Վտանգ. պղծության ալիքը դեռ շարժվում է դեպի Հայաստան.- սոցքարտերով համարակալված եւ բիոքարտերով վերահսկվողհայությանը գենդերապղծելով տանում են չիպավորման՝ մարդ – ռոբոտների ստրկական համակարգ՝ հանուն համաշխարհային գաղտնի կառավարության…

Ամերիկա-կանադա-«հայ», այսպես կոչված մտավորականների բաց նամակից հետո, որում նրանք իրենց «պապա» Բարաք Օբամայի հրահանգով կոչ էին արել Հայաստանի նորմալ հայերի հետ հավասար իրավունքներ տալ համասեռականներին, հաջորդում է մի նոր լուր: Մեր հանրությունը շարունակում է ահազանգել. ՀՀ բոլոր գրանտակեր հ/կ-ները (գուցեեւ՝ այլոք) պատրաստվում են «իրավապաշտպանին» վայել ձեւերով դիմավորել մի քանի տասնյակ գենդերների, որոնք ժամանում են Հայաստան, բայց իհարկե զբոսաշրջիկի թղթերով: Դրանք հիմնականում ԱՄՆ-ից եւ Կանադայից են: Այս երկրները դեռ չեն հանգստանում, քանի որ ոչ մի կերպ չեն կարողանում սեռախեղ ու մարմնի տարբեր մասերից հիվանդ զանգվածների իրավունքները ավելացնել Հայաստանում:

Այդ եկողները եւս «հայ» են կոչվում, տուրիստ-գենդերները Երեւանում փորձելու են կազմակերպել գեյ-շքերթ: Նրանք կարծում են, թե ԱՄՆ-ի, Կանադայի կամ Արեւմուտքի այլ երկրների քաղաքացիությունն ու անձնագրերը երաշխիք կլինեն, որպեսզի Հայաստանի ոստիկանները չխանգարեն, ավելին՝ օժանդակեն իրենց, որ «ժողովրդաբար» ու «միջազգայնորեն» եւ ապազգայնորեն պայքարելու պատրաստ «հայերը» արդարացիորեն զայրացած հայաստանցիների կողմից բռնությունների չենթարկվեն:

Սա հետեւանքն է այն ապաշնորհության, որ դրսեւորում է ՀՀ պետական ու քաղաքական ոլորտների պատասխանատուների մեծ մասը: Որոնք օրենքների տեսքի են բերում Հայաստան թափանցած ամենատարբեր խեղվածների՝ աղանդավորականների, համասեռականների ու գենդերային աղբի տակ թաքնված այլերի:

Երբ գործիչը պարզապես խաղալիք է եւ խաղում է կամ իշխանություն կամ ընդդիմություն, այս վտանգները միշտ հետեւում են մեզ: Հատկապես, որ այդ գործերի համար պետությունը ստանում է դրամաշնորհներ, որոնց մի մասը հստակ որպես կաշառք է հատկացվում եւ միջազգային հեռատես աչքերը «չեն նկատում», թե ինչպես են ոմանք դա լափում:

Ժամանակին՝ հերթով ընդդիմադիր ու իշխանավոր խաղացած (այս տեսակը երբեք չի փոխվում) նախկին սոցապնախարար ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանն իրեն «ճղելով» համարակալեց Հայաստանը եւ հանձնեց թշնամիներին, իսկ օտար պատվերի անունը փոխեցին ու սոցիալական քարտերի հատկացում դրեցին:

Հիմա՝ նախկին ընդդիմադիր (ԱԺՄ) եւ ներկայիս իշխանավոր (ՀՀԿխաղացող Ֆիլարետ Բերիկյանն է արդեն իրեն «ճղում», թե «գենդեր» ասվածը համասեռականության հետ կապ չունիու նվեր ստացած  գրանտափայից «կուրացած» անգամ ՄԱԿ-ի գենդերասեքսոտ մեկնաբանությունները չի տեսնում

Այսօրինակ  մեկն էլ ոստիկանությունում կա՝ ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը, ով շարունակելով նախկին դաշնակցական նախարարի ազգի համարակալման գործը, անցել է բիոքարտերի, կենսաչափական փաստաթղթերի մասով օտարի պատվերի կատարմանը:

Հետեւանքը մարդկանց մարմնում չիպերի տեղադրումն է լինելու

Իհարկե, աղվանվարդանյաններ, ֆիլարետբերիկյաններ կամ արթուրօսիկյաններ էլի կան, ակտիվ գրանտակերությամբ են զբաղվում ինչպես պետական, այնպես էլ քաղաքական ու հասարակական ոլորտներում:

Մի՞թե այսօրինակ փոքրամասնությունը կարողանալու է միջազգային տարբեր գենդերախառը փոքրամասնությունների պատվերով պղծել հայության մեծամասնությանը, որ ազգային ու ավանդական արժեքների կրողներ են:

Որ հայության ու Հայաստանի ներկան ու ապագան են եւ հանձնվելու կամ պարտվելու իրավունք չունեն:

Վահագն Նանյան

«Լուսանցք» թիվ 38 (301), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org-ի «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։