Բողոքով պաշտպանվող մեր բարոյականը – Կոմայգու տրանսվեստիտների ու մարմնավաճառների խնդիրը, եւ երթ՝ ընդդեմ գենդերային մտածողության…

…Երբ հոգեմոլագարաորսությունից են խոսում, կարծես եվրասիրահարների համար հակազդելը խնդիր է դառնում փոքր-ինչ… Իսկ երբ սեռամոլագարաորսությունից են խոսում՝ չգիտես ինչու հակազդելու մոլուցքը կրկնապատկվում է եվրասիրահարների մոտ… Այստեղ նաեւ եվրախամաճիկներ են հայտնվում ու բղավում…

«…Սեռական կողմնորոշումը մարդու հիմնարար իրավունքներից է եւ  կապ չունի՝ կապույտ է, վարդագույն, կարմիր, թե սեռի»,- այս մասին News.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը՝ անդրադառնալով Կոմայգու տրանսվեստիտների խնդրին: «Մարդուն բերման են ենթարկում միայն օրենքը խախտելու պարագայում: Եթե մարդը օրենքը չի խախտել, հետեւաբար բերման չեն ենթարկում»,- շարունակել է Երեւանի ոստիկանապետը:

Իսկ Կոմայգում կանգնողների նկատմամբ հետաքննություն սկսելու հարցին էլ պատասխանել է, թե պետք է հիմքեր լինեն, որ հետագայում էլ քրեական գործ հարուցվի. «Եվ հիմա բողոքում են, թե մարդիկ քայլում են փողոցում, ի՞նչ է՝ դա հետաքննության թեմա է տալի՞ս: Նա պետք է խախտի օրենքը՝ իսկ սեռական օրիենտացիայի խախտումը կրկնում եմ, որ օրենքի խախտում չէ»:

Աշոտ Կարապետյանը հիշեցրել է, որ ոստիկանական համակարգը ծառայելով օրենքին՝ ծառայում է քաղաքացուն, ինչպես Մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) ինստիտուտն է ծառայում մարդկանց իրավունքները պաշտպանելուն:

Բայց ավելի վաղ՝ ՄԻՊ-ը հայտնել էր, որ տեւական ժամանակ է, ինչ քաղաքացիները իրենց բողոքում են, իսկ հանրությունը վրդովված է, որ մի շարք անձինք Կոմայգում պարբերաբար զբաղվում են պոռնկությամբ, ինչպես նաեւ ունենում են սեռական հարաբերություններ հենց մանկական այգու տարածքում: Այդ մասին ասվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հայտարարության մեջ: «Նման այլասերվածությունը անհրաժեշտ է վերացնել, քանի որ այն ոչ միայն անբարոյական է, այլեւ անօրինական: Այսպես, պոռնկությամբ զբաղվելու համար պատասխանատվություն է նախատեսվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 1791-րդ հոդվածով: Հասարակական վայրում սեռական հարաբերություններ ունենալը կարող է որակվել որպես խուլիգանություն՝ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի համապատասխան: Երեւանի քաղաքապետը իր գրությամբ մեզ հայտնել է, որ դրանով պետք է զբաղվի ոստիկանությունը: Ոստիկանությունն էլ այս հարցում անգործության է մատնված, քանի որ ըստ իրենց պաշտոնական պարզաբանման «պոռնկությամբ զբաղվելու կամ սեռական հարաբերություններ ունենալու վերաբերյալ ահազանգեր չեն ստացվել»,- նշել են ՄԻՊ գրասենյակից:

Հիշեցնենք ոստիկանականությանը, որ «Լուսանցք» շաբաթաթերթը քանիցս անդրադարձել է այս խնդրին, եւ ՀՀ նախագահին, վարչապետին, ոստիկանապետին, Երեւանի քաղաքապետին Կոմայգու անբարո մթնալորտի մասին հոդվածաշար է ուղարկել, որում նաեւ Քրեական ու Վարչական օրենսգրքերից տասնյակ մեջբերումներ կային, թե ինչպես եւ քանի անգամ են խախտվում դրանք Կոմայգու տրանսվեստիտների կամ համասեռականների, նաեւ Բագրատունյաց-Արտաշիսյան փողոցների խաչմերուկի (նախկին Ծերեթելի խաչմերուկ) պոռնիկների կողմից: Հատկապես՝ ինչպես է ոտնահարվում նորմալ մարդկանց իրավունքները հանրային վայրերում եւ ազգային առումներով:

«Լուսանցք»-ը այդքան նամակներից միայն մեկ որոշակի պատասխան է ստացել: Դա ոստիկանությունից էր, որում նշված էր, թե հրապարակված հոդվածները հանձնվել են կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչություն: Ենթադրելի էր, որ այնտեղ կուսումնասիրեն խնդիրը եւ լուծումներ կտրվեն: Դեռ տրվում են այդ լուծւմները…

Եվ ահա, Երեւանի ոստիկանապետը հայտարարում է, թե «միայն օրենքը խախտելու պարագայում» կարող են միջոցներ կիրառել: Այդ օրենքների խախտումներն արդեն ուղարկել ենք նամակով:

Իսկ եթե մայրաքաղաքի ոստիկանապետին ամենօրյա խախտումներ են պետք, ապա իրեն հարգող ոչ մի հայ տղամարդ տրանսվեստիտների կամ համասեռականների՝ իրեն մոտենալուց հետո, չի դիմի ոստիկանություն: Կամ դրանց գլուխը կջարդի ու ինքը օրենքի դուռը կընկնի, ինչպես հաճախ է լինում, կամ՝ կհայհոյի ու կհեռանա:

Թե՞ բողոքները պիտի սարքվեն, որ բարոյականության ու իրավապահպանության պաշտպանները տեղից շարժվեն: Հասկացանք՝ եվրոպաներից ու ամերիկաներից մատ են թափ տալիս ու պաշտպանում սեռախեղներին, բայց լռե՞նք: Մեր եվրաջատագովները նույնպես աղմկում են, բայց դա իրենց գործն է (նաեւ՝ վճարովի), իսկ ազգայինն ու բարոյականը պաշտպանելը՝ իշխանության ու հանրության: Երբ հոգեմոլագարաորսությունից են խոսում, կարծես եվրասիրահարների համար հակազդելը խնդիր է դառնում փոքր-ինչ… Իսկ երբ սեռամոլագարաորսությունից են խոսում՝ չգիտես ինչու հակազդելու մոլուցքը կրկնապատկվում է եվրասիրահարների մոտ… Այստեղ նաեւ եվրախամաճիկներ են հայտնվում ու բղավում, թե Արարիչը սխալ է մարդուն ստեղծել, կին եւ տղամարդ զույգով ընտանեկան կապը սրբագրել են ուզում: Անգամ 3-րդ սեռ են ուղում ստեղծել՝ անսեռ ինչ-որ բան…

Եթե պետությունը ոչինչ չանի, ապա մի օր ներազգային սպանդ է լինելու, երբ սեռամոլագարներն ու անսեռները փորձեն հակադրվել բացահայտորեն ու առավել ագրեսիվ:

«…Պիտի պարզել պետական այրերից ո՞վ է տանում «գոմիկներին»,- վերջերս հայտարարեցին ազատամարտիկները, ովքեր պայքար են սկսել իրենց իրավունքների պաշտպանության համար: Նրանք նշել էին, թե անգամ հերթապահելու են… Ինչպես նշել են, աշխարհազորի խնդիրների մեջ է մտնում նաեւ «մանկական այգին գոմիկներից մաքրելը… Այո, պիտի տեսնենք, ով է գալիս, ով է տանում, ո՞ր ոստիկանն է արգելում դրանց մոտենալ: Պիտի կտրենք դրանց քոքը էտ այգուց: Եթե ԱՄՆ դեսպանատունը շատ մտահոգված է էտ մարդկանց իրավունքներով, թող տանի էտ մարդկանց դեսպանատան տարածք, թող գենդերանան միմյանց հետ»: Այսպես արձագանքելով՝ հայ ազատամարտիկները նաեւ գենդերացման՝ այսպես կոչված գենդերային հավասարության օրենքների դեմ են խոսել: Աշխարհազորին գրանցվածներից մի խումբ ազատամարտիկների փոխանցմամբ՝ հերթափոխով հսկելու են այգին: Նրանք պատրաստվում են պարզել, թե պետական այրերից ով կապ ունի տրանսեքսուալների հետ, քանի որ սա իրենց համար ամենացավոտ խնդիրներից մեկն է:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ոստիկանության պարեկապահակային գնդի հատուկ գումարտակի ծառայողների կողմից ձեռնարկված միջոցառումների արդյունքում պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ են բերվել շուրջ 70 մարմնավաճառներ: Նրանց նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ են կազմվել:

Բայց ամեն օր՝ Բագրատունյաց, Արտաշիսյան, Արշակունյաց փողոցների տարբեր հատվածներից պոռնկությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության բաժիններ բերելով հարցը չի լուծվում: Տասնյակ կանայք, շատերը գիտեն՝ նաեւ տղամարդիկ (կանանց են սպասարկում), ունեն իրենց «կանգնելու տեղերը» եւ մարմնավաճառությամբ են զբաղվում: Իսկ ո՞վ կարող է երաշխավորել, որ այդ ընթացքում նաեւ մանկապղծություն կամ մեկ այլ դեպք չի կատարվում: Իսկ ոստիկանությունը պարբերաբար տեղեկացնում է, որ իրավապահները ճշտել են ոմանց ինքնությունը, հասցեները, կազմվել են վարչական իրավախախտման մասին արձանագրություններ, ու միջոցառումները շարունակական են լինելու:

Բայց ամեն օր մեկ պատանու կամ երիտասարդի շեղումն արդեն իսկ հանցագործություն է, ինչի մասին պարտադիր դիմում ներկայացնել ոստիկանությանը պետք չէ…

«Ընդդեմ գենդերային այլասերման» ֆ/բ նախաձեռնությունը երթ կազմակերպեց քաղաքապետարանից կառավարություն եւ նամակ հանձնեց վարչապետին՝ մի շարք պահանջներով, որոնցից առաջինը «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման մասին» օրենքը չեղյալ համարելն է: Իրականում այս օրենքը տարածելով՝ հայ ազգի մեջ սերմանում են այլասերություն, որովհետեւ գենդերային հավասարություն նշանակում է սեռերի հավասարություն, այսինքն՝ այսկերպ հնարավորություն են տալիս նաեւ համասեռամոլներին լինել ազատ ու անգամ երեխա որդեգրել:

ՀՀ Սահմանադրությամբ մարդկանց իրավունքների հավասարությունն արդեն իսկ նշված է, կանայք ու տղամարդիկ արդեն իսկ հավասար են, ու դա էլ է փաստում, որ այս նոր օրենքն այլ միտում ունի…

Հայկ Թորգոմյան

«Լուսանցք» թիվ 33 (296), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։