Հայկական խոհանոց – Ձուկը՝ խմորի մեջ… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Գնե՛ք եւ կարդացե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ, բաժանորդագրության համար դիմե՛լ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Ձուկը՝ խմորի մեջ

Բաղադրությունը - Ձուկ (իշխան կամ սիգ) – 1 հատ, սխտոր – 1 հատ, թարխուն – 1 կապ, սոխ  – 1 գլուխ, խաշած բրինձ – 100 գ, սպիտակ պղպեղ, ալյուր – 300 գ, խմորիչ – 0.5 թեյի գդալ, ջուր – 180 գ, աղ:

Պատրաստման եղանակը - Պատրաստել խմոր, թողնել հասունանա. Իշխանը կամ սիգը մեջքից կտրել, մեջքի կողմից փշահան հանել, լավ լվանալ, աղով համեմել, թողնել մի կողմ: Միջուկը պատրաստելու համար թարխունը, սոխը, սխտորը հարիչով խփել: Այս խյուսը աղով համեմել ու լցնել մաքրած ձկան փորի մեջ, ավելացնել բրինձը: Պատրաստի խմորը ալյուրով բացել, ձուկը դնել մեջը, փաթաթել, երեսին ձու քսել կամ մածուն կամ ջուր ու դնել ջեռոցը եւ թխել 1800-ի տակ 30 րոպե:

Ձեզ մնում է վայելել այն՝ հագուրդ տալով քիմքի նրբաճաշակությանը:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից –

Աշխարհին ներկայանալու բաց թողնված հնարավորություն

Բրազիլիայում 2014թ. ամռանը կայանալիք աշխարհի առաջնության նախապատրաստական փուլի ընթացքում Հայաստանի հավաքականը ուշացմամբ, սակայն վերջ ի վերջո կարողացավ հաղթանակ տոնել Երեւանում: Բուլղարիայի հավաքականի հետ խաղն ավարտվեց հայ ֆուտբոլիստների կամային հաղթանակով՝ 2:1 հաշվով: Ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հույս էր հատնել, որ դա ոգեւորել է հավաքականի մարզիկներին եւ Իտալիայի հավաքականի հետ խաղում կգործեն հանուն հաղթանակի նշանաբանով: Գուցե դա փլեյ-օֆֆի ուղեգիր չապահովի մեր թիմի համար, բայց կարեւոր է հետագայի համար: Իտալիայում այդ երկրի գլխավոր թիմի նկատմամբ հաղթանակը կբարձրացներ ինչպես մեր թիմի, այնպես էլ առանձին ֆուտբոլիստների վարկանիշը Եվրոպայում, առավել եւս, որ դա կլիներ ընտրական փուլում Իտալիայի թիմի միակ պարտությունը:

Հաղթանակը մեր հավաքականին հնարավորություն կտար բարելավել վարկանիշը եւ հաջորդ՝ «Եվրո-2016»-ի ընտրական փուլի վիճակահանության ժամանակ բարձրանալ 3-րդ զամբյուղ:

Հիշեցնենք, որ աշխարհի առաջնություն-2014-ի վիճակահանության ժամանակ մեր թիմը հայտնվել էր 5-րդ զամբյուղում: Սակայն մեր ազգային հավաքականը Իտալիայում բավարարվեց 2:2 արդյունքով, չնայած երկու անգամ հաշվի մեջ կարողացավ առաջ անցնել եւ, թվում էր, հաղթանակն ապահովված է: Խաղը հրաշալի էր. Եւ՛ աշխարհի քառակի չեմպիոնների եւ՛ Եվրոպայի ներկայիս փոխչեմպիոնի հետ հավասար պայքար մղվեց, սակայն ցավոք ոչ-ոքին հավասարազոր էր պարտության, քանի որ մեր թիմը աղյուսակում հանգրվանեց 5-րդ հորիզոնականում: Այստեղ չենք կարող չհիշել աշխարհի թույլ թիմերից մեկից՝ Մալթայից կրած պարտությունը Երեւանում, իսկ հաղթանակը հնարավոր է ապահովեր Հայաստանի մասնակցությունը աշխարհի առաջնությանը:

Վարդան Մինասյանը նշել է նաեւ, որ այս ընտրական փուլում մեր թիմը կադրային լուրջ խնդիրներով է հանդես եկել, իսկ հաջորդ ընտրական փուլում կարող է Ֆրանսիայում կայանալիք Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճել, առավել եւս, որ այդ մրցաշարին 16-ի փոխարեն մասնակցելու է 24 թիմ, բացի այդ, Հայաստանի հավաքականը մեծ ներուժ ունի, որը կարող է արդյունավետ իրացնել:

Հայաստանի երիտասարդականը կրկին պարտվեց

Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականը 2015թ. Եվրոպայի առաջնության 4-րդ փուլի խաղում սեփական դաշտում 1:2 հաշվով պարտվեց Ղազախստանի նույն տարիքային թիմին: Հանդիպումից հետո կազմակերպված մամուլի ասուլիսին ղազախների նորանշանակ գլխավոր մարզիչ Անդրեյ Ֆերապոնտովն ասաց, որ սեփական դաշտում Հայաստանից կրած պարտությունից հետո լուրջ հետեւություններ են կատարել, որի արդյունքում կարողացան ճիշտ կառուցել խաղը եւ արժանի հաղթանակ տանել: Հայաստանի երիտասարդականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանը թիմի երկրորդ անընդմեջ պարտությանը պարզ բացատրություն տվեց. «Ֆուտբոլը պատժում է, երբ դու ցանկությամբ ու 100 տոկոսով չես խաղում: Այնպես որ մրցակիցը արժանի հաղթանակ տարավ»:

Մեր մարզիչի կարծիքով՝ մեր ֆուտբոլիստները խաղալու ցանկությունը ամբողջովին թողել էին 4 օր առաջ կայացած Ֆրանսիայի հետ խաղում, որում պարտվեցին 1:4 հաշվով:

«Արարատ»-ը մեր ազգային հպարտությունն էր – «Արարատ-73»-ի մեծարման երեկո

Սերժ Սարգսյանը մասնակցել է հայկական ֆուտբոլի լեգենդար թիմի՝ «Արարատ-73»-ի մեծարման երեկոյին: 1973թ. մեկ խաղաշրջանի ընթացքում ԽՍՀՄ չեմպիոնի եւ ԽՍՀՄ գավաթակրի տիտղոսները նվաճած թիմի փառավոր հաղթանակի 40-ամյակի առթիվ կազմակերպված երեկոյի ժամանակ ՀՀ նախագահը Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին՝ հայական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար, պարգեւատրել է պետական բարձր պարգեւներով (Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ ձեռք բերած փայլուն նվաճումների համար Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի վետերաններին պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝ Ալյոշա Աբրահամյանին, Սերգեյ Բոնդարենկոյին, Հովհաննես Զանազանյանին, Լեւոն Իշտոյանին, Արկադի Հարությունյանին, Նիկոլայ Ղազարյանին, Սուրիկ Մարտիրոսյանին, Նորիկ Մեսրոպյանին, Նազար Պետրոսյանին, Սերգեյ Պողոսյանին, Արմենակ Սարգսյանին, Նիկիտա Սիմոնյանին), շնորհել պատվավոր կոչում (Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի եւ ձեռք բերած ակնառու նվաճումների համար ակումբի վետերաններ Արկադի Անդրիասյանին եւ Էդուարդ Մարկարովին շնորհել ՀՀ ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում):

Բոլորն են հիշում, որ «Արարատ»-ը մեր ազգային հպարտությունն էր, ազգային արժանապատվությունը: Ցավոք, խորհրդային տարիներին Հայաստանը չէր կարողանում լիարժեքորեն ներկայանալ միջազգային հարթակներում, եւ ակումբն էր իր ֆուտբոլային հաղթանակներով Հայաստանը դուրս բերում միջազգային ասպարեզ, Հայաստանը եւ հայերին դարձնում ավելի ճանաչելի: «Արարատ»-ի կրկնակի հաջողությունները կարելի է համեմատել միայն այն մեծ սխրանքի հետ, որ կատարեց Տիգրան Պետրոսյանը՝ դառնալով շախմատի աշխարհի չեմպիոն:

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կազմակերպած մեծարման երեկոյի ժամանակ «Արարատ-73»-ի վետերաններին ողջունել եւ փառահեղ հաղթանակի հոբելյանի առթիվ շնորհավորել են նաեւ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Ֆուտբոլի ազգային հավաքականը՝ գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի հետ միասին: Նախարար Յուրի Վարդանյանը մի շարք ֆուտբոլիստների շնորհել է ՀՀ միջազգային կարգի սպորտի վարպետի, ինչպես նաեւ Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պատվավոր աշխատողի կոչումներ, պարգեւատրել նախարարության Ոսկե մեդալով ու հուշամեդալով: ՀՖՖ նախագահը թիմի բոլոր վետերաններին հանձնել է դրամական պարգեւներ:

ՀՀ նախագահն ընդունել է ՌԴ հոկեյի ֆեդերացիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է Ռուսաստանի հոկեյի ֆեդերացիայի նախագահ, ՌԴ պետդումայի պատգամավոր, «20-րդ դարի լավագույն հոկեյիստ» տիտղոսակիր, հանրահռչակ դարպասապահ Վլադիսլավ Տրետյակին: Նախագահը ողջունել է Հայաստանում հոկեյի եւ ձմեռային այլ սպորտաձևերի զարգացման ու մասսայականացման ուղղությամբ ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության, տափօղակով հոկեյի ֆեդերացիայի հետ ՌԴ հոկեյի ֆեդերացիայի համագործակցության ցանկությունն ու պատրաստակամությունը:

Վլադիսլավ Տրետյակը, ով առաջին անգամ էր Հայաստանում, եւ այդ այցը համընկել էր մայրաքաղաք Երեւանի 2795-ամյակի տոնակատարության օրերին, նշել է, որ հաճելիորեն զարմացած է երեւանցիների ջերմ հյուրընկալությունից ու իրեն ուղղված գնահատանքի ու մեծարանքի խոսքերից: Նա նշել է, որ ուրախ կլինի նպաստելու սպորտի բնագավառում եւ հատկապես ձմեռային սպորտաձեւերի զարգացման գործում Ռուսաստանի հետ փոխգործակցության զարգացմանն ու խորացմանը:

Նշվել է լեռնագնացների օրը

Ամեն տարի մի շարք երկրներ նշում են իրենց լեռների ու լեռնագնացների օրը, կան նաեւ լեռնագնացությանը նվիրված միջազգային օրեր: Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան ԱՄՆ-ի, Բեյրութի եւ այլ երկրների հայ լեռնագնացների հետ համատեղ՝ որոշել է ամեն տարի հոկտեմբերի 9-ը նշել որպես Հայաստանի լեռների ու լեռնագնացների օր:

Ընտրվել է հոկտեմբերի 9-ը, քանի որ 1829թ. հոկտեմբերի 9-ին (հին տոմարով՝ սեպտեմբերի 27-ին) Դորպատի (այժմ՝ Տարտու) համալսարանի պրոֆեսոր Պարրոտի արշավախմբի հետ Խաչատուր Աբովյանն առաջին անգամ բարձրացել է Արարատ լեռան գագաթը:

Հոկտեմբերի 9-ը Հայաստանի լեռների ու լեռնագնացների օր սահմանելու նպատակով Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան պաշտոնական նամակով դիմել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությանը:

Հովհաննես Գաբուզյանը 2-րդն է Եվրոպայում

Հայաստանի շախմատիստ Հովհաննես Գաբուզյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Չեռնոգորիայում ավարտված շախմատի Եվրոպայի պատանեկան առաջնությունում: Վերջին խաղում մեր 18-ամյա գրոսմայստերը սպիտակներով չկարողացավ հաղթել մրցաշարի առաջատար Վլադիմիր Ֆեդոսեեւին եւ 7 միավորով մնաց 2-րդ հորիզոնականում:

4 մեդալ՝ պատանիների ու երիտասարդների աշխարհի  առաջնությունից

Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացավ սամբոյի աշխարհի առաջնությունը՝ պատանիների, աղջիկների եւ երիտասարդների միջեւ, որին մասնակցում էին ներկայացուցիչներ 27 երկրից: Հայաստանի մարզիկները վերադարձան 4 բրոնզե մեդալով, որը նվաճեցին՝ աղջիկներից Երջանիկ Կարապետյանը՝ 48 կգ, Ռոզա Խաչատրյանը՝ 52 կգ, պատանիներից՝ Էդիկ Պետրոսյանը՝ 87կգ եւ երիտասարդներից՝ Գրիգոր Մխիթարյանը՝ 52կգ:

- Ձյուդոյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Հայաստանի ներկայացուցիչ Հարություն Դերմիշյանի (66 կգ) մասնակցությունը պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերին, որը կանցկացվի Չինաստանի Նանջինգ քաղաքում՝ օգոստոսին:

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99               «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01              «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74               «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 33 (296), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։