ԱԶԳԱՅԻՆ ՈՒ ԱԶԳԱՅՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՆԻՇԵՐ

Առաջարկում ենք ՀՀ Դրոշը լինի միայն Ծիրանագույն, որը հատկանշում է մեկ միասնական ազգի գաղափարը, արտասահմանում Հայաստանի բնությանը բնորոշ հանրահայտ մրգի` Ծիրանի գույնն է, հայ թագավորների ավանդական թիկնոցի գույնն է… մի խոսքով աշխարհի քարտեզի վրա հային բնորոշ գույն է:

Առաջարկում են ՀՀ Զինանշանը լինի ավելի պարզ, ինչպես մեր առաջարկած Դրոշի պարագայում, հային ոչ թե մասնակի, այլ ընդհանուր առմամբ բնութագրող: Մեր տարբերակն է` կլոր կաղապարի մեջ դեղնավուն Արեգակ, որի մեջ կցոլցլա Հայկական Լեռնաշխարհի աշխարհագրական պատկերը: Կլոր կաղապարի մեջ կգրվի Արևելյան Հայաստանի Հանրապետություն: Սա առանձնահատուկ կընդգծի, որ մենք ունենք Արևմտյան Հայաստանի հիմնախնդիր, որը պիտի ամրագրվի նաև մեր ազգային անվտանգության հայեցակարգում և Սահմանադրության մեջ, որը նույնպես հայկականացման լուրջ կարիք ունի:
Սեղանին դրվող փոքրիկ դրոշների պարագայում, կարելի է Դրոշի մեջտեղում դնել առաջարկվող Զինանշանը: Այստեղ Զինանշանի հակառակ կողմում առաջարկում ենք դեղնավուն Արեգակի մեջ պատկերել ցոլցլացող Մասիսները, իսկ կլոր կաղապարի մեջ գրել Արևմտյան Հայաստանի Հանրապետություն:

Այս գրառումը հրապարակվել է Հ.Ա.Մ., Հայտարարություններ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։