«Գենդերային» օրենքը՝ ապազգային թակարդ – հայությանը փորձում են շեղել արարչածին ուղուց՝ վերացնելով արական ուիգական բնական սեռերը, ստեղծելով անսեռ կամ բազմասեռ հիվանդ, չդիմադրող ու վերահսկելի հանրություն…

Անբարո օրենքների ու մարդապիղծ իրավունքների հայաստանյան «հենակետերը» լավ են սերտել միջազգային դավադիր դասերը (փողին «մուննաթ»), այն է՝ հրատապ հավաքվել ու հրապարակավ գոռգոռալ, երբեմն անչափ բարձր, նաեւ հայցել օգնություն՝ դա կատարելով աղիողորմ ճիչերով: Եթե չօգնեց՝ նետվել ազգային ու բարոյական հայերի մեջ, եւ ինքնամոռաց ծեծվել, այնքան՝ մինչեւ վնասները ակնհայտ լինենԵվ այլեւս հեշտ կլինի մեղադրել հայությանը՝ այլյատյացության, նաեւ տարաբնույթ մոլեռանդներին չհարգելու մեջ:

Սա բացահայտ մազոխիզմ է, որ հաճախ սադոմազոխիզմի է վերածվում, երբ միջազգային մակարդակի տերերը Հայաստանի անմակարդակ մանկլավիկների հետ միասին են հանդես գալիս:

Վերջերս ԱԺ-ում «գենդերի» նախագծի շուրջ քննարկումներն արդեն թեժ անցան, քանզի «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների ու հավասար հնարավորությունների ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծի որոշ դրույթներ հանրության շրջանում այլեւս ընկալվում են որպես համասեռականությանը եւ ընդհանրապես պղծությանը նպաստող դրույթներ:

Այդ օրենքի համահեղինակներից մեկը՝ ՕԵԿ պատգամավոր Հեղինե Բիշարյանն առաջարկեց վիճարկելի «գենդեր» բառի փոխարեն օգտագործել «սեռ» բառը, որպեսզի հասարակության շրջանում բազմակարծությունների առիթ չլինի: Բայց այլ առաջարկ եւս եղավ՝ «Կանանց եւ տղամարդկանց իրավահավասարություն»՝ «գենդեր» բառի փոխարեն. առաջարկողները ԲՀԿ պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը եւ Էլինար Վարդանյանն էին:

Օրենքի այս նախագծի շուրջ տարաձայնությունները շատ են, քանի որ պատգամավորների մեծ մասը հանրային աղմուկից հետո հասկացավ, թե ինչ թաքնված վտանգներ կան օրենքի եւ՛ տողերում եւ՛ տողատակերում:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն էլ առաջարկեց, որ նախագիծը ներառվի օրակարգ ու քննարկվի մանրամասնորեն: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը այլ բան հայտարարեց, թե հայեցի հոգեկերտվածքի համար մարդիկ անհանգստություն ունեն այս նախագծի հետ կապված, սակայն «անհանգստության նման հիմքեր մենք չպետք է ունենանք, քանի որ թե ԱԺ-ն ու թե կառավարությունը, որ

աշխատում են այս նախագծի վրա, երբեք հարցեր չեն առաջացնի»:

Բայց հիշեցնենք, որ բազում հարցեր արդեն առաջացել են, քանի որ օրենքն ընդունվել է, ու ինչպես ԱԺ-ում, այնպես էլ կառավարությունում չե՛ն ընդդիմացել:

Ինչեւէ, Հեղինե Բիշարյանը եւ ՕԵԿ մեկ այլ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը հայտարարեցին, որ իրենք համահեղինակներն են ու հենց իրենք էլ առաջարկում են «գենդեր բառը փոխարինել հայերեն նորմալ ձեւակերպմամբ, քանի որ այդ բառի բովանդակությունը նամուսով ու թասիբով մեր ազգի համար հարիր չէ, միանշանակ ուրիշ բառով պիտի փոխարինել»:

«Ժառանգության» պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ առաջարկեց այս նախագիծն ընդհանրապես հանել քվեարկությունից,  այն պարզ պատճառով, որ ԱԺ-ն տրամադրված է, որ օրենքում փոփոխություն կատարվի, քանի որ կա ձեւավորված հասարակական բացասական կարծիք: ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանն արձագանքեց, որ իրենք դեմ չեն քննարկմանը, քանի որ նախորդ նախագծում կան անգրագետ ձեւակերպումներ անգամ գիտական տեսանկյունից, որ հարիր չեն օրենքին: ԱԺ պատգամավորներից  Խաչատուր Քոքոբելյանին էլ զարմացրեց, թե ինչից են վախենում, որ չեն ուզում, որ նախագիծը մտնի օրակարգ. «Միեւնույն է՝ կառավարությունն ինչ անում է, ձախողում է, բոլորս էլ գիտենք: Կարող ենք ԱԺ-ում քննարկել ու համապատասխան բառ գտնել: Մտցնենք օրակարգ ու հանգիստ խղճով քննարկենք»:

Երբ հերթը հասավ ԱԺ պատասխանատուներին, խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, որ հարցը պետք չէ իշխանություն-ընդդիմություն քննարկման վերածել ու պիտի համատեղ լուծում գտնել, բայց ՀՀԿ պատգամավոր Համլետ Հարությունյանը նշեց, որ հայ կնոջ ու տղամարդու հարաբերությունները չպետք է դարձել քննարկման առարկա. «Այդ հավասարությունը ի վերուստ բնականոն ճանապարհով զարգացել է մեր երկրում, ու կանանց իրավունքները երբեք չեն կրճատվել»:

Գենդերային հավասարության մասին նախագիծը քվեարկության արդյունքում չմտավ օրակարգ՝ 20 կողմ, 43 դեմ, 23 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:

Իսկ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը վերջում հանկարծ բարկացավ ՕԵԿ խմբակցության ղեկավարի՝ Հեղինե Բիշարյանի վրա, ով այդ պահին բանավիճում էր գործընկեր պատգամավորների հետ. «Մեր վերեւում նստած երիտասարդները ինչ պիտի սովորեն հիմա մեզնից, չգիտեմ (նկատի ուներ Վանաձորի դպրոցներից եկած աշակերտներին, որ եկել էին ԱԺ՝ «Բաց դռներ» նախագծի շրջանակներում,- խմբ.): Տիկին Բիշարյան, ձեր նախագիծը քննարկվեց ու քվեարկվեց, խնդրում եմ մի խանգարեք, իա՛»:

Հիմա մենք ասենք՝ «իա՛», իսկ հնարավոր չէ՞ օրենքներն ընդունելուց առաջ մի լա՛վ մտածել, քննարկել, հետո հաստատել, որ  նորից ու նորից անդրադառնալու կարիք չլինի, որ վերոնշյալ եւ բոլոր երիտասարդների ճակատագրերին ավելի լրջորեն մոտենան պետական այրերը:

Կարելի է իհարկե, եթե պատգամավորը եւ առհասարակ պետական պաշտոնյան մտածող տեսակ լինի:

Արտակ Հայոցյան

«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։