Հայկական խոհանոց – Հորթի մսով չինար… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը – www.hayary.org – տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ գնեցե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ: Բաժանորդագրության համար դիմել…

Հայկական խոհանոց –  (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

– Հորթի մսով չինար

Բաղադրությունը –Հորթի փափկամիս – 300 գ, մաքրած գունավոր տաքդեղ – 100 գ, ծաղկակաղամբ – 100 գ, գազար – 100 գ, սոխ – 100 գ, սունկ – 100 գ, լոլիկ – 3 հատ, մաղադանոս – 1 կապ, համեմ – 1 կապ, կանաչ սոխ – 10 հատ, բուսայուղ –  60  գ, տոմատ  – 2 ճաշի գդալ, աղ, պղպեղ:

Պատրաստման եղանակը –Միսը նախապես մանր կտրատել, աղով եւ պղպեղով համեմել, թողնել մի կողմ:

Սոխը 20 գ բուսայուղով տապակել: Հենց վարդագույն դառնա, ավելացնել տաքդեղը, սունկը ու նախապես խաշած գազարն ու ծաղկակաղամբը: Տոմատը 20 գ բուսայուղով տապակել, մեջը կտրատել 3 հատ լոլիկ: Հենց եռա, դնել մի կողմ: Այնուհետ պետք է տապակել միսը 20 գ բուսայուղով:

Հետո մսին ավելացնում ենք բանջարեղենային խառնուրդը, ամենավերջում՝ լոլիկով խյուսը: Վերջում այս ամենն իրար հետ եփում ենք 5 րոպե՝ ավելացնելով հոտավետ պղպեղն ու կանաչեղենը:

Բարի ախորժակ:

*  *  *

Շաբաթվա մարզական հեւքից. –

Նոր հայ անուն՝ համաշխարհային անվանակոչության պատմագրքում

Բելգիայի Անտվերպեն քաղաքում կայացավ սպորտային մարմնամարզության աշխարհի անհատական առաջնությունը: Հայաստանի պատվիրակներ 29-ամյա Հարություն Մերդինյանը եւ 30-ամյա Վահագն Ստեփանյանը, հանդես գալով նժույգ թափերում, գրավեցին համապատասխանաբար 9-րդ եւ 13-րդ տեղերը: 21-ամյա Արթուր Դավթյանը նախապես հայտավորված է եղել, սակայն հետո հանվել է մրցաշարից: Հարություն Մերդինյանին 0,077 բալ չհերիքեց եզրափակիչ փուլ մտնելու համար:

Բայց մարմնամարզության հայկական դպրոցը համաշխարհային նոր նվաճում գրանցեց իր հաշվին, Վահագն Ստեփանյանը նժույգ թափում մրցավարական հանձնախմբին ներկայացրեց իր ստեղծած նոր կապակցությունը. ուղիղ խաչաձեւումով կանգ ձեռքերին, ապա՝ հակադարձ խաչաձեւում: Այս կատարումն արժանացավ բարձր գնահատականի, ընդգրկվեց մարմնամարզական բարդ տարրերի եւ կապակցությունների միջազգային անվանակարգում: Հայկական կատարումը ստացավ «Ստեփանյան» անունը եւ Վահագնին հանձնվեց հատուկ հավաստագիր:

Օլիմպիական չեմպիոններ Հրանտ Շահինյանից, Ալբերտ Ազարյանից եւ աշխարհի չեմպիոն Արթուր Հակոբյանից հետո Վահագնը հայաստանցի 4-րդ մարմնամարզիկն է, ում անունը գրանցում ստացավ մարզաձեւի համաշխարհային անվանակոչության պատմագրքում:

Ֆուտբոլի բարձրագույն խումբ. առաջնության 1-ին շրջանից հետո

Մրցաշարային աղյուսակը անսպասելիորեն միանձնյա գլխավորող Երեւանի «Արարատ»-ն ունի 14 միավոր, Երեւանի «Փյունիկ»-ը՝ 12, 3-4-րդ տեղերը բաժանող Կապանի «Գանձասար»-ն ու Երեւանի «Միկան»՝ 11-ական, նախորդ տարվա չեմպիոն Գյումրիի «Շիրակ»-ը՝ 9, իսկ Երեւանի «Ուլիս»-ն ու Մարտունու «Ալաշկերտ»-ը՝ 3-ական:

«Արդար խաղ­ի» դասակարգման աղյուսակը

Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության առաջին շրջանի հանդիպումների արդյունքում, «Արդար խաղ­ի» (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Գանձասար»-ը. տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը: «Գանձասար» – 8.22, «Արարատ» – 8.19, «Միկա» – 8.14, «Բանանց» – 8.12, «Շիրակ» – 7.97, «Փյունիկ»- 7.93, «Ուլիս» – 7.92, «Ալաշկերտ» – 7.27:

Մեր պատանի ֆուտբոլիստներն ուժեղ էին

Ֆուտբոլի Հայաստանի եւ Վրաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականների միջեւ կայացած ընկերական հանդիպուպմերը Երեւանում ավարտվեցին հայ ֆուտբոլիստների հաղթանակով՝ 3:1 հաշվով, իսկ Թբիլիսիում խաղն ավարտվեց 0:0 հաշվով:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականը սեպտեմբերի 25-ից մինչեւ հոկտեմբերի 3-ը անցկացրել է մարզական հավաք, եւ հավաքական են հրավիրվել «Բանանց-3» թիմի 11 ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի 1-ին խմբի մասնակից «Բանանց-3»-ի՝ «Գանձասար-2»-ի հետ սեպտեմբերյան եւ «Փյունիկ-2»-ի հետ հոկտեմբերին անցկացվեղ հանդիպումները հետաձգվել են:

«Երեւան-Լ.Հ­.» ակումբը՝ կանանց մրցաշարի հաղթող

Հանքավանում ավարտվեց ՀՀ կանանց ֆուտբոլի 2013թ. աշնանային ստուգողական մրցաշարը: Աշնանային մրցաշարի հաղթող է ճանաչվել «Երեւան-Լ.Հ­.» թիմը, որը հաղթել է անցկացրած 5 խաղերում՝ խփելով 26 գնդակ եւ անառիկ պահելով սեփական դարպասը: 2-րդ տեղում «ԱՖԴ աղջիկնե­ր» թիմն է, իսկ 3-րդ տեղում՝ «Երեւան-Գ.Մ»-ն:

Միաժամանակ քվեարկության արդյունքում որոշվել են մրցաշարի լավագույն ֆուտբոլիստուհիները: Լավագույն դարպասապահ է ճանաչվել Սյուզան Սիրեկանյանը («Երեւան-Լ.Հ­.»), լավագույն պաշտպան՝ Հեղինե Չոփիկյանը («ԱՖԴ աղջիկնե­ր»), լավագույն կիսապաշտպան՝ Օլգա Օսիպյանը («Երեւան-Լ.Հ­.»), լավագույն հարձակվող՝ Քրիստինե Գրիգորյանը («Երեւան-Լ.Հ­.»): Մրցաշարի գլխավոր ռմբարկու է դարձել Քրիստինե Գրիգորյանը («Երեւան-Լ.Հ­.», 9 գոլ):

Հայ մարզիկը 2 ռեկորդ է սահմանել՝ դառնալով աշխարհի չեմպիոն

Հունգարիայի Էգեր քաղաքում ավարտվեց փաուերլիֆթինգի (ուժային եռամարտ) աշխարհի առաջնությունը, որին մասնակցում էին 32 երկիր: Հայաստանի պատվիրակությունը ներկայացնում էին միջազգային կարգի սպորտի վարպետներ՝ քաջարանցի Սեւակ Մանուկյանը (67, 5 կգ քաշային կարգ), էջմիածնեցի Սերգեյ Ասատուրովը (75 կգ) եւ ՀՀ վաստակավոր մարզիչ, դոցենտ Գագիկ Սարոյանը: Մեր մարզիկների մասնակցությունը նշանավորվել է 2 ռեկորդ սահմանելով եւ 3 ոսկե մեդալի նվաճումով:

Սեւակ Մանուկյանն Էգերում նվաճել է 2 ոսկե մեդալ եւ սահմանել աշխարհի ռեկորդ՝ պառկած-սեղմում վարժությունում բարձրացնելով 160 կգ ծանրաձողը: Ի դեպ, այս ցուցանիշով նա գերազանցել է նախօրեին իր իսկ սահմանած ռեկորդը՝ 157,5 կգ: Նույն վարժությունում Սերգեյ Ասատուրովը բարձրացրել է 167,5 կգ ու դարձել աշխարհի չեմպիոն: Սեւակն ուժային եռամարտում՝ կքանիստ, պառկած-սեղմում, եւ ձգում վարժություններում՝ հաղթահարելով համապատասխանաբար 200 կգ, 160 կգ եւ 200 կգ ծանրաձողը, հավաքեց 560 կգ եւ գրավեց 1-ին տեղը:

Հարությունը ձեռք է բերել օլիմպիական ուղեգիր

Երեւանի սամբո-ձյուդոյի օլիմպիական մարզադպրոցի սան, Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի մարզչա-մանկավարժական ֆակուլտետի 1-ին կուրսի ուսանող, ՀՀ պատանիների հավաքականի անդամ, ՀՀ առաջնությունների կրկնակի հաղթող, Եվրոպայի առաջնության 3-րդ մրցանակակիր Հարություն Դերմիշյանը ԱՄՆ-ի Մայամի քաղաքում կայացած պատանիների ձյուդոյի աշխարհի առաջնությունում գրավեց 5-րդ տեղը:

Նա ձեռք է բերել 2014թ. Նան-Ջինգում կայանալիք 2-րդ ամառային պատանեկան օլիմպիական խաղերին մասնակցության իրավունք՝ ձյուդոյի միջազգային ֆեդերացիայի կողմից ստացված որակավորման որոշումով:

Էլինա Դանիելյանը գրավեց 9-րդ տեղը

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում ավարտվեց ՖԻԴԵ-ի կանանց Գրան պրիի 3-րդ փուլը: Մեր ուժեղագույն շախմատիստուհին 5 միավորով գրավեց 9-րդ տեղը: Նա 11 խաղերից հաղթեց միայն 2-ում, 6 հանդիպում ավարտեց ոչ-ոքի, իսկ 3-ում զիջեց մրցակիցներին: Հաղթեց հնդկուհի Հումփի Կոներուն՝ 8 միավոր:

Երիտասարդ ծանրորդների հաջող ելույթները

Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ընթացող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները կարողացան 4 մեդալ նվաճել:

Մինչեւ 20 տարեկան ծանրորդների մրցաշարում բրոնզե մեդալ են վաստակել 56 կգ քաշային Սմբատ Մարգարյանը եւ 69 կգ քաշային Վլադիկ Կարապետյանը: Աղջիկների մրցումներում 58 կգ քաշային Իզաբելա Յայլյանը նույնպես զբաղեցրել է 3-րդ տեղը:

Ծանր քաշայիններ Հայկ Հակոբյանը եւ Հրաչ Ղարիբյանը համապատասխանաբար գրավեցին 2-րդ եւ 5-րդ տեղերը: Հայկ Հակոբյանը, որպես Եվրոպայի փոխչեմպիոն, Հայաստանին բերեց 4-րդ մեդալը (1 արծաթ, 3 բրոնզ):

Բռնցքամարտիկ աղջիկների մեդալները

Բուլղարիայում ավարտված 15-16 տարեկան աղջիկների բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի մարզուհիները 2 մեդալ են նվաճել: 50 կգ քաշային կարգում Անուշ Գրիգորյանը գրավել է 2-րդ տեղը եւ արժանացել արծաթե մեդալի, իսկ Անի Հովսեփյանը 54 կգ քաշայինների մրցումներում պարտվել է կիսաեզրափակիչում եւ բավարարվել բրոնզե պարգեւով:

Հայաստանի բռնցքամարտի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը բարձր է գնահատում այդ մեդալները, քանի որ աղջիկներն առաջին անգամ էին մասնակցում նման մրցումների:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է (հայերեն, ռուսերեն, անգլերեն) եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01               «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 31 (294), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

This entry was posted in Հոդվածներ. Bookmark the permalink.