Սեպտեմբերի վերջերին համակիր եւ օժանդակ շրջանակների հավաք է կազմակերպել Հայ Արիական Միաբանությունը: Հիմնական անդամների հավաքը կկայանա հոկտեմբերի վերջերին:
Իսկ մինչ այդ, Աբովյանում փորձել են ի մի գալ հայ արիներն ու հայ ազգայնական դաշտի տարաբնույթ ուժեր (ինչպես հեթանոս, այնպես էլ քրիստոնյա) եւ անհատներ: Մասնակցել են քաղաքամայր Երեւանի ու ՀՀ մարզերի ներկայացուցիչներ:
Հավաքը նախագահեցի մասնակիցների ցանկությամբ, իսկ նախատեսված ելույթս դարձավ հավաքի գլխավոր թեման: Այն վերնագրել էի՝ «Հայ ազգայնականության ռազմա-քաղաքական դերը՝ հայության նպատակների եւ առաքելության գործում», իսկ նյութը այժմեական գործունեության ծրագրահենք ուներ նաեւ, ինչն էլ դարձավ հավաքի մասնակիցների քննարկման նյութ:
Հայ արիականներն ու ազգայնականները քննարկել են նաեւ հայաստանյան ու սփյուռքյան ազգայնական ուժերի համախմբմանը նպաստող մի շարք հարցեր, նաեւ այլ ազգերի ազգայնականների հետ հարաբերությունները զարգացնելու նոր առաջարկներ:
Արմեն Ավետիսյան, Հայ Արիական Միաբանության առաջնորդ