Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)
– Սիսեռով ու դդումով ճաշ
* Բաղադրությունը – Նախապես՝ գոնե 6 ժամ առաջ թրջած սիսեռ – 250 գ, մանր կտրտած հորթի միս – 0.5 կգ, դդում – 400-500 գ, սոխ – 1 գլուխ, սխտոր – 4-5 պճեղ, կիտրոն – 1 հատ, սոյայի սոուս – 100 գ, չոր կանաչ ռեհան,սպիտակ պղպեղ:
* Պատրաստման եղանակը – Սիսեռն ու հորթի միսը միասին եփել: Հենց եփվի, ավելացնել սոխը, սխտորը, հետո՝ մեծ-մեծ կտորներով կտրտած դդումը: Այնուհետ հավելել սպիտակ պղպեղը, կիտրոնի հյութը, սոյայի սոուսը, ռեհանը: Եվս մեկ եռ գալուց հետո կրակի վրայից վերցնել: Անու՜շ լինի:
* * *
Շաբաթվա մարզական հեւքից –
Դոպինգ սփաներ նաեւ Հայաստանից
2014թ. ձմեռային օլիմպիական խաղերում դոպինգ սփաների շարքում կլինեն նաեւ հայաստանցի մասնագետներ: Նրանք են Անժելա Սահակյանը, Դավիթ Մոսինյանը եւ Խորեն Մանուկյանը, ովքեր Սոչիի խաղերում կմասնակցեն մարզիկ-մարզուհիների դոպինգ ստուգման գործընթացներին:
Ինչպես նշել է ՀԱՕԿ-ի հակադոպինգային բաժնի գլխավոր մասնագետ Արեգ Հովհաննիսյանը, ով վերջերս մասնակցել է դոպինգի դեմ պայքարի համաշխարհային գործակալության վեհաժողովին, ՅՈւՆԵՍԿՕ-ն այդ բնագավառում Հայաստանին լավագույնն է ճանաչել նոր զարգացող երկրների մեջ: Ընդհանուր առմամբ դոպինգի դեմ պայքարում աշխարհում թիվ 1 երկիրը Ճապոնիան է, որի մարզիկները վերջին 10 տարում չեն որակազրկվել դոպինգ օգտագործելու համար:
Անհատական մեդալներ, այնուամենայնիվ, նվաճեցին
Ցավալի է, բայց Հայաստանի շախմատի հավաքականներին այս անգամ չհաջողվեց մրցանակային տեղ զբաղեցնել Վարշավայում ավարտված շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում: Մեր տղամարդկանց հավաքականը վերջին փուլում կարող էր հաղթել Ադրբեջանին եւ հասնել հաջողության, սակայն մրցամարտն ավարտվեց 2:2, եւ մեր տղաները գրավեցրն 4-րդ տեղը: Հաղթեց Ադրբեջանը, 2-րդը Ֆրանսիան է, 3-րդը՝ Ռուսաստանը: Հայաստանի կանանց հավաքականը գրավեց 5-րդ տեղը: Հաղթեց Ուկրաինայի թիմը, 2-րդ եւ 3-րդ մրցանակներին արժանացան Ռուսաստանի եւ Լեհաստանի հավաքականները:
Բայց մեր շախմատիստները մեդալներ նվաճեցին՝ տղամարդկանց մրցաշարում 1-ին խաղատախտակի շուրջ ցույց տված լավագույն 3-րդ արդյունքի համար (9 հնարավորից 6 միավոր) Լեւոն Արոնյանը պարգեւատրվեց բրոնզե մեդալով, իսկ կանանց մրցաշարում 2-րդ խաղատախտակի շուրջ ցույց տված լավագույն 2-րդ արդյունքի համար (9 հնարավորից 7,5 միավոր) Լիլիթ Մկրտչյանն արժանացավ արծաթե մեդալի:
Հայաստանը Բորիսովում հաղթեց տանտերերին
Հայաստանի երիտասարդական հավաքականը 2015թ. Եվրոպայի ֆուտբոլի առաջնության ընտրական փուլի շրջանակում 1:0 հաշվով հաղթեց Բելառուսի այդ տարիքային ընտրանուն: Այս հաղթանակից հետո Հայաստանի երիտասարդականը վաստակեց 6 միավոր եւ 5-րդ տեղից բարձրացավ 4-րդ հորիզոնական:
Ընտրական 10-րդ խումբը վստահ գլխավորում է Ֆրանսիայի 21 տարեկանների ընտրանին, որը 5 խաղում տարել է 5 հաղթանակ եւ ունի 15 միավոր: Երիտասարդական հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի 2014թ. սեպտեմբերի 3-ին՝ կհյուրընկալի Իսլանդիայի թիմին:
Ֆուտբոլ սիրում եւ խաղում են բոլորը
Ոչ-ոքի՝ 3:3 հաշվով ավարտվեց երիտասարդ քաղաքական, պետական գործիչների եւ ուսանողների ֆուտբոլային թիմերի միջեւ հանդիպումը: Քաղաքական, պետական գործիչների թիմում խաղացին ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Օսիկյանը, ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանը, ԱԺ պատգամավորներ Հովհաննես Սահակյանը, Արթուր Գեւորգյանը, Սամվել Ֆարմանյանը, Արմեն Բաբայանը եւ ԿԳՆ աշխատակազմի ղեկավար Մհեր Ղազարյանը: Ուսանողների թիմը ներկայացնում էին ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը եւ ուսանողական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
Քաղաքական, պետական գործիչների թիմից գոլերի հեղինակներ դարձան Սամվել Ֆարմանյանը, վերջինս դարձավ դուբլի հեղինակ, իսկ ուսանողների թիմից՝ կոնսերվատորիայի ռեկտորի օգնական Արամ Մելիքյանը (նա նույնպես դարձավ 2 գոլի հեղինակ) եւ ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Րաֆֆի Քարամյանը: Ուսանողների թիմը եւս մեկ գոլ խփեց սեփական դարպասին: Իսկ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը ստացավ դեղին քարտ՝ մրցավարի հետ վիճելու համար:
Էդուարդ Շարմազանովը նշել է, որ այս խաղը շատ լավ առիթ է շփվել երիտասարդության հետ. «Կարծում եմ, որ քաղաքական գործիչները պետք է կարողանան ժամանակ գտնել սպորտով զբաղվելու համար, որովհետեւ դեռ հին հույներն էին ասում՝ միայն առողջ մարմնում կարող է լինել առողջ ոգի»: Մասնակիցները նշեցին, որ ունենք եվրոպական մակարդակի ֆուտբոլային ազգային հավաքական, որով հպարտանում են, հատկապես եվրոպական աստղերի փայլուն եռյակով՝ ի դեմս Յուրա Մովսիսյանի, Արաս Օզբիլիսի եւ իհարկե, Հենրիխ Մխիթարյանի:
«Սպորտլանդիա» ամենամյա միջոցառումը՝ Երեւանում
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը «Խուլերի հայկական սպորտային կոմիտե» հասարակական կազմակերպության հետ համատեղ իրականացնում է «Սպորտլանդիա» մարզական-առողջարարական ամենամյա միջոցառումը՝ մայրաքաղաքի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի սաների մասնակցությամբ: Մարզական հերթական միջոցառումը կայացավ Երեւանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի մարզադահլիճում (Նորքի այգիներ, 139): Ծրագիրն ուղղված է հաշմանդամային սպորտի մասսայականացմանը, ֆիզիկական վարժություններով մշտապես զբաղվելու, առողջ կենսակերպի եւ սոցիալական հավասարության գիտակցության արմատավորմանը, մարմնակրթական եւ հետագա գործունեության զարգացմանը, հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավմանը:
Միջոցառումը միտված էր նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրելու գործընթացի խթանմանը՝ ապահովելով վերջիններիս լիարժեք մասնակցությունը հասարակական կյանքի տարբեր, այդ թվում՝ մարզական ոլորտում:
Արսեն Պետրոսյան
* * *
Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:
Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:
Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՜ք Ձեր գովազդը եւ մի՜շտ մնացեք Ձեր բարձունքին մե՜ր օգնությամբ:
www.hayary.org-ի համակարգող
* * *
«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`
«Պրես Ստենդ»՝ 54-41-99 «Բլից մեդիա»՝ 52-53-01
«Հայփոստ»՝ 51-45-01 «Հայմամուլ»՝ 58-94-12
«Պրես Ատտաշե»՝ 32-03-74 «Լուսանցք»՝ 52-38-75
* * *
1 տարվա բաժանորդագրության գինը՝ 4800 դրամ
6 ամսվա բաժանորդագրության գինը՝ 2400 դրամ
3 ամսվա բաժանորդագրության գինը՝ 1200 դրամ
1 ամսվա բաժանորդագրության գինը՝ 400 դրամ
– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:
– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:
«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.
Կարդացեք«Լուսանցք»–ի PDF տարբերակները www.hayary.org –ի «Մամուլ» բաժնում



