Ընդհարում եւ պայքար. – Ստորագրահավաք՝ Կոմայգու ազատագրման համար… ԵԽԽՎ-ն ամռանը պահանջել է անհապաղ ընդունել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին խտրականությունից պաշտպանող օրենսդրություն… ՀՀ ոստիկանությունը ցանկանում է պատիժներ սահմանվել ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար…

Ստորագրահավաք եւ պայքար՝ զբոսայգու ազատագրման համար

«Մենք» ազգային հայրենասիրական երիտասարդական շարժումը եւ «Լիդեր» երիտասարդական համահայկական հասարակական կազմակերպությունը համատեղ կազմակերպում են ստորագրահավաք-ակցիա պահանջով.

– ՀՀ պատկան մարմիններից՝ բարեկարգել Երեւանի կենտրոնում գտնվող Կիրովի անվան մանկական զբոսայգին:

– Արգելել համասեռամոլ մարմնավաճառներին այն գործածել իբրեւ հավաքատեղի:

– Վերադարձնել մանկական զբոսայգին իր իսկական տերերին՝ մանուկներին:

Մեր ձայնը լսելի դարձնելու համար մենք պատրաստվում ենք ստորագրահավաք ակցիայի՝ Կիրովի անվան մանկական զբոսայգում: Մեզ աջակցում են ինչպես հասարակական գործիչներ, այնպես էլ սիրված դերասաններ: Միասնական պայքարի արդյունքում հնարավոր կլինի զբոսայգին վերադարձնել իր իսկական տերերին՝ մանուկներին: Մենք նաեւ նպատակ ունենք ՀՀ պատկան մարմինների ուշադրությունը գրավել տրանսվիստիտների կողմից իրականացվող օրինախախտումների, մարդու իրավունքների ոտնահարման վրա: Ակցիայի ժամանակ «Մենք»-ը եւ «Լիդեր»-ը կհրապարակեն համատեղ պահանջ, որն ուղղված կլինի բոլոր պատկան մարմիններին: Ակցիային հրավիրում ենք նաեւ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին եւ բոլոր նրանց, ովքեր մտահոգ են մանկական այգու բարեկարգմամբ: Մենք հարգում ենք յուրաքանչյուրի անձնական կյանքի անձեռնմխելիության եւ սեռական կողմնորոշման իրավունքը, սակայն նաեւ այս ակցիայով ուզում ենք հարց բարձրացնել, որ հարկ է պաշտպանել ոչ միայն սեռական փոքրամասնությունների, այլեւ՝ մեծամասնության իրավունքներն ու շահերը՝ սեփական պետության շահերից ու հասարակական առողջության հրամայականից ելնելով՚:

* * *

ԵԽԽՎ-ն ամռանը պահանջել էր անհապաղ ընդունել լեսբուհիներին, գեյերին, բիսեքսուալներին, տրանսգենդերներին խտրականությունից պաշտպանող օրենսդրություն: Եթե գենդերը ժամանակին հասկացվում էր որպես կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարություն, ապա հետագայում դրան տրվել է նոր իմաստ: Մասնավորապես՝ 2002թ. ՄԱԿ-ի փորձագետների կողմից այն ձեւակերպվել է որպես ներքին կենսաբանական սեռի խորը ընկալում: 2010թ. ԵԽԽՎ թիվ 1728 բանաձեւում սեւով սպիտակին գրվել է, որ սեռը լինում է ոչ թե արական եւ իգական, ոչ միայն հետերոսեքսուալ, այլեւ բիսեքսուալ եւ հոմոսեքսուալ: Ավելին. այնտեղ արդեն սահմանվել է «գենդեր» հասկացությունը ԵԽ-ի մասշտաբով: Սահմանել են նաեւ «տրանսգենդեր» հասկացությունը, դա այն դեպքն է, երբ կենսաբանական սեռը չի համապատասխանում գենդերին՝ որպես հասարակական, սոցիալական սեռի:

Անգամ քրիստոնյա հոգեւորականները, ովքեր դեմ են այս այլասերումներին, բողոքել են, որ ԵՄ Սահմանադրության մեջ ոչ մի խոսք չկա քրիստոնեության մասին, մինչդեռ ՀՀ Սահմանադրության 8.1 հոդվածում գրված է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»: Հիմա ստացվում է՝ մտար Եվրամիություն, ԵՄ Սահմանադրությո՞ւնն է առաջնային դառնալու… Կրթության մասին օրենքում եւս համապատասխան ձեւով ներկայացրած է մեր հասկացած ավանդականը ու բարոյականը, հիմա պարզվում է՝ ոչ, լրիվ հակառակն է լինելու… Փաստորեն խախտվում են ՀՀ Սահմանադրության մի շարք հոդվածներ: Վերջերս ՀՀ վարչապետին գենդերային այլասերման դեմ հանդես եկողները այսօրինակ բովանդակությամբ նամակ հանձնեցին՝ «Ոչ գենդերային այլասերմանը» երթից հետո: Այստեղ էլ նշված էր, որ օրենքում փորձ է արվել հայոց լեզվի դաշտ բերել «գենդեր», «գենդերային» նորամուծությունը, որը սահմանվել է որպես «տարբեր սեռի անձանց՝ ձեռքբերովի, սոցիալապես ամրագրված վարք»: Միեւնույն ժամանակ որդեգրվել է «գենդերային հավասարության ապահովման ոլորտում միջազգային իրավունքի  նորմերի պահպանմա­ն» գերակայությունը:

Իսկ միջազգային ճնշումները իրավական են դառնում, քանի որ առկա օրենքը հիմնվում է նաեւ ՀՀ հաստատած «Սեռական կողմնորոշման եւ գենդերային ինքնության» ՄԱԿ-ի 2008թ. հռչակագրի եւ ԵԽԽՎ համանուն թիվ 1728 բանաձեւի վրա, որտեղ գենդեր եզրույթը կիրառվում է որպես «սեռական կողմնորոշում եւ գենդերային ինքնություն»:

* * *

ՀՀ ոստիկանությունը նախատեսում է օրենսդրական փոփոխությունների առաջարկ, որով պատիժներ պետք է սահմանվեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչության համար: Այդ քայլը միջազգային ու մեր ապազգային խոտանը փորձում է ներկայացնել որպես խոսքի ազատության ոտնահարում եւ լեսբուհի, գեյ, բիսեքսուալ ու տրանսսեքսուալ մարդկանց դեմ խտրականություն: Թեեւ ոստիկանությունն այդ ժամանակից հեռացրել է առաջարկն իր կայքից, բայց հասկանալի է, որ խորհրդարանում դեռ քննարկման կդրվի այս հարցը, ինչն էլ նպաստել է նշյալ միջազգայինների ու ապազգայինների վայնասունին:

Օրենքի նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության կողմից՝ հիմք ընդունելով հարյուրավոր մտավորականների դիմում-բողոքները: ՀՀ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում նախատեսվում է ավելացնել «սեռական ոչ ավանդական հարաբերությունների քարոզչությունը» հակաօրինական դարձնող հոդվածներ, որոնք էլ, ըստ վայնասունի հեղինակների, խտրականության դրսեւորում են:

Սակայն, օրենսդրական առաջարկը նախատեսված էր պաշտպանելու ՀՀ ընտանիքներին՝ օրենքի պահանջները խախտած քաղաքացիների, պետական պաշտոնյաների եւ իրավաբանական անձանց նկատմամբ սահմանելով տուգանքներ ՀՀ-ում նվազագույն ամսական աշխատավարձի 350-պատիկի չափով:

Բայց հայությանը «փչացնել» ցանկացողները չեն նահանջում եւ «ՀՀ կառավարությանը հորդորում են աջակցություն ցուցաբերել ԼԳԲՏ անձանց մարդու իրավունքների համար եւ ձեռնարկել գործողություններ՝ խոչընդոտելու Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ու միջազգային իրավական այլ փաստաթղթերը խախտող իրավական ցանկացած միջոցնե­ր»:

Կարեն Բալյան

«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։