Կա նաեւ նախահեթանոսական շրջան…

Ժամանակին խառնիխուռն մի ընթացք էլ ապրեց հեթանոսությունը, երբ արիական՝ համաարիական հզոր միասնական հավատքը մասնատվեց առանձին ազգային հավատների: Ժամանակի հետ էլ ազգային հավատները շեղվելով ուղղուց՝ Արարչական Առանցքից, հետզհետե վերածվեցին կռապաշտության:

Այստեղ է, որ մենք ասում ենք կա ինչպես նախաքրիստոնեական ժամանակահատված՝ հեթանոսական շրջան, որ արդեն գործում էին առանձնացած ազգային հավատները (շուրջ 3-4 հազար տարի) եւ նախահեթանոսական ժամանակահատված, երբ գործում էր միասնական արիական՝ համաարիական հավատը: Այս ժամանակագատվածը պետք չէ խառնել հայ-հունա-պարսկա-հնդկա-չինա-հրեա-եգիպտական հեթանոսական շրջանի հետ…

Այսօր մեր պատմաբանները, աստվածաբաններն ու քաղաքագետները պետք է զատեն ու առանձին ուսումնասիրեն ինչպես նախաքրիստոնեական ժամանակահատվածը, որի վերջնակետը, ասեցի՝ կռապաշտությամբ ավարտվեց ու նոր կրոնների հաղթանակի պատճառ դարձավ, այլեւ՝ նախահեթանոսական ժամանակահատվածը, որը մեզ համար հայ-արիական է կոչվում: Այն իրապես զերծ է հեթանոսական համահարթեցումից ու աղճատումներից…

Հայոց Հավատը եւ Հայ Աստվածների Պաշտամունքը ա՛յդ ժամանակներում պետք է փնտրել եւ ուսումնասիրել: Դա կտանի դեպի Տիեզերակարգը եւ կտա հստակ պատկերը Տիեզերածնության, կբերի ՄեկԱրարչական Բազմաստվածության ընկալման … Հայի, Հայքի եւ Հայոց Ծագման ու Հավատի վերագնահատման…

Շուրջ 2000 տարի քրիստոնեական եւ ավելի քան 4000 տարի հեթանոսական ժամանակաշրջանները ծաղկեցին Տիեզերական Ձմռան ընթացքում, ինչը Արեւապաշտների համար կործանարար ազդեցություն ունեցավ (ձմեռն ինքնին հարաբերական մահ է բնորոշում՝ բնությունը ծաղկունք չի ապրում, պտղաբերումը դադարում է, կարծես կյանքն է անհետանում ձյան տակ…) եւ ահա, 2012-ից եկել են Տիեզերական Գարնան, ապաեւ Ամռան ու Աշնան ժամանակները եւ նախահեթանոսական՝ հայ-արիական վերածնունդը վերսկսված է, այլեւս անկասելի են Տիեզերական Բնակարգի փոփոխություններն ու ընթացքը…

………………………………………………………….

Հ.Գ. – Կենդանակերպերի միջով - Ախթարկի պտույտը (Աստղային տարին). - Արեգակնային համակարգի 1 ամիսը – 2160 երկրային տարի: Արեգակնային համակարգի 1 եղանակը (3 ամիս) – 6480 երկրային տարի: Արեգակնային համակարգի 1 տարին – (12 ամիս) 25.920 երկրային տարի:

Բեւեռային աստղի շուրջ պտույտը.- Գալակտիկական 1 պարբերությունը – 8.640.000 երկրային տարի (ըստ Վեդաների՝ այժմ՝ մեր Գալակտիկան՝ Ծիր Կաթինը, կատարել է մոտ 51,5 նման պտույտ):

Մեկ Կենտրոնական Գալակտիկայի շուրջ պտույտը.- Միջգալակտիկական-Տիեզերական 1 պարբերությունը – 8.640.000.000 երկրային տարի:

Եվ՝ Արեգակնային համակարգի (Աստղային տարվա) 1 ամիսը 2160 երկրային տարի է, 1 եղանակը (3 ամիս)՝ 6480 երկրային տարի է, իսկ 1 տարին (12 ամիս)՝ 25.920 երկրային տարի: Եվ ամեն եղանակ (Գարուն, Ամառ, Աշուն, Ձմեռ)՝ 6480 երկրային տարի է տեւում, ու այդքան ժամանակ առաջ էլ (ձմռան ընթացքում) մասնատվեց, տկարացավ հզոր արիական միասնությունը եւ սկսվեց տարանջատումը Արիների Բնօրրանից՝ Հայկական Բնաշխարհից… 2-3 հազար տարի առաջ էլ՝ արիների «մարմնական» մասնատմանը՝ աշխարհի 4 ուղղություններով տարածմանը, ավելացավ «հոգեւոր» մասնատումըԴա անվանում եմ նախահեթանոսական շրջան, որին եկավ փոխարինելու հեթանոսական (ազգային, առանձին ազգերի) կամ նախաքրիստոնեականշրջանը Որից հետո տկարացած հայերն ու մյուս արիները տկարացան նաեւ հոգով-հավատով: Սակայն, արդեն դուրս ենք եկել Տիեզերական Ձմռան «խոր քնից» եւ հայերիս 3X6480 երկրային տարի ուղեկից են լինելու Տիեզերական ԳարունըԱմառը Աշունը:

Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։