Ասողին լսող է պետք, նաեւ՝ խոսքից գործի անցնող…
Տարիներ առաջ լուրջ պայքար մղվեց ՀՀ-ում մարդկանց համարակալումը կանխելու համար: Ընդդեմ համարակալման հավաքվել էր գրեթե 150 հազար ստորագրություն: Դա ստիպեց միջազգային գաղտնի ուժերին փոխել մարտավարությունը, եւ նախատեսված՝ «Մարդու անհատական համարանիշ»-ը փոխարինել «Սոցիալական քարտ»-ով (ինչը միայն անվան ձեւակերպման փոփոխություն էր): Եվ հանրապետական-դաշնակցական-օրինացերկրական պետական շրջանակները՝ դաշնակ եւ այսօր թունդ ընդդիմադիր Աղվան Վարդանյանի գլխավորությամբ՝ խաբելով մարդկանց՝ համարակալեցին ՀՀ բնակչությանը: Այն պնդումները, թե սոցքարտերը կվերացնեն թղթաբանությունը սոցիալական ոլորտում, կեղծ էր, ինչպես հայտարարում էին ընդդեմ համարակալման պայքարողները, եւ այժմ նույն թղթաբանությունը մնացել է ու նաեւ պահանջում են սոցքարտը… Այս քարտը կատարեց իր վնասարար գործը, ՀՀ բնակչությունը համարակալվեց եւ հիմա այն պիտի փոխարինել (հաջորդ քայլը) կենսաչափական քարտերով՝ բիոքարտերով: Նախկին պայքարող ուժերից Հայ Արիական Միաբանությունը (այլ ազգայնական ուժերի հետ), «Ընդդեմ մարդկանց համարակալման» միավորման «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի» միությունը եւ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միությունը այսօր մերթ ընդ մերթ պայքարում են նաեւ այն «նորարարության» դեմ, որի ներդրումից հետո կսկսվի մարդկանց չիպավորումը (մարմնի մեջ չիպի տեղադրումը), ինչի մասին ասվել է դեռ համարակալման դեմ պայքարի ընթացքում:
Այժմ այս ուժերը հայության մյուս առողջ ուժերի հետ պայքարում են նաեւ աղանդավորական ու անբարո տարբեր երեւույթների ու դրսեւորումների դեմ: Եվ անցած պայքարի ուղին ապացուցել է, որ միջազգային ու ներազգային դավադիր ուժերը առավելապես գործում են փուլային սկզբունքով, որպեսզի վտանգն անտեսանելի դարձնեն, պայքարը թուլացնեն եւ ի վերջո հասնեն իրենց նպատակներին: Դրա համար պետք է զգուշանալ, քանզի գենդերային կոչված օրենքի մեղմացումները ժամանակավոր են, եւ այսօրինակ օրենքի հաստատումը հետագայում նոր փուլ է բացելու եւ նոր օրենքներ է առաջ քաշելու՝ անբարոյականների համար օրենսդրական դաշտը բացելու համար:
Հայ արիները այս առումով, հատկապես գենդերային հավասարության եւ խտրականության դեմ օրենքների մասով, հայտարարություն արել են արդեն, իսկ ՀԱՄ առաջնորդ Արմեն Ավետիսյանը մանրամասն մեկնաբանել է այն վտանգները, որոնք պատսպարված են «անմեղ» ձեւակերպումներով օրենքների կամ օրինագծերի տողատակերում: «Ընդդեմ կենսաչափական փաստաթղթերի» միությունն էլ հայտարարել է կենսաչափական քարտերի ու չիպավորման հաջորդ փուլի վտանգների մասին, իսկ «Քրիստոնյաներն ընդդեմ մարդկանց համարակալման» միության նախագահ Խաչիկ Ստամբոլցյանը հայտարարել է, որ «ամբողջ աշխարհում դրված է խնդիր մարդկությանը համարակալել, դարձնել կենդանի, դեմ դուրս գալ աստվածային բոլոր օրենքներին եւ հասարակությունը դարձնել կառավարելի»: Պիտի վերջ դնել Հայաստան ներխուժած բոլոր տեսակի անբարոյականություններին, այլապես շուտով «մորը՝ որդու հետ, հորը դստեր հետ են ամուսնացնելու, գենդերի մասին օրենքը ընդունելուց հետո գալու է նոր օրենք, որը թույլ է տալու միասեռականները ամուսնանան, հետո գալու է յուվենալ օրենքը, որն արդեն կա ՀՀ կառավարության կայքէջում, որով երեխային դու այլեւս դաստիարակելու իրավունք չունես, թե չէ երեխայիդ բան ասես՝ կզանգի ոստիկանություն, կգան երեխային կօտարեն կտանեն, որպեսզի միասեռականներին դաստիարակության տան»: Նշվել է նաեւ, որ ԱՄՆ-ի նախագահ Օբաման էլ օրենք է ստորագրել, ըստ որի՝ զինվորները սեռական կապ կարող են ունենալ անասունների հետ:
Իսկ մեր Կոմայգու անբարոյականացմանը վերջ տալու համար, նախկին պայքարող կառույցներից բացի, արդեն բազմաթիվ կազմակերպություններ ու անհատներ են պայքարում: Սոցցանցերում բացեիբաց նշվում է, որ կան պաշտոնյաներ, ովքեր միջնորդում են Կոմայգում կանգնող Մաշայի, Սաշայի, Լիզուլիկի համար…
Անգամ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն է արտահայտվել «Կոմայգու գիշերային տարօինակ կյանքի» մասին եւ դիմել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Մինչ ՄԻՊ-ի այս դիմումը, ավելի վաղ տեղեկացրել էին, որ քաղաքապետարանի աշխատակիցները՝ ոստիկանների հետ համատեղ հերթապահություն են սահմանել այդ տարածքում: Եվ հերթապահողներն իբր «կարգի են բերում» այդտեղ կանգնողներին՝ փորձելով հնարավորինս մաքրել տարածքը, չենթարկվողներին նույնիսկ բերման են ենթարկում ոստիկանություն:
Մի քանի օր կարծես այդպես էր, բայց հետո՝ ինչպես նախկինում: Արդեն ասվեց, նրանք ունեն պաշտոնյա միջնորդներ ու… հաջորդ օրը այդ լիզուլիկներն ու չգիտեմ ինչերը նորից նույն տեղում են… Հենց այդ պատճառով հնարավոր չէ կարգավորել հարցը:
Կամ՝ ո՞ւմ մտքով կանցներ, որ սեռական դաստիարակության անվան տակ երեխաներին այլանդակություններ կցուցադրեն, այն, ինչը հիմա բացահայտ արվում է Եվրոպայում:
Հետաքրքիր է, որ ասում-զարմանում են նրանք, ովքեր այս երեւույթների դեմ պայքարողներին մինչեւ վերջերս ծայրահեղականներ էին որակում: Այնպիսի անհեթեթ վիճակի է ամեն ինչ հասել, որ մանկապիղծների շահերը պաշտպանող կուսակցություն է ստեղծվում Հոլանդիայում, իսկ ԱՄՆ-ի որոշ դպրոցներում որոշում են կայացրել, որ եթե տղան իրեն աղջիկ է զգում՝ իրավունք ունի գնալ աղջիկների զուգարան… Անգամ բարբաջում են, թե հնարավոր է մեկն էլ իրեն ոչ կին, ոչ էլ տղամարդ զգա, ուրեմն պիտի լինի 3-րդ սեռ, գուցե նաեւ՝ 4-րդ եւ այսպես շարունակ…
Այսօր շատերն են պահանջում՝ Կոմայգին վերադարձնել երեխաներին, Հայրենիքը՝ հայերին (նորմալ մարդկանց), ովքեր ապրում են արարչական ու աստվածային օրենքներով… ՄԱՐԴ-ը պետք է այլեւս չարժեւորի Չմարդուն…
Արման Դավթյան եւ Վահագն Նանյան
«Լուսանցք» թիվ 36 (299), 2013թ.
Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում



