Պատիժ՝ ռազմի ու բանակի օրենքներով…

Մեր բանակի ղեկավարությունը փորձում է ստանդարտ պահվածք չդրսեւորել հայկական բանակում առկա թերությունները վերացնելու ճանապարհին: Սակայն այս պարագայում դա շատ քիչ է, կտրուկ միջոցներ են պետք եւ կտրուկ պատիժներ:

Այսօր մենք դեռ պատերազմական իրավիճակում ենք, ընդամենը զինադադար է հայտարարված Արցախյան ազատամարտում (այն էլ՝ ամենօրյա սահմանախախտումներով) եւ պետք է պատիժներն էլ սահմանվեն ռազմի օրենքներով:

Ընդդիմությունը եւս չպետք է շահարկի որդի կորցրած մայրերի ու հարազատների զգացմունքները: Եվ որքան քննադատելի է իշխանության դանդաղկոտությունը ապօրինությունները պատժելու հարցում, այնքան էլ դատապարտելի են ընդդիմության՝ այդ հարցերով շահարկումները:

Երբ ասում ենք պատժել ռազմի օրենքներով, ապա նշանակում է՝ ապացուցվեց, որ հայ զինվորին սպանել են հայկական բանակում, ուրեմն սպանողները (սպա, թե շարքային) ռազմական դատարանի որոշմամբ կանգնում են պատի տակ եւ… Ապացուցվեց, որ ծեծել են հայ զինվորին, ապա ծեծողներին հրապարակավ՝ ամբողջ վաշտի առաջ ծեծում են զանգվածաբար, հետո նաեւ պատիժ է սահմանվում ըստ նրանց կողմից կատարված արարքի…

Հավատացնում եմ, 1-2 նման դեպքից հետո հայկական զինուժը կվերածվի Հայոց Բանակի: Անպարտելի նվիրյալների բանակի:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։