Հայկական խոհանոց – Գազարով աղցան… Հայաստանը՝ 6-րդ հորիզոնականում – «Մանկական Եվրատեսիլ»… Շաբաթվա մարզական հեւքից… ՀԱՄ պաշտոնական կայքը (www.hayary.org) տրամադրում է գովազդային վահանակի տեղ… Կարդացե՛ք եւ բաժանորդագրվե՛ք «Լուսանցք» շաբաթաթերթ…

Հայկական խոհանոց – (Ներկայացնում է «Արվասար» ռեստորանի (Ամիրյան 27) տնօրեն Ռուզաննա Նահապետյանը, հեռ` 531-027, 531-028) – (ռեստորանն ընդունում է կոլեկտիվ հայտեր)

- Գազարով աղցան

* Բաղադրությունը - Գազար – 300 գ, կանաչ խնձոր – 1 հատ, բուսայուղ – 2 ճաշի գդալ, խնձորի քացախ – 2 ճաշի գդալ, եգիպտացորեն – 100 գ, մաղադանոս – 20 գ, թթվասեր – 50 գ, մայոնեզ – 100 գ, ընկույզ – 100 գ, աղ, սունելի, կարմիր պղպեղ՝ փոշի:

* ՊատրաստմանեղանակըԲուսայուղն ու քացախը միասին խառնել, դնել կրակին: Խոշոր քերիչով քերած գազարը մեջը եփել, աղ անել, քամել:

Սրան ավելացնել կտրատած խնձորը, եգիպտացորենը, հետո՝ սունելին, մաղադանոսը, ընկույզը, կարմիր պղպեղը:

Թողնել 5 րոպե, ավելացնել մայոնեզն ու թթվասերը: Անու՛շ լինի:

Հայաստանը՝ 6-րդ հորիզոնականում – «Մանկական Եվրատեսիլ»

«Մանկական Եվրատեսիլ-2013» մրցույթում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը 6-րդն էր: Մրցույթի հաղթող ճանաչվեց Մալթայի ներկայացուցիչը: Մանկական ժյուրին Հայաստանին տվեց 3 միավոր: Հայաստանին 12 միավոր տվեց Վրաստանը, 4-ական միավոր՝ Շվեդիան, Սան Մարինոն, Մակեդոնիան, Մոլդովան, 5-ական միավոր՝ Ուկրաինան, Ռուսաստանը: 2 միավոր՝ Բելառուսը, 6 միավոր՝ Նիդեռլանդները, 8 միավոր՝ Մալթան: Հայաստանը ամենաբարձր՝ 12 միավորը տվեց Ռուսաստանին:

Այս տարի մրցանակային են համարվում 1-ին, 2-րդ եւ 3-րդ հորիզոնականները: 2-րդ տեղում է Ուկրաինայի ներկայացուցիչը, 3-րդ տեղում՝ Բելառուսի: Մրցույթին մասնակցում էր 12 երկիր:

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ»-ին առաջին անգամ մասնակցել է 2007թ.՝ «Արեւիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում 2-րդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008թ. Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009թ. մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010թ. ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանը իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011թ. մրցույթն անցկացվեց Հայաստանում եւ մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012թ. Հայաստանը ներկայացրել է «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը:

* * *

Շաբաթվա մարզական հեւքից

Հայաստանի ֆուտբոլային առաջնությունը գնաց ձմեռային հանգստի

14-րդ խաղափուլը՝ թվերի ու փաստերի ամփոփմամբ

– Այն անցել է դաշտի տերերի առավելությամբ, որոնք հաղթեցին 2 խաղում, 2 խաղ էլ ավարտվեց ոչ-ոքի: Իսկ առաջնությունում 56 հանդիպումներում դաշտի տերերը տոնել են 21 հաղթանակ, հյուրերը հաջողության են հասել 16 անգամ, 19 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

- Փուլի 4 հանդիպումներում խփվեց 11 գոլ, ընդամենը 4 թիմերի կողմից: Անցկացված 56 հանդիպումներում էլ խփվել է 153 գնդակ, միջինը մեկ խաղում՝ 2,73 գոլ:

– Առաջատարը՝ «Արարատ»-ը 2-րդ անընդմեջ հաղթանակը տոնեց ընթացիկ առաջնությունում 2-րդ անգամ պարտության մատնելով «Փյունիկ»-ին: Վերջինիս այս առաջնությունում դեռ չի հաջողվել գրավել արարատցիների դարպասը: Առաջնությունում տոնած 9 հաղթանակներից 8-ում «Արարատ»-ը մրցակիցների նկատմամբ առավելության է հասել «չոր» հաշվով: Միայն «Գանձասար»-ին է հաջողվել պարտվելիս գրավել արարատցիների դարպասը՝ 2:3:

– «Փյունիկ»-ը 3-րդ անընդմեջ պարտությունը կրեց, ինչը թիմի պատմության մեջ հազվադեպ երեւույթ է: Վերջին 5 հանդիպումներում նրանք ընդամենը 1 միավոր են վաստակել, խփել են ընդամենը 1 գնդակ, սեփական դարպասը բաց են թողել 8 գոլ:

– «Միկա»-ին հաջողվեց ընդհատել «Շիրակ»-ի 3 անընդմեջ հաղթանակների շարքը՝ խաղն ավարտելով ոչ-ոքի: Նախորդ փուլում Վարդգես Սաթումյանի խփած 2 գոլերը «Ուլիս»-ի հետ մրցավեճում «Միկա»-ին կամային հաղթանակ էին պարգեւել, իսկ Գյումրիում նա թիմին փրկեց պարտությունից: Վերջին 3 հանդիպումներում նա դաշտից չի հեռացել առանց գոլի՝ 4 անգամ գրավելով մրցակիցների դարպասները եւ 5 գնդակով «Միկա»-ի լավագույն ռմբարկուն է: Այս արդյունքը ռեկորդային է այս ֆուտբոլիստի համար: Նախորդ մրցաշրջանում՝ 42 հանդիպումներում խփել է 3 գնդակ:

– «Շիրակ»-ը վերջին 4 հանդիպումներում չի պարտվել: «Միկա»-ի հետ ընթացիկ առաջնության 2 հանդիպումներն էլ ավարտվել են ոչ-ոքի: Անցկացրած վերջին 4 հանդիպումներից մեկում «Շիրակ»-ը հաղթել է, 3-ն ավարտել է ոչ-ոքի: Վերջին հաղթանակը «Շիրակ»-ի նկատմամբ «Միկա»-ն տոնել է 2012թ. սեպտեմբերի 15-ին Երեւանում՝ 3:1:

– «Բանանց»-ն այս առաջնությունում խոշոր հաշվով առաջին հաղթանակը տոնեց՝ 7:0 հաշվով ջախջախելով առաջնության նորեկ «Ալաշկերտ»-ին: Կրկնվեց այս առաջնությունում «Գանձասար»-ի տարած ամենախոշոր հաշվով հաղթանակի ռեկորդը: Կապանցիները 5-րդ տուրում 7 գնդակի տարբերությամբ՝ 9:2 հաշվով էին ջախջախել «Ալաշկերտ»-ին: Վերջին անգամ «Բանանց»-ը 1 խաղում 7 գոլ էր խփել 2006թ. նոյեմբերի 9-ին՝ 7:0 հաշվով հաղթելով «Ուլիս»-ին: ՀՀ առաջնություններում իր ամենախոշոր հաշվով հաղթանակները տոնել է 1992թ. («Կիլիկիա»՝ 12:0) եւ 1993թ. («Քասախ»՝ 13:1):

– «Ալաշկերտ»-ն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ ընթացիկ առաջնությունում խոշոր հաշվով 2-րդ անընդմեջ պարտությունը կրեց՝ կրկին չկարողանալով գրավել մրցակցի դարպասը: Առաջնությունում բարձրագույն խմբի նորեկը բոլորից հաճախ՝ 6 անգամ խաղադաշտը թողել է խոշոր հաշվով պարտված: 14 հանդիպումներում «Ալաշկերտ»-ը սեփական դարպասը 46 գոլ է բաց թողել (միջինը՝ 3,28 գոլ):

– «Ուլիս»-ն այս անգամ էլ չխախտեց տխուր ավանդույթն ու սեփական հարկի տակ չկարողացավ հաղթել «Գանձասար»-ին: Առաջնության վերջին 4 հանդիպումներում նրանց չի հաջողվել գրավել կապանցիների դարպասը՝ վաստակելով ընդամենը 2 միավոր գոլազուրկ ոչ-ոքիների շնորհիվ: Վերջին հաղթանակը «Գանձասար»-ի նկատմամբ «Ուլիս»-ը տոնել է 2012թ. սեպտեմբերի 19-ին՝ Կապանում հաջողության հասնելով Արսեն Բալաբեկյանի խփած միակ գոլի շնորհիվ:

– Վերջին 3 հանդիպումներում շիրակցի լեգիոներ Սերժ Դեբլեն դաշտից չի հեռանում առանց գոլի՝ խփելով 1-ական գնդակ: Նա Գեւորգ Նռանյանի հետ 9 գնդակով գլխավորում է առաջնության լավագույն ռմբարկուների ցանկը: Համեմատության համար նշենք, որ նախորդ առաջնության 14-րդ տուրից հետո լավագույն արդյունքն ունեին շիրակցի Անդրանիկ Բարիկյանն ու փյունիկցի Վիուլեն Այվազյանը, ովքեր 7-ական գնդակ էին խփել:

– «Ալաշկերտ»-ի հետ խաղում «Բանանց»-ի ֆուտբոլիստներ Գեւորգ Կարապետյանն ու Ռումյան Հովսեփյանը դուբլի հեղինակներ դարձան: Ընթացիկ առաջնության 18 դուբլներից 6-ը գրանցվել է «Ալաշկերտ»-ի հետ հանդիպումներում: Հովսեփյանը 4 գնդակով Էդգար Մալաքյանի հետ գլխավորեց «Բանանց»-ի լավագույն ռմբարկուների ցուցակը: Ֆոֆանա Սեկուն եւ Արտակ Եդիգարյանը բացեցին գոլերի հաշիվը «Բանանց»-ում:

– «Փյունիկ»-ի ավագ Դավիթ Մանոյանը բարձրագույն խմբում հոբելյանական՝ 100-րդ խաղն անցկացրեց եւ դարձավ թիմի 100 խաղի սահմանագիծը հատած 16-րդ ֆուտբոլիստը: Ներկայիս ֆուտբոլիստներից բոլորից շատ խաղ է անցկացրել Արթուր Յուսպաշյանը՝ 150: Իսկ ռեկորդակիրը Սարգիս Հովսեփյանն է՝ 365 խաղ:

– «Արարատ»-ի դարպասապահ Ստեփան Ղազարյանն ընթացիկ առաջնությունում 10-րդ անգամ դարպասն անառիկ պահեց: Ընդհանուր առմամբ նա Հայաստանի առաջնություններում անցկացրած 113 հանդիպումներից 41-ում գոլ բաց չի թողել: Առաջնության 14 հանդիպումներում այս դարպասապահն ընդամենը 7 գոլ է բաց թողել (միջինը 1 խաղում՝ 0,5 գոլ):

– Հայաստանի ֆուտբոլի բարձրագույն խմբի առաջնության 2-րդ շրջանի հանդիպումների արդյունքում «Արդար խաղ»-ի (Fair Play) դասակարգման աղյուսակը գլխավորում է «Միկա»-ն: Ընդհանուր արդյունքներն այսպիսին են՝ «Միկա» – 8,24; «Արարատ» – 8,03; «Ուլիս» – 8,00; «Փյունիկ» – 7,99; «Գանձասար» – 7,95; «Շիրակ» 7,94; «Բանանց» – 7,93; «Ալաշկերտ» – 7,64:

ՖուտբոլիՀայաստանիազգայինառաջնության  մրցաշարայինաղյուսակը  14-րդփուլիցհետո

                                      Խ     Հ    Ո    Պ      Գ       Մ

Արարատ (Երեւան)         14     9    3    2     20-07    30

Շիրակ (Գյումրի)              14     6    4    4     24-18    22

Գանձասար (Կապան)      14     5    5    4     26-18    20

Բանանց (Երեւան)            14     4    7    3     18-11    19

Միկա (Երեւան)                14     4    7    3     16-14    19

Փյունիկ (Երեւան)             14     4    5    5     22-20   17

Ուլիս (Երեւան)                 14     3    4    7     12-19    13

Ալաշկերտ (Մարտունի)     14     2    3    9     15-46     9

Ըմբշամարտիկները որոշեցին չեմպիոններին

Վանաձորում կայացավ Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի առաջնությունը, որին մասնակցեցին 80 մարզիկ` Երեւանից ու մի շարք մարզերից` Արմավիրից, Արարատից ու Շիրակից: Այսինքն՝ յուրաքանչյուր քաշում միջինը հանդես է եկել 11-12 մարզիկ:

Տարբեր քաշային կարգերում հաղթեցին եւ չեմպիոններ հռչակվեցին Ռոբերտ Կիրակոսյանը (55 կգ, Երեւան), Կարեն Ասլանյանը (60 կգ, Երեւան), Միհրան Հարությունյանը (66 կգ, Երեւան), Կարապետ Չալյանը (74 կգ, Գյումրի), Արթուր Շահինյանը (84 կգ, Էջմիածին), Մովսես Ադամյանը (96 կգ, Էջմիածին) եւ Վաչիկ Եղիազարյանը (120 կգ, Երեւան): Այս մասին հայտնում է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:

Ըմբիշները հավաքվեցին Վանաձորում

Ձյուդո. Հաղթեցին ուժեղագույնները

Երեւանում կայացավ Հայաստանի ձյուդոյի այս տարվա առաջնությունը: Մրցաշարին մասնակցել են 16 թիմերի 98 մարզիկ-մարզուհիներ: Տղամարդկանց 6 քաշային կարգերում ՀՀ չեմպիոններ դարձան Գարիկ Հարությունյանը (60 կգ քաշային կարգ), Դավիթ Ղազարյանը (66 կգ), Դավիթ Նիկողոսյանը (73 կգ), Անդրանիկ Չափարյանը (81 կգ), Սերգեյ Դանիելյանը (90 կգ) եւ Ազատ Աբրահամյանը (+90կգ):

Կանանց մրցաշարում ոսկե մեդալներ նվաճեցին Երջանիկ Կարապետյանը (52 կգ) եւ Ռոզա Խաչատրյանը (+52կգ):

Գիմնազիադիայում Հայաստանը նվաճեցմեդալ

Բրազիլիայում տեղի ունեցած դպրոցական մարզիկների համաշխարհային 13-րդ Գիմնազիադիայում Հայաստանի դպրոցականների մարզական պատվիրակությունը նվաճել է 4 մեդալ՝ 1 ոսկե եւ 3 բրոնզե: Մեր ներկայացուցիչներից պատանի շախմատիստ Մանուել Պետրոսյանն արժանացել է ոսկե մեդալի, լողորդ Վահան Մխիթարյանը, ձյուդոիստներ Սամվել Խաչատրյանը եւ Գեւորգ Խիթարյանը՝ համապատասխանաբար բրոնզե մեդալների:

Նշենք, որ «Գիմնազիադա-2013» խաղերի ծրագրում ընդգրկված էր 8 մարզաձեւ: Հայաստանի մարզիկները հանդես են եկել 5 մարզաձեւերում` լող, աթլետիկա, մարմնամարզություն, շախմատ եւ ձյուդո: Առաջնությանը մասնակցել են 39 երկրների ներկայացուցիչներ: Հայաստանը մեդալների ընդհանուր քանակով զբաղեցրել է 14-րդ տեղը:

Մեր դպրոցականների հանրապետական մարզական ֆեդերացիան 201թ. հանդիսանում է Դպրոցականների մարզական միջազգային ֆեդերացիայի լիիրավ անդամ ու իրավունք է ստացել մասնակցել բոլոր միջոցառումներին: Հայաստանի հավաքականն այս տարի առաջին անգամ է մասնակցել դպրոցականների համաշխարհային Գիմնազիադային:

Ռուսաստանը՝ աշխարհի չեմպիոն, Լեւոն Արոնյանը՝ ոսկե մեդալակիր

– Ռուսաստանի հավաքականը հայազգի գլխավոր մարզիչ Յուրի Դոխոյանի ղեկավարությամբ Անթալիայում ավարտված շախմատի տղամարդկանց աշխարհի թիմային առաջնությունում նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը՝ վաստակելով 15 միավոր: Չինաստանը 14 միավորով նվաճեց արծաթե մեդալը: 3-րդ տեղի համար պայքարում Ուկրաինան 2,5:1,5 հաշվով պարտության մատնելով արխարհի արդեն նախկին չեմպիոն Հայաստանի հավաքականին՝ նվաճեց բրոնզե մեդալ: Հայաստանի հավաքականը վաստակեց 10 միավոր, ինչպես ԱՄՆ-ի թիմը, սակայն լրացուցիչ միավորներով զբաղեցրեց 5-րդ տեղը:

– Հայաստանի առաջատար շախմատիստ, գրոսմայստեր Լեւոն Արոնյանը շախմատի աշխարհի առաջնության ժամանակ լավագույն արդյունքն է ցույց տվել 1-ին խաղատախտակի վրա հանդես եկող շախմատիստների շարքում եւ վաստակել է ոսկե մեդալ: Նա 9 խաղից մասնակցելով 8-ին՝ վաստակել է 6 միավոր եւ ոչ մի պարտություն չի կրել:

Սամվել Տեր-Սահակյանը ձախողվեց վերջում

Հայաստանի երիտասարդ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը չկարողացավ մրցանակային տեղ զբաղեցնել Հնդկաստանում ավարտված միջազգային մրցաշարում: Վերջին 11-րդ փուլում մեր շախմատիստը պարտվեց ռուսաստանցի միջազգային վարպետ Միխայիլ Մոժարովին եւ զրկվեց 3-րդ տեղ գրավելու հնարավորությունից: Ի վերջո Սամվել Տեր-Սահակյանը 7 միավորով հանգրվանեց 12-րդ հորիզոնականում:

Մրցաշարին մասնակցած Տիգրան Ս. Պետրոսյանը նույն արդյունքով գրավեց 23-րդ տեղը: Մեր մյուս շախմատիստները` Լեւոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանը, Վահե Բաղդասարյանը եւ միակ շախմատիստուհի Մարիա Գեւորգյանը բավարարվեցին ավելի համեստ տեղերով (համապատասխանաբար 40-րդ, 42-րդ, 70-րդ եւ 88-րդ տեղեր):

Արսեն Պետրոսյան

* * *

Հայ Արիական Միաբանության պաշտոնական կայքը տրամադրում է գովազդային վահանակի տեղ:

Ցանկացողները կարող են զանգահարել հետեւյալ հեռախոսահամարով՝ (0.10) 52-38-75, կամ գրել hayaryan@gmail.com էլ.հասցեով:

Ի դեպ, ՀԱՄ կայքը google-ի ռեյտինգային համակարգում ստացել է 6 բալ, որը բավականին բարձր ցուցանիշ է: Կայքը եռալեզու է եւ ունի այցելուներ շուրջ 150 երկրից: Այնպես որ, տեղադրե՛ք Ձեր գովազդը եւ մի՛շտ մնացեք Ձեր բարձունքին մե՛ր օգնությամբ:

www.hayary.org-ի համակարգող

* * *

«Լուսանցք»-ի բաժանորդագրության համար դիմել`

«Պրես Ստեն­դ»՝     54-41-99                 «Բլից մեդի­ա»՝  52-53-01

«Հայփոստ»՝            51-45-01                «Հայմամուլ»՝    58-94-12

«Պրես Ատտաշ­ե»՝ 32-03-74                 «Լուսանցք»՝     52-38-75

* * *

1 տարվա բաժանորդագրության գինը՝  4800 դրամ

6 ամսվա բաժանորդագրության գինը՝  2400 դրամ

3 ամսվա բաժանորդագրության գինը՝  1200 դրամ

1 ամսվա բաժանորդագրության գինը՝  400 դրամ

– «Լուսանցք»-ը աշխատանքի է հրավիրում շրջիկ լրագրավաճառի եւ գովազդային գործակալի՝ շահավետ պայմաններով: Դրանց ծանոթանալու համար այցելել խմբագրություն:

– «Լուսանցք»-ում կատարում են մեքենագրական եւ խմբագրական աշխատանքներ:

«Լուսանցք» թիվ 41 (304), 2013թ.

Կարդացեք «Լուսանցք»-ի PDF տարբերակները www.hayary.org -ի  «Մամուլ» բաժնում

Այս գրառումը հրապարակվել է Հոդվածներ խորագրում։ Էջանշեք մշտական հղումը։