Հայ արիներն իրենց հաստատուն տոների շարքում այսօր հերթականան անգամ նշել են Հայ տեսակի Արարման տոնը:
Այս տարի ծիսական տոնակատարությունը տեղի ունեցավ Սյունիքի (Մեղրիի շրջանի) այն հատվածում, որտեղ խաչվում են պատմական Սյունիքի, Արցախի եւ Վասպուրականի տարածքները:
Տիեզերքի Արարիչը արարել է 7 Աստվածային համակարգեր եւ Մարդկային տեսակներ, որոնցից մեկը Հայկականն է՝ իր Աստվածային ու Մարդկային տեսակով: Եվ հայ արիները փառաբանել են Տիեզերքի Արարչին՝ դեռ Տիեզերածնության Ակունքից Հայ տեսակի Արարման համար: ՀԱՄ քրմերը ծիսական արարողությամբ իրենց նվիրվածությունն են հայտնել Ամենայն Արարողին:
Տիեզերաաշխարհներում Հայ Աստվածների, Հայ Հոգի-Ոգիների եւ Հայ Մարդկանց Արարումը Արարչի Կամքի եւ Սիրո Արգասիք է, եւ հայերը փառաբանելով Տիեզերքի Միակ եւ Իրական Տիրոջը, հավաստել են հավատարիմ մնալ Տիեզերակարգին, Արարչադիր Կանոններին ու Հայ տեսակի Առաքելությանը:
Արի հայերը փառաբանել են Ամենաստեղծ Արարչին՝ նաեւ Հայ Աստվածներ ու Հայկական Տիեզերաաշխարհներ պարգեւելու, Արարչադիր Գենով օծելու համար:
Արարիչը Արարեց Արարածին Արարատում եւ այդ Արիածին Արարածը Արի Մարդն էր՝ Արի Մանը՝ Արմանը կամ Արմենը:
Եվ Ամենաստեղծը արյաց նախնիներին ու նախահայրենիքը կոչեց Հայ եւ Հայք, եւ Հայկական լեռնաշխարհը եղավ արյաց նախահայրենիքը (որտեղից պիտի տարածվեին), որը միայն Արարչածին Առաջնեկ Ազգի՝ Հայերիս Հայրենիքն է՝ Արարչատուր Բնօրրանը՝ Հայ Աստվածների Բնակատեղին: Եվ այդպես է ցարդ ու միշտ…
Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն
08.11.2013թ. – Երեւան-Սյունիք