Հայն արիադավան է.- Հայկական ազգայնականության հոգեւոր – քաղաքական բնականությունը – Արմեն Ավետիսյան (Հայ Արիական Միաբանության առաջնորդ)…

* Հայ ազգայնականության քաղաքական եւ հանրային դրսեւորումները

Հայ քաղաքական եւ հանրային-հասարակական ասպարեզներում ազգայնականության (նացիոնալիզմ) եւ ազգայնամոլության (շովինիզմ) շփոթը ինչպես չիմացության, այնպես էլ նպատակայնորեն վարկաբեկման տանելու հետեւանք է: Առաջինն ուղղելի է, ինչը մեր գործունեության զանգվածայնացման ու ժամանակի հետ է առնչվում, երկրորդը՝ դիմակայելու եւ դիմազրկելու հարվածներ պիտի ստանա ամենուր:

Ազգայնականությունը ազգի ինքնագիտակցության եւ արժանապատվության քաղաքական մարմնավորումն է, ինչպեսեւ՝ արտաքին ինքնապաշտպանության պատվար թաղանթը: Ազգերը բնորոշվում են ինքնատիպությամբ եւ մշտապես ձգտում են տեր լինել իրենց ճակատագրին՝ ի վերուստ տրված ազգային առանձնահատկություններն ու հայրենի հող-բնօրրանը չկորցնելու համար: Յուրաքանչյուր տեսակ բնականորեն հզոր է իր հայրենիքում, եւ ավանդականությունն ու պահպանողականությունը ազգի որակի, աստվածահաս բնապաշտական հավատի ու արժեհամակարգային այլ առումներով, ինչպեսեւ բնատուր տարածքի նկատմամբ՝ ազգայնականի գերխնդիրն է: Սա միշտ առօրյա է դարձնում հողահավաքի ու ազգահավաքի վերջնական ծրագիրը:

Հայ ազգայնականի մտքում եւ հոգում Հայաստանն է հայի հայրենիքը եւ այն միայն հայերի հայրենիքն է: Այլ հայաստանաբնակ ազգերի ու հանրույթների համար Հայաստանը կարող է լինել միայն բնակատեղի, պետություն, որը կպաշտպանի նաեւ նրանց իրավունքները: Նրանք էլ կստանձնեն պարտավորություններ հայկական պետության նկատմամբ: Իսկ հայկական պետականությունը բնույթով ու էությամբ պիտի հայկական լինի՝ ծառայելով համայն հայության շահերին աշխարհի բոլոր հատվածներում:

Հայաստանն ազգայնական հայի համար Հայկական լեռնաշխարհն է իր շրջակա հայապատկան տարածքներով: Այստեղ հայոց պետություն պետք է ստեղծել բացառապես հայկական կեցակարգով, օրենքներով ու նպատակներով պայմանավորված: Սա հնարավոր է իրականացնել ազգային բոլոր բնորոշիչների անաղարտությունը, մարդկային եւ ազգային ինքնությունը պահպանելով եւ դրանցով առաջնորդվելով: Ազգայնականությունն այն քաղաքական պատվարն է, որին բախվելով ջարդուփշուր են լինում օտար հայակուլ գաղափարները՝ ինչպես արտաքին ուղղությունից ներթափանցող, այնպես էլ ներքին ասպարեզում դավադրված (օտարասիրական, մարդատյաց ու ազգատյաց):

Եվ օտարն ու օտարամոլ հայ քաղաքական ու հանրային ոլորտներում լծվել են ազգայնականության նորովի վարկաբեկմանը: Ներկայիս Հայաստանի Հանրապետությունն ըստ գործող Սահմանադրության ազգային պետություն է հռչակված, սակայն իրականում, ըստ իր անվան եւ օրենքների էությամբ պայմանավորված՝ բացառապես հանրային պետություն է, որտեղ ազգայինը ստորադասված է ամենուր: Այլ կերպ հնարավոր էլ չէ նման պետա-իրավական կարգերում, քանզի միջազգային օրենքն ու կեցակարգը, մարդկային ու ազգային (իրականում՝ հակամարդկային ու հակազգային) պատկերացումները ճնշիչ լծակներ ունեն ազգային արժեքների ու ընդհանուր համակարգի նկատմամբ: Մինչդեռ պիտի հակառակը լիներ:

Եվ ազգայնականության նույնացումը ազգայնամոլության հետ՝ օրվա ժողովրդավարների գերխնդիրն է: Անգամ ազգային-ժողովրդավարական քաղաքական հիբրիդը մտցրեցին այս ոլորտ: Բառախաղը այնուամենայնիվ դեռ ազդեցություն գործում է: Մինչդեռ պետք է իմանալ, որ երկու տարբեր համակարգերի պատվաստումը փչացնում եւ անպտուղ է դարձնում երկուսն էլ:

Ազգայնականությունը հենվելով ազգային արժեհամակարգի վրա՝ երբեք չի առաջնորդվում այլամերժությամբ եւ այլատյացությամբ: Ազգայնականը սիրում է իր ազգն ու հայրենիքը, ինչպես յուրաքանչյուր բնական մարդ՝ իր ընտանիքի անդամներին եւ տուն-օջախը: Ազգայնականը հարգում է այն ազգերին ու երկրներին, որոնք նման վերաբերմունք են տածում իր ազգի ու հայրենիքի նկատմամբ: Եվ հակառակը՝ թշնամի է նրանց, ովքեր թշնամաբար են տրամադրված իր սրբությունների հանդեպ:

Սա բնազդական, բանական ու բնախոսական առումներով միանշանակ ընկալելի ու հասկանալի է: Եվ սրա դեմ հանդես եկողները միայն ծավալապաշտական ու կործանարար մտադրություններ ունեն:

Ազգայնամոլությունը սերը սեփական տեսակի նկատմամբ հասցնում է սնապարծության, ինչը նման արժեհամակարգում ազգայնամոլին մղում է այլատյացության եւ այլամերժության, ինչն էլ հետզհետե դառնում է ինքնակործանման որոգայթ:

Չնայած այս երկու ուժերի քաղաքական քայլերը, հատկապես արտաքին ու ներքին թշնամիների նկատմամբ կիրառվող, որոշակի նմանություններ ունեն, բայց քաղաքական հայացքներից հնարավոր չէ չտարբերել: Իսկ հետեւելով ազգայնականների ու ազգայնամոլների գործունեությանը, նպատակների հրապարակմանը, դրանց կարելի է զանազանել միանշանակ: Հայ ազգայնականն իր բոլոր քայլերում (առօրյա-հետագա) հանդես է գալիս նույն կարգախոսներով ու միշտ սեփական դեմքով: Ազգայնամոլը մի քանի դեմք ունի եւ հանդես է գալիս ոչ միայն հայաբնույթ կարգախոսներով: Նա մեկ սափրագլուխ է, մեկ էլ դիմակավոր կամ բառացիորեն անդեմ:

Չնայած ոչ նախկին թափով, բայց հայկական ազգայնականության նույնացումը իտալական ֆաշիզմի կամ գերմանական նացիզմի հետ շարունակվում է: Բայց այստեղ անգամ կան տարբերակումներ: Իտալական ֆաշիզմի առանցքում այն ձեւակերպումն է, որ «ամեն ինչ պիտի ծառայի պետությանը, այդ թվում՝ ազգը», քանզի իտալացի ձեւակերպումը այդպես էլ մի քանի ազգությունների խառնուրդ լինելը չմոռացրեց, ինչը խանգարիչ էր ազգ հասկացողության շուրջ համախմբման համար, եւ Մուսոլինին միասնության առանցքը հզոր պետության (Իտալիա) մեջ տեսավ: Գերմանական նացիզմը բոլորովին այլ ձեւակերպում ունի, որ «ամեն ինչ պիտի ծառայի ազգին, այդ թվում՝ պետությունը», քանզի Հիտլերի համար գերմանական ազգի արիական առաջնայնության խնդիրը կար (չնայած բավարացիները ցայսօր դեռ զատում են իրենց գերմանական ձեւակերպումից):

Եվ նժդեհյան ցեղակրոնության նույնացման փորձերը ֆաշիզմի ու նացիզմի հետ չէին կարող հաջողություն ունենալ, ինչը միայն սկզբնական շրջանում որոշակի սասանեց Նժդեհի համակարգած հայ ազգային ուսմունքը, որի առանցքում հավասարապես արժեւորվում են ազգն ու հայրենիքը: Ազգը հոգին է, հայրենիքը՝ մարմինը, եւ այս ամբողջության մեջ է հայ ցեղակրոնի պաշտամունքը: Հայ արիական գաղափարախոսությունը եւս տարբերվում է արիադավան այլ գաղափարախոսություններից, քանզի հայ արիականության հիմքում հենց ցեղակրոնության դրոշմն է: Եթե ռուսական կամ սլավոնական արիականության ձգտումները հախուռն են (անգամ այլամերժական) ու ծավալապաշտության որոշակի դրսեւորումներ ունեն, ինչպեսեւ եվրոպական կամ ամերիկյան արիական տեսությունները, ապա հայկական, ինչ-որ չափով նաեւ հնդկական ու պարսկական արիական շարժումները հնարավորինս հենված են իրենց ազգային արմատների ու բնախոսական հավատների վրա: Այս ամենից զուրկ լինելով՝ ռուս-սլավոնական, եվրոպական ու ամերիկյան արիականները դարձել են այլամերժ՝ չունենալով սեփականը:

Առաջացել է մի բարդույթ, երբ ներկայիս հզոր պետություններ ունեցողները նախնական ոչինչ չունեն եւ գերազանցության մեխը այլամերժությունն է: Սա է պատճառը, որ բոլոր բնածին ազգերը հալածվում են, ազգային արժեքները եւ հավատները՝ ոչնչացվում:

Հայ, հնդիկ, պարսիկ կամ հույն արիականներն ավելի հավասարակշռված են, որովհետեւ ունեն փառահեղ անցյալ, ներկան տնօրինում են, իսկ ապագան գիտակցում են՝ սնվելով իրենց պատմական ու հավատքային աղբյուրներից: Ամենակարեւորը Երկրային Հայրենիքից զատ ունեն նաեւ Երկնային Հայրենիք՝ Ոգե-հոգեղեն Տիեզերաաշխարհներ եւ Աստվածային Համակարգեր, ինչից զուրկ են ոչ բնածին՝ արհեստածին ազգերը, որոնց արհեստական աստվածածնությունն անգամ (անուններով ու գործառույթներով նմանեցնելով Արարչածին Աստվածներին) չի կարող ապագայի տեսլականում նրանց հույս տալ, թե՝ կապավինեն ու կստանան Տիեզերական Զորությունների աջակցությունը:

Այն՝ ինչին խաբելով հնարավոր է հասնել Երկրում, Տիեզերքում բացառվում է: Դա շուտով նաեւ Երկրում կբացառվի, քանզի Տիեզերական Զորությունների պաշտամունքը վերհառնում է բնածին ազգերի մեջ:

Եվ հայ արիականը նույն հայ ազգայնականն է, ում դավանած գաղափարախոսության առանցքում ձեւակերպված է, որ «ազգը հոգի է, իսկ հայրենիքը՝ մարմին, որի սրտում ստեղծված պետությունը այդ մարմնի միտքն է՝ հոգու առաքելության իրականացման համա­ր»: Այսինքն՝ պահպանվում է տիեզերական եռամիասնական համակարգը՝ մարմին-միտք-հոգի հերթականությամբ, ինչը ազգին եւ հայրենիքին տալիս է միտք եւ շունչ՝ իր Աստվածներին եւ Տիեզերքի Արարչին հասնելու եւ հասկանալու համար:

Սա է հավերժելու խորհուրդը: Եվ հայ ազգայնականը չի կարող բաղդատել մարմին-միտք-հոգի միասնությունը, քանզի պիտի ապահովի իր գաղափարախոսության բնազդական-բանական-բնախոսական տեսությունը՝ այն զերծ պահելով բնաշեղումներից՝ բնաչհասությունից կամ բնազանցությունից:

Իսկ ազգային որակների, ազգ երեւույթի մասին պետք է մտածել պետականորեն, գործել ազգովի, քանզի միայն այդպես կվերականգնվի նաեւ յուրաքանչյուր անհատի ինքնությունը, որ ազգին էլ նա պատկանի:

Արարչադիր Օրենքներով ապրող մարդիկ, կենդանական կամ բուսական աշխարհները տեսակավորված են ու բազմազան եւ դրանից հրաժարումը առաջին լուրջ եւ ծանր հարվածն է ԻՆՔՆՈւԹՅԱՆ-ը, որի պահապանն էլ ազգայնականությունն է, որ դեռ պիտի զանգվածայնանա քաղաքական ու հանրային ոլորտներում:

* Հայ ազգայնականության հոգեւոր-հավատամքային դրսեւորումները

Ինչպես նշվեց, հայ ազգայնականության անբաղդատելի մարմին-միտք-հոգի միասնությունը հնարավոր է պահպանել միայն ԱԶԳ-ի սահմանման անհրաժեշտ բնորոշիչների ճանաչմամբ: Հայ արիական տեսությամբ դրանք 9-ն են.

1. Ծագում (Ծին-Գեն), 2. Բնօրրան (Հայրենիք), 3. Լեզու, 4. Առաքինություն, 5. Հավատ, 6. Մշակույթ, 7. Ինքնություն, 8. Էություն, 9. Առաքելություն: Բոլորն էլ առանձին անդրադարձի կարիք ունեն, իսկ ամենակարեւորներն առաջին եւ վերջին բնորոշիչներն են, որոնց ճանաչումով էլ պայմանավորված է մնացյալի գիտակցումը: Ծագումը՝ Սկիզբն է, Առաքելությունը՝ Վերջը եւ Նոր Սկիզբը… Հավերժությունը: Այս գիտակցումն էլ նախապայմանն է Արարչական Առանցքը հասկանալու համար:

Այս ամենի ընկալման առումով հրատապ է Հայոց հավատադարձը: Հայ արիադավանություն-հեթանոսությունը կարող է հայ ազգայնականությանը տանել ու հենել իր Բնարմատին, որը հավերժ սնվում է Տիեզերական Ակունքից: Որը ճանաչում է Սկիզբնն ու Վերջը, Ծնունդն ու Մահը՝ իր

պարբերականության-պտույտի մեջ: Բայց հայ ազգայնականի հավատն այնքան զորավոր պիտի լինի, որ նրա միտքը հասնի մինչեւ Արմատ-Ակունքը: Այսօր շատերի համար բարդ է ընկալելը այն տեսակետը, որ հայ հեթանոսությունից բացի կա նաեւ նախահեթանոսկան ժամանակահատված, որն էլ հենված է ՀԻՄՔ-ին: Ինչպես ընկալելի դարձավ նախաքրիստոնեական ժամանակահատված ձեւակերպումը, շուտով այդպես կընկալվի նաեւ նախահեթանոսական ձեւակերպումը, որը նախապես հենվում է 9 բնորոշիչների 1-ին, 2-րդ եւ 3-րդ հասկացողությունների վրա:

Հայ ազգի բնածին եւ բնօրրանի արարչատուր լինելու գիտակցումն ու ընկալումը ազգայնական հային պարգեւում է անաղարտ լեզվամտածողություն (հայոց լեզուն ու այբուբենը տիեզերագրեր են եւ տիեզերահաղորդ), որով համադրվում են ուղեղի ու սրտի եզրահանգումները՝ պատմական անցյալի եւ իրականության հետ:

Այս գիտակցումը ազգայնական եւ հավատավոր դարձող հային ուղղակի պարտադրում է 9 բնորոշիչների 4-րդ, 5-րդ եւ 6-րդ հասկացողությունները դարձնել կեցակարգի անբաժանելի մասեր: Իր ծագումին հենված բնօրրանապաշտ հայը նոր լեզվամտածողությամբ այլեւս գենախոս է: Գենը-Ծինը հենց Ազգն է, Լեզուն էլ Գենի արտահայտչամիջոցն է՝ Գենի Ձայնը, որ ազգայնական հայի մեջ խոսում է որպես նրա Ներքին Ձայնը: Բայց այն պետք է կարողանալ տարբերակել, խոսում է ինչպես սիրտը, այնպես էլ միտքը (ուղեղը) ու նաեւ հոգին: Եվ անաղարտ լեզվամտածողությունն է զգացականի, գիտակցականի եւ հոգե- ձայների համադրողը, որից հետո է միայն գալիս առաքինության վերադարձի ժամանակը: Իսկ հայի առաքինությունը հենված է ուժի եւ արդարության սկզբունքներին եւ այն փոխանցվում է հայոց հավատի՝ բարի եւ չարի ճանաչումների ոլորտ: Այսպես ազգայնական հավատավոր հայը մոտենում է իր Աստվածներին: Այս եզրահանգումներից էլ ծնվում է ազգային մշակույթը, որ կառուցվում է արդեն ձեւավորված երկրային ու երկնային արժեհամակարգերի վրա՝ դառնալով հավիտենարժեք:

Արդեն առաքինի, հավատավոր ու մշակութաստեղծ հային հասու են դառնում 9 բնորոշիչների 7-րդ, 8-րդ եւ 9-րդ հասկացությունները: Եթե հասնելով 7-րդ հասկացողությանը՝ ինքնության գիտակցմանը, հայ ազգայնականը կարող է Երկրում դա բավարար համարել, ապա Տիեզերական Զորությունների ընկալման համար դա բավարար չէ: Եվ միայն ՀԱՅ-ի էությունն ու առաքելությունը գիտակցելով կարելի է հասնել Աստվածներին (ոչ միայն Հայ) ու Ամենաստեղծ Բարձրյալին՝ Տիեզերքի Արարչին:

Եվ հայ ազգայնականի համար հավատը այն միջանկյալ ու արմատական հանգրվանն է, որը անցյալն ու ապագան ներկայով կապում է իրար հետ: Նախահեթանոսական ժամանակները դեռ կլուսաբանվեն ու կնշվի, որ հետզհետե հեռանալով արիական սրբազան ու ոգեղեն պաշտամունքներից, արիադավան ազգերը մխրճվեցին երկրային կռապաշտության մեջ եւ դա հանգեցրեց ազգային հավատների կործանմանը եւ ապազգային կրոնների առաջացմանը: Ինչպես ծննդի եւ մահվան միջեւ է գոյատեւում կյանքը, այնպես էլ՝ հայ-արիական հավատի եւ հուդա-քրիստոնեական կրոնի միջեւ գոյատեւել է հեթանոսությունը: Վերջինս ազգային հավատ է, որ ձեւավորվեց միասնական համաարիական հավատի մասնատումից՝ տարբեր ազգային հավատների առաջացման հետեւանքով: Ասել ենք՝ ասորերեն հեթանոսը հունարեն էթնոսն է, հայերեն՝ ազգը:

* Հայ ազգայնականության՝ պատմա-կրոնախեղումներից հեռու դրսեւորումները

Այժմ արդեն կրոնական խեղումներն են աղաղակում առկա կրոնների մահացման գործընթացի մասին: Սա պետք է նկատել եւ կուրությամբ չշղարշել այլեւս: Խոսքը ինչպես քրիստոնեության, այնպես էլ իսլամի, բուդդայականության եւ այլ համաշխարհային կրոնների մասին է:

Մեր դեպքում՝ քրիստոնյաների մեծ մասը (ոչ միայն առաքելական) նախկինում էլ փորձել են կրոնը գենին հակադրել եւ անգամ հայության (ազգերի) ծագումը քրիստոնեության բռնի ներխուժման հետ կապել: Թերեւս մի քիչ մեղմացնողներ եղան, թե հայերը կային, բայց քարանձավի բնակիչներ էին ու որպես կազմավորված ազգ հուդա-քրիստոնեությանն են պարտական: Սա սին եւ ազգասպան տեսություն է եղել ու մնում է այդպիսին:

301-ի սպանդից հետո հայությունն այլեւս չի կարողացել ուշքի գալ, կորցրել է իր արժեհամակարգն ու հսկայական տարածքները, եւ որոշ հոգեւորականների ու սին պատմաբանների հակընդդեմ ճամարտակություններն այդ սպանդի անուղղակի շարունակությունն են: Անգամ փորձ եղավ հեթանոսությունը, հետո՝ հայ արիականությունը նույնպես աղանդ համարել, ինչպես քրիստոնեական տեսությունից շեղվածներին, սակայն դա միայն անմիտ դրսեւորում մնաց: Քրիստոնեությունն է հենված ազգային  հին հավատների վրա, հատկապես՝ հուդայականության: Հայաստանյայց (Հայաստան այցելած) առաքելական եկեղեցին էլ որդեգրեց հայ հեթանոսական ժամանակների հիմնական տոների մեծ մասը, անգամ ծիսակարգերն ու հոգեւոր ավանդույթները: Իսկ եկեղեցիները կառուցվեցին արիադավան-հեթանոսական տաճարների փլատակների վրա, քանզի հայ քրմերն այդ տաճարները կառուցել էին տիեզերահաս եւ ազդակընկալուն վայրերում: Եվ եթե աղանդ ասող պիտի լինի, ապա հենց հեթանոսները քրիստոնյաներին կարող են իրենց աղանդը համարել, այն էլ՝ կործանարար:

…Եվ հայ ազգայնականը չի կարող լինել հուդա-քրիստոնեության հետեւորդ: Քանզի, եթե անգամ նա հասել է վերոնշյալ 9 բնորոշիչներից 1-4-ի գիտակցմանն ու ընկալմանը, ապա կրոնաշեղման պատճառով այլեւս կզրկվի առաջընթաց բնականոն ուղուց եւ կգնա դեպի այլոց հավատը, մշակույթը, ինքնությունը, Էությունն ու Աստվածները: Եվ այդպես էլ հաճախ լինում է այսօր: Քրիստոնյա հայ ազգայնականը պարտավոր է հետեւել «Բիբլիա»-ի (որ չգիտես ինչու հայերեն «Աստվածաշունչ» է վերնագրվել) տեսությանը: Եվ եթե նա իրապես հասկանում է, որ ծագմամբ հայ է, ունի աստվածային բնօրրան, լեզու եւ առաքինություններ, ապա զարմանալի է, որ ազգային հավատը չի զարթնում նրա մեջ: Կամ էլ՝ տոհմածառը գենախեղություն ունի նախկինից շարունակվող եւ ինքնամաքրման կարիք ունի:

Ինչպե՞ս կարող է ազգայնական հայի համար սրբազան տարածք կամ երկիր համարվել Իսրայելը, սրբազան լեռ՝ Սիոնը, սրբազան վայր՝ Երուսաղեմը եւ ի վերջո աստվածընտրյալ ազգ՝ հրեաները: Իսկ հուդա-քրիստոնյա հայը չի՛ կարող այդպես չհամարել, դա այդ կրոնի պարտադրանքն է, հավատամքային հիմքը: Իսկ եթե այդպես չի համարում, ապա այն տվյալ անձի կրոնը չէ: Ուրեմն ի՞նչ գործ ունի նա այնտեղ՝ որպես հետեորդ:

Իսկ եթե կա նման ազգայնական հայ, որ հուդա-քրիստոնեությունը համարում է իր կրոնը, ապա նա ի՞նչ գործ ունի Հայաստանում, երբ նրա նախնիները հրեաներն են, աստվածը հրեական Եհովան է եւ այդ աստծո որդին էլ հրեա Հիսուսը: Երբ նրա հավատի 12 առաքյալները եւ բոլոր մարգարեները հրեաներ են եւ Սիոնի պաշտամունքը նրա սրտին ավելի մոտ է: Երբ անգամ մեռնելուց նրա հոգին հոգեւորականներն ուղարկում են Վերին Երուսաղեմ… Այս հայը, անկախ այն բանից, ազգայնական է, թե ժողովրդավար, այլեւս պարտավոր է ապրել Ներքին Երուսաղեմում ու վայելել իր բիբլիական տեսությունը:

Իրականում հայ ազգայնականի համար սրբազան տարածքը Հայկական լեռնաշխարհն է, որ նաեւ Աստվածների բնակատեղի է, սրբազան երկիրը՝ Արարատյան աշխարհն է կամ Հայաստանը (Հայքը), որ մարդկության փրկության ու վերածննդի օրրանն է նաեւ, սրբազան լեռը՝ Մասիսներն են: Հայ ազգայնականի Նահապետը Հայկն է, նախնիները բացառապես հայերն են, եւ հավատում է Հայ Աստվածներին՝ Աստվածահայր Արայի գլխավորությամբ: Այսպիսով՝ այդ ազգայնականի տեղը Հայկական լեռնաշխարհն է, որտեղ էլ կհանգրվանի նրա հոգին հետմահու:

Այսպիսի քաղաքական եւ հոգեւոր ազգայնականության զորացմանն է սպասում ԱԶԳ-ը, որ վերոնշյալ 9 բնորոշիչների հետքերով կվերականգնի հայոց հայենիքը եւ կապահովի հայահավաքը: Ի վերջո հայկականությունն է լինելու այն միասնական ազգային ՀԱՄԱԿԱՐԳ-ը, որը հետագայում որդեգրելու են բոլոր հայ ազգայնականները, եւ ոչ միայն նրանք…

* * *

Այսօրվա ազգայնական քաղաքականության խնդիրն է համակողմանի վերլուծել ռազմա-քաղաքական ու սոցիալ-տնտեսական, գաղափարախոսական ու իրավական, հոգեւոր-բարոյական, լեզվա-մշակութային եւ կեցակարգային ներկա իրավիճակը, միջազգային ու ներազգային մոտեցումները, այդ ամենն ամրագրել պատմա-արժեքային ու ազգային ակունքների վրա, որ հնարավոր լինի կառուցել իրական, մնայուն ու փրկարար ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող ազգային պետական համակարգ:

Հայ ազգայնականն իրավունք չունի հանգստանալու, քանի դեռ Հայկական լեռնաշխարհը հայինը չէ, եւ հայն էլ մեր մոլորակում ու համայն տիեզերքում դեռ չի գիտակցել ու վերադարձել իր արարչական առաքելությանը…

Արմեն Ավետիսյան

Հայ Արիական Միաբանության առաջնորդ

* * *

Ըստ ներքոնշյալ կրոնագրքերի տվյալների.-

Հուդայականություն – հիմնված է Բիբլիայի վրա (Թորան Բիբլիայի կազմում է).

Քրիստոնեություն – հիմնված է Բիբլիայի վրա (Նոր Կտակարանը Բիբլիայի կազմում է).

Մահմեդականություն (իսլամ) - հիմնված է Բիբլիայի վրա (Ղուրանը Բիբլիայի վերընթերցումն է).

Բոլոր դեմքերն ու դերակատարները նույնն են, բոլոր իրադարձությունները եւս նույնն են:

Բոլոր այս՝ իբր տարբեր կրոններում մեկ եւ նույն Տեր Աստվածն է, որ ունի ընդհանուր անուն:

* Հուդայականություն

Էլոհ (Յահվե, Եհովա)

Իեշուա

Մարիամ

Մոշե

Նոահ

Գաբրիել

Աբրահամ

Իցհակ

Իսմաիլ

Դավիդ

Իոսեֆ

* Քրիստոնեություն

Սավաոֆ (Հայր Աստված, Եհովա)

Հիսուս

Մարիա (Աստվածամայր)

Մովսես

Նոյ

Գաբրիլ

Աբրաամ

Իսաակ

Իզմաիլ

Դավիդ

Իոսիֆ

* Մահմեդականություն

Ալահ (Ալլահ)

Իսա

Մարիամ

Մուսա

Նուհ

Ջիբրիլ

Իբրահիմ

Իսհակ

Իշմաել

Դաուդ

Յուսուֆ         

…Եվ այսպես շարունակ: Նաեւ մեկնաբանություններում, մանրամասներում կան նմանություններ: Այս բոլոր կրոններն ունեն մեկ Տեր Աստված եւ բազում աղանդներ, քանի որ Բիբլիայում, որն այս կրոնների հիքն է, դրված են ալգորիթմներ թշնամության եւ ատելության, որն էլ նպաստում է դրան: Այս բոլոր կրոնները ունեն մեկ Տեր Աստված, բայց թշնամի են մեկմեկու, սպանում են մարդկանց՝ հանուն «բարեկեցության», «սիրո», «բարության», «ճշմարտության»:

Այս բոլոր կրոններն առանձնանում են բացառիկ անհանդուրժողականությամբ, եւ մահվան ու ոչնչացման սարսափի ներքո մարդկանց են մատուցում իրենց հնարավոր (վիրտուալ) իրականությունը:

Արիական առաքինի մարդը ապրում ու գործում է.-

- ճշմարիտ Օրենքի՝ Տիեզերակարգի սահմանած կարգով, – ճշմարիտ աստվածապաշտության, ցեղային առաքելության կանոններով: – Աստծո ու մարդկանց առջեւ ունեցած պարտականություններն անշեղորեն կատարելով: – Խոստմանը, երդումին եւ ուխտին հավատարիմ: – Բոլոր գայթակղություններից վեր կանգնած: – Ի շահ ու ի ապահովություն Ցեղի: – Չտրվելով զայրույթին, չարությանը, կեղծիքին, ագահությանը, տառփանքին: – Չհանդուրժելով չարին, անարդարին, անազնիվին: – Գնահատելով ու սիրելով կյանքը՝ իր բոլոր դրսեւորումներով: – Հաղթողի հոգեբանությամբ՝ վստահ իր ճշմարտացիությանը: – Չհետապնդելով անձնական շահ ու փառք: – Ամենուր սիրո, հավատի, գթառատության, բարության ու քաջության դրսեւորումով:

Անշուշտ սա դեռ Արիական Առաքինության ամբողջական ու սպառիչ նկարագիրը չէ, որոնք արձանագրված են նաեւ հայ-արիականության գաղափարական-հավատամքային հիմնադրույթներում. – Իբրեւ Արարող Ցեղ, մենք բնարմատն ենք Արիական մեծ ցեղի եւ ունենք պատկառելի ավանդ համաշխարհային քաղաքակրթությունում: – Արարչից մեզ տրված Բնատարածքը Հայկական  բարձրավանդակն է, որը մեր Հավիտենական Հայրենիքն է՝ Բնօրրանը Արիական Ցեղի: – Հայկական բարձրավանդակը Արարչի եւ Մարդ-Աստվածների ու մարդկության Հավիտենական Ուխտի ու Փրկության Բնատարածք է, Հայ-Արիացիների արարման վայր: – Ճանաչի՛ր Հայ-Արիական Բնությունը, Տիեզերակարգը եւ կմերձենաս Արարչին: – Անշեղորեն կատարի՛ր Աստծո, Ցեղիդ եւ մարդկանց առջև ունեցած պարտականություններդ: – Ապրի՛ր Արիական առաքինությամբ, որը մեր առաքելության կայացման նախապայմանն է: – Առաջնորդվի՛ր ցեղասիրության եւ բնօրրանապաշտության մտածումով, Ցեղին ու Բնատարածքին նվիրաբերվելու բացարձակ կամքով, որի դեպքում միայն կարմատավորվի ներցեղային բարոյականը, որը մեր ցեղային միասնության գրավականն է: – Թշնամուդ եւ հակառակորդիդ ների՛ր միայն պատժելուց հետո: – Տու՛ր ինչպես Արեւը, դրանից Հայ-Արիները կզորանան, Չարիները՝ կմոխրանան…

«Լուսանցք» թիվ 37 (300), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ, Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։