Երբ մահապարտը կյանքով պարտվածն է – Ովքեր են «ցեղակրոն» Շանթ Հարությունյանն ու «ժողովրդավար» Շահեն Հարությունյանն իրականում…

Ցավոք, մեր երկրում կան մարդիկ, որոնց համար «ղալմաղալը» դեռ հեղափոխություն է՝ ռեւոլյուցիա, հեղաշրջումն էլ՝ բնականոն ընթացք՝ էվոլյուցիա: Բայց լավ է, որ հետզհետե այս տեսակի շարքերը նոսրանում են, քանզի համոզվում են, որ առօրյա հեղափոխականներն առավելապես խեղափոխությամբ են առաջնորդվում, իսկ սրանց դավանած բնականոն զարգացումն էլ տանում է դեպի անառականոց ու համասեռականոց…

Շատերի համար այլեւս կտրուկ «ռեւոլյուցիոները» Զարուհի Փոստանջյանը չէ: Արդեն պարզ է, որ կտրուկ «էվոլյուցիոներն» էլ՝ Շանթ Հարությունյանը չէ: Եթե առաջինը հեղափոխական էր աշխատում՝ պարզապես իշխանությունների ու երկրի շահերը չտարբերելով ու խառնելով իրար, ապա մյուսը խառնել է իշխանության կործանումը՝ մարդկանց ճակատագրերի կործանման հետ…

Եթե մարդն անելիք չունի եւ ասելիքն էլ պոռոտախոսությունն է, դա չի նշանակում, որ օտար մի տեղ «հերոսանալով» կամ սեփական երկրում իրեն «զոհաբերելով» պետք է պախարակի բոլորին կամ՝ իրապես զոհաբերի անմեղ մարդկանց, ովքեր պարզապես ինչ-որ բան են ցանկանում փոխել:

Մեր լրատվության աղբյուրները հայտնում են, որ «եվրալիզող զլմ-ները միտումնավոր են անվանարկում «Ցեղակրոն» կուսակցություն անունը՝ Շանթ Հարությունյանի գործողությունների հետ: Այս «ցեղակրոն-հեղափոխական­ը» վաղուց էր հրաժարվել իր կուսակցությունից, երբ, ըստ մեր նույն աղբյուրների, սկսել էր ծառայել ջհուդա-մասոնական գործակալ Լեւոն Տեր-Պետրոսյանի իշխանությանը (որի հետ գործում էր մինչեւ մարտիմեկյան դեպքերը): Իսկ Վանո Սիրադեղյանի միջոցով էլ դարձել էր ոստիկան ու հեռացվել հետո…

Ցեղակրոնությունն ու՛ր, սիոնիստա-մասոնական եղբայրությունն ու՛ր… (Երեւի դրա համար էլ «Ցեղակրոն» կուսակցությունը «կորցրել» էին ժամանակին, որ ՀՀ 1-ին նախագահը հանկարծ ֆաշիստ չդառնա դրսերի աչքին):

Մեզ հայտնեցին նաեւ, որ «այդ «ցեղակրոնի» հայրը՝ Շահեն Հարությունյանը, ով բնակվում է ԱՄՆ Լոս Անջելես քաղաքում, նախկին քաղբանտարկյալ էր, երբ Հայաստանն անկախացավ սովետներից, որի դեմ իբր պայքարել էր, «անկախական» այդ հայը հեռացավ հայրենիքից (երբ Պարույր Հայրիկյանը եւ մյուսները ամեն բան անում էին երկիր վերադառնալու եւ անկախությունն ապահովելու համար), որ հենց նոր էր բռնում անկախանալու ճանապարհը…»: Եվ կարծիք կա, որ նա այն սովետահայ ներդրվածներից էր, որ զգուշանալով բացահայտումներից, հեռացավ հայրենի երկրից իր հարազատ երկիրը՝ ԱՄՆ, որին էլ երեւի պետք էր սովետները քանդելու ընթացքում… Այլապես անկախական քաղբանտարկյալ հայը չէր կարող հեռանալ, լքել հայրենիքը… Եվ կարիք չկա վտարանդի խաղալ ցայսօր:

Այժմ էլ՝ որդու «սխրանքն» է պարզաբանում ամերիկաներից՝ մեր աչքի տեսածը «թոզմիշ» անելով. «Էդ խաղաղ երթը պրովոկացիայի ենթարկեցին, այնպես որ, ես հիմա տեղյակ չեմ՝ իրավիճակը ոնց ա, ինչ ա, ինչ ա կատարվել, ինքը ինչ վիճակում ա… Չեմ իմանում՝ ինչպես իրանք կորոշեն, ընդհանրապես մեր ընտանիքի դեմ թշնամաբար է ԿԳԲ-ն տրամադրված, հատկապես՝ Մոսկվայի կողմից: Հայրս նստել ա, մայրս նստել ա, եղբայրս նստել ա, ես նստել եմ, տղաս նստել ա… էդ կոմունիստների կարգերում, նենց որ՝ հնարավոր չի, կամ էլ պետք ա, ինչպես ինձ ասեցին՝ հեռացի երկրից, վտարեցին, նույնը թող անեն Շանթի­ն»…

Իսկ գուցե մեխը հենց սա՞ է, «Շանթին ասեն հեռացիր» եւ նա ամերիկաներում դառնա վտարանդի քաղհալածյալ եւ ստանա Միացյալ Նահանգների «դաբրոն»: Բայց մի՞թե դրա համար տասնյակ մարդկանց ճակատագրեր պիտի կործանման տարվեր… «Շանթը իրա տեսակով մեր ցեղն ա, հեղափոխականի տեսակ ա ինքը: Իրա խառնվածքը հեղափոխականի խառնվածք ա, ինքը արդարություն սիրող անձնավորություն ա: Ամբողջ էս երեւույթը երկրի մեջ կատարվող անարդարացի վերաբերմունքի հետեւանքն ­ա»,- ասել է «ամենահայրենասեր» հայրը «ամենահայրենասեր» որդու մասին՝ այսպես՝ դիմում գրելով վերջինիս համար՝ ամերիկյան «նպաստատու» վիզա ստանալու առումով…

«Ես հիմի կդիմեմ որոշ կազմակերպությունների, էս երեւույթը… ի պաշտպանություն Շանթի, որովհետեւ կարող են իրա վրա շատ բան բարդել: Մինչեւ անգամ մեր պրեզիդենտին՝ Օբամային կդիմե­մ»: Նա կիսածաղրով է խոսել ՀՀ նախագահի մասին, լրագրողի ակնարկին պատասխանելով, որ Սերժ Սարգսյանին չի դիմի, այլ կդիմի՝ Բարաք Օբամային. «Հայաստանի նախագահի հետ գործ չունեմ, ի՞նչ գործ ունեմ ես Հայաստանի նախագահի հետ, իմ նախագահը չի, ես իմ նախագահին կդիմե­մ»…

Պետք է մի համեմատություն անենք, որ պարզ լինի, թե ովքեր են «ցեղակրոն» Շանթ Հարությունյանն ու «ժողովրդավար» Շահեն Հարությունյանն իրականում:

Կրկին մեր տեղեկատվության աղբյուրները հայտնել են, որ «արդեն ԱՄՆ-ում Շահեն Հարությունյանից հարցազրույց են վերցրել, թե ինչպես է, որ իր որդին Հայաստանում դավանում է «ֆաշիստական ցեղակրոն գաղափարներ», եւ հնչում է պատասխան, թե որդին ամենամեծ ժողովրդավարն է, իսկ ցեղակրոնությունից կհրաժարվի շուտով, քանզի երիտասարդ ժամանակների համար էր դա…»:

Իսկ այժմ ինչու՞ են նորից աղմկում, թե ոչ տակավին երիտասարդ Շանթը «ցեղակրոն» է, «ցեղի մարտի­կ» ու «հեղափոխական»: Այսօրվա պատվե՞րն է դա: 

Եվրալիզող զլմ-ները սրանով նախ փորձում են վարկաբեկել նժդեհյան ցեղակրոն գաղափարները՝ այն համեմատելով սափրագլուխային խառնամբոխին հարիր գործողությունների հետ, իբր ազգայնականությունը այսքան վտանգավոր է: Սա ասում են առանց ուղղակի խոսքի, բայց դրսիններին ցեղակրոնության (իրական հայ ազգայնականների) դեմ հետագայի գործ են տալիս…

Երկրորդ՝ եվրալիզող զլմ-ները ներսիններին էլ ուզում են համոզել, թե ցեղակրոնն իբր այս ընդդիմադիրն է, ոչ թե իրապես նժդեհյան գաղափարակիր ուժերը, որ ընդդիմադիր են եւ իշխանությանը եւ ընդդիմությանը… կամ՝ ցույց տալ, թե իշխանավորները (համենայնդեպս՝ ՀՀԿ-ն ծրագրով չի հրաժարվել ցեղակրոն գաղափարախոսությունից) կապ չունեն ցեղակրոնության հետ…

Իսկ հիմա՝ վերոնշյալ համեմատությունը: Ինչքանո՜վ ցեղակրոն են ՀՀԿ-ական գործարարներն ու իշխանավորների մեծ մասը, այնքանո՜վ էլ ցեղակրոն են Շանթն ու նրա պես ընդդիմադիրները: Ինչքանո՜վ ժողովրդավար է նրա հայր Շահենը, այնքանո՜վ էլ ժողովրդավար են ՀՀԿ-ական գործարարներն ու իշխանավորների մեծ մասը: Ընդդիմադիր համարվող Շահեն ու Շանթ Հարությունյանները օրինակ, շա՛տ նման են իշխանավոր համարվող Խոսրով Հարությունյանին: Երբ պետք է՝ ցեղակրոն են, երբ այլ բան է պետք՝ ժողովրդավար ու լիբերալ են, անգամ քրիստոնյա-դեմոկրատ ու այսպես շարունակ:

Ո՜չ մի տարբերություն:

Իսկ եթե Շանթ Հարությունյանը իրապես ցանկանում էր «տրաքացնել» նախագահին ու նախագահականը, ապա դա հայտարարությամբ ու փողոցային «գմփուցիկներով» չեն անում, այլ՝ մի ամբողջ հզոր պայթուցիկախառը նյութեր են կապում մարմնին ու գաղտնի, առանց գոռգոռալու՝ գնում եւ պայթեցնում են… Այլ ձեւ դեռ «գիտությունը» չի հնարել:

Ինչ մնում է «ցեղակրոն» կոչվելուն, ապա ո՜չ նրա լեզվաիմացությունն ու լեզվամտածողությունը, ո՜չ արտահայտչաձեւը, ո՜չ գաղափարական կարգախոսները, ո՜չ էլ քաղաքական հայտարարությունները ցեղակրոն հային բնորոշ չեն, թե ո՞ւմ են բնորոշ՝ դա էլ մեր ընթերցողը թող ինքը մտածի:

Արամ Ավետյան

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։