Հեթանոսությունը մարդակերություն չէ… Պատասխանում եւ ներկայացնում է հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը

Հանիբալիզմ հիմա էլ կա, դա ի՞նչ կապ ունի ազգային պատկանելության կամ ավանդույթի հետԴարվինի տեսությունը եւս կապ չունի մարդու, առավելեւս հայի հետ, դա կապիկների ու կապկանմանների մասին էԻսկ հայի պատմությունը գնում է դեպի մոլորակի հիմքը, տիեզերքի արմատ-ակունքըՀայ Տեսակն իր Աստվածների հետ արարչահաս ծագում ունի

Հայաստանահայերն ու սփյուռքահայերը շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել հայոց հնագույն պատմության, հավատի, ծեսերի ու ավանդույթների հանդեպ, եւ«Լուսանցք»-ը քանիցս դիմել է Հայ Արիական Միաբանությանը՝ բացատրություններ կամ մեկնաբանություններ ստանալու համար:

Վերջերս հայ արիների քուրմ Արմոգն անդրադարձավ մի թեմայի՝ պատասխանելով «Հայ հեթանոսական աստվածները «վերադառնում ե­ն» հոդվածում առկա խեղաթյուրումներին: Այնտեղ պատմաբան Հայկ Հակոբյանը ներկայացնելով իր հողողեն «ապացույցները», ըստ քրմի, սխալ ու հակահայ մեկնաբանություններ էր արել: Իբր հայ հեթանոսների օրոք մարդկանց (նաեւ՝ երեխաների) զոհաբերություններ են եղել. «Մեծահասակ քրմի կողքին երեխաների դիակներ կային, որոնք դեմքով միմյանց էին նայում: Այդ երեխաները հավանաբար տաճարի ստրուկներ էին, որոնց զոհաբերել են, որովհետեւ անտիկ Հայաստանում երեխաների մահացության նման մեծ թիվ չի եղե­լ»,- ասել է այդ պատմաբանը… Քուրմ Արմոգն ամոթանք տալով այսպես է գրել. «Հայը երբեք մարդակեր չի եղել, կամ՝ Հայ Աստվածները ինչպե՞ս կարող էին մարդու զոհաբերություն ընդունելՉլինի՞ այդ ոմն «պատմաբան» ենթադրողը կարծում է Հայ Աստվածներն են մարդակերՍա թերեւս անտեղյակ մեկի պարզունակ «միտք» է կամ՝ դավադիր խոսք, որ ասված է թշնամու համար (եթե ոչ՝ պատվերով)»…

Քուրմը հերքել էր նաեւ այն սխալ ենթադրությունը, թե «Հեթանոսական շրջանում կաթը, կենդանու արյունը եւ բույսերի սերմերը խառնում էին եւ լցնում անոթների մեջ, որը հետո թափվում էր գետը: Այդպես ամեն առավոտ նրանք կերակրում էին աստվածներին, որպեսզի իրենց նկատմամբ բարեհաճ լինեին: Հեթանոսական աստվածները շատ պահանջկոտ եւ խանդոտ են»: Հայ արիական հոգեւոր այրը նշել է, որ Հայ Աստվածամարդիկ Հայ Աստվածների հետ սեղան են նստել Հայոց Աշխարհումերբ բաց են եղել Երկնքի Դարպասները. «Դիցուկ՝ Հայկ Նահապետը: Եվ միայն կռապաշտը կարող էր կաթը եւ զոհաբերված անասունի արյունը լցնել գետը, որ Հայ Աստվածները «օգտվեն»… Սա ցնորամտություն է՝ այն ժամանակների համար ասված: Իսկ Հայ Աստվածները պահանջկոտ ու խանդոտ չեն եղել ու չեն… Նրանք անգամ պահանջկոտ չեղան (էլ չասենք՝ պատժող), երբ հռոմեա-հունական դավադրությամբ հայերն ուրացան իրենց եւ հուդա-քրիստոնեական աստծուն պաշտեցին  (իհարկե՝ 301թ. ոչ միայն ներխուժում եղավ մեր երկիր, այլ՝ ցեղասպանդ… եւ միայն Հայոց քրմական փաղանգը փառահեղ Արձան Քրմապետի գլխավորությամբ կենաց մահու կռիվ տվեց մինչեւ վերջ): Եթե որեւէ մեկը պատկերացնում է Աստվածների Տիեզերական Ուժը, ապա կհասկանա, թե ի՛նչ ծանր պատիժ կարող էր հասնել հային ու Հայքին, եթե Նրանք խանդոտ ու պահանջկոտ լինեի­ն»…

Հաջորդ նամակը եւս մարդկանց զոհաբերության խնդրին է առնչվում: Այն էլփոստով ուղարկել է Մենուա Մանուկյանը. «Շանթ» հեռուստաընկերության ծրագիրը տեսա, որը պատմում էր մի հեթանոսական տաճարի մասին՝ գտնված հնագետների կողմից: Այնտեղ ասվում էր, որ այդ տաճարում մարդկանց ու երեխաների են զոհաբերել Աստվածների համար: Կխնդրեի մեկնաբանել զոհաբերությունների մասին այս տեղեկատվությունը: Արդյո՞ք սա համապատասխանում է իրականությանը…»: Այս անգամ պատասխանեց հայ արիների առաջնորդ Արմեն Ավետիսյանը եւ նշեց, որ շատ է ասել, թե պետք է զատել ու առանձին ուսումնասիրել ոչ միայն նախաքրիստոնեական ժամանակահատվածը, որի վերջնակետը համաշխարհային կռապաշտությամբ ավարտվեց ու նոր կրոնների հաղթանակի պատճառ դարձավ, այլեւ՝ նախահեթանոսական ժամանակահատվածը, որ մեր՝ հայերիս դեպքում հայ արիական է կոչվում ու զերծ է հեթանոսական համաշխարհայնացումից ու աղճատումներից Հայոց Հավատը եւ Հայ Աստվածների Պաշտամունքը այդ ժամանակներում պետք է փնտրել եւ ուսումնասիրել: Այն իրապես կտանի դեպի Արարչակարգը-Տիեզերակարգը եւ կտա Հայի, Հայքի ու Հայոց Ծագման ու Հավատի հստակ պատկերը…

Հայ արիադավանության մասին պատկերացումները սահմանափակվում են համաշխարհային կռապաշտության ժամանակաշրջանի տվյալներով, եւ հայ պատմաբանները եւս անհոգի պեղողներ են հիմնականում.- նշեց ՀԱՄ առաջնորդը,- երբ գիտնականը Տիեզերքն է ուսումասիրում եւ հոգեւոր ոլորտից զրո է, նրա ուղեղը Երկիր մոլորակից հետո «տրաքում» է, եւ նրա բոլոր մտքերն այդուհետ, անգամ դեպի Ակունք գնացող՝ արդեն «տրաքած» են: Արդ, նույնն է նաեւ պատմաբան-հնեաբանների դեպքում, երբ պեղումներն ու ուսումնասիրություն-վերլուծություններն են անհոգիԱյս մասնագետի գործն այլեւս «քուջուջ» անելն է՝ գտավ մի անիվ, դա պարզապես անիվ է այսինչ դարիգտավ Զորաց քարերը, ըստ քուջուջ անողի՝ դա երկնքին նայելու համար է, օրն ու ամիսը հաշվելու, մեկ էլ ցորեն ցանելն ու ծառ տնկելը բնականոն կազմակերպելու համար

«Ականջդ կանչի Պարիս Հերունի, մի առիթով զրույցի ժամանակ ասեց. չեն հասկանում, որ 7-8 հազար տարվա աստղադիտարան ունեցող ազգը պետք է այդ մակարդակին հասներ ամենաքիչը մի 40 հազար տարում: Իսկ այդտեղ ուսումնասիրություններ կատարելու համար պետք է իմաստուններ, բանիմացներ ունենար, այն պաշտպանելու համար էլ՝ զորավոր քրմեր ու ռազմիկներ եւ այսպես շարունակ: Իսկ այդ ամենի համար պետք է կազմակերպված պետություն լիներ Հայաստանը… Հանգում էինք տխուր վերջաբանի, թե՝ դե արի այս քուջուջ անողներին բացատրի, որ հողից վերեւ երկինք կա ու հողեղեն գաղտնիքների բոլոր բանալիները երկնային ե­ն»,- ասաց Արմեն Ավետիսյանը:

ՀԱՄ առաջնորդը նկատեց նաեւ, թե իրեն հերթական մարդակերության կամ մարդու զոհաբերության թեման այլեւս չի զարմացնում: Հեթանոսական (արդեն առանձնացած ազգային հավատների) եւ նախահեթանոսական՝ միասնական արիադավանության ժամանակներում մարդակերության մասին խոսելը տխմարության պես մի բան է, այսինքն՝ տգետի զրույց կամ հիվանդագին բամբասանք հայոց հին հավատի դեմ. «Համաարիականությունը եղել ու մնում է մարդկության «ՈսկեԴա­ր»-ը, որ դեռ վերադառնալու է ի շրջանս յուր՝ Տիեզերակարգի համաձայն

Այն, ինչ գտնում են Հայաստանում եւ այլուր, որ հնագույն ժամանակներից են գալիս, հոգեւոր ոլորտից հեռու կամ զուրկ պատմաբաններն ու հնեաբանները (նաեւ օտարազգի) դա կապում են հեթանոսական շրջանի հետ… Այլ բան չգիտեն էլ, որ կապեն… Ինչպես նշեցի վերեւում. նրանց ուղեղներն ավելիից «տրաքում» է: Հազարամյակներ (թե տասնյակ հազարավոր տարիների) առաջ քարանձավաբնակ նախամարդկանց մասին խոսելիս պետք է հասկանալ, որ դրանք այն խառնածին ու խառնարյուն մարդատեսակներն են, որ այդպես էլ չզարգացան, մեկուսի, գենախեղ ապրեցին վայրի, այդպիսին էլ ոչնչացան որպես տեսակ, ինչպես վայրենի կենդանիների այլ տեսակներ Դրանք ինչպես ընկերներիցս մեկը կասեր, ուտում են այն ամենը՝ ինչ շարժվում է, իհարկե մարդ էլ կուտեին, ինչպես արյունարբու մեկ այլ գիշատիչը… Դա հայի հետ կապ չունի, հանիբալիզմ հիմա էլ կա, դա ի՞նչ կապ ունի ազգային պատկանելության կամ ավանդույթի հետ

«Հայերի ծագումը եւ անցյալը համաշխարհային մակարդակով «փակում» են, թողել են, որ խոսենք միայն մինչեւ 5-6 հազար տարվա մասին: Առաջ անգամ համոզում էին, թե քրիստոնեությունը հայից ազգ կերտեց եւ հայ ազգը 2000 տարեկան է: Սա քաղաքական ու կրոնական պատմափսխություն է՝ ուրիշ ոչինչ: Իսկ ավելին խորանալ չեն թողնում, քանզի հայի պատմությունը գնում է դեպի մոլորակի հիմքը, տիեզերքի արմատ-ակունքը, չեն թողնում միտումնավոր, որ հայն իր առաքելությունը չվերագտնի, քանզի վերագտնելու դեպքում Հայ Տեսակն իր Աստվածների հետ այլեւս անկասելի է լինելուԻնչեւէ, սա լինելու է՝ անկախ խառնակչություններից եւ աղավաղումներից»:

Իսկ հիմա,- շարունակում է բանախոսը,- երբ հային 5-6 հազար տարուց ավելի չեն թողնում խորանալ, պետք է «հիմնավորեն», որ բազում հազարամյակների հակամարդկային կեցակարգն ու գտնված ինչ-որ տգիտության հատվածիկ՝ կապված են հեթանոսության հետ… Ասել եմ, հայը արարչածին եւ աստվածազարմ մարդատեսակ է, եւ 7 բնական ազգեր կան մոլորակում, որ արարվել են Արարչի կողմից, ու նրանցից էլ առաջացել է համայն մարդկությունը՝ նախկին ու ներկայիս… Բնական ազգերը Աստվածների հետ հացի են նստել, տիեզերական խորիմաստ խորհուրդների տիրապետել, ինչպե՞ս կարող էին մարդ ուտել… Այսպես խոսող պատմաբանը (կամ այլ մեկը) գենետիկ հիշողությամբ մնացել է նախամարդ ասված վայրենու տիրույթում, դրանք վերացան, բայց գուցե «նախամարդ» պապերի հոգին դեռ խայտում է ոմանց մեջ

Մի խոսքով, այդպիսի շփոթը անտեղյակության կամ անխելքության հետեւանք է, որ առկա է վաղուց՝ հազարարամյակների արձանագրված պատմության, հոգեւոր-մշակութային շինությունների ոչնչացումից, ազգային ու բնապաշտական արժեքային համակարգի աղճատումից, ազգային պետականության եւ տիեզերահաս հավատի տաճարի երկարամյա կորստից, հայի առաքելության ու առաքինությունների չգիտակցումից:

Կարելի է թվարկել էլի պատճառներ, բայց դրանք բոլորն էլ կարող են դիտարկվել որպես հետեւանքներ ու կտեղավորվեն նշված պատճառներում:

Իմիջիայլոց, վերջերս նաեւ Արենիի հայտնի քարանձավի (որտեղից նաեւ 4-5 հազար տարվա կոշիկ էին գտել) ուսումնասիրողների կողմից հնչեց այն միտքը, թե այստեղ պեղումների ժամանակ կանանց եւ տղամարդկանց ոսկորներ են հայտնաբերվել, որոնց կերել են: Ասվեց, թե տղամարդկանց միայն ոտքերն են կերել, կանանց՝ ամբողջությամբ: Այստեղ նշվեց նախնադարյան մարդու մասին, սակայն հեռուստանյութի մեկնաբանությունն ու խոսքն այնպիսին էին, որ ներկայացվում է մի քանի հազար տարվա պատմություն, եւ այդ նախնադարյանը հեթանոս հայերն են: Իսկ նախնադար ասվածը բազում հազարամյակներ առաջ է եղել եւ այդ ժամանակներում նաեւ Հայքի տարածքում (հսկայական տարածքներ էին) կարող էին հայերից բացի՝ վերեւում նշածս վայրի ցեղախմբերը բնակվել՝ թերուս մնացած մարդատեսակները, որ կարող էին նաեւ իրար ուտել…

Բայց ամենազարհուրհելին հոգեւոր ոլորտի զրոյացումն է մեզանում… Մեկարարչական Համակարգին փոխարինեց Մեկաստվածային Համակարգը՝ Տիեզերքի Արարչին փոխարինեց Եհովա Աստվածը (այնուհետ՝ նրա որդի համարվող Քրիստոսը), Հայ Աստվածներին փոխարինեցին հրեա առաքյալներն ու մարգարեները, եւ Հայոց արժեքային համակարգը աղավաղվեց հիմնովին՝ մարմնական եւ հոգեւոր առումներով: Հայի ինքնությունն այլեւս հրեական էր (տիեզերածին՝ հրահողածին էությունը այլեւս բացառապես հողածին-սեմական-ադամական է)… ու հիմա էլ մեծամասամբ այդպես է (հավելյալ՝ այսօրվա քաղաքակրթական համարվող ինքնությունը): Եվ հիմա այդ ո՞ր հոգեւոր հիմքի վրա են ուզում կառուցել մեր ինքնությունը: Այդ ո՞ր պատմագրության վրա են կառուցում մեր նորօրյա պատմությունը եւ պեղումների վերլուծությունները: Ո՞ր ազգային ավանդույթներն են համարում իրականն ու համամարդկայինը, բնակա՞ն, թե՞ արհեստական ազգերի

Անդրադառնալով ՀԱՅ ԱԶԳ-ի ծագմանը (իր ԲՆՕՐՐԱՆՈւՄ), նշենք հիմնական բնորոշիչները: Ըստ Արարչական Առանցքի, որի գիտակցումը անհրաժեշտ պայման է ազգի կամ մարդու ինքնությունը հասկանալու համար, ազգի սահմանման անհրաժեշտ բնորոշիչներն են՝ 1. Ծագում (Ծին-Գեն): 2. Բնօրրան (Հայրենիք): 3. Լեզու: 4. Առաքինություն: 5. Հավատ: 6. Մշակույթ: 7. Ինքնություն: 8. Էություն: 9. Առաքելություն:

Սրանք բոլորն էլ առանձին-առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորները առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ սկիզբն է, Առաքելությունը՝ վերջը, եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը:

…ԱրԱրիչը ԱրԱրեց ԱրԱրածին ԱրԱրատում եւ այդ Արիածին ԱրԱրածը Արի Մարդն էր՝ Արիացին՝ Արի Մանը կամ Արմենը: ԱրԱրատը Արիական Ցեղի Նախահայրենիքն է, եւ քանի որ Արիացին Երկնի ու Երկրի Ոգեղեն Ծնունդ է՝ Հայ(ա) կամ Հայ(ր) Աստծո Պտուղը, ապա ԱրԱրատում ԱրԱրված ԱրԱրածը Բնույթով ու Էությամբ Հայ-Արիացի է (Աստվածամարդ)… Նրանք, ովքեր պատմության անդաստաններում հեռացան Նախահայրենիքից, կրեցին Արի կամ Արիա-Արիացի կոչվելու իրավունքը, իսկ նրանք, ովքեր մնացին Նախահայրենիքում՝ ԱրԱրչական Աստվածային Տարածքում, կոչվեցին՝ Հայ-Հայեր՝ Հայ(ր) Աստծո անունով… Եվ Բնօրրանն էլ նրանց կոչվեց Հայրերի-Հայ(ըր)երի(բարձրյալների)-Հայերի Երկիր՝ Հայր-ենիք-Հայ(ր)աստան… Եվ Հայ(ր)- երն են՝ մարդկության Հայրերը՝ Նախնիները… Հայերն են, որ ունեն ԱրԱրիչ Տի-Եզերքի՝ Մեծ Տիրոջ Եզերքի(ց) Ծագում ու ըստ այդմ՝ ԱրԱրչական Առաքելություն…

Եվ հային վերագրել մարդակերության կամ մարդ զոհաբերելու մեղադրանք (ինչը խիստ դատապարտելի է), կնշանակի չիմանալ հային եւ նրա Աստվածներին, չիմանալ Արարչական Առանցքը եւ Տիեզերածնության գաղտնիքները: Իսկ չիմացող մասնագետը վտանգավոր է իր թերի գիտությամբ, քանզի ապատեղեկատվական ու ապակողմնորշիչ հանրային գործոն է կամ էլ՝ վտանգավոր է օտարի կողմից շահագործվելու առումով եւ ապազգային գործոն է:

Նարե Մշեցյան                                                                                            «Լուսանցք» թիվ 32 (295), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի«Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։