտիկ եւ օտար ափերում ընտանիքը պահելու համար աշխատանքի մեկնած Հրաչյա Հարությունյանի նկատմամբ կիրառվեց ստորացուցիչ քաղաքականություն: Միշտ ասել ենք, որ Հայաստանը պետք է անի ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի դառնա հայության քաղաքական ու տնտեսական հենարանը, իրավաբանն ու կյանքի պաշտպանը, որն ի վերջո պիտի հանգեցնի հայահավաքի կազմակերպմանը՝ համահայկական հզոր ու հայրենակենտրոն կառույցի ստեղծմանը:

Ինչ մնում է հայահալած այս դրսեւորմանը, ապա դա միայն այս հայորդու կամ հայերի նկատմամբ չի կիրառվում այդ երկրում, բոլորի հանդեպ է մաղձը գործում: Սա չկայացած ազգի քեն է, քանզի ռուս ազգ՝ որպես բնածին գեն, չի եղել երբեք, իսկ որպես արհեստածին ազգ այն ոչնչացված է վաղուց, թերեւս միայն մշակութային որոշ դրսեւորումներ են մնացել որպես հուշ: Նաեւ դարեր շարունակ ահռելի տարածքներ ունեցող, բայց երբեք չկայացող պետության ոխն է բոլոր այլազգիների նկատմամբ:

Իսկ մեր՝ հայերիս «մեղքը», ռուսական կողմի հանդեպ մեր պետության երկրորդական դիրք գրավելու հետեւանք է: Բայց սա չի նշանակում, որ Հրաչյա Հարությունյանի համար չպետք է շարունակել այն պայքարը, որն սկսված է: Պետությունը պետք է ամեն բան անի՝ ապացուցելու համար, որ հայ վարորդի մեղքով չի եղել վթարը, քանզի հենց ռուսաստանյան որոշ զլմ-ներ են դա հիմնավորում՝ նշելով, որ ավտոմեքենան անսարք է եղել: Այլ վճիռը պետք է դիտարկել որպես հակահայ քաղաքականության հերթական դրսեւորում… ու պետք է Հայաստանում ռուսները հայտնվեն այն վիճակում, ինչպիսի վիճակում հայերն են՝ անռուս, ջհուդա-թյուրքական Ռուսաստանում:

- Իսկ բարեկամական հարաբերությունները ոչինչ չարժե՞ն: Գուցե հասկանա՞ն:

– Պետք չէ զարմանալ Ռուսաստանում հակահայ դրսեւորումների առումով: Դրանք միշտ եղել են ու լինելու են: Մենք չենք զարմանում, բայց չզայրանալ եւ դա չցուցադրել չենք կարող: Ռուսաստանը երբեք մեզ բարեկամ երկիր չի եղել, առհասարակ չկան նման երկրներ, կան փոխադարձ շահեր միայն (քանզի մարդկությունը հակաբնական կեցակարգ է որդեգրել): Եվ դա Ռուսաստանին, նաեւ ԱՄՆ-ին կամ եվրոպական երկրներին էլ է վերաբերում: Վրաստանն ու Իրանն էլ են համարվում բարեկամական, բայց թուրքերի հետ խաղեր տալուց՝ մոռանում են այդ մասին:

Դիցուկ՝ ցարական, բուրժուական, սոցիալիստական, թե դեմոկրատական Ռուսիան այդ բարեկամություն ասվածը երբեք չի դրսեւորել: Երեւի հին ու միամիտ (իմա՝ պարզ) ազգերից միայն հայերս ենք մնացել մեր նախնական գենին հարազատ եւ դեռ հավատում ենք, որ կարող է լինել բարեկամություն, ավելին՝ իրապես այդպիսին էլ լինում ենք հաճախ: Ինչը բնական է, բայց երկրային չէ վաղուց:

«Լուսանցք» թիվ 25 (288), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում եւ pressa.ru-ի Лусанцк/Lusantsk/Լուսանցք – http://pressa.ru/Flexreader/show/id/41528

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։