Շանթ Հարությունյանը՝ ոչ ադեկվատ եւ անմեղսունակ… Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություն է խեղկատակի պես աղմկել… Նախկին ոստիկան Շանթ Հարությունյանը «գողականով» հեղափոխություն էր պատրաստում «բոզերի» դեմ…

Շանթ Հարությունյանը՝ ոչ ադեկվատ եւ անմեղսունակ

Անդրանիկ Իսահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես զարմանում եմ, թե ինչու էր պետք այսքան սպասել, որպեսզի Շանթ Հարությունյանը մի հատ էլ քաղաքում անկարգություններ հրահարեր, որ նոր քայլեր ձեռնարկվեր: Կարդում եմ լրահոսս ու ցնդում, մարդը մի ամիս ա բացահայտ ասում ա, որ հեղափոխություն է անելու, արդեն քանի օր ա հրապարակում բռոնեժիլետով նստած ա, այսօր էլ կոչ էր անում բենզինով լցված շշերով գան մարդիկ, որ գնան նախագահականը վառեն: Ընդ որում, անոնիմուսի դիմակներով, մահակներով եւ այլն:

Լավ, հասկացանք, Շանթը թղթով գիժ ա ու Վենդետտա կինոյի տակ ա մնացել, բայց իրավապահներն էլ հո գիժ չե՞ն, ինչո՞ւ են թողնում, որ էս կապիկությանը միանան տասնյակ մարդիկ, որ մի հատ էլ տուրուդմփոց լինի, բենզինով շշեր նետվեն եւ այլն: Ակնհայտ է, որ Հարությունյանն ադեկվատ չէ ու կասկածում եմ, որ անմեղսունակ է, իսկ հիմա նրան արհեստականորեն դարձնելու են պայքարի խորհրդանիշ ու խղճի դատապարտյալ: Մի խոսքով, մեր մոտ արդեն ամեն ինչն ա ձեռառնոցի դառել, անգամ հեղափոխությունն ու հեղաշրջումը, եթե այսօր արդեն 100 հոգի կինո նայելով իրան Չէ Գեւարա ու Գայ Ֆոքս ա զգում»:

Ըստ այլ կայքերի լրատվության, Լարիսա Ալավերդյանը եւս խոսել է այս մասին, միաժամանակ մտահոգություն հայտնելով Շանթ Հարությունյանի առողջական վիճակի համար: Նա ասել է, թե «7-ի գործո­վ» հետաքրքրվել է նրա խնդրով եւ գիտի, որ Շանթը կրկնվող հոգեկան խնդիրներ ունի:

* * *

Ամերիկյան իրավապաշտպան կազմակերպություն է աղմկել

Հետաքրքիր է, իսկ ԱՄՆ-ում ընդունվա՞ծ է պայթուցիկներով ու երկրի նախագահին վերացնելու կոչերով ազատ երթեր կազմակերպելը:

Իսկ գուցե ահաբեկչությու՞նն է ԱՄՆ-ում հարգի եւ օրինական:

ԱՄն-ում տեղակայված Human Rights Defense իրավապաշտպան կազմակերպությունը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ ոստիկանության ղեկավարության կողմից ՀՀ քրեադատավարական օրենսդրության ակնհայտ խախտման կապակցությամբ: Տարածած հայտարարության մեջ ասվում է. «Ըստ հայկական լրատվամիջոցների ս/թ նոյեմբերի 5-ին ոստիկանության բաժանմունք բերման են ենթարկվել հայտնի քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանն ու նրա կողմնակիցները, որոնց առանց մեղադրանքի առաջադրման պահում են ոստիկանատանը օրենքով սահմանված ժամկետների խախտմամբ: ՀՀ քաղաքացուն ազատությունից ապօրինաբար զրկելը՝ օրենքով սահմանված ժամկետից ավել անազատության մեջ պահելը, օրենքի կոպիտ խախտում է եւ մեղավորները անմիջապես պետք է ենթարկվեն պատասխանատվության»:

Այնուհետեւ հորդորում են ՀՀ իրավապահ մարմիններին «չառաջնորդվել իրավունքի եւ օրենքի հետ կապ չունեցող, բազմիցս անգամ ապօրինաբար՝ այլ նպատակներ հետապնդող, մոտեցումներից՝ անհարկի կալանավորումից եւ առանց դատարանի որոշման պատժի՝ կիրառումից»: Այս հեռազգաց իրավապաշտպանները չեն մոռացել նշել, որ «քաղաքական գործիչների եւ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձանց նկատմամբ հարուցվող իրավական հետապնդումները պետք է իրականացվեն բացառապես օրենքի բոլոր կանոնների պահպանմամբ, ժամանակն է, որպեսզի իրավապահ մարմինները հրաժարվեն, անհարկի, չպատճառաբանված եւ չհիմնավորված խափանման միջոցների կիրառումից: Ակնհայտ է, որ բերման ենթարկվածներից որեւէ մեկը՝ հատկապես Շանթ Հարությունյանը, չի պատրաստվում թաքնվել քննությունից կամ խանգարել քննությանը»:

Պատկերացնու՞մ եք, չնայած այլ բան սպասել չի կարելի ամերիկյան իրավապաշտպաններից կամ արդարադատությունից: Սրանք երկրների նախագահներ սպանելու հիվանդագին մոլուցք ունեն… Սադամ Հուսեյնին իր Իրաքում կախաղան բարձրացրած, Մուհամմար Քադաֆիին իր իսկ պետության մեջ սպանած… (շարքը շատ երկար է) ամերիկացիները խորհուրդ են տալիս սեփական երկրի նախագահին սպանելու կոչ հնչեցրած «հեղափոխականին» ազատ արձակել, քանի որ «նա չի պատրաստվում թաքնվել քննությունից կամ խանգարել քննության­ը»… Սա կամ «գերզարգացած» խեղկատակություն է կամ բոզիտղություն, ինչպես կասեր Շանթ Հարությունյանը՝ Հայաստանի պարագայում:

«Մեր կազմակերպությունը բոլոր օրինական ճանապարհներով հետեւելու է գործընթացին, անհրաժեշտության դեպքում օգտագործելով հեղինակավոր միջազգային կազմակերպությունների, ինչպես նաեւ դեմոկրատական երկրների օժանդակությունը»,- նշել են հայտարարության խեղկատակ հեղինակները:

* * *

Շանթի հեղափոխական մտքերից…

Նախկին ոստիկան Շանթ Հարությունյանը «գողականով» հեղափոխություն էր պատրաստում «բոզերի» դեմ, այսպես են արձագանքել որոշ զլմ-ներ:

– «Ուզում ենք հեղափոխություն, ուզում ենք նախագահականը, ազգային անվտանգության ծառայության եւ ՀՀ ոստիկանության շենքը պայթացնենք, բանտի դռները բացենք, որովհետեւ շատ անմեղ մարդիկ կան: Ժողովրդին պետք է տալ ազատություն: Մենք արժեքներ ենք բերում մեր ազգին, մենք դաստիարակվել ենք փողոցում, տանը, դպրոցում ու մենք գիտենք ընկերությունը, հայրենասիրությունը, ճշմարտությունը ինչ է նշանակու­մ»:

– «Ով այլեւս չի կարողանում այս ռեժիմով ապրել, սակայն չի ուզում գնալ Հայաստանից, թող գա մասնակցի հեղափոխության­ը»:

– «Հայաստանում եթե լավ տղեք չկան էդ բոզական իշխանությունները տապալելու, ուրեմն սաղ Հայաստանում բոզեր են ապրու­մ»:

– «Հեղափոխականը պեշկեքի հետ գործ չունի, նաչալնիկին պիտի խփի, երկրից լար­ի»:

– «Հեղափոխականը պիտի իր զրահաբաճկոնը հագցնի որդուն ու ասի, որ ինքը գնում է մեռնելու»:

Աստղինե Քարամյան

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։