Հերթական Տիրատոնը՝ Հայոց իմաստության Աստված Տիրին նվիրված – Հայկական «Տիր» աստվածությունը ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդիվանյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես պատերազմի Աստված…

Այս անգամ Հայոց իմաստության Տիր Աստծո տոնը՝ Տիրատոնը կայացավ հոկտեմբերի 15-ին, արեւածագին՝ Քարահունջի (Հնչեղ քարեր, Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանի տարածքում:

Տիր Աստծո վերերկրային գործառույթներն են նաեւ մեր գիտության եւ դպրության, գիր-գրականության, արվեստների եւ արհեստների, սովորույթների ու ավանդույթների ոլորտները: Եվ Տիրատոնը եղել ու մնում է բազմաշերտ, տոնում են օրեր շարունակ: Տիր Աստծու տաճարի հետքերն առ այսօր էլ կան Զվարթնոցի տաճարային համալիրում:

Վերջին տարիներին հայ արիների՝ Հայ Աստվածներին նվիրված ու վերականգնված տոներից մեկն է այս տոնը: Մինչեւ նոր ուսումնասիրությունները՝ Հայ Աստվածներից միայն 4-ի տոնն էր տոնվում՝ Մայր Անահիտի (Զատիկ), Վահագնի (Գարնան վերազարթոնքի ու Հայոց Ամանորի հետ միասին), Աստղիկի (Վարդավառ) եւ Միհրի (ձմեռային արեւադարձի օրը), իսկ այժմ այդ տոներին ավելացել են մյուս 4 Աստվածների տոները եւս՝ Հայր Արայի (Գարնան վերահաստատումը Երկրում՝ Բնության տոն), Տիրի (իմաստության եւ դպրության, նաեւ Հայոց Տիեզերաաշխարհների միասնության), Նանեի (ողջախոհության եւ Բնական կարգի պահպանման) եւ Վանատուրի (հյուրընկալության եւ Հայոց երկրի ու օջախների լիառատության տոն):

Հայ արիներն ու ազգայնականներն ավելի քան 7,5 հազարամյա պատմություն ունեցող աստղադիտարանում երկրպագել են Հայոց իմաստության Աստծուն, այնուհետեւ, քրմական ծեսով փառաբանել են Տիրատոնը, որը շարունակվել է քաղաքամայր Երեւանի պատմական տարածքներից մեկում՝ Էրեբունիում: Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները ձոներ են հղել նաեւ մայրաքաղաք Երեւանին՝ Երեւան-Էրեբունի տոնի եւ հայոց մայրաքաղաքի 2795-ամյակի առթիվ:

Հայ Արիական Միաբանության անդամները ՀԱՄ կենտրոնական գրասենյակում ծիսակարգով դիմել ու փառաբանել են Տիր Աստծուն՝ տիեզերախոր հեռուները հասկանալու, հայոց առաքելությունը վերաիմաստավորելու, փառահեղ նախնիների հոգիների հետ նորոգած կապն ու կյանքը աստվածային իմաստնությամբ օծելու եւ մշտառկա պահպանելու համար: ՀԱՄ քրմեր Արմոգն ու Արամը ծիսական ձոներով դիմել են Հայ Աստծուն՝ մարդկանց եւ հոգիների (երկրի ու երկնի հայերի) Հայկական Աշխարհների կապը պահելու եւ հասանելի դարձնելու համար:

Զորավոր ու լուսավոր է այս Աստվածը, եւ հասկանալի է, որ հայի թշնամիներն ընկալել են Տիր Աստծու Խորհուրդը եւ հենց Նրա տաճարը, ըստ պատմիչ Ագաթանգեղոսի, առաջինը քանդվեց հուդա-քրիստոնյա խավարիչ-ավերիչների կողմից: Գրիգորիսը նպատակայնորեն որոշեց առաջինը հիմնահատակ ավերել ու ոչնչացնել Տիրի տաճարը՝ հայոց միտքը, լուսավորությունն ու իմաստնությունը, արարչականության ու ամենայն աստվածայինի ըմբռնումը, որոնց երկնային պահապանն է Հայ Աստվածը…

Հայ արիներն ու հեթանոս ազգայնականները փառաբանեցին օրվա խորհուրդը պահպանող Աստծուն եւ բոլոր Հայ Աստվածներին, Նրանց Արարողին՝ Տիեզերքի Արարչին՝ Հայի տեսակն ու Հայքը արարելու համար:

Հայ Արիական Միաբանության Լրատվական կենտրոն

Հ.Գ. - Հայ Աստվածների պաշտամունքը տարածվել է նաեւ համաարիական քաղաքակրթության տարածմանը զուգահեռ եւ շատ նորաթուխ ազգեր «որդեգրել» են մեր Աստվածներին, անունները ձեւափոխել կամ փոխել բոլորովին…

Հուդա-քրիստոնեական հակահայ արշավը ուղղված էր հենց Տիեզերքի ամենահզոր Աստվածային Համակարգի դեմ, եւ դա է պատճառը, որ այսօր քրիստոնեության, իսլամի կամ բուդդայականության կողքին գոյատեւում են հունական, պարսկական, եգիպտական, հրեական, հնդկական, չինական կամ ճապոնական Աստվածների պաշտամունքն ու նրանց նվիրված տաճարները եւ միայն Հայ Աստվածների մասին չի խոսվում ոչինչ: Անգամ Նրանց մասին ավանդապատումները հունականացվում, պարսկականացվում կամ հնդկականացվում են, էլ չասենք՝ հրեականացվում եւ այլն (նույնիսկ՝ չեղած հռոմեական աստվածներին էին վերագրվում): Բացի բնական ազգերից, Հայ Աստվածների պաշտամունքը տեղայնացրել են նաեւ հետագայում իրենց ազգ հռչակած որոշ խառնածիններ, որոնց նախնիները Հայկական լեռնաշխարհից սփռված հայերն են եղել… Այդ մասին այսօր բացահայտ խոսում են բասկերը Իսպանիայում, բավարացիները՝ Գերմանիայում, բրետոնները անգլիայում եւ Շոտլանդիայում… Հաճախ էլ Հայ Աստվածների անուններն փոխել կամ նոր անուններով են կոչել՝ իրենց լեզվամտածողությանը հարիր:

Դիցուկ՝ Հայկական «Տիր» աստվածությունը ինչպես որոշ եվրոպական, այնպես էլ սկանդիվանյան ժողովուրդների մոտ պահպանվել է որպես պատերազմի Աստված… Հատկապես ռազմաշունչ վիկինգները աստվածային այդօրինակ որակների դանանանքին են ձգտել միշտ: Իհարկե բոլոր Արարչածին

Աստվածներն էլ ի բնե ռազմիկներ են, սակայն Արարիչը նաեւ հստակ գործառույթներ է սահմանել Նրանցից յուրաքանչյուրի համար եւ Հայոց Տիր Աստվածը ստացել է իմաստության եւ դպրության գործառույթի հովանավորի աստվածային առաքելությունը:

Այս գրառումը հրապարակվել է Արվեստ, Հ.Ա.Մ., Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։