Հայկական խոհանոց – Սոյայով սառը ճաշ… Շաբաթվա մարզական հեւքից – GTA-5 խաղը՝ սեւ բիծ ադրբեջանցի տղամարդկանց կերպարին… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Սոյայով սառը ճաշ

Բաղադրությունը – Սմբուկ – 1 հատ, դդմիկ – 1 հատ, կանաչ լոբի – 4-5 հատ, սոխ – 1 հատ, լոլիկ – 1 հատ, կարմիր, տաքդեղ – 1 հատ, կանաչ տաքդեղ – 1, հատ, նեխուր – 3-4 ճյուղ, կիտրոն – 1 հատ, գազար – 1 հատ, կանաչ սոխ – 1 կապ, մաղադանոս – 1 կապ, կանաչ ծիծակ – 1 հատ, սոյա – 100 գ, կիտրոնի  հյութ – 100 գ, սխտոր – 1 գլուխ, ծաղկակաղամաբ – 1 գլուխ:

Պատրաստման եղանակը – Բանջարեղենը հերթականությամբ կտրատել կաթսայի մեջ, ամենավերջում կտրատել կիտրոնը, լոլիկն ու կանաչեղենը: Վերջում այդ ամենի վրա լցնել սոյան ու կիտրոնի հյութը, դնել կրակին, հասցնել եռման աստիճանի եւ եփել 10 րոպե:

Վայելե՛ք այս սննդարար, դյուրամարս ու վիտամիններով հարուստ ճաշը:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Դավիթ Ֆահրադյանը նոր հայտ է ուղարկել Լոնդոն

Գինեսի հայ ռեկորդակիրը 2 տարի ընդմիջումից հետո պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: 2009, 2010 եւ 2011 թթ. ռեկորդներ սահմանելուց հետո նա հիմնականում զբաղված էր մարզումներով: Սակայն 1 ամիս առաջ հայտ է ուղարկել Լոնդոնում գտնվող Գինեսի գրասենյակ եւ պատրաստվում է նոր ռեկորդ սահմանել: Այժմ օրական միջին ծանրաբեռնվածության 2 մարզումներ է անցկացնում, իսկ երբ հայտնի դառնա վարժության անցկացման օրը, դրանք ավելի ծանրաբեռնված բնույթ կուենենան:

Նախկին մարմնամարզիկ Դավիթ Ֆահրադյանն այս անգամ ցանկանում է ռեկորդ սահմանել հակառակ բռնվածքով ետադարձ պտույտներ վարժությունում. «Նախկինում նման փորձեր արվել են, սակայն ոչ մեկին չի հաջողվել ռեկորդ սահմանել, քանի որ Գինեսի գրասենյակն է որոշում պտույտների նվազագույն քանակը: Վարժությունը բավականին բարդ է եւ առայժմ կատարում եմ 50-60 պտույտ»: Հայ մարզիկը նշել է, որ հրավերներ ունի արտասահմանյան մի շարք երկրներից՝ դրանց դրոշի ներքո հանդես գալու համար. «Արտասահմանյան շատ ակումբներ ցանկանում են հրավիրել Գինեսի ռեկորդակիրների, որպեսզի նրանց սահմանած ռեկորդների հաշվին մեծ անուն հանեն աշխարհում: Ստացել եմ նման առաջարկներ, սակայն այդ մասին չեմ մտածում, քանի որ Հայաստանում ամեն ինչ ինձ ձեռք է տալիս, բացի այդ մեծ հպարտություն եմ ապրում, երբ մեր եռագույնի ներքո եմ սահմանում ռեկորդը»: Հիշեցնենք, որ Դավիթ Ֆահրադյանը Գինեսի ռեկորդակիր է երկու եւ մեկ ձեռքով ետադարձ պտույտներ վարժություններում:

Վարկանիշային մրցաշար Երեւանու՞մ

Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան ցանկություն ունի մինչեւ 2016թ. անցկացնել օլիմպիական խաղերի վարկանիշային մրցաշարերից մեկը: Արդեն հայտ է ներկայացվել ըմբշամարտի միջազգային ֆեդերացիա, մինչեւ գալիք օլիմպիական խաղերը Երեւանում աշխարհի կամ Եվրոպայի երիտասարդական կամ էլ պատանեկան առաջնություն անցկացնելու համար: Ցանկություն կա դրանց զուգահեռ կազմակերպել նաեւ օլիմպիական վարկանիշային մրցաշար: ՀՀ-ում կան բոլոր պայմանները այդ մրցումները անցկացնելու համար, սակայն ամեն ինչ կապված է միջազգային ֆեդերացիայի որոշումից:

Ինչ մնում է 2015թ. Բաքվում տեղի ունեցող Եվրոպայի օլիմպիական առաջին խաղերին մասնակցել-չմասնակցելու խնդրին, ապա հայ մարզիկների մասնակցությունը չի բացառվում: Հայաստանի ըմբշամարտի հավաքականները արդեն մասնակցել են Բաքվում կայացած աշխարհի առաջնությանը: Հավաքականի մարզիչները դեմ չեն, եթե ՀՀ կառավարությունը, սպորտի նախարարությունը, ազգային օլիմպիական կոմիտեն դեմ չլինեն:

GTA-5 խաղը՝ սեւ բիծ ադրբեջանցի տղամարդկանց կերպարին

«Հավանաբար ճիշտ կլիներ, եթե Ադրբեջանում ընդհանրապես արգելեին Grand Theft Auto – 5 խաղի կրկնօրինակների տարածումը, քանի որ այնտեղ փաստացիորեն ուղղակի վիրավորանք է հասցվում ադրբեջանական ժողովրդի­ն»,- գրում է լրագրող Զաուր Կարաեւը: Խաղի հանդեպ ունեցած լրագրողի նման վերաբերմունքը պայմանավորված է նրանով, որ խաղում «Հետաքննությունների ֆեդերալ բյուրոյի գործակալը հայտնում է, որ Ադրբեջանի դեսպանատանն աշխատում է մի սարսափելի լրտես, ում պատճառով ԱՄՆ-ն մոտակա ժամանակաշրջանում կարող է լուրջ խնդիրներ ունենալ, սակայն այդ անձի ինքնությունը պարզ չէ: Փոխարենը, կա ադրբեջանցի իրազեկիչ, ով ծանոթ է լրտեսի հետ եւ ում առաքելության իրադարձություններից առաջ դանակահարել են Կենտրոնական հետախուզական վարչության աշխատակիցներ­ը»: Այդպես, խաղի գլխավոր հերոս Մայքլին ստիպում են կատարել կեղտոտ աշխատանքը. ստիպում են գտնել այն մարդուն, ով պետք է լրտեսի մասին տեղեկատվություն փոխանցի:

«Ամենահետաքրքիր փաստն այն է, որ իրազեկիչի անունը Ֆերդինանդ Քերիմով է: Խաղում նրան ընդհանուր ջանքերով բռնում եւ բերում են ինչ-որ շինություն, որտեղ սպասում են Մայքլը, Հետաքննությունների ֆեդերալ վարչության աշխատակիցները եւ Մայքլի ընկերը՝ Թրեւորը, ով հոգեկան հիվանդ, անհավասարակշռված անձ է: Այնուհետեւ խեղճ Քերիմովին սկսում են տանջել: Նա սկզբում դիմակայում է, սակայն հետո քիչ-քիչ հաղորդում է իրեն հայտնի ամբողջ տեղեկատվություն­ը»,- գրում է ադրբեջանցի Կարաեւը: Նա պատմում է, որ լրտեսն էթնիկ ադրբեջանցի է: Մայքլը փորձում է արտաքինով ադրբեջանցի հիշեցնող անձ գտնել, սակայն նա չգիտի, թե ինչ տեսք ունեն այդ էթնոսի ներկայացուցիչները: Այդ պահին իրեն ուղեկցող գործակալը տեղեկացնում է, որ ադրբեջանցիները ասիացիներ են: «Եթե դա կատակ էր, ապա հիմար կատակ էր, եթե ոչ, ապա խաղի ստեղծողներին կարելի է բութ անվանել: Չգիտեմ՝ ինչքան ադրբեջանցի է այժմ GTA-5 խաղում, բայց ինձ թվում է՝ նրանց բոլորին դուր չէր գա, եթե իրենց ասիացի անվանեին, իհարկե, բացառությամբ Rockstar North-ի ստեղծողներ­ի»,- նշում է հեղինակը եւ շարունակում, որ խաղում Քերիմովը վայրկենապես է դավաճանում սեփական ընկերոջը՝ մոռանալով ամբողջ տղամարդկությունը եւ հայրենիքի՝ Ադրբեջանի հանդեպ պարտքը. «Այստեղ ակնհայտ սեւ բիծ է ադրբեջանական հատուկ ծառայությունների եւ Ադրբեջանի արական սեռի ներկայացուցիչների տղամարդկության վրա, որը միգուցե եւ հատուկ մտադրված չէ­ր»: Ստացվում է՝ հենց այդպիսի պատկերացում ունեն խաղը ստեղծողներն ադրբեջանցիների մասին: «Ամերիկացի հերոս-հոգեկան հիվանդը ցավից լացող եւ տանջվող ադրբեջանցուն բերում է օդանավակայան: Ադրբեջանցին կմկմում է իր ընտանիքի մասին, սակայն Թրեւորը նրան ընդամենը մեկ արտահայտությամբ վայրկենապես համոզում է մոռանալ ընտանիքը եւ փախչել ԱՄՆ-ից: Իսկ Քերիմովն ակնհայտորեն համաձայնում է: Ահա նա՝ իրական տղամարդու, կովկասցի տղամարդու կերպարը: Նա կհանձնի հայրենիքը, ընկերներին եւ կթքի իր ընտանիքի վր­ա»,- ասում է ադրբեջանցի լրագրողը՝ նշելով, որ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ են խաղում GTA-5, սակայն հիմնական զանգվածը կենտրոնացած է ԱՄՆ-ում եւ անգլիախոս երկրներում: Այդ երկրներում Ադրբեջանի մասին գիտեն այնքանով, ինչքանով լսել են, այն էլ միայն քչերը: Ամերիկացիների, ֆրանսիացիների, բրիտանացիների, այլ խաղացողների մեծամասնությունն Ադրբեջանի մասին գիտեն միայն աշխարհագրության դասերից եւ այժմ նրանց գիտելիքները համալրվեցին, նրանք գիտեն, թե ովքեր են ապրում այդ երկրում՝ լրտեսներ, ովքեր ոչինչ չգիտեն պատվի, պարտքի, տղամարդկության եւ նման ազնիվ որակների մասին…

Իզուր է բորբոքվել ադրբեջանցի լրագրողը, քանզի GTA-5 խաղի ստեղծողները գրեթե չեն սխալվել ադրբեջանցի ասված տղամարդու կերպարի բացահայտման գործում:

Արսեն Պետրոսյան

*  *  *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

*  *  *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

*  *  *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։